ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային` Հայոց ցեղասպանությունից փրկված տարագիրներին ապաստան տալու համար 05/13/2014 00:13 | ԼՐԱՀՈՍ
Նախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի, այսօր երեկոյան Նախագահի նստավայրում տրվել է պետական ընթրիք:
Արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանն ու երկու բարեկամ ժողովուրդների պատմական առնչություններին, միջպետական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին և դրանց զարգացման հեռանկարին:
Նախագահ Սերժ Սարգսյանն իր բաժակաճառում արձանագրել է, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև առանձնահատուկ համակրանքը բխում է բազմադարյա առնչություններից. Փարիզի Սեն Դընի արքայական դամբարանում Ֆրանսիայի թագավորների կողքին ամփոփված Կիլիկիայի Հայոց արքա Լևոն 5-րդի գերեզմանը փաստում է երկու թագավորությունների միջև սերտ կապերի մասին: Պատմական աղբյուրները վկայում են ֆրանսիական արքունիքում մեծ համարում ունեցող հայազգի թարգմանիչների, ճարտարապետների, առևտրային ակտիվ կապերի, 17-րդ դարում Ոսկան Երևանցու կողմից Մարսելում հիմնված հայկական տպագրության, 18-րդ դարում Փարիզի Արևելյան կենդանի լեզուների դպրոցում բացված հայագիտության ամբիոնի մասին. վերջինը, ի դեպ, գործում է մինչև այսօր:
Նախագահի խոսքերով, հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում կարևոր դերակատարություն ունի նաև միջխորհրդարանական համագործակցությունը, որի պարագայում նույնպես առկա է անցյալի գործոնը: «Ես ցանկանում եմ հիշատակել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, մեծ հումանիստ Ժան Ժորեսի անունը, ով առաջիններից բարձրաձայնեց Օսմանյան կայսրությունում 19-րդ դարի վերջին հայերի հանդեպ համիդյան ջարդերի մասին: Մենք շնորհակալ ենք Ֆրանսիային մարդկությանը նման երախտավոր զավակներ տալու համար, ինչպես նաև 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանությանից փրկված տարագիրներին ապաստան տալու և ապահով ապագա ընձեռելու համար: Ձեր պարագայում, պարո՛ն Նախագահ, երախտագիտության իմ խոսքն եմ ուղղվում Ձեզ ոչ միայն որպես այդ քայլն արած պետության Նախագահի, այլև հայկական հարցի և Հայոց ցեղասպանության դատապարտման ու դրա ժխտողականությունը քրեականացման գործի առաջամարտիկի:
Հազարավոր հայեր արժանին փոխհատուցեցին Ֆրանսիային: Պահպանելով կարոտը կորսված հայրենիքի և հավատարմությունը՝ հայ ինքնության հանդեպ, նրանք նվիրվեցին Ձեր երկրին և որպես օրինակելի քաղաքացիներ՝ ֆրանսիացի ժողովրդի հետ համերաշխորեն հանձն առան Առաջին աշխարհամարտից կեղեքված Ֆրանսիայի վերակառուցմանը, Երկրորդ աշխարհամարտի ընթացքում նրա ազատագրմանը՝ հետագայում իրենց ստեղծագործ աշխատանքը ներդնելով Ֆրանսիայի բարգավաճմանն ու միջազգային հեղինակության ամրապնդմանը», - ասել է Սերժ Սարգսյանը:
Ըստ նրա, հայ-ֆրանսիական հարաբերությունների կենսունակության բանաձևը՝ մեր ժողովուրդների արժեհամակարգային միասնությունն է, որից սերմանվել և ուժ է ստանում հայ-ֆրանսիական միությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից