Թեմաներ
Չորեքշաբթի 10 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/16/2024   18:14 Որ ապուրներն են վնասակար. մասնագետի խորհուրդները 10/16/2024   18:11 Արգիշտի Քյարամյանը կգնա՞ Գրիգոր Մինասյանի ճանապարհով․ ՔԿ-ն լռում է 10/16/2024   18:04 Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 5-րդ նիստը 10/16/2024   17:53 ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմայի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում մեդիապատասխանատուների հետ 10/16/2024   17:48 Հայտնաբերվել է 1908-ին Բաքվում հրատարակված քարտեզը, որը կարևոր փաստեր է բացահայտում 10/16/2024   17:43 Պիցերիան փրկել է իր հաճախորդի կյանքը՝ նրա համար դոնորական երիկամ գտնելով 10/16/2024   17:39 Նիկոլ Փաշինյանը ԵՄ դեսպաններին ներկայացրել է հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգին եւ ընդգծել մեր երկրի պատրաստակամությունը՝ համաձայնեցված հոդվածների հիման վրա ստորագրելու պայմանագիրն 10/16/2024   17:32 Արդարադատության նախարարի ընտրության հարցը կքննարկվի հաջորդ երեքշաբթի կայանալիք ՔՊ վարչության նիստում. Ալեքսանյան 10/16/2024   17:29 Ավարտվել է քրեական հեղինակություն հանդիսացող անձի կողմից խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 10/16/2024   17:23 Դատախազությունը չգիտի ինչպես վարվել իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից կոռուպցիոն դրսեւորումների մասին վկայող Արգիշտի Քյարամյանի հայտարարության հետ 10/16/2024   17:13 Թուրքիայում երկրաշարժի ժամանակ տղամարդը փորձել է ցած նետվել պատշգամբից, բայց վերջին պահին փոշմանել է. երկրաշարժից տուժածների թիվը հասնում է 100-ի 10/16/2024   17:04 Աշխատանքային քննարկում՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ 10/16/2024   16:54 Ջերմուկի խորհրդանիշ՝ «Եղնիկ»-ը վերադառնում է «տուն» 10/16/2024   16:43 Վաղ քրիստոնեության սենսացիոն ապացույցներ Հայաստանում. գերմանացի և հայ հետազոտողները Արտաշատի մոտ հնագույն տաճար են հայտնաբերել 10/16/2024   16:40 Արցախից բռնի տեղահանվածների համար «40+10» ծրագիրը հունվարից այլևս չի գործի. Կլինեն ընտրված շահառուներ, նպատակը՝ նույնպես 10/16/2024   16:35 «Սարյանի աստիճաններ» նախագիծը 10/16/2024   16:28 Տեղի է ունեցել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի խորհրդի նիստ 10/16/2024   16:13 Սյունիքում հոկտեմբերի 10-ին երկու եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը վնաս պատճառելու վարույթով կալանավորվել է երկու անձ 10/16/2024   16:08 Հյուսիսկորեացիները զանգվածաբար զինվորագրվում են բանակին 10/16/2024   15:46 Վահագն Չախալյանը նստացույց է սկսել՝ Բաքվում գերության մեջ պահվող անձանց վերադարձի պահանջով 10/16/2024   15:41 Վրաստանը չի մասնակցելու Ստամբուլում կայանալիք «3+3» հարթակի քննարկմանը 10/16/2024   15:39 Շվեյցարիայի խորհրդարանում երկրի կառավարությանը կոչ են արել ԼՂ հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել 10/16/2024   15:34 Աստրախանի բնակչուհին պղծել է ուղղափառ եկեղեցու սրբապատկերները 10/16/2024   15:25 Ստորագրահավաք չեմ նախաձեռնի, բայց Արգիշտի Քյարամյանի մակարդակի պաշտոնյան չպետք է մեր երկրում պաշտոնավարի. Աղազարյան 10/16/2024   15:06 Մեր քաղաքական օրակարգում հիմնականն ու երկրորդականը վերջնականապես միաձուլվել են մեկ անբաժանելի ամբողջության մեջ՝ առաջնայինը խառնվել է երկրորդականին. Անանյան 10/16/2024   15:02 Աննա Հակոբյանն արդեն երգում է. (տեսանյութ) 10/16/2024   14:50 Թուրքիայում խուճապ է. ուժգին երկրաշարժից հետո շինություններ են փլուզվել 10/16/2024   14:47 Բաղրամյան փողոցի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ 10/16/2024   14:40 Ազատազրկված անձանց ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես-վաճառքի ողջ հասույթն ուղղվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին 10/16/2024   14:36 Վարորդներին հորդորում ենք տեղումների ժամանակահատվածում անձնական օգտագործման մեքենաներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում․ Կոստանյան 10/16/2024   14:11 Այսօր հայաստանյան մամուլի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ, պինդ լինենք և դիմակայենք․ ՀԺՄ 10/16/2024   14:02 Վերաքննիչ քրեական դատարանից ակնկալվում է նոր դատական ակտի կայացում, որով Մանուկյանը կարդարացվի 10/16/2024   13:55 Ցիկլոնը մոտենում է. ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով, ինտենսիվ տեղումներ են լինելու 10/16/2024   13:54 Արգիշտի Քյարամյանի վարքագծում ինչ-որ հակաօրինական բան չեմ տեսել․ Մինասյան 10/16/2024   13:51 Խուզարկություն զանգերի կենտրոնում. խարդախների թիրախում բացառապես օտարերկրացիներ էին 10/16/2024   13:42 Մի քիչ էլ ինձ գովացեք՝ կարողացա այնպես կառավարեմ, որպեսզի չխորանա վեճը. Քոչարյանը՝ երեկվա միջադեպի մասին 10/16/2024   13:22 Հայտարարություն. ՀՀ-ում չհաշվառված քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման 10/16/2024   13:18 Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցը՝ ընդդեմ Նաիրի Հոխիկյանի 10/16/2024   13:12 Թմրանյութի օգտագործման համար թվով 47 ոստիկան հեռացվել է ոչ թե մեկ, այլ՝ վերջին 5 տարվա ընթացքում. ՆԳՆ 10/16/2024   12:56 Ամերիկյան կործանիչ ինքնաթիռ է կործանվել 10/16/2024   12:54 Աղազարյանը մեզ էլ առավոտից իրիկուն անհարմար վիճակների մեջ է դնում, այդպես լիներ՝ դանակը պետք է առնենք՝ նրան դանակահարենք. Քյարամյանի պահվածքը պետք է քննարկվի. Քոչարյան 10/16/2024   12:49 Կոտայքի մարզում. Քասախ գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց 10/16/2024   12:45 Նիկոլը «կինոյի տղաներ»-ին չի սիրում, քանի որ այս կինոն իրենն է, հետևաբար միակ «տղան» ինքն է․ Ղևոնդյան 10/16/2024   12:44 Ադրբեջանում 18 մարդ է թունավորվել շաուրմայից 10/16/2024   12:29 Վաղը որոշ շրջաններում կթափվի ողջ հոկտեմբեր ամսվա նորմայի չափ անձրև. Սուրենյանը զգուշացնում է 10/16/2024   12:25 Գինեսի ռեկորդ և համաշխարհային ճանաչում. «ՏաԹևեր» ճոպանուղին դարձավ 14 տարեկան 10/16/2024   12:22 Իսրայելի օդուժը 3 հրթիռային հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին 10/16/2024   12:20 Ո՞ւր են հանցագործություններից տուժողների գումարները․ փաստաբան 10/16/2024   12:15 Միջազգային կոնսենսուս կա, ճանապարհը պետք է տալ, հիմա վերահսկողության պայքար է. Պողոսյան (Տեսանյութ) 10/16/2024   12:05 Ուժգին երկրաշարժ Թուրքիայում. էպիկենտրոնը Մալաթիայի մոտ է եղել, ուժգնությունը՝ 6,1 մագնիտուդ
10/15/2024   00:25 «Երևան սիթի» ցանցի տնօրենը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է բժշկական կենտրոն 10/16/2024   10:31 Ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ. Աննա Հակոբյան 10/15/2024   18:32 Դուք խոսում եք ԱԺ պատգամավորների հետ, Ձեր կաբինետում չեք ու Ձեր ենթակաների հետ չեք խոսում․ ՔՊ-ականը՝ Քյարամյանին․ վերջինս լքեց դահլիճը՝ առանց արձագանքի հնարավորության 10/15/2024   20:29 Դեպք ներկայացրեք, չէ, գրավոր չեմ ուզում. Քյարամյանը՝ քպական պատգամավորին 10/15/2024   16:13 Հայրը որդուն վաճառել է ու ստացած գումարը մսխել օնլայն կազինոյում 10/16/2024   15:02 Աննա Հակոբյանն արդեն երգում է. (տեսանյութ) 10/15/2024   22:29 Արգիշտի Քյարամյանին պաշտոնանկ անելու գործընթաց կսկսվի. բացառիկ․ ArmLur.am 10/15/2024   17:45 Վեճ ԱԺ-ում. «ինչումն է դժգոհությունը, էս երկրի երեսին չկա մեկը, որ իմ ասածների վրա ռեպլիկ անի». «տղայական խոսակցությունները չեն անցնում» 10/16/2024   07:40 Ով իր ռեպլիկով սադրեց Արգիշտի Քյարամյանին, ինչու Անդրանիկ Քոչարյանը սրեց իրավիճակը. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ» 10/15/2024   17:28 Գերզբաղված Աննա Հակոբյանը աշխատանքային բուռն պրոցեսից տեսանյութ է հրապարակել 10/15/2024   19:47 Պլաստիկ վիրահատության ժամանակ կնոջ մարմնի միանգամից հինգ հատվածում վիրահատություն է սկսել. 56-ամյա կնոջ մահվան պատճառները դեռ չեն պարզվել 10/15/2024   22:00 «Ալավերդյանցի Կոկոն»՝ «Անորսալի Ջո»․ «Կյաժ Աշոտի» սպանության գործով կալանավորին փախուստից երկու շաբաթ անց դեռ չեն գտել 10/16/2024   12:05 Ուժգին երկրաշարժ Թուրքիայում. էպիկենտրոնը Մալաթիայի մոտ է եղել, ուժգնությունը՝ 6,1 մագնիտուդ 10/15/2024   14:58 Սպանություն՝ ուղևորափոխադրման հարցի շուրջ վիճաբանության ժամանակ․ բացահայտվել է Ծովակալ Իսակովի պողոտայում տեղի ունեցած սպանությունը (տեսանյութ) 10/15/2024   22:41 Բժիշկը խորհուրդ է տվել խոլեստերինի և շաքարի մակարդակն իջեցնող մթերքներ 10/15/2024   18:26 Բան ասացի՞ք, սեւ շորերով պատգամավոր, Ձեր մասին է խոսքը, կողքերը մի նայեք. Արգիշտի Քյարամյանը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 10/15/2024   12:39 Լարված իրավիճակ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում. Աշակերտները դասադուլ են անում 10/15/2024   07:51 ՔՊ պատգամավորին կաշառք տալու գործը գլխավոր դատախազի սեղանին է. ի՞նչ կորոշվի. «Ժողովուրդ» 10/16/2024   10:21 Առաջիկայում լիքը հետաքրքիր իրադարձություններ են լինելու, պինդ կամրակապվեք. Վիլեն Գաբրիելյան 10/15/2024   18:44 Եթե անուններ չտվեց, ուրեմն ստախոս է. Աղազարյանը` Քյարամյանի մասին

Ինչո՞ւ Հայաստանը հայտնվեց «անազատների» շարքում 05/03/2014   20:23  |  Վերլուծություններ

 
«Freedom House» միջազգային  կազմակերպության դիտարկմամբ,  հայաստանյան մամուլն անազատ է: Ընդ որում, հարկ է նշել, որ  նախորդ տարի Հայաստանը  անազատից մոտեցել էր  կիսաազատ մամուլ ունեցող երկրների շարքին, սակայն մեր երկիրը, միջազգային կազմակերպության դիտարկմամբ, կրկին հետընթաց  է ապրել: 
 
Այսպիսով, ինչպիսի՞ն է  հայաստանյան մամուլը ներսից: Դժվար է խոսել ազատության մասին, երբ չկա ֆինանսական ազատություն, երբ լրատվական բիզնեսը ինքնաբավ բիզնես չէ և լիուլի կախված է  ֆինանսավորողներից, այդ թվում ՝ նրանց քաղաքական և այլ նախասիրություններից: Այստեղից, որոշ իմաստով`  թեմաներին  ու անձերին առնչվող «տաբուները»: (Հետաքրքիր է ի՞նչ կլինի CNN-ի հետ, եթե այնԱՄՆ- ի համար սկզբունքային հարցերում ընդդիմադիր տեղեկատվական քաղաքականություն վարի, օրինակ` հանկարծ սկսի  պաշտպանել Ուկրաինայի հարցում Ռուսաստանի քաղաքականությունը…)   
 
Սակայն ֆինանսական անազատությունից զատ,  առավել մտահոգիչ  է  լրատվության ցածր որակը՝ ընդհանուր առմամբ,  նոր սերնդի որոշ լրագրողներ  գրում են, սակայն չգիտեն, թե ինչի մասին և  ինչպես: Հայտնի լրատվամիջոցի  մի անհայտ լրագրող, օրինակ,  ցույց տալով քրեական գործով մեղադրանքը պաշտպանող դատախազին, ինձ հարցնում էր՝ «ինքը դատախազության փաստաբա՞նն է»:  
 
Ու այնպես է ստացվում, որ լրատվական դաշտում առկա փոքրաթիվ, իսկապես պրոֆեսիոնալ,  իրենց աշխատանքին, սկզբունքներին ու տեսակետներին  հավատարիմ լրագրողները հայտնվել են  «երկրորդ կարգի» «լրատվակիրառողի» կարգավիճակում՝  անհնարին է հասնել  «մարտնչող միջակության»  հետևից, որով ողողված է  ողջ լրատվադաշտը: Ու ոչ էլ` պատվաբեր:
 
Պրոֆեսիոնալիզմի բացակայության տրամաբանական հետևանք է նաև խոսքի «անարխիան»՝  մամուլը   լի է պիտակավորումներով, այս կամ այն անձի պատիվն  ու արժանապատվությունը վիրավորող հրապարակումներով, ինչը իր հայելային արտացոլումն է գտնում նաև դատական պրակտիկայում:
 
 Ի վերջո, մասամբ տպավորություն է ստեղծվում, որ  մոռացության է մատնվել, թե որն է  լրատվամիջոցների իսկական գործառույթը, այն է՝ հավաստի, պատասխանատու լրատվություն հաղորդել հանրությանը, ներկայացնել  իրականությունը, այդ թվում՝ քննադատելով առկա թերություններն ու բացթողումները, ինչպես նաև` նկատելով ինչ-ինչ դրական զարգացումներ, եթե այդպիսիք կան: 
 
Հանուն արդարության չենք կարող չնշել նաև, որ Հայաստանում որոշ օտարերկրյա դեսպաններ, այդ թվում՝ նախկին, հայաստանյան դաշտում տիրող խոսքի «անարխիայի»  պտուղները ճաշակել են անձամբ և  որպես հետևանք՝ նվազագույնի հասցրել իրենց շփումները հայ լրագրողների հետ:
 
Այս ամենով հանդերձ, միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության գնահատականը չափազանցված է թվում, հատկապես հաշվի առնելով, որ  Հայաստանի  հետ նույն մակարդակի վրա են դիտվել Էկվադորը, Զամբիան, Լիբիան, Թուրքիան և Հարավային Սուդանը:  Այո, մենք խնդիրներ ունենք, բայց կարո՞ղ են,  արդյոք,  վկայակոչել որևէ երկիր,  որտեղ լրագրության դաշտում խնդիրներ չկան, արդյոք արևմտյան երկրներում, ԱՄՆ-ում  լրագրողներին չեն պարտադրում բացահայտել իրենց աղբյուրները, փորձում խոչընդոտել լրագրողական բացահայտումներին:
 
Սրանք խնդիրներ են, որոնք առկա են թերևս բոլոր երկրներում: Գուցե մեզ մոտ մի քիչ ավելի սուր դրսևորումներ ունեն, որի առանցքում,  մեր սուբյեկտիվ գնահատմամբ,  պրոֆեսիոնալիզմի պակասն է:  Մեզանում սնկի նման աճում են լրատվական կայքերը, որոնց պահանջները պրոֆեսիոնալ լրագրողների կադրային բանկը բավարարել չի կարող:
 
Արդյունքում ունենք այն, ինչ ունենք:  Բայց,  միաժամանակ, փառք Աստծո,  մեր երկրում հասկացել են, որ սոցիալական ցանցեր, լրատվականներ փակելով հարցեր չես լուծի:  Մեզանում հրապարակումների համար «չեն նստեցնում», առավել ևս՝ չեն սպանում (մենք դա էլ ենք տեսել 2002 թվականին, երբ սպանեցին Տիգրան Նաղդալյանին),   լրագրողներն անխնա «դատափետում» են ում պատահի ու ոնց պատահի` քաղաքական նախասիրություններից ելնելով, իհարկե: Այս ամենն անհնարին է չնկատել անգամ դրսից ներս նայողներին: 
 
Այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանը հայտնվեց Զամբիայի եւ Թուրքիայի հետ նույն հարթության վրա: Տպավորություն է ստեղծվում, որ այս հարցի պատասխանը բոլորովին այլ տեղ է թաքնված, գուցե մեղավորը  2013 թվականի սեպտեմբերի 3-ն է, ավելի ճիշտ՝   այդ օրը հնչած հայտարարությունը: Հետաքրքիր է    ո՞ր տեղը կզբաղեցնեինք այսօր, եթե սեպտեմբերի 3-ին հայտարարվեր ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու մասին…
 
 
 
  

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]