Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

Ինչո՞ւ Հայաստանը հայտնվեց «անազատների» շարքում 05/03/2014   20:23  |  Վերլուծություններ

 
«Freedom House» միջազգային  կազմակերպության դիտարկմամբ,  հայաստանյան մամուլն անազատ է: Ընդ որում, հարկ է նշել, որ  նախորդ տարի Հայաստանը  անազատից մոտեցել էր  կիսաազատ մամուլ ունեցող երկրների շարքին, սակայն մեր երկիրը, միջազգային կազմակերպության դիտարկմամբ, կրկին հետընթաց  է ապրել: 
 
Այսպիսով, ինչպիսի՞ն է  հայաստանյան մամուլը ներսից: Դժվար է խոսել ազատության մասին, երբ չկա ֆինանսական ազատություն, երբ լրատվական բիզնեսը ինքնաբավ բիզնես չէ և լիուլի կախված է  ֆինանսավորողներից, այդ թվում ՝ նրանց քաղաքական և այլ նախասիրություններից: Այստեղից, որոշ իմաստով`  թեմաներին  ու անձերին առնչվող «տաբուները»: (Հետաքրքիր է ի՞նչ կլինի CNN-ի հետ, եթե այնԱՄՆ- ի համար սկզբունքային հարցերում ընդդիմադիր տեղեկատվական քաղաքականություն վարի, օրինակ` հանկարծ սկսի  պաշտպանել Ուկրաինայի հարցում Ռուսաստանի քաղաքականությունը…)   
 
Սակայն ֆինանսական անազատությունից զատ,  առավել մտահոգիչ  է  լրատվության ցածր որակը՝ ընդհանուր առմամբ,  նոր սերնդի որոշ լրագրողներ  գրում են, սակայն չգիտեն, թե ինչի մասին և  ինչպես: Հայտնի լրատվամիջոցի  մի անհայտ լրագրող, օրինակ,  ցույց տալով քրեական գործով մեղադրանքը պաշտպանող դատախազին, ինձ հարցնում էր՝ «ինքը դատախազության փաստաբա՞նն է»:  
 
Ու այնպես է ստացվում, որ լրատվական դաշտում առկա փոքրաթիվ, իսկապես պրոֆեսիոնալ,  իրենց աշխատանքին, սկզբունքներին ու տեսակետներին  հավատարիմ լրագրողները հայտնվել են  «երկրորդ կարգի» «լրատվակիրառողի» կարգավիճակում՝  անհնարին է հասնել  «մարտնչող միջակության»  հետևից, որով ողողված է  ողջ լրատվադաշտը: Ու ոչ էլ` պատվաբեր:
 
Պրոֆեսիոնալիզմի բացակայության տրամաբանական հետևանք է նաև խոսքի «անարխիան»՝  մամուլը   լի է պիտակավորումներով, այս կամ այն անձի պատիվն  ու արժանապատվությունը վիրավորող հրապարակումներով, ինչը իր հայելային արտացոլումն է գտնում նաև դատական պրակտիկայում:
 
 Ի վերջո, մասամբ տպավորություն է ստեղծվում, որ  մոռացության է մատնվել, թե որն է  լրատվամիջոցների իսկական գործառույթը, այն է՝ հավաստի, պատասխանատու լրատվություն հաղորդել հանրությանը, ներկայացնել  իրականությունը, այդ թվում՝ քննադատելով առկա թերություններն ու բացթողումները, ինչպես նաև` նկատելով ինչ-ինչ դրական զարգացումներ, եթե այդպիսիք կան: 
 
Հանուն արդարության չենք կարող չնշել նաև, որ Հայաստանում որոշ օտարերկրյա դեսպաններ, այդ թվում՝ նախկին, հայաստանյան դաշտում տիրող խոսքի «անարխիայի»  պտուղները ճաշակել են անձամբ և  որպես հետևանք՝ նվազագույնի հասցրել իրենց շփումները հայ լրագրողների հետ:
 
Այս ամենով հանդերձ, միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության գնահատականը չափազանցված է թվում, հատկապես հաշվի առնելով, որ  Հայաստանի  հետ նույն մակարդակի վրա են դիտվել Էկվադորը, Զամբիան, Լիբիան, Թուրքիան և Հարավային Սուդանը:  Այո, մենք խնդիրներ ունենք, բայց կարո՞ղ են,  արդյոք,  վկայակոչել որևէ երկիր,  որտեղ լրագրության դաշտում խնդիրներ չկան, արդյոք արևմտյան երկրներում, ԱՄՆ-ում  լրագրողներին չեն պարտադրում բացահայտել իրենց աղբյուրները, փորձում խոչընդոտել լրագրողական բացահայտումներին:
 
Սրանք խնդիրներ են, որոնք առկա են թերևս բոլոր երկրներում: Գուցե մեզ մոտ մի քիչ ավելի սուր դրսևորումներ ունեն, որի առանցքում,  մեր սուբյեկտիվ գնահատմամբ,  պրոֆեսիոնալիզմի պակասն է:  Մեզանում սնկի նման աճում են լրատվական կայքերը, որոնց պահանջները պրոֆեսիոնալ լրագրողների կադրային բանկը բավարարել չի կարող:
 
Արդյունքում ունենք այն, ինչ ունենք:  Բայց,  միաժամանակ, փառք Աստծո,  մեր երկրում հասկացել են, որ սոցիալական ցանցեր, լրատվականներ փակելով հարցեր չես լուծի:  Մեզանում հրապարակումների համար «չեն նստեցնում», առավել ևս՝ չեն սպանում (մենք դա էլ ենք տեսել 2002 թվականին, երբ սպանեցին Տիգրան Նաղդալյանին),   լրագրողներն անխնա «դատափետում» են ում պատահի ու ոնց պատահի` քաղաքական նախասիրություններից ելնելով, իհարկե: Այս ամենն անհնարին է չնկատել անգամ դրսից ներս նայողներին: 
 
Այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանը հայտնվեց Զամբիայի եւ Թուրքիայի հետ նույն հարթության վրա: Տպավորություն է ստեղծվում, որ այս հարցի պատասխանը բոլորովին այլ տեղ է թաքնված, գուցե մեղավորը  2013 թվականի սեպտեմբերի 3-ն է, ավելի ճիշտ՝   այդ օրը հնչած հայտարարությունը: Հետաքրքիր է    ո՞ր տեղը կզբաղեցնեինք այսօր, եթե սեպտեմբերի 3-ին հայտարարվեր ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու մասին…
 
 
 
  

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Արխիվ

[]