ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամբաստանյալը հայտարարել է հացադուլ` պնդելով, որ զինծառայող Լյուքս Ստեփանյանին սպանելու մտադրություն չի ունեցել 05/09/2014 00:10 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Նոյեմբերյանի զորամասում շարքային Լյուքս Ստեփանյանին մահացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը դիմումներ է գրել ՀՀ Նախագահին, Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաեւ նաև Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանին` պնդելով, որ համածառայակից ընկերոջն սպանելու մտադրություն չի ունեցել եւ չի սպանել:
Ստորև ներկայացնում ենք դիմումն ամբողջությամբ.
«Հանդիսանում եմ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ՏԴ/0097/01/13 քրեական գործով ամբաստանյալ և մեղադրվում եմ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 112-րդ հոդվածի 1-ին մասով: Հայտնում եմ Ձեզ, որ իմ համածառայակից ընկերոջը սպանելու դրդապատճառ, շարժառիթ, ցանկություն և նպատակ չեմ ունեցել և չեմ արել: Դա հաստատվել է նաև ամբողջ նախաքննության և դատաքննության ընթացքում, սակայն ոչ քննչական մարմինը, ոչ էլ դատախազները ուշադրություն չդարձրեցին այդ հանգամանքներին, քանի որ դեպքի հենց առաջին իսկ օրերից տուժողի հարազատները մեծ աղմուկ բարձրացրեցին, անգամ իրենց որդու դին Երևան էին բերում, որ դնեն կառավարության շենքի դիմաց:
Այդ ժամանակ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ գլխավոր դատախազ (նախկին զինդատախազ) Գ. Կոստանյանը, ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանը և այլոք եկան տուժողի հարազատներին ընդառաջ՝ հասնելով Սևան քաղաք, որտեղ փորձեցին հանգստացնել հավաքված անձանց և համոզել, որ հետ վերադառնան իրենց գյուղ, ինչին հավաքված ամբոխը չէր համաձայնում, որի պատճառով էլ նույնիսկ բախում եղավ նրանց և ոստիկանների միջև:
Անկառավարելի ամբոխին հանգստացնելու նպատակով՝ վերը նշված բարձրաստիճան պաշտոնյաները ստիպված եղան կատարել նրանց պահանջը և լրատվական միջոցների ներկայությամբ պաշտոնապես հայտարարել, թե, իբր, ես միտումնավոր կերպով եմ կրակել Լյուքս Ստեփանյանի վրա և սպանել նրան, ինչպես նաև խոստացան, որ շատ խիստ են պատժելու ինձ, որից հետո միայն ամբոխը մի փոքր հանգստացավ և հետ գնաց: Այս ամենը հաստատող տեսագրությունները առկա են համացանցում:
Հենց այդ պահից սկսած գործի ամբողջ քննությունը գնաց միայն մեկ՝ ինձ սպանության մեջ մեղադրելու նպատակով: Այսինքն՝ ինձ զոհաբերելու ճանապարհով այդ պաշտոնյաները փորձեցին բարձր պահել հասարակության մեջ իրենց հեղինակությունը, ինչպես նաև փորձեցին կանխել իրենց նկատմամբ հասարակության կողմից հնարավոր մեղադրանքները, քանի որ իմ արարքին ճիշտ որակում տալու դեպքում այն դիտավորյալ սպանության չի կարող համարվել: Նույնը շարունակվեց նաև դատաքննության ընթացքում. պարզից էլ պարզ երևում էր, որ գործը քննող դատավորը և մասնակցող դատախազներն ակնհայտորեն կաշկանդված են վերը նշված խոստումներով, ինչպես նաև ամեն ինչ անում էին և անում են տուժողի վրդովված հարազատներին գոհացնելու նպատակով, որոնք դատաքննության առաջին իսկ օրից դատարանում, բացի դատախազներից, բոլորին, այդ թվում՝ դատական կարգադրիչներին, պաշտպաններից և ինձ աջ ու ձախ հայհոյում էին և վիրավորում, բռնություն գործադրում կարգադրիչների նկատմամբ, իսկ երբեմն էլ վիրավորական խոսքեր ասում դատավորի հասցեին հենց նիստի ժամանակ (տեսագրությունները նույնպես առկա են համացանցում): Սակայն այդ ամենը բոլորի կողմից անտեսվում էր, ինչը ևս մեկ անգամ հաստատում է, որ գործով առնչվող պաշտոնյաներն ամեն ինչ անում են և անելու են տուժողներին գոհացնելու և ինձ սպանության համար դատապարտելու ուղղությամբ, քանի որ տուժողներն աընդհատ սպառնում են դիմել ծայրահեղ քայլերի:
Այս ամենը հաստատվեց նաև այսօր՝ 08.05.2014թ. դատական նիստի ժամանակ մեղադրողի ճառով, որում դատախազը, բացարձակապես հաշվի չառնելով դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները, առանց որևէ վերլուծության, ընդամենը մեխանիկորեն ընթերցեց դեռևս նախաքննության ժամանակ քննիչի կողմից կազմված մեղադրական եզրակացությունը և միջնորդեց իմ նկատմամբ նշանակել 18 տարի ժամկետով ազատազրկում: Այն, որ իմ գործը շահարկելով և ինձ զոհաբերելով դատարանը, դատախազությունը և որոշ այլ մարմիններ փորձում են արդարության պատրանք ստեղծել և իրենց հեղինակությունը բարձրացնել, հաստատում է նաև հետևյալ օրինակը՝ դատաքննության հենց սկզբից տուժողի հարազատները պարբերաբար հայհոյում և վիրավորում էին ինձ և հատկապես պաշտպաններիս, փորձում ֆիզիկական հաշվեհարդար տեսնել վերջիններիս հետ:
Տեսնելով, որ որևէ իրավասու մարմին այդ կապակցությամբ որևէ գործողություն չի կատարում, հետագայում նման դեպքերը բացառելու նպատակով պաշտպանները ստիպված դիմեցին ոստիկանություն՝ քրեական գործ հարուցելու համար, սակայն գործի հարուցումը մերժվեց՝ պատճառաբանելով, թե նման բան չի եղել, դատարանում որևէ մեկը հայհոյանք չի տվել, չի սպառնացել և դա ընդունվեց բոլորի կողմից այն դեպքում, երբ այդ ամենը ձայնագրվել է նիստի ժամանակ, տեսագրվել և լրագրողների կողմից այդ ամենը բազմիցս ցուցադրել են հեռուստատեսությամբ և հիմա էլ առկա է համացանցում: Իմ նպատակը այն չէ, որ տուժողի հարազատները ենթարկվեն քրեական պատասխանատվության, նույնիսկ որևէ անգամ չեմ արձագանքել նրանց կողմից իմ հասցեին հնչեցրած հայհոյանքներին:
Սակայն իմ համար բացարձակ անհասկանալի է, թե ինչու երբ «Հարսնաքարի» գործով մեղադրյալները ընդամենը մեկ անգամ հայհոյանք տվեցին տուժողների փաստաբանին, գլխավոր դատախազի հանձնարարությամբ անմիջապես գործ հարուցվեց: Ավելի ճիշտ՝ ես հասկանում եմ, որ այնտեղ նույն վրդովված մարդիկ, տուժողները պահանջում էին, որ գործ հարուցվի և չհարուցվելու դեպքում այդ պաշտոնյաները կմեղադրվեին հրապարկայնորեն և նրանց հեղինակությունը կընկներ, իսկ իմ պարագայում հակառակն է. եթե գործ հարուցեին, ապա այդ դեպքում հրապարակայնորեն կմեղադրվեին, ինչը վկայում է, որ իմ գործով առնչվող պաշտոնյաները գործում են ոչ թե օրենքի հիման վրա, այլ իրենց ցանկություններով, հանկարծ տուժողների կողմից անարդարության մեջ չմեղադրվելու ձգտումով: Հենց այս անարդարության պատճառով էլ, նաև լսելով դատախազի անհիմն մեղադրական ճառը և միջնորդած պատիժը՝ այսօր հայտարարում են անժամկետ հացադուլ:
Ես ընդունում եմ, որ իմ կատարածը հանցագործություն է, սակայն ես սպանություն չեմ կատարել, այդ մեկ կրակոցն էլ մոտ 30 մետր հեռավորությունից, այն էլ երբ զենքը գտնվել է գոտկատեղիս հատվածում և որի պատճառով վնասվել են իմ երկու մտերիմ ընկերները, պատահականության արդյունք է, ինչը հստատվեց ամբողջ դատաքննության ընթացքում:
Հասկանում եմ, որ այնուամենայնիվ այդ ամենը իմ սխալ գործողությունների հետևանք է, դրա համար էլ խնդրում եմ, որ որպեսզի երաշխավորեք և ապահովեք արդար դատաքննության իմ իրավունքը: Ես միայն արդարություն եմ խնդրում»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից