ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
11/22/2024 23:07
Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
11/22/2024 23:01
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
11/22/2024 22:57
Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով
11/22/2024 22:54
Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին
11/22/2024 22:46
Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց
11/22/2024 22:45
Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով
11/22/2024 22:39
Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով
11/22/2024 22:31
Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան
11/22/2024 22:19
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում
11/22/2024 22:11
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
11/22/2024 22:01
Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
11/22/2024 21:39
Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը
11/22/2024 21:24
Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար
11/22/2024 21:12
«Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին
11/22/2024 21:01
Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
11/22/2024 20:49
Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել
11/22/2024 20:35
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
11/22/2024 20:20
Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
11/22/2024 20:19
Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան
11/22/2024 20:14
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
11/22/2024 20:02
10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները
11/22/2024 19:49
Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել
11/22/2024 19:38
Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում
11/22/2024 19:27
Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով
11/22/2024 19:20
Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել
11/22/2024 19:07
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
11/22/2024 18:59
Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները
11/22/2024 18:51
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին
11/22/2024 18:46
Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում
11/22/2024 18:40
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին
11/22/2024 18:36
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
11/22/2024 18:25
Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան
11/22/2024 18:19
Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ
11/22/2024 18:13
Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
11/22/2024 18:07
Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր
11/22/2024 18:02
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
11/22/2024 17:59
«Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի
11/22/2024 17:58
Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար
11/22/2024 17:51
Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում
11/22/2024 17:42
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է
11/22/2024 17:39
Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում
11/22/2024 17:35
Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024 17:05
Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
11/22/2024 17:00
ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են
11/22/2024 16:37
Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
11/22/2024 16:35
ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP
11/22/2024 16:31
Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
11/22/2024 16:26
Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում
11/22/2024 16:26
Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
11/22/2024 16:03
Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
11/21/2024 21:29
Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
11/22/2024 18:36
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
11/22/2024 15:19
Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ
11/22/2024 17:59
«Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի
11/21/2024 13:58
ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան
11/21/2024 08:30
Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
