Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ռուբեն Մելիքյանը՝ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի նորամուծությունների եւ փաստաբանների մտահոգությունների մասին 04/26/2014   17:44  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

 
«Փաստինֆո»-ն շարունակում է Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների շարքը, և այս խորագրի՝ մեր այսօրվա հյուրը օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանն է:
 
-Պրն. Մելիքյան, մեր այսօրվա զրույցի ընթացքում, թերևս, կանդրադառնանք նախագծում առկա մի շարք խնդրահարույց դրույթների, որոնց վերաբերյալ մասնագետների կարծիքներն արդեն իսկ երկփեղկվել են: Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով նախատեսվում են քրեական հետապնդման համար հիմք հանդիսացող հանրային և մասնավոր մեղադրանքի տեսակներ: Սա թեև նորամուծություն է, բայց շատ է հիշեցնում խորհրդային շրջանում գործող հանրային մեղադրող և պետական մեղադրող հասկացությունները: Ի՞ նչ է սա` նոր իրողությո՞ւն, թե՞ լավ մոռացված հինը:
 
- Մասնավոր մեղադրանքի ինատիտուտը, որպես քրեական դատավարության նոր օրենսգրքում նոր իրավակարգավորում, որևէ առնչություն չունի նախկինում նույն անվամբ կամ մոտ անվամբ, հատկապես խորհրդային տարիներին առկա ինստիտուտի հետ, որովհետև այստեղ խոսքը վերաբերում է նրան, որ առհասարակ քրեական հետապնդումը դուրս է գալիս պետական մարմինների իրավասության ոլորտից և դառնում է մասնավոր սուբյեկտների խնդիր:
 
Երկու տարբեր տաբերակներ կան, որ պետությունը այստեղ միջամտի. առաջինը` ենթադրենք, մասնավոր մեղադրանքով, մասնավոր քրեական հետապնդման ենթակա քրեական հանցագործություն է կատարվել, ըստ տուժողի, բայց նա չգիտի, թե ով է հանցանք կատարած անձը: Նա կարող է միջնորդել, որպեսզի պետական մարմինները հայտնաբերեն այդ անձին: Խոսքը հատկապես վերաբերում է ոչ մեծ ծանրության մարմնական վնասված հասցնելու դեպքերին, և այստեղ պետության դերը ավարտվում է այդ անձին հայտնաբերելով: Այսինքն` անձը չգիտի, թե ում դեմ մասնավոր քրեական հայց հարուցի:
 
Եվ երկրորդ` այն դեպքն է, երբ ծառայողական, անձնական, կամ այլ կախվածության պատճառով հնարավոր չէ, որ տվալ անձը դիմի դատարան: Եվ այստեղ ևս պետությունը ներգրավվում է: Օրինակ` ընտանեկան բռնության հետ կապված դեպքերում, երբ մարմնական վնասվածք հասցնում է ընտանիքի անդամը, որից կա կախվածություն:
Այս երկու դեպքերից բացի, մյուս բոլոր դեպքերում պետության կողմից որևէ մասնակցություն լինել չի կարող: Սա որևէ առնչություն չունի խորհրդային տարիներին եղած ինստիտուտի հետ:
 
Այս ինստիտուտի նպատակը ողջամիտ չափերի մեջ մասնավոր էլեմենտ ներդնելն է քրեական դատավարությունում և պետությանը ձերբազատել մանր գործերով մասնակցություն ունենալուց, որպեսզի կենտրոնանա ավելի կարևոր գործերի վրա: Այսինքն` այս գործերով առհասարակ մինչդատական վարույթ չի իրականացվում, և շատ նման է, ըստ էության, քաղաքացիական դատավարությանը, երբ քրեական հայց է հարուցվում ենթադրյալ հանցանք կատարած անձի դեմ, և դատարանը 2 կողմերի մասնակցությամբ քննում և լուծում է քրեական հայցը: Սա է մասնավոր մեղադրանքը:
 
- Այսինքն` կարո՞ղ ենք ասել, որ խոսքը մասնավոր գանգատի ինստիտուտի ներդրման մասին է:
 
