ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդարադատության նախարարությունը հետամուտ կլինի ՄԻԵԴ վճիռների կատարմանը. նախատեսվում է կառուցվածքային փոփոխություն 05/11/2014 11:50 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Առաջիկա օրերին Արդարադատության նախարարությունում կձեւավորվի նոր ստորաբաժանում, որը հատկապես կզբաղվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ապահովամբ:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում, ներկայացնելով ստեղծվելիք բաժնի գործառույթները, Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանն ասաց. «Եվ նախարարության, և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի տեսանկյունից շատ կարևոր է ԵԴ-ի վճիռների կատարման հարցը, որովհետև հաճախ դրանց արդյունավետությունից կամ ամբողջական լինելով է պայմանավորված հետագա վճիռների հարցը, թե արդյո՞ք մենք նորից կպարտվենք, ՀՀ դեմ վճիռներ կկայացվե՞ն, խախտումներ կարձանագրվե՞ն, թե՞ ոչ: Որքան արդյունավետ ու ամբողջական կատարենք, այդչափ կնվազեցնենք ՀՀ վերաբերյալ վճիռները, որոնցով խախտում է ճանաչվում: Այդ իսկ պատճառով, բազմաթիվ քննարկումների արդյունքում մենք որոշոցինք հատուկ այդ նպատակով նոր բաժին ստեղծել»:
Նոր ստորաբաժանումը, որ կրելու է Վճիռների կատարման և կոնվենցիոն պահանջների ապահովման բաժին անվանումը, գործելու է Արդարադատության նախարարությունում արդեն իսկ գոյություն ունեցող և հենց ԵԴ վճիռների ուսումնասիրությամբ զբաղվող ԵԴ-ի հետ կապերի վարչության կազմում:
Մեր հարցին, թե ինչո՞վ է տարբերվելու այս բաժնի աշխատանքն արդեն գոյություն ունեցող ստորաբաժանման աշխատանքից, Արման Թաթոյանը պատասխանեց. «Հիմա մենք ԵԴ-ի հետ կապերի վարչության կազմում ունենք ընդամենը 2 բաժին, որոնցից մեկը զբաղվում է քրեական և վարչական գործերով, մյուսը` քաղաքացիական և տնտեսական գործերով: Տեսեք` կատարում չկա այստեղ: Նոր բաժինը կզբաղվի ոչ միայն վճիռների կատարման հարցերով, այլ նաև ամբողջությամբ ուշադրությունն ուղղված կլինի մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպությունների առաջարկությունների ներդրմանը` ՀՀ իրավական համակարգում: Խոսքը մասնավորապես վերաբերում է խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեին, Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոմիտեին և այլ կազմակերպություններին, որոնք առաջարկություն են ներկայացնում, և հաճախ նրանց առաջարկները պայմանավորված են նաև ԵԴ նախադեպային պրակտիկայով: Այս բաժինը խնդիր է ունենալու ուսումնասիրել այս կազմակերպությունների զեկույցներն ու միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ առաջարկները ներդրվեն: Այսինքն` մշակել իրավական ակտերի նախագծեր, մշակել թերություների վերացմանն ուղղված քայլեր, իրականացնել ԵԴ վճիռերի կատարման վիճակագրությունը, մշակել դրանց կատարման ծրագրեր: Մեր խնդիրն այն է, որ համակարգված լինի ամեն ինչ»:
Արդարադատության փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ նոր բաժին հիմնելու գաղափարն առաջ է եկել եվրոպական փորձի ուսումնասիրության արդյունքում: «Մենք ուսումնասիրեցինք Եվրոպական երկրների համապատասխան գերատեսչությունների ԵԴ ներկայացուցչությունների, ինստիտուտների, գրասենյակների կառուցվածքները և հասկացանք` որպեսզի մեր աշխատանքն արդյունավետ լինի, պետք է անպայման ունենանք նման ստորաբաժանում», - ասաց մեր զրուցակիցը:
Արման Թաթոյանի խոսքով, նոր` Վճիռների կատարման և կոնվենցիոն պահանջների ապահովման բաժինը նախարարությունում կստեղծվի արդեն առաջիկա 10 օրվա ընթացքում: Նախագիծն այժմ քաղծառայության խորհրդում է:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