Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Գրիշա Վիրաբյանի վերաբացված գործի քննությունը կհասնի՞ Երևանի ոստիկանապետին 05/02/2014   14:35  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Գրիշա Վիրաբյանի գործով բուն դատաքննության փուլին կհասնի ամռանը:
 
Նման կարծիք մեզ հետ զրույցում հայտնեց իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, ով Գրիշա Վիրաբյանի շահերը ներկայացրել է ԵԴ-ում, և ներկայացնելու է նաեւ հայաստանյան դատավարության ընթացքում:
 
Հիշեցնենք՝ ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանին 2004թ. ապրիլի 12-ին՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտ ընդդիմության կազմակերպած ցույցից հետո, բերման էին ենթարկել Ոստիկանություն, որտեղ նա ենթարկվել էր  դաժան ծեծի ու խոշտանգումների:
 
Այս փաստի վերաբերյալ Գրիշա Վիրաբյանի բողոքներին ներպետական դատական ատյաններն ընթացք չէին տվել, իսկ Եվրոպական դատարանը 2012թ. հօգուտ Վիրաբյանի  որոշում կայացրեց:
 
ԵԴ վճռի հիման վրա արդեն այս տարի ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանեց 8 տարի առաջ իր իսկ կայացրած նախկին որոշումը և որոշեց վերաբացել գործը, ինչպես մեզ հետ զրույցում նշեց փաստաբան Արա Ղազարյանը` հենց արդյունավետ քննություն չկատարելու հիմքով:
 
Վճռաբեկ դատարանն էլ այնուհետ գործն ուղարկեց Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ այն արդեն վարույթ է ընդունվել: Ապրիլի 9-ին նույնիսկ առաջին դատական նիստն էր նշանակվել, որը, սակայն, հետձգվել էր՝ Գ.Վիրաբյանի փաստաբանների խնդրանքով` հանրապետությունից բացակայելու հիմքով:
 
«ԵԴ վճիռը ցույց տվեց, որ ինչ-որ տեղ մեր դատարանները սխալվել են: Նշանակում է պետք է նորից քննություն կատարել` պարզելու համար սխալվե՞լ են, թե՝ ոչ, և եթե սխալվել են, ապա խախտված իրավունքը պետք է վերականգնվի»,- ասաց Արա Ղազարյանը:
 
Մեր զրուցակիցը նշեց, որ գործի քննության ընթացքում պետք է հայտնաբերվեն նաև այն անձինք, ովքեր պատասխանատվություն են կրում Գրիշա Վիրաբյանին խոշտանգելու համար:
 
«Բոլոր դեպքերում պետք է վերականգնել ստատուս քվոն: Ստատուս քվոն դա իրերի վիճակն էր մինչև խախտումը սկսելու պահը: Խախատումն սկսվեց այն պահին, երբ որոշում կայացվեց քրեական գործ չհարուցել Գրիշայի` իրեն խոշտանգլեու պնդումների մասին դիմումի հիման վրա:
 
Հիմա վերադառնում ենք այն պահին, որտեղից սկսվեց խախտումը, այսինքն` դատարանների կողմից դիմումը մերժելու փուլը: Արդեն բուն դատաքննության շրջանակներում պետք է արծարծվի նաև այդ մարդկանց, այդ ոստիկաններին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը»,- նշեց փաստաբանը: 
 
Հիշեցնենք՝ ըստ Գրիշա Վիրաբյանի՝ իրեն Արտաշատի ոստիկանությունում ծեծի ենթարկած ոստիկանների թվում է եղել նաև Երևանի ներկայիս ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
 
«Մենք ունենք փաստաթղթեր, որով ԵԴ-ն այն անձին, ով հիմնականում խոշտանգել է Գրիշա Վիրաբյանին, անդրադառնում է ինիցիալներով` A.K., Գրիշան պնդում է, որ դա այն անձն է, ով այսօր Երևանի ոստիկանապետն է»,- ասաց Արա Ղազարյանը: 
 
Ըստ Եվրոպական դատարանի վճռում մեջբերված Գրիշա Վիրաբյանի պնդումների՝ Աշոտ Կարապետյանը մետաղյա իրով խփել է իրեն, ապա իրեն ձեռնաշղթաներ են հագցրել, և Կարապետյանը  շարունակել է հարվածել Գրիշա Վիրաբյանին` գոտկատեղից ներքև: Հաջորդ օրը Վիրաբյանին տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել` հեռացնելով օրգաններից մեկը:   
 
Հիշեցնենք՝ սրանք տուժողի տված ցուցմունքներն են, որոնք դեռ պետք է հաստատվեն վերաբացաված վարույթի շրջանակներում:
 
«Եթե դա ապացուցվեց, մենք այդ մասին տեղյակ կպահենք նախարարների կոմիտեին, որը վերահսկում է ԵԴ վճիռների կատարման պրոցեսը ՀՀ կողմից, և կնշենք, որ, փաստորեն, Հայաստանը չի կատարում իր պոզիտիվ պարտականությունը, քանի որ այն անձը, ով ապացուցվել է, որ խոշտանգել է Գրիշային, նա ոչ միայն քրեական պատասխաատվության չի ենթարկվել, չի հեռացվել ոստիկանության շարքերից, այլև ստացել է բավականին նշանակալից առաջխաղացում»,- ասաց փաստաբանը` միաժամանակ հույս հայտնելով, որ վարույթի արդյունքում Գրիշա Վիրաբյանի խախտված իրավունքը կվերականգնվի, քանի որ արդեն իսկ ողջունելի է, որ Վճռաբեկ դատարանը կայացրել է գործի վերաբացման որոշում: 
 
«Հուսով եմ, ոչ թե վստահ, հաշվի առնելով, որ այսօրվա դատարանները 2004-ի դատարանները  չեն, քննչական մարմինները նույնպես շատ թե քիչ բարեփոխված են և շատ թե քիչ կլանել են ԵԴ նախադեպային իրավունքը, և ամենակարևորը` հանրությունը այն չէ, քաղաքացիական հասարակությունն այսօր բավականին կայացված է: Եթե տեսնենք ակնհայտ կամայականություններ, արդեն կդիմենք քաղաքացիական հասարակությանը»,- ասաց Արա Ղազարյանը:
 
Ի դեպ, հիշեցնենք՝ ինքը` Գրիշա Վիրաբյանը, այժմ գտնվում է արտերկրում, որտեղ, ի դեպ, կալանավորված է այդ երկրի օրենքները խախտելու կասկածանքով:
 
 

 


Արխիվ

[]