Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   17:54 Մի ասեք՝ պետությունը մտնում ա մեր գրպանը.եթե որևէ ձեռք եք տեսնում ձեր գրպանում, դա ձեր ձեռքն ա. Փաշինյան 01/22/2025   17:48 Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գրասենյակի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին 01/22/2025   17:44 Փաշինյանը՝ Դավոսի հանդիպումների մասին 01/22/2025   17:40 Ապրել ենք Չարենցի «Երկիր Նաիրիի» սյուժեում, պիտի դուրս գանք դեպի «իրական Հայաստան». Փաշինյան 01/22/2025   17:37 Մարդկանց գժի տեղ են դնում, ասում ենք կարող եք ավտոբուսի մեջ քնել և տրոլեյբուսի մեջ արթնանալ. Թևանյան (տեսանյութ) 01/22/2025   17:26 Վաղարշապատում 49-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար 01/22/2025   17:09 Այս համակարգը կարևոր է՝ ապապետությունից պետություն գնալու անցման տրամաբանության մեջ․ Փաշինյանը՝ հայտարարագրման մասին 01/22/2025   16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/22/2025   16:46 Գյուղերից կարտագաղթեն, եթե դպրոցները փակեք. պատգամավորը՝ նախարարին 01/22/2025   16:42 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի՝ ՔԿ-ում քննվող վարույթի շրջանակներում 01/22/2025   16:32 Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. մեկնարկել է կառավարության հետ հարց ու պատասխանը (ուղիղ միացում) 01/22/2025   16:29 Նոր ժամկետներ. Թրամփը կարգադրել է Ուկրաինայի հակամարտությունը լուծել 100 օրվա ընթացքում. WSJ 01/22/2025   16:09 Պետդեպն արգելել է ԱՄՆ դրոշից բացի որեւէ այլ դրոշի օգտագործում, այդ թվում՝ սեռական փոքրամասնություններինը 01/22/2025   16:07 Ալիևն ու Զելենսկին հանդիպել են Դավոսի ֆորումում 01/22/2025   15:53 Սնուփ Դոգի չկայացած համերգի համար փոխանցված 6 մլն դոլարը պետական բյուջե չի վերադարձվել 01/22/2025   15:53 «Օդնոկլասսնիկի»-ն թողարկում է ծանոթությունների սեփական ծառայությունը 01/22/2025   15:48 ՀՀ օրհներգը կավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ 01/22/2025   15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան 01/22/2025   15:25 Փաշինյանը ցավակցել է Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի ակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/22/2025   14:54 Մինչեւ 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն (տեսանյութ) 01/22/2025   14:36 Տիգրան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր 01/22/2025   14:31 Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել 01/22/2025   14:17 Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 01/22/2025   14:14 Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   14:07 Ռուս-իրանական գազատարը կարող էր բարձրացնել ՀՀ անվտանգությունը, դա լավ հնարավորություն էր, որը կորցնում ենք․ Մանվելյան 01/22/2025   13:53 Իրանում հրդեհ է բռնկվել 18 հազար տոննա տարողությամբ նավթի պահեստում 01/22/2025   13:51 Հայաստանում ապրող մեր քաղաքացիները ռելոկանտներ չեն, և պետք չէ ստեղծել մի իրավիճակ, որ մեկ այլ երկրում դառնան ռելոկանտներ. «Տնտեսական պրոյեկտ» 01/22/2025   13:51 Ջերմաստիճանը բարձրանալու է 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/22/2025   13:25 Կոլաբորացիոնիստնե՞ր թե՞ դյուրահավատներ. «Հրապարակ» 01/22/2025   13:14 ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Մայքլ Ուոլցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ 01/22/2025   13:10 Ծիծաղելի է, թե շահ ունեմ անտառահատումներից, ծեծկռտուք չի եղել ՔՊ նիստին, միայն քննադատել եմ կառավարությանը. Հայկ Սարգսյան 01/22/2025   13:04 Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը 01/22/2025   12:57 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին 01/22/2025   12:49 ԼՂ-ում մնացած մեքենաների համար նույնպես տերերը չպետք է գույքահարկ վճարեն. Խաչատրյան 01/22/2025   12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան 01/22/2025   12:25 Սիրունյանն արդեն իր թեկնածությունը հետ է քաշում, իրավիճակը պետք է պարզաբանվի. Կոնջորյան 01/22/2025   12:08 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին 01/22/2025   12:04 Ալեքսանդ Սիրունյանը հրաժարվեց ԲԴԽ անդամի թեկնածությունից 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/22/2025   11:40 Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը 01/22/2025   11:36 Գարիկ Գալեյանն արդեն տնային կալանքի տակ է, բայց դատարանը որոշումներն առ այս պահը չի ուղարկել պաշտպանության կողմին՝բողոքարկման համար․ փաստաբանն ահազանգում է 01/22/2025   11:32 Տարադրամի փոխարժեքները հունվարի 22 -ին 01/22/2025   11:28 «ԽԾԲ»-ով առաջնորդվող դպրոցի տնօրենները կպատժվեն. տեսչական մարմինը վերահսկողության նոր գործիքակազմեր կունենա 01/22/2025   11:21 Սրբուհի Գալյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության դեսպանին 01/22/2025   11:09 Եթե քաղաքացին ստացել է միանվագ գումար, որը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այն համարվում է չհարկվող գումար և հայտարարագրում կարող է չլրացվել. ՊԵԿ 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի ակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան

Մանրամասներ Բյուրեղավանի դպրոցից. Ինչի վրա է ծախսվել բյուջեից հատկացված 113 500 900 դրամը 05/06/2014   12:26  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Կառավարության պաշտոնական կայքում հրապարակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տարեկան ֆինանսավորման փաստաթուղթը: 
 
Հիշեցնենք՝ արդեն տևական ժամանակ է, ինչ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում կատարվող ապօրինություններն ու երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքը քննարկման առարկա են դարձել մամուլում ու հասարակական շրջանակներում, իսկ վերջերս՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անակնկալ այցից հետո, աշխատանքից ազատվեց գիշերօթիկի տնօրենը, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանի նկատմամբ կիրառվեց կարգապահական տույժ` խիստ նկատողություն, քանի որ հենց նա էր հասարակական կառույցների ահազանգերի հետքերով այցելել Բյուրեղավանի դպրոց ու ոչ մի խախտում չէր հայտնաբերել:
 
Ինչևէ, այս տեսակետից բավական հետաքրքիր է, թե ի՞նչ ծախսեր է կատարել դպրոցի՝ արդեն նախկին տնօրինությունը գիշերօթիկում: Նախ ասենք, որ տարեկան այս հաստատությանը բյուջեից հատկացվել է 113 500 900 դրամ, ինչպես փաստաթղթում է ասված` երեխաների գիշերօթիկ խնամքի և պաշտպանության ծառայությունների նպատակով:
 
Փաստաթղթից պարզ է դառնում, որ մեկ երեխային պետք է բաժին ընկնի գրեթե մեկ խնամող: Եթե երեխաների տարեկան քանակը նշված է միջինը` 85, ապա խնամողներինը` միջինը 72 պետք է լինի: Սակայն հիշեցնենք, որ ըստ հասարակական կառույցների ահազանգերի՝ հաստատությունում չկան խիստ անհրաժեշտ աշխատողներ՝ չնայած նախատեսված հաստիքներին:
 
Տնօրենը վերջին երեք տարվա ընթացքում 30 գոյություն չունեցող աշխատող է գրանցել և գրպանել այդ  հաստիքների համար նախատեսված աշխատավարձերը: Մի քանիսի բանկային քարտերը պահելով իր մոտ՝ աշխատավարձ ստանալու օրը կանխիկացրել է ամբողջ գումարը և հավելավճարը գրպանել:
 
