Թեմաներ
Կիրակի 01 / 26 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/26/2025   11:38 Իժևսկի և Կազանի օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել 01/26/2025   11:34 Բազմաթիվ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ 01/26/2025   11:14 Արցախն ազատագրելու ճանապարհը պատերազմն է, այլ տարբերակ չկա․ Ալբերտ Բազեյան 01/26/2025   11:10 Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է կայանված 6 ավտոմեքենաներին. shamshyan.com 01/26/2025   10:31 Բելառուսում մեկնարկել է նախագահական ընտրությունները 01/26/2025   10:15 Փակ ավտոճանապարհ կա 01/26/2025   10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել 01/26/2025   10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ 01/25/2025   23:14 Հրդեհ Միրաքյան փողոցում 01/25/2025   23:09 Մեր որևէ ստրատեգիական ենթակառուցվածք սահմանազատման արդյունքում չի կարող մնալ ուրիշին․ Փաշինյան 01/25/2025   22:53 Բաքվի դատավարությամբ սպառնալիքներ են գեներացվում ՀՀ-ի դեմ․ Փաշինյան 01/25/2025   22:42 Ոչ ոք մեզ զենք չի վաճառի, եթե ասենք, գնալու ենք Արարատ գրավենք, Մուշ ու Արդահան գրավենք, դառնալու ենք թիրախ․ Փաշինյան 01/25/2025   22:24 Բանակի բարեփոխման համար շատ կարևոր է Արարատի և Արագածի դիսկուրսը․ Փաշինյան 01/25/2025   22:09 Մեր ռազմավարությունը էսկալացիա թույլ չտալն է․ Փաշինյան 01/25/2025   22:04 Մեր պլաններում արտահերթ ընտրություններ չկան․ Փաշինյան 01/25/2025   21:58 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը` Պետրոս Ղազարյանին .ուղիղ 01/25/2025   21:13 Լիտվայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը տեղափոխվել է Փյունիկ 01/25/2025   20:59 Իսակովի պողոտայում «Opel»-ը բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե հատվածին ու հայտնվել ճանապարհի մեջտեղում. վարորդը տեղում մահացել է 01/25/2025   20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան 01/25/2025   20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան 01/25/2025   19:59 Սեուլի շրջանային դատարանը հրաժարվել է երկարաձգել նախագահ Յուն Սոկ Յոլի կալանքի ժամկետը. արդեն երկուշաբթի նա կարող է ազատ արձակվել 01/25/2025   19:23 Որ հիվանդությունների դեպքում չի կարելի բանան ուտել 01/25/2025   19:10 7-8 հոգով՝ իմ գլխավորությամբ, իբր, պետք է ճեղքեինք 6-7 շարք ոստիկանական պատնեշը, մտնեինք կառավարության շենք, «ոչնչացնեինք» վարչապետին ու զավթեինք իշխանությունը. Բազեյանը մանրամասներ է հայտնել 01/25/2025   18:56 Ազատան գյուղի «Լեդի» գիշերային ակումբում ՌԴ քաղաքացի 41-ամյա կինը մոխրամանով հարվածել է 29-ամյա կնոջ քթին, ով տեղափոխվել է հիվանդանոց 01/25/2025   18:42 Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք 01/25/2025   18:35 Փաշինյանի կառավարությունը չի հանդուրժում ինքնուրույն նկարագիր ունեցող որեւէ կառույց. Քաղաքական հետապնդման հերթական զոհը «Սահակյանց» ստուդիան է 01/25/2025   18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան 01/25/2025   18:15 Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կյանքի մասին ֆիլմ կնկարահանի 01/25/2025   18:04 Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ 01/25/2025   17:56 Իսրայելը բանտերից ազատ է արձակել 200 պաղեստինցի բանտարկյալների ՝ չորս կին պատանդ զինծառայողների դիմաց 01/25/2025   17:45 Սա մտավարժանք չէ, Հետախուզական տվյալներ կան. արգելված հոգեներգործության միջոցներով օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան (տեսանյութ) 01/25/2025   17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին 01/25/2025   16:54 Ան-24 ինքնաթիռը թռիչքի ժամանակ չի կարողացել օդ բարձրանալ գետնից ու դուրս եկել թռիչքուղուց (տեսանյութ) 01/25/2025   16:04 95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը 01/25/2025   15:53 Սեփական ձեռքով կտրում ենք այն ճյուղը, որի վրա նստած ենք. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/25/2025   15:44 Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը 01/25/2025   15:24 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին 01/25/2025   15:17 Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով 01/25/2025   15:14 Բախվել են ավտոմեքենաներ. տուժածներ չկան 01/25/2025   15:09 Ալիևը չի կարողանում մոռանալ հոր նվաստացումները. որն ամեն օր զանգում ու հաշտություն էր խնդրում. Բորիս Առուշանյան (տեսանյութ) 01/25/2025   15:05 Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը 01/25/2025   14:58 Թուրքիայում շենք է փլուզվել. կան տուժածներ ու զոհ (տեսանյութ) 01/25/2025   14:53 ԱՄՆ-ի Սենատը երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատել է Փիթ Հեգսեթին 01/25/2025   14:49 Դատարկախոսության, ինքնաբազմացող մակաբույծության մրցույթում հաղթող կլինեիք․․․ 01/25/2025   14:45 ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է փոխանցել ևս 4 իսրայելցի պատանդների 01/25/2025   14:37 Չինուհին ռեկորդ է սահմանել մեկ րոպեում ձգումների քանակով եւ Գինեսի գրքի հավաստագիր ստացել 01/25/2025   14:30 ՊՆ-ն չի հերքում Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև սակրավորի վիրավորման մասին լուրերը 01/25/2025   14:29 Կոնգրեսը կոչ է արել չեղարկել այլ երկրներին ամերիկյան օգնությունը դադարեցնելու մասին հրամանագիրը 01/25/2025   14:23 Մեքսիկան հրաժարվել Է ընդունել ԱՄՆ-ի ռազմատրանսպորտային ինքնաթիռը ՝ անօրինական ներգաղթյալներով 01/25/2025   14:05 Ադրբեջանական քարոզչության օգտին աշխատող կազմակերպությունն ակտիվացել է Սյունիքում
01/25/2025   14:05 Ադրբեջանական քարոզչության օգտին աշխատող կազմակերպությունն ակտիվացել է Սյունիքում 01/24/2025   17:35 Հայաստանը 12 երկրների շարքում է, որտեղ պատերազմ է սպասվում առաջիկա երկու տարում. GRPS 01/25/2025   12:59 Էստեղ էլ հո մեր դավաճան կառավարությունը չկա, ինչո՞ւ եք վատ արևմտահայերեն խոսում. Փաշինյանը՝ շվեյցարահայերին 01/25/2025   08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ» 01/24/2025   16:43 15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում 01/25/2025   15:09 Ալիևը չի կարողանում մոռանալ հոր նվաստացումները. որն ամեն օր զանգում ու հաշտություն էր խնդրում. Բորիս Առուշանյան (տեսանյութ) 01/24/2025   20:59 Գինեկոլոգը նշել է 40 տարեկանից հետո կանանց առողջության համար նախատեսված 5 վիտամինները 01/25/2025   08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ» 01/25/2025   17:45 Սա մտավարժանք չէ, Հետախուզական տվյալներ կան. արգելված հոգեներգործության միջոցներով օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան (տեսանյութ) 01/25/2025   19:10 7-8 հոգով՝ իմ գլխավորությամբ, իբր, պետք է ճեղքեինք 6-7 շարք ոստիկանական պատնեշը, մտնեինք կառավարության շենք, «ոչնչացնեինք» վարչապետին ու զավթեինք իշխանությունը. Բազեյանը մանրամասներ է հայտնել 01/24/2025   18:50 Ազատի զինվորական կացարանի հրդեհից առաջ, 1 տարվա ընթացքում, հրդեհի մոտ 30 դեպք է եղել, զինծառայողներին հաջողվել է դուրս գալ, այս դեպքն անհասկանալի է․ վկան դեպքի վայրում սև խոռոչ է տեսել 01/25/2025   13:26 Հայոց Ցեղասպանության պատմությանը պետք է վերադառնանք, ինչպես ենք ընկալել եւ ում միջոցով. Փաշինյան 01/25/2025   13:35 Երևանում բախվել են Հայաստանում հայտնի բանկերից մեկի կառավարչի «Toyota Land Cruiser»-ն ու «Mitsubishi Pajero»-ն 01/25/2025   15:24 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին 01/25/2025   11:45 Տարադրամի փոխարժեքները հունվարի 25 -ին 01/24/2025   18:54 Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին. այդ երկրի դեսպանը կանչվել է ԱԳՆ 01/25/2025   10:46 Ոստիկանները հայտնաբերել են 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված և Հայաստան տեղափոխված, Արցախի ՊԲ-ի հաշվեկշռում կցված «Ուրալ»-ը 01/25/2025   19:23 Որ հիվանդությունների դեպքում չի կարելի բանան ուտել 01/25/2025   16:54 Ան-24 ինքնաթիռը թռիչքի ժամանակ չի կարողացել օդ բարձրանալ գետնից ու դուրս եկել թռիչքուղուց (տեսանյութ) 01/25/2025   08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»

«Սա ընդամենը փորձ է եվրոպական կառույցների աչքին թոզ փչելու». Փաստաբանը` բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտի ներդրման մասին 05/12/2014   10:36  |  Հարցազրույց

 
Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստով ու արտակարգ ռեժիմով ի թիվ կառավարության այլ այլ օրենսդրական նախաձեռնությունների, քննարկելու է նաև «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
 
Դրանով, հիշեցնենք, մասնավորապես, կառավարությունն առաջարկում է ՀՀ օրենսդրության մեջ ներդնել բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը: 
Ու թեև նախագիծը դեռ նոր է ներկայացվել Աժ դատին, սակայն, այն արդեն հասցրել է արժանանալ մասնագետների քննադատությանը: 
 
Օրենքի նախագծի որոշ դրույթների շուրջ «Փաստինֆո»-ն հարցեր  ուղղեց նաև ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանին: 
 
- Պարոն Մեժլումյան, 2012թ. ԵԴ-ն բարոյական վնասի փոխհատուցման գործերով ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդեն մի քանի վճիռներ է կայացրել, որոնք ուժի մեջ են մտալ: Եվ դրանցում հատկապես մատնանշվում էր օրենսդրական այն բացը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով բարոյական վնասը փոխհատուցելու ինստիտուտ նախատեսված չէ: Ավելի ուշ այս դրույթը հակասահմանադրական համարեց նաև ՀՀ ՍԴ-ն, բայց օրենսդրական փոփոխությունների նախագիծը միայն հիմա է ԱԺ-ի հաստատմանը ներկայացվում, այն էլ` հապճեպ ռեժիմով:
 
- 2013թ. նոյեմբերի 5-ին Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ հակասահմանադրական ճանաչվեց քաղաքացիական օրենսգրքի այդ բացը, բայց արի ու տես, որ այս օրենսդրական փոփոխություներում հղում է կատարվում բացառապես ԵԴ-ի որոշումներին, որ մենք պարտավոր ենք դա կատարել: 
Ուրիշ բան է, որ մի խնդիր էլ սա է առաջացնելու, որովհետև չնչին շեմ է սահմանված`1 մլն դրամ:
 
Ասեմ, որ բարոյական վնասի, պատվի, արժանապատվության հետ կապված մի հատ «չոռ ասելու» համար կարող է 2մլն դրամի վճիռ կայացվի, բայց մարդուն տանեն 10 տարի նստեցնեն, հետո արդարացնեն և փոխհատուցումն ընդամենը 1 մլն դրամ լինի: Այստեղ ես միտում եմ տեսնում, քանի որ այս դեպքում պետությունը պետք է փոխհատուցի, չնչին գումարներ են նախատեսել, որն անհամարժեք է ԵԴ-ի նախադեպային որոշումներով սահմանված գումարներին: 
 
Ես, օրինակ, մի գործ ունեի` Սիլվա Ասատրյանն ընդդեմ ՀՀ-ի, որին ապօրինի 21 ժամ կալանքի տակ էին պահել, ԵԴ-ն 2000 եվրո փոխհատուցում սահմանեց, ևս 500 եվրո` ծախսերի համար: Այսինքն` 2500 եվրո փոխհատուցեցին, և նման գործեր կան: Կան գործեր, որ անձին մարմնական վնասվածքներ էին պատճառել, միայն բարոյական վնասի փոխհատուցումը 25 000 դոլար գումար սահմանվեց: Այն դեպքում, երբ այստեղ 1 մլն դրամը չի կարող գերազանցել: 
 
-  Օրենքը նաև հետադարձ ուժ չի նախատեսում, այսինքն` չի ազդելու այն անձանց վրա, ովքեր բարոյական վնասներ են կրել նախքան օրենքի ուժի մեջ մտնելը, և փաստորեն, մինչ այժմ չեն փոխհատուցվել դարնց դիմաց: Այս դրույթն ինչպե՞ս եք գնահատում:
 
- Կոնկրետ գործի առումով` դրական, բայց ընդհանուր առմամբ` բացասական: Ինչո՞ւ են ասում` կոնկրետ, այսինքն՝ եթե կան գործեր, որ գտնվում են ԵԴ-ում, կամ մարդիկ փորձում են դիմել և մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կդիմեն, դրական է այն առումով, որ դա ԵԴ-ում ընդունելի կլինի, քանի դեռ ՀՀ-ում բացակայում է այդ պահանջներով դատական պաշտպանության արդյունավետ միջոցը, այսինքն` փոխհատուցում չկա, և ԵԴ-ն պետք է այդ գործերը քննի: Եթե հետադարձ ուժ տրվեր, միգուցե կառավարությունն ասեր, որ մեզ մոտ արդեն հարցը լուծված է, թող գան մեզ մոտ ստանան: Եթե նման լուրջ խախտումներ են եղել, և անձն ունի բարոյական վնասի փոխհատուցման մեծ գումարների ակնկալիք, կենկրետ դեպքերով կարող է և դրական է: Բայց դրական ասելն այնքան էլ ճիշտ չէ, սա օրենքի բացից օգտվելու հնարավորություն է: Սա այն դեպքն է, երբ ասում են` փայտը երկու ծայր ունի:
 
Ընդհանուր առմամբ, սա` որպես սկզբունք, իրավունք սահմանող է անձանց, անհատների համար, հետևաբար, այդ իրավունք սահմանող նորմը պետք է և հետադարձ ուժ ունենար գոնե այն ժամանակահատվածի համար, որով, ըստ օրենքի, անձինք կարող են դիմել դատարան: Օրինակ` 6-ամսյա ժամկետ է սահմանված, գոնե մինչև այդ 6-ամսյա ժամկետը, եթե նման խախտումներ են եղել, մարդիկ կարողանային դիմել դատարան: Մեկ այլ բան է, որ արդյոք այս 6-ամսյա ժամկետն էլ ողջամիտ ժամկե՞տ է վաղեմության, թե՝ ոչ: 
 
- Եվ, այդուհանդերձ, օրենքի ընդունումից և ուժի մեջ  մտնելուց հետո, կարո՞ղ ենք գոնե վստահ լինել, որ բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը ինչ-որ զսպող դեր կունենա՝ որոշակի խախտումներից ձեռնպահ մնալու համար:
 
- Նախ, օրենքի նախագծում արդեն իսկ մեծ բաց կա. այն, որ մի քանի իրավիճակների համար է միայն բարոյական վնասի փոխհատուցում սահմանված` ապօրինի դատապարտում, անազատության մեջ պահել, խոշտանգումներ և մի քանի նման դեպքերով, բայց բազմաթիվ այլ ոլորտներում, նույն վարչարարության ընթացքում, օրինակ, որտեղ կարող են մարդուն բարոյական վնաս հասցնել, փոխհատուցում նախատեված չէ: 
 
Բացի այդ, փոխհատուցման համար էլ չնչին գումարներ են նախատեսվում, որոնք կանխարգելիչ նշանակություն չեն կարող ունենալ: Կասեն` Է, ոչինչ, դատենք` դատենք, մեկ է չգիտեմ ինչ փոխհատուցում չի տրվի, եթե անգամ արդարացվի: Կալանքի տակ կպահենք, եթե այս մարդը արդարացվի, չի գնալու մի քանի հազար դոլարների, կամ մի քանի  միլիոն դրամի փոխհատուցում ստանա, առավելագույնը 1 մլն, իսկ  առավելագույնն էլ առավելագույնն է:
 
Դրանից էլ ցածր ինչ-որ գումարներ կարող է փոխհատուցեն, բայց սա կանխարգելիչ միջոց չի կարող լինել: Սա ընդամենը փորձ է եվրոպական կառույցների աչքին թոզ փչելու, որպեսզի ինչ-որ ժամանակահատվածում կանխվի նման որոշումների կայացումը, որովհետև հիմա անմիջապես անձինք չեն բարոյական վնասի հարցով ԵԴ դիմել: Պետք է այստեղ դիմեն, մերժում ստանալուց կամ չնչին գումար բավարարվելու դեպքում նոր փորձեն դիմել ԵԴ և  հիմնավորեն, որ սա անհամարժեք փոխհատուցում է: Այսինքն` ժամանակ են շահում ընդամենը: 
 

Հեղինակ՝ Նելլի Դանիելյան
 

Արխիվ

[]