- Ես չեմ ուզում շատ կենտրոնանալ տերմիների վրա, տերմիններն այստեղ կարևոր չեն, շատ հաճախ տերմինները շփոթեցնող կարող են լինել: Այդ պատճառով ես փորձեցի, խուսափելով տերմինաբանությունից, ներկայացնել այն, թե ինչ է սպասվում նոր ՔԴՕ-ի ընդունումից հետո: Իսկ սպասվում է այն, որ մի ստվար ծավալի գործեր այլևս չեն քննվի պետության կողմից, և պետությունն այստեղ ռեսուրս չի ծախսի: Դա նշանակում է, որ պետք է շատ ճիշտ ընտրել այն գործերի շրջանակը, որոնք մասնավոր մեղադրանքի ներքո պետք է լինեն:
 
Այսօրվա իրավակարգավորումն այն է, որ նման գործերը չեն կարող հարուցվել առանց տուժողի բողոքի, իսկ հարուցվելու դեպքում պետությունը պարտավոր է կարճել:  Սա է համարվում մասնավոր մեղադրանքի էությունը, ինչը շատ կիսատ մոտեցում է, որովհետև էլի պետությունը մասնակցում է, ուղղակի տուժողի կամարտահայտությունը էական է, իսկ նոր մոդելի պայմաններում առհասարակ պետությունը չի մասնակցում, բացառությամբ իմ նշած 2 դեպքերի, որոնք, կարծում եմ, ողջամիտ դեպքեր են: Նորից կրկնեմ` առաջինը, երբ որ առկա է հանրային շահ` կածվախության պատճառով և երկրորդը`անձը չգիտի, թե ում դեմ քրեական հայց հարուցի, ով է իրեն վնաս հասցնողը: Պետությունն այդ դեպքում ուղղակի հայտնաբերում է ենթադրյալ հանցանքը կատարած անձին և նրա գործառույթը դրանով սպառվում է: 
 
- Նոր օրենսգիրքը նաև չի նախատեսում քրեական գործ հարուցելու ինստիտուտը: Ի՞նչ նոր ընթացակարգով է այն փոխարինվել, և ընդհանրապես կա ինչ-որ նոր կարգ, որ պիտի փոխարինի գործող մեխանիզմին:
 
- Այս հարցերը երևի ամենակարևորներից են նոր ՔԴՕ նախագծում, որովհետև մեր պատկերացմամբ այստեղ մենք լուրջ պարզեցում ենք մտցրել, որպեսզի մենք չունենանք առանձին, ըստ էության, նույն բանի մասին խոսող վարույթներ: Օրինակ` մենք միշտ ունենք քրեական գործի հարուցման վարույթ, և պետությունը մինչև 10 օր ժամանակ ունի պարզելու` հանցանք եղե՞լ է, թե՞ չի եղել:  Հետո որոշում է կայացնում, ասում է` հանցանք եղել է, հետո սկսում է քննել այդ հանցանքը: Այստեղ հոգեբանական հարցեր են առաջանում, օրինակ` կարճելու հետ կապված:
 
Եթե դու որոշել ես, որ հանցանք է եղել, ապա շատ դժվար է պատկերացնել, որ հեշտությամբ կարելի է կարճել: Նոր մոդելով, որ հատկապես արևմտյան շատ երկրներում փորձարկված մոդել է, ոչ թե պետաիշխանական կամք դրսևորելու միջոցով է սկսվում վարույթը, այսինքն` որոշում չի կայացվում, այլ ընդամենը փաստ է արձանագրվում: Եթե անձը գնում է ոստիկանություն, անձը հաստատող փաստաթղթով, և հայտարարություն է տալիս, օրինակ, ասում է` իմ հարևանի տանը հայտնաբերվել է դիակ, կամ իմ հարևանի տանը երեկ կրակոցներ են հնչել, ես էլ առավոտյան արյուն եմ հայտնաբերել, կամ իմ տնից գողություն են արել և այլն, այդ դեպքում պետությունը պետք է ընդամենը փաստ արձանագրի, որ այս մարդն այսպիսի բան ասաց, և սկսի վարույթը: Այդ դեպքում պետությունն արդեն կախված չի լինի ինչ-որ որոշում կայացնելուց, որովհետև նա ընդամենը փաստ է արձանագրել, ընդ որում` կոնկրետ անձի բերած փաստը: 
 
- Այս դեպքում ապացույցների