Հետաքրքրական է, որ սպասարկող անձնակազմի աշխատավարձերն ու հավելավճարները տարեկան կազմել են 71 625 600 դրամ, ասել է թե` հատկացվող տարեկան գումարի ավելի քան կեսը:
 
Իսկ, օրինակ, երեխաների և աշխատողների համազգեստի ու հագուստի համար ընդամենը 5 100 000 դրամ է հատկացվել, երեխաների գրենական պիտույքների համար` 1 180 000: Երեխաների սնունդը տարեկան արժեցել է 23 766 200 դրամ:
Շենքի վերանորոգման համար տնօրենը 700 000 դրամ է հատկացրել, մաքրող նյութերի համար` 1 020 000: Իսկ ավտոմեքենայի պահպանման ծախսերին համար հատկացրել է 268 000, դրա համար ձեռք բերվող վառելիքին` 647 600 դրամ:
 
Այն դեպքում, երբ ըստ խնդրին քաջածանոթ ՀԿ-ների և հենց գիշերօթիկի մի խումբ աշխատակիցների՝ վերջերս հրապարակված բաց նամակի՝ դպրոցին պատկանող «Լադա» մակնիշի ավտոմեքենան, որ վարում է տնօրենի որդին՝ Վահե Քոչարյանը, երբևէ չի ծառայել դպրոցի կարիքներին: Այսինքն՝ շուրջ 1 մլն դրամն ուղղակի փոխանցվել է տնօրենի որդուն՝ իբր ավտոմեքենայի համար նախատեսված ծախս:
 
Աշխատակիցներն ահազանգում էին նաև, որ երեխաների սննդի համար հատկացված գումարի ընդամենը մեկ երրորդն է ծախսվում նրանց կերակրելու համար: Ներկայացվում են զգալի գումարների ծախսեր պարունակող հաշվետվություններ՝ էքսկուրսիաների մասին, որոնց երեխաները չեն մասնակցում: 
 
Ծախսերի վերաբերյալ գիշերօթիկ դպրոցի և սոցապ նախարարությա միջև կնքված պայմանագրով, օրինակ, հենց այսպիսի էքսկուրսիաների համար միայն ավտոմեքենաների վարձակալության նպատակով հաշվարկվել է 340 900 դրամի ծախս:
 
Նշենք, որ ավելի վաղ՝ մինչ վարչապետի այցը, մամուլի հրապարակումների հիման վրա Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի վերաբերյալ ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացում կամ վատնում կատարելու հոդվածով: Այս գործով մեղադրանք որևէ մեկին չի առաջադրվել, տնօրենի նկատմամբ որևէ սանկցիա չի կիրառվել:
 
 
Հեղինակ՝ Նելլի Դանիելյան
 
 
 

Հարակից հրապարակումներ`

18:29 02/05/2014  |  ԼՐԱՀՈՍՀովիկ Աբրահամյանի որոշմամբ Ֆիլարետ Բերիկյանի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն
18:10 02/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի տնօրենին ազատել են աշխատանքից
14:19 02/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎարչապետն այցելել է Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոց
21:55 29/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲյուրեղավանի գիշերօթիկում հայտնաբերված չարաշահումների փաստով քրեական գործ է հարուցվել
12:03 29/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՏերթոդիկի մեթոդները՝ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում
16:55 23/04/2014  |  ԼՐԱՀՈՍՀաղորդում` գիշերօթիկ դպրոցում կատարվող հանցագործության մասին
16:37 08/04/2014  |  Քրեական խրոնիկոնԳիշերօթիկ դպրոցի տնօրենի կողմից երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու մասին հրապարակման հիման վրա հետաքննություն է սկսվել
10:51 05/04/2014  |  ՄամուլԳիշերօթիկ դպրոցի տնօրենը բռնություն է կիրառում երեխաների, աշխատակիցների նկատմամբ և յուրացնում երեխաների սննդի գումարները. Բաց նամակ

Արխիվ

[]