ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանները պահանջում են նորից գործ հարուցել ոստիկանների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու առթիվ 05/08/2014 14:28 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով, այդ թվում՝ ավազակության ու բռնաբարության մեջ մեղադրվող ոստիկան Էդգար Վարագյանի փաստաբաններ Աննա Թամազյանն ու Երվանդ Վարոսյանը բողոք են ներկայացրել դատարան: Նրանք պահանջում են վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Է.Վարագյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ գործը կարճելու քննիչի որոշումը և դրա դեմ Է.Վարագյանի բողոքը մերժելու դատախազի որոշումը, պարտավորեցնել քրեական գործ հարուցել:
Գործը հարուցվել էր ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի և ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի առանձին պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորությունների անցում կատարելու հատկանիշներով՝ Էդգար Վարագյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու առթիվ: Ըստ ՀՔԾ որոշման, ոստիկանության աշխատակիցներ Արթուր Մկրտչյանի, Ամրամ Մակինյանի, Արգիշտի Տոնոյանի, Արման Մացակյանի, Գարիկ Մակարյանի և Կարեն Ավետիսյանի արարքում հանցակազմը բացակայում է: Նույն հիմքով ՀՔԾ-ն քրեական հետապնդում չի իրականացրել ամբաստանյալի ու նրա ծնողների նկատմամբ՝ «ակնհայտ սուտ մատնություն կատարելու և սուտ ցուցմունք տալու կապակցությամբ»:
Էդգար Վարագյանը նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ընդունվելու ժամանակ մարմնի վրա հայտնաբերված մարմնական վնասվածքներն ստացել է 2013թ. սեպտեմբերի 24-26-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցների կողմից ծեծի և բռնության ենթարկվելու հետևանքով: Ըստ Է.Վարագյանի, ձախ ձեռքի և ոտքի վնասվածքներն ստացել է 2013 սեպտեմբերի 24-ին ոստիկանության Երևանի վարչության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի պետ Արթուր Մկրտչյանի և ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի պետ Ամրամ Մակինյանի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով, իսկ 2013թ. սեպտեմբերի 26-ին ի հայտ եկած վնասվածքները իրեն դատարան ուղեկցած ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու, իսկ դաստակների կարմրավուն հետքերը ձեռքերին ձեռնաշղթաներ գցելու հետևանք են:
Քննչական մարմինը, սակայն, գտել էր, որ բացի Էդգար Վարագյանի ու նրա ծնողների ցուցմունքներից հիմնավորող այլ ապացույց ձեռք չի բերվել և սպառվել են այդպիսիք ձեռք բերելու հնարավորությունները:
Է.Վարագյանի փաստաբանները դատարանում նշեցին, որ գործը հարուցվել է դեպքից երկու ամիս անց, իսկ Է.Վարագյանի դատաբժշկական փորձաքննությունը կատարվել է դեպքից երեք ամիս անց: Ե.Վարոսյանը նշեց, որ ՀՔԾ-ի կողմից քննությունն անցկացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սահմանած մի շարք չափորոշիչների՝ մասնավորապես անհապաղ քննություն կատարելու պահանջի խախտմամբ: Ւսկ քննության անկախությունը խախտվել է, քանի որ նախապատրաստված նյութերը գտնվել են ոստիկանությունում այն դեպքում, որ ոստիկանները գործով կողմ են: Խախտվել է նաև քննության ամբողջականությունը՝ դիմող կողմի կարծիքով, նախաքննական մարմնի կողմից չեն կատարվել բոլոր հնարավոր քննչական ու դատավարական գործողությունները: Մասնավորապես, չեն զննվել Վարագյանի հայտարարությամբ իրեն ծեծի ենթարկելու վայրերը, մասնավորապես, չեն կատարվել մատնահետքերի, միկրոմասնիկային փորձաքննություններ: Ավելորդ է խոսել քննության օբյեկտիվության մասին, գտնում են փաստաբանները, երբ արժանահավատ են համարվել միայն ոստիկանների՝ ենթադրաբար խոշտանգումներ կատարած անձանց ու նրանց ենթակաների, ժխտողական ցուցմունքները, իսկ հակառակ կողմի փաստարկները համարվել են ոչ արժանահավատ:
ՀՔԾ քննիչը, հակառակը, գտնում է, որ բողոքն անհիմն է ու ենթակա է մերժման, ըստ քննիչի, իրենք կատարել են բոլոր քննչական գործողությունները, որոնք հնարավոր էր կատարել, որոշումն էլ կայացվել է գործով ձեռք բերված բոլոր ապացույցների գնահատման արդյունքում: Ըստ նրա, Վարագյանին բերման ենթարկելու հաջորդ իսկ օրը նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ ոստիկանների կողմից Վարագյանի համազգեստը պատռելու, ուսադիրները պոկելու մասին վերջինիս հայտարարությունը հերքվում է ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության կողմից կատարված նկարահանումներով՝ այն կատարվել է «4 կողմից»՝ Վարագյանի մատնանշած դեպքից հետո, և որևէ պատռվածք կամ նորոգման հետքեր հագուստի վրա չկան, տեղում են նաև ուսադիրները: Քննիչը Վարագյանի ձեռքի վնասվածքի վերաբերյալ նշեց, որ բուն ավազակության գործով, որով մեղադրվում է Վարագյանը, տուժողը հայտնել է, որ «ավազակի ձեռքի վրա եղել է արյունահոսող վերք»: Քննիչը հայտնեց նաև, որ քրեական գործ հարուցելու ուշացման պատճառը, մասնավորապես, այն էր, որ Վարագյանը սկզբնապես ասում էր, որ վնասվածքները ընկնելու հետևանք են:
Ըստ փաստաբանների, հակափաստարկներն առ այն, որ Էդգար Վարագյանը վնասվածքներ ստացել է կալանավորելու վերաբերյալ դատական նիստի ընթացքում գլուխն ու ձեռքերը սեղանին հարվածելու, այսինքն՝ ինքնավնասելու հետևանքով, հակասում է նիստի ձայնագրությանը՝ հարվածների որևէ ձայնային արձագանք չկա: Փոխարենը հստակ լսվում է, թե ինչպես է Վարագյանը հեծկլտալով ջուր ու գլխացավի դեղ խնդրում և հայտարարում ՝ «4 օր ինձ սոված են պահում», իսկ դատարանն էլ, ըստ դիմող կողմի, հումանիստական վերաբերմունք չի դրսևորում՝ խոստանալով կատարել Վարագյանի խնդրանքները նիստից հետո:
Դիմող կողմի միջնորդությամբ, այսօրվա դատական նիստը հետաձգվեց՝ մինչ հաջորդ դատական նիստը կողմը հնարավորություն կունենա ծանոթանալ գործի նյութերին, որոնք ժամանակին չեն տրամադրվել: Քննիչի պատճառաբանությամբ, Ա.Թամազյանը գործի շրջանակում ոչ թե պաշտպան է, այլ փաստաբան, ուստի չկա նրան գործի նյութեր տրամադրելու օրենքով նախատեսված ընթացակարգ: Նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը նկատեց, որ անիմաստ է դառնում այս իրավունքը սահմանափակելը, միևնույն է, փաստաբանը կարող է դիմել դատարան, պահանջել ու ստանալ դրանք:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
- 01/23/2025 18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել