Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին

Լևոն Արոնյան. «Լավատես եմ, բայց պետք է իրական կյանքով ապրել» 04/28/2014   17:14  |  Մարզական

 
Լևոն Արոնյանը անդրադարձել է այն գործոններին, որոնց պատճառով ձախողվեց անցած ամիս Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում տեղի ունեցած շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում: Այդ մասին մեր առաջատար գրոսմայստերը խոսել է «Շախմատային Հայաստան» հանդեսին տված հարցազրույցում:
 
- Լևոն, հավակնորդների մրցաշարն ավարտված է, բայց շատերիս համար գաղտնիք են մնում ձեր անհաջողության պատճառները: Ինչպես կբացատրեք... 
 
- Դժվար է բացատրել: Եթե մի քանի բառով ասեմ. պարզապես չէի ստանում իմ դիրքերը: Ստացվում էին բարդ դիրքեր, որտեղ իմ ուժը չէի կարողանում կիրառել: Ինձ համար մրցաշարը քիչ դրական բան տվեց, քանի որ լավ չէի խաղում: Այժմ երկու տարի չեմ կարողանա աշխարհի առաջնության համար պայքարել, թեև լավ կողմն էլ կա՝ շատ ժամանակ կունենամ հավուր պատշաճի պատրաստվելու համար: Նման մրցաշարում հաղթելու համար շատ աշխատանք է անհրաժեշտ: Խանտի Մանսիյսկի գլխավոր դասն ինձ համար փորձն էր, քանի որ ուժեղ մրցաշարերի փորձը շատ կարևոր է: 
 
Հիմնական սխալներս Անանդի հետ երկրորդ և մրցաշարի վերջին երկու պարտիաների ընթացքում էին: Տասներեքերորդ և տասնչորսերորդ տուրերում արդեն հասկանալի էր, որ առաջինը չեմ կարողանա լինել, ու ես ինձ նման չէի խաղում: Չեմ ասի, որ վատ էի խաղում, պարզապես կային տարրական բաներ, որ չէի նկատում, թեև դրանք պետք է ինձ համար պարզ լինեին: 
 
Ինչ վերաբերում է Անանդի հետ հանդիպմանը, ապա ինձ վրա ազդեց երկրորդ պարտիան: Չեմ կարծում, որ առաջին տուրում նրանից կրած պարտությունը որևէ կերպ ազդեց վրաս: Սակայն երկրորդ խաղի ժամանակ ստրատեգիական սխալ արեցի: 
 
- Իսկ ո՞րն էր սխալներ կատարելու պատճառը. լարվածությո՞ւնը, ֆիզիկական և հոգեբանական վիճա՞կը կամ հենց ինքը` քաղա՞քը... 
 
- Չեմ կարծում, որ լարվածությունը ինչ-որ դեր խաղաց, քանի որ բոլորն էլ լարված էին: Խանտի Մանսիյսկում շատ եմ սիրում խաղալ, այնտեղի հայերն ինձ մրցաշարի ընթացքում ամեն կերպ աջակցում էին, ամեն ինչ անում էին, որ լավ խաղամ: Ֆիզիկական վիճակս լավ էր, ավելի շատ հոգեբանական կողմն էր ինձ խանգարում, քանի որ ոչ շախմատային բաների մասին էի մտածում: 
 
Բայց զուտ շախմատային սխալներ էլ կային` ստրատեգիական վրիպումներս: Ես միշտ փորձում եմ մրցաշարերին տարբեր կերպ մասնակցել, խաղի մեջ տարբեր ձևերով մտնել: Համենայն դեպս չեմ ասի, որ վատ էի խաղում: Վերջին երկու պարտիաների ընթացքում ինձ վրա բարկացած էի նախօրոք արված սխալների համար: Եթե այս երկու պարտիան հաշվի չառնենք, մրցաշարում ընդհանուր առմամբ վատ չէի խաղում: Ավելի ճիշտ՝ վատ էի խաղում, բայց շատ վատ չէ (ժպտում է): 
 
- Այժմ որո՞նք են խաղաոճի հետ կապված ձեր անելիքները: Ինչի՞ վրա պետք է աշխատեք: 
 
- Խնդիրը միշտ նույնն է. շատ աշխատել: Յուրաքանչյուր մրցաշարից առաջ փոխում եմ մոտեցումս: Այժմ պետք է տարբեր բաներ անեմ, ավելի շատ խորանամ: Իմ ամենամեծ քննադատը ես եմ, ու գիտեմ, որ կոպիտ սխալներ եմ թույլ տվել: Սա սպորտ է, իսկ սպորտում պետք է միայն հաղթել, այլ արդյունքները ոչ մեկին հետաքրքիր չեն: 
 
- Մինչև օլիմպիադա ի՞նչ անելիքներ ունեք: 
 
- Հիմնական անելիքս այս տարին, որը վատ չէի սկսել, լավ շարունակելն է: Նախ՝ Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մասնակցելու եմ մրցաշարի, ապա՝ ԱՄՆ-ում գլխավորելու եմ շախմատային ճամբար: Ճամբարն ինձ համար առանձնահատուկ հետաքրքրություն ունի տեղի առումով, քանի որ Լոս Անջելեսում վերջին անգամ եղել եմ 1999 թվականին: Նաև ինձ համար շատ հարազատ մարդիկ են տեղափոխվել և ապրում այնտեղ, հաճելի կլինի նրանց հանդիպելը: 
 
- Օլիմպիադայից ի՞նչ ակնկալիքներ կան: 
 
- Մեզ մոտ միշտ էլ նույն հույսերն են՝ լավ խաղալ: Թիմային վերջին մրցաշարերում լավ հանդես չենք եկել, բայց լավատես եմ: Մեր հավաքականի պես հավաքական պատմության մեջ մատների վրա կարելի է հաշվել: Սա իրոք շատ ուժեղ թիմ է, այս տղաներին ոչնչով չես կարող կոտրել, ոչ մի անհաջողություն նրանց չի ջարդի: Այժմ ամեն օր պարապում ենք: Ինձ շատ հաճելի է թիմի հետ լինելը, այստեղ մեծ շախմատիստներ են հավաքվել, և միասին աշխատում ենք արդյունքի հասնել: 
 
- Այնուամենայնիվ, երկու տարի անց կտեսնե՞նք ձեզ աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարողի դերում: 
 
- Ժամանակը ցույց կտա, բայց ինձ թվում է այո (ժպտում է): 
 
- Իսկ աշխարհի չեմպիոնի՞ դերում: 
 
- Իմ կողմից անհամեստություն կլինի ասել այն, ինչ մտածում եմ: Ներքուստ հավատում եմ, ունեմ իմ կարծիքը, բայց եթե բարձրաձայնեմ, մարդկանց կթվա, որ երազանքների աշխարհում եմ ապրում, քանի որ այսօր շատերն են լավ խաղում: 
 
- Ըստ ձեզ, ո՞վ կհաղթի Անանդ-Կարլսեն մրցախաղում և ո՞ւմ հաղթանակը ավելի նպաստավոր կլինի ձեզ համար:
 
 - Կարծում եմ՝ այնուամենայնիվ, կհաղթի Կարլսենը: Իսկ ինչ վերաբերում է ինձ համար նպաստավոր լինելուն, լավ կլինի, եթե Անանդն ու Կարլսենը մի գեղեցիկ օր երկուսով շախմատը թողնեն (ծիծաղում է): Բայց այս ամենը դեռ շատ հեռու է ինձ համար: Պետք է նախ ինքս աշխատեմ ինձ վրա, ապա անցնեմ բոլոր պահանջվող փուլերով: Ես լավատես եմ, բայց պետք է իրական կյանքով ապրել:
 
 

Արխիվ

[]