11/21/2024 21:51
Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
11/20/2024 23:23
Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները
11/21/2024 08:17
Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
11/21/2024 20:20
Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը
11/21/2024 08:23
Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
11/21/2024 16:37
Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին
11/21/2024 14:49
Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
11/21/2024 18:45
Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան
11/21/2024 12:29
Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին
11/21/2024 20:35
Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը
11/21/2024 20:36
Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)
11/22/2024 08:19
3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
11/21/2024 16:15
Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային
11/22/2024 10:50
Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com
«Սահմանադրությունը ճիշտ չի հասկացվում՝ հայկական սահմանադրական իրավունքի չափազանց ցածր մակարդակի պատճառով» 05/03/2014 17:31 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Շուրջ մեկ ամիս է, ինչ Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը: Այս ընթացքում նախագիծն արդեն իսկ մասնագետների կողմից տարբեր վերլուծությունների է արժանացել, այդ թվում նաև` մեր կայքի էջերին:
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի, մասնավորապես` դրա դատական իշխանությանը վերաբերող որոշ դրույթների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Իրավաբանական գիտությունների դոկտոր (Բեռլին) Գոռ Հովհաննիսյանի հետ:
-Սահմանադարական բարեփոխումների հրապարակված հայեցակարգի «Դատական իշխանություն» գլուխը մի շարք հետաքրքիր փոփոխություններ է ենթադրում: Օրինակ, առաջարկվում է անցում կատարել եռաստիճան դատական համակարգից դեպի երկաստիճանի: Որքանո՞վ այս փոփոխությունը կազդի դատական համակարգի աշխատանքի արդյունավետության վրա, և որքանո՞վ է այս առաջարկն այսօր արդիական:
- Ընդհանրապես սահմանադրական փոփոխությունների մասին խոսելիս միշտ ասել եմ, որ այսօր մենք մեր երկրում շատ ավելի լուրջ խնդիր ունենք՝ Սահմանադրությունը ճիշտ հասկանալու խնդիր: Եթե Սահմանադրությունը ճիշտ չի հասկացվում՝ հայկական սահմանադրական իրավունքի չափազանց ցածր մակարդակի պատճառով, ապա վերջին հաշվով լրիվ միևնույն է դառնում, թե ինչ կփոխվի Սահմանադրության տեքստում:
Չէ՞ որ այն մեկնաբանողներն ու կիրառողները նույնն են մնում: Հետևյալ պատկերավոր օրինակի վրա ամեն ինչ պարզ կդառնա: Եթե մի պահ ենթադրենք, թե ՀՀ-ն ու Գերմանիան փոխանակում են իրենց Սահմանադրությունները և այսուհետ առաջնորդվում մեկը մյուսի Սահմանադրությամբ, ապա համոզված եղեք՝ ո՛չ ՀՀ-ն կդառնա Գերմանիայի նման հզոր ու գերզարգացած պետություն, ո՛չ էլ Գերմանիան կդառնա ՀՀ-ի նման թշվառ երկիր:
Պատճառն այն է, որ ՀՀ Սահմանադրությունը գերմանացի իրավաբանի համար լրիվ այլ իմաստ ունի, քան հայ իրավաբանի համար: Օրինակ՝ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասը բառացիորեն արտագրված է Գերմանիայի Սահմանադրության 1-ին հոդվածի 3-րդ մասից: Կարդացեք այդ երկու նույն դրույթների մեկնաբանությունները գերմանական ու հայկական գրականության մեջ: Երբեք գլխի չեք ընկնի, թե միևնույն դրույթի մասին եք կարդում: Հետևաբար, ՀՀ-ում նախ պետք է ճիշտ սահմանադրական իրավունք սովորել ու դրանից հետո միայն նոր մտածել Սահմանադրությունը բարեփոխելու մասին:
Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա, իմ խորին համոզմամբ, դատական ատյանների քանակն այդքան էլ կարևոր չէ արդարադատության որակի համար: Կարևոր է, թե ովքեր են արդարադատություն իրականացնողները: Դատավորի պաշտոն պետք է զբաղեցնի միայն այն մարդը, ով ունի հրաշալի իրավական գիտելիքներ և ում արժեհամակարգում արդարությունը գտնվում է ամենաբարձր աստիճանի վրա: Դա նշանակում է, որ դատավորը նախ պետք է գոնե իրավունքից բան հասկանա: Երկրորդ՝ դատավորը պետք է պատրաստ լինի իրականացնելու արդարադատություն՝ անկախ ամեն ինչից:
Երկրորդ պահանջը ենթադրում է, որ դատավորն իր էությամբ պետք է լինի բացարձակ անկախ ու համարձակ մարդ, ով կարող է արհամարհել ցանկացած ճնշում իր նկատմամբ և կայացնել արդար վճիռ նույնիսկ պաշտոնազրկվելու և հետապնդումների ենթարկվելու սպառնալիքի տակ: Պարզ ասած՝ արդարությունը պետք է դատավորի համար լինի ամենաթանկ արժեքը, որին հասնելու համար նա պատրաստ է զոհելու ցանկացած բան, այդ թվում՝ իր բարեկեցությունն ու աշխատանքը: Եթե արդարադատություն իրականացնող անձը չունի այս երկու հատկանիշները միաժամանակ, ապա մոռացեք արդարադատության մասին: Ամեն ինչ կմնա այնպիսին, ինչպիսին այսօր է՝ անկախ նրանից, թե դատական ատյանների քանակը 2 է, թե 12:
- Հայեցակարգում առաջին ատյանի դատարանների բեռնաթափման խնդիր է դրված: Այդ նպատակով առաջարկվում է տեղական դատարաններ հիմնել, որոնք մասնագիտացված գործառույթներով օժտված ատյաններ կլինեն: Արդյոք սահմանադրական կարգավորումն այս խնդրի միակ լուծման ճանապա՞րհն է: Հնարավոր չէ՞ արդյոք հարցը լուծել դատավորների մասնագիտացման տարանջատման միջոցով:
-Դա ամենևին սահմանադրական կարգավորման հարց չէ: Գործող Սահմանադրությունը նախատեսում է մասնագիտացված դատարաններ հիմնելու հնարավորություն: Մնացածն օրենսդրի կողմից օրենքով կարգավորման հարց է: Դրա համար պետք չէ Սահմանադրություն փոխել:
- Հայեցակարգում բարձրացվում է նաեւ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորության հարցը: Այդ հնարավորությունն, ի դեպ, ընձեռում էր նաև 1995թ. ընդունված Սահմանադրությունը: Բայց այս ինստիտուտն այդպես էլ օրենսդրական կարգավորում չստացավ և հետագայում հանվեց 2005թ. ընդունված Սահմանադրության տեքստից: Փաստորեն, վերադառնում ենք անցյալում այդպես էլ չկիրառված այդ դրույթին: Ինչպե՞ս եք գնահատում սա, և արդյոք մտավախություն չկա՞, որ այն դարձյալ կմնա թղթի վրա:
-Հայեցակարգը ոչ մի հիմնավորում չի պարունակում այդ հարցի վերաբերյալ: Անհասկանալի է, թե ինչու է կրկին առաջարկվում ներմուծել երդվյալների ինստիտուտը, որի հնարավորությունը նախատեսված էր 1995 թ. Սահմանադրության տեքստում և որը հանվեց 2005 թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում: Հայեցակարգը պետք է մանրամասն հիմնավորեր դրա անհրաժեշտությունը՝ ներկայացնելով վերջին 10 տարում իրադրության այն փոփոխությունները, որոնք այսօր կրկին նպատակահարմար են դարձնում 10 տարի առաջ աննպատակահարմար համարված ինստիտուտի ներդրումը: Թղթի վրա մնալու մտավախություն, հետևաբար, կա:
- Նախագծում նաև ՍԴ լիազորությունների ընդլայնման խնդիր է առաջ քաշվում` պետական մարմինների լիազորություններին առնչվող վեճերի լուծման առումով: Սակայն փորձը ցույց է տալիս, որ այսօր ՍԴ-ն առավելապես իր որոշումների կատարումն ապահովելու խնդիր ունի: Գուցե շատ ավելի հրատա՞պ է՝ ՍԴ-ին օժտել իր իսկ որոշումները պարզաբանելու, կամ, ասենք դրանց կատարումն ապահովելու գործառույթներով:
-Ես ՍԴ-ի լիազորությունների ընդլայնման հարցի մասին արդեն շատ եմ խոսել: Գործող սահմանադրական կարգավորումների լույսի ներքո պարտադիր է ՍԴ-ին միայն դատական ակտերի վերահսկողության լիազորությամբ օժտելը: Հիմնական իրավունքներով պետության համակողմանի կաշկանդվածության պահանջը (Սահմ. 3-րդ հոդ. 3-րդ մաս) անխուսափելիորեն ենթադրում է ՍԴ-ում հիմնական իրավունքների նույնպիսի համակողմանի պաշտպանության հնարավորություն իշխանության ցանկացած ճյուղի, այդ թվում՝ դատական իշխանության խախտումներից: ՍԴ-ին պետական մարմինների միջև լիազորությունների վերաբերյալ վեճերի լուծման իրավասություն տալը պարտադիր չէ, այլ սահմանադրի հայեցողության հարց է:
Ինչ վերաբերում է ՍԴ-ին՝ իր իսկ որոշումները պարզաբանելու լիազորություն տալուն, ապա նախ ՍԴ-ի որոշումները պետք է լինեն այնքան պարզ ու հասկանալի, որ դրանք լրացուցիչ պարզաբանելու կարիք չառաջանա: Նման պահանջ առաջադրում է ՍԴ մասին օրենքի 61-րդ հոդվածի 2.1-րդ կետը: Բայց բոլոր դեպքերում ՍԴ-ն իր որոշումները պարզաբանելու լիազորություն ունի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի կամ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի հիման վրա: Հիշյալ դրույթները սահմանափակված չեն միայն քաղաքացիական ու վարչական դատավարությամբ:
Ընդհանուր դատավարական իրավունքի սկզբունքները պարտադիր են նաև սահմանադրական դատավարության համար, որովհետև սահմանադրական դատավարությունն ընդհանուր դատավարական իրավունքի բաղկացուցիչ մասն է և չի կարող դրանից կտրված դիտարկվել: Քանի որ ՍԴ-ի մասին օրենքը դատավարության համապարփակ կանոններ չի նախատեսում, ուստի՝ քաղաքացիական ու վարչական դատավարության օրենսգրքերի դրույթները կարող են անալոգիայով կիրառվել՝ ՍԴ-ի կողմից իր դատավարությունը պատշաճ կազմակերպելու համար: Այլ հարց է, որ ՍԴ-ն չի գիտակցում իրեն տրված այս հնարավորությունն ու չի օգտվում դրանից:
Հարցազրույցը` Նելլի Դանիելյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
[]