Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   17:54 Տիեզերքը ուժ ունի, էն երկիրը, որտեղ իրար հա անիծում են ու հայհոյում, քանդվելու է ու քանդվելու. Նազարյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ 01/20/2025   17:30 «Հովհաննես Եղիազարյանին նորից կանչել եք հարցաքննության, եկավ, բայց ուղարկեցիք տուն, որովհետեւ ձեռք չէր տալիս, որ այդ տղան գար, ճիշտը ասեր». Մանվել Ղարիբյանը՝ դատարանում 01/20/2025   17:14 Թեման այդ 8 անձինք չեն, ամբողջ գործն օգտագործվում է ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար. Աբրահամյան (տեսանյութ) 01/20/2025   16:56 Վահան Կոստանյանն ու Քամալ Խարազին բարձր են գնահատել Հայաստան-Իրան փոխգործակցությունը 01/20/2025   16:52 Դատարանում շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատավարությունը. հարցաքննվում են վկաները (ուղիղ միացում) 01/20/2025   16:48 Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա 01/20/2025   16:43 «Տոյոտայում» եղբայրս մասնաբաժին ունի, գաղտնիք չէ. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 01/20/2025   16:33 Հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ 01/20/2025   16:06 Մհեր Սահակյանի մանդատը տրվել է ԱԺ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին. ԿԸՀ 01/20/2025   15:26 Պետք է լուծենք ԲԴԽ որոշումների վերանայման կարգը, դատավորին գործից հանելը «չեպե» է պետության համար․ Սիրունյան 01/20/2025   15:20 Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել են 17-ամյա պատանու՝ ապօրինի ինքնաձիգ պահելու համար 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:03 Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են 01/20/2025   14:57 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ․ 2024 թվականի ամփոփ արդյունքները 01/20/2025   14:51 Անահիտ Մանասյանն ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին 01/20/2025   14:49 Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքներ 01/20/2025   14:42 Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս 01/20/2025   14:30 Վարչապետ դառնալու հավակնություն չունեմ, չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան․ Լևոն Քոչարյան 01/20/2025   14:26 Արցախի կորուստը, ռшզմական-քաղաքական ղեկավարության Բաքվում լինելը hարված էր ՌԴ հեղինակությանը. Քոչարյան 01/20/2025   14:20 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին 01/20/2025   14:07 Չորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է 01/20/2025   14:02 Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին 01/20/2025   13:55 ՔՊ-ականը կարծում է՝ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը չպետք է խոսեն Բաքվում ապօրինաբար դատվող Արցախի ղեկավարության մասին 01/20/2025   13:52 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեռեւս թափուր է 115 վարորդի հաստիք 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   13:26 ՆԳ նախարարի տեղակալները մասնակցել են «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը 01/20/2025   13:18 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/20/2025   13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին 01/20/2025   13:00 Վահե Ղալումյանի չհերքեց, որ իր մարզպետ եղբայրը կարող է առաջիկայում SMS ստանա վարչապետ Փաշինյանից. (տեսանյութ) 01/20/2025   12:58 Ասպրամ Կրպեյանը «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ կրթություն է ստացել, ԱԺ փոխնախագա՞հ պետք է ընտրեինք նրան. Ալեքսանյան 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում 01/20/2025   12:46 Զենք-զինամթերք կամավոր հանձնելու երեք դեպք Վարդենիսում 01/20/2025   12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան 01/20/2025   12:29 «Մի քպականի մեջ չարք է մտնում... »,- Արթուր Խաչատրյանն անեկդոտ պատմեց ամբիոնից (տեսանյութ) 01/20/2025   12:24 Չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը. ՀԿ-ների հայտարարությունը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   12:20 ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ 01/20/2025   12:09 Անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվեց ջրատարում 01/20/2025   12:07 Քանի դեռ անձը չի զբաղեցնում քաղաքական զսպվածություն պահանջող պաշտոն,կարող է արտահայտել այն մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել որոշ խմբի համար․ Վարդանյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   12:04 Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ովքեր և ինչպես կարող են օգտվել 01/20/2025   12:00 Ծաղկաձոր ապօրինի սեփականաշնորհված հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը․ Փաշինյանը կրկին դատական ակտերից է խոսում 01/20/2025   11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան 01/20/2025   11:49 Ապօրինի ձկնորսության դեմ Գեղարքունիքի ջրային պարեկների պայքարի երկու դրվագ 01/20/2025   11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան 01/20/2025   11:35 Իշխանության մոտ անհնար է ստացվի Արցախի հանձնումը բարդել ինչ-որ մեկի վրա. ուրիշ սուտ հորինեք. Մամիջանյան 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   11:02 ՀՀ ԱԺ-ի նստաշրջանը մեկնակրկեց չհաստատված հիմնով 01/20/2025   10:55 Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև

«Սա ընդամենը փորձ է եվրոպական կառույցների աչքին թոզ փչելու». Փաստաբանը` բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտի ներդրման մասին 05/12/2014   10:36  |  Հարցազրույց

 
Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստով ու արտակարգ ռեժիմով ի թիվ կառավարության այլ այլ օրենսդրական նախաձեռնությունների, քննարկելու է նաև «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
 
Դրանով, հիշեցնենք, մասնավորապես, կառավարությունն առաջարկում է ՀՀ օրենսդրության մեջ ներդնել բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը: 
Ու թեև նախագիծը դեռ նոր է ներկայացվել Աժ դատին, սակայն, այն արդեն հասցրել է արժանանալ մասնագետների քննադատությանը: 
 
Օրենքի նախագծի որոշ դրույթների շուրջ «Փաստինֆո»-ն հարցեր  ուղղեց նաև ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանին: 
 
- Պարոն Մեժլումյան, 2012թ. ԵԴ-ն բարոյական վնասի փոխհատուցման գործերով ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդեն մի քանի վճիռներ է կայացրել, որոնք ուժի մեջ են մտալ: Եվ դրանցում հատկապես մատնանշվում էր օրենսդրական այն բացը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով բարոյական վնասը փոխհատուցելու ինստիտուտ նախատեսված չէ: Ավելի ուշ այս դրույթը հակասահմանադրական համարեց նաև ՀՀ ՍԴ-ն, բայց օրենսդրական փոփոխությունների նախագիծը միայն հիմա է ԱԺ-ի հաստատմանը ներկայացվում, այն էլ` հապճեպ ռեժիմով:
 
- 2013թ. նոյեմբերի 5-ին Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ հակասահմանադրական ճանաչվեց քաղաքացիական օրենսգրքի այդ բացը, բայց արի ու տես, որ այս օրենսդրական փոփոխություներում հղում է կատարվում բացառապես ԵԴ-ի որոշումներին, որ մենք պարտավոր ենք դա կատարել: 
Ուրիշ բան է, որ մի խնդիր էլ սա է առաջացնելու, որովհետև չնչին շեմ է սահմանված`1 մլն դրամ:
 
Ասեմ, որ բարոյական վնասի, պատվի, արժանապատվության հետ կապված մի հատ «չոռ ասելու» համար կարող է 2մլն դրամի վճիռ կայացվի, բայց մարդուն տանեն 10 տարի նստեցնեն, հետո արդարացնեն և փոխհատուցումն ընդամենը 1 մլն դրամ լինի: Այստեղ ես միտում եմ տեսնում, քանի որ այս դեպքում պետությունը պետք է փոխհատուցի, չնչին գումարներ են նախատեսել, որն անհամարժեք է ԵԴ-ի նախադեպային որոշումներով սահմանված գումարներին: 
 
Ես, օրինակ, մի գործ ունեի` Սիլվա Ասատրյանն ընդդեմ ՀՀ-ի, որին ապօրինի 21 ժամ կալանքի տակ էին պահել, ԵԴ-ն 2000 եվրո փոխհատուցում սահմանեց, ևս 500 եվրո` ծախսերի համար: Այսինքն` 2500 եվրո փոխհատուցեցին, և նման գործեր կան: Կան գործեր, որ անձին մարմնական վնասվածքներ էին պատճառել, միայն բարոյական վնասի փոխհատուցումը 25 000 դոլար գումար սահմանվեց: Այն դեպքում, երբ այստեղ 1 մլն դրամը չի կարող գերազանցել: 
 
-  Օրենքը նաև հետադարձ ուժ չի նախատեսում, այսինքն` չի ազդելու այն անձանց վրա, ովքեր բարոյական վնասներ են կրել նախքան օրենքի ուժի մեջ մտնելը, և փաստորեն, մինչ այժմ չեն փոխհատուցվել դարնց դիմաց: Այս դրույթն ինչպե՞ս եք գնահատում:
 
- Կոնկրետ գործի առումով` դրական, բայց ընդհանուր առմամբ` բացասական: Ինչո՞ւ են ասում` կոնկրետ, այսինքն՝ եթե կան գործեր, որ գտնվում են ԵԴ-ում, կամ մարդիկ փորձում են դիմել և մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կդիմեն, դրական է այն առումով, որ դա ԵԴ-ում ընդունելի կլինի, քանի դեռ ՀՀ-ում բացակայում է այդ պահանջներով դատական պաշտպանության արդյունավետ միջոցը, այսինքն` փոխհատուցում չկա, և ԵԴ-ն պետք է այդ գործերը քննի: Եթե հետադարձ ուժ տրվեր, միգուցե կառավարությունն ասեր, որ մեզ մոտ արդեն հարցը լուծված է, թող գան մեզ մոտ ստանան: Եթե նման լուրջ խախտումներ են եղել, և անձն ունի բարոյական վնասի փոխհատուցման մեծ գումարների ակնկալիք, կենկրետ դեպքերով կարող է և դրական է: Բայց դրական ասելն այնքան էլ ճիշտ չէ, սա օրենքի բացից օգտվելու հնարավորություն է: Սա այն դեպքն է, երբ ասում են` փայտը երկու ծայր ունի:
 
Ընդհանուր առմամբ, սա` որպես սկզբունք, իրավունք սահմանող է անձանց, անհատների համար, հետևաբար, այդ իրավունք սահմանող նորմը պետք է և հետադարձ ուժ ունենար գոնե այն ժամանակահատվածի համար, որով, ըստ օրենքի, անձինք կարող են դիմել դատարան: Օրինակ` 6-ամսյա ժամկետ է սահմանված, գոնե մինչև այդ 6-ամսյա ժամկետը, եթե նման խախտումներ են եղել, մարդիկ կարողանային դիմել դատարան: Մեկ այլ բան է, որ արդյոք այս 6-ամսյա ժամկետն էլ ողջամիտ ժամկե՞տ է վաղեմության, թե՝ ոչ: 
 
- Եվ, այդուհանդերձ, օրենքի ընդունումից և ուժի մեջ  մտնելուց հետո, կարո՞ղ ենք գոնե վստահ լինել, որ բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը ինչ-որ զսպող դեր կունենա՝ որոշակի խախտումներից ձեռնպահ մնալու համար:
 
- Նախ, օրենքի նախագծում արդեն իսկ մեծ բաց կա. այն, որ մի քանի իրավիճակների համար է միայն բարոյական վնասի փոխհատուցում սահմանված` ապօրինի դատապարտում, անազատության մեջ պահել, խոշտանգումներ և մի քանի նման դեպքերով, բայց բազմաթիվ այլ ոլորտներում, նույն վարչարարության ընթացքում, օրինակ, որտեղ կարող են մարդուն բարոյական վնաս հասցնել, փոխհատուցում նախատեված չէ: 
 
Բացի այդ, փոխհատուցման համար էլ չնչին գումարներ են նախատեսվում, որոնք կանխարգելիչ նշանակություն չեն կարող ունենալ: Կասեն` Է, ոչինչ, դատենք` դատենք, մեկ է չգիտեմ ինչ փոխհատուցում չի տրվի, եթե անգամ արդարացվի: Կալանքի տակ կպահենք, եթե այս մարդը արդարացվի, չի գնալու մի քանի հազար դոլարների, կամ մի քանի  միլիոն դրամի փոխհատուցում ստանա, առավելագույնը 1 մլն, իսկ  առավելագույնն էլ առավելագույնն է:
 
Դրանից էլ ցածր ինչ-որ գումարներ կարող է փոխհատուցեն, բայց սա կանխարգելիչ միջոց չի կարող լինել: Սա ընդամենը փորձ է եվրոպական կառույցների աչքին թոզ փչելու, որպեսզի ինչ-որ ժամանակահատվածում կանխվի նման որոշումների կայացումը, որովհետև հիմա անմիջապես անձինք չեն բարոյական վնասի հարցով ԵԴ դիմել: Պետք է այստեղ դիմեն, մերժում ստանալուց կամ չնչին գումար բավարարվելու դեպքում նոր փորձեն դիմել ԵԴ և  հիմնավորեն, որ սա անհամարժեք փոխհատուցում է: Այսինքն` ժամանակ են շահում ընդամենը: 
 

Հեղինակ՝ Նելլի Դանիելյան
 

Արխիվ

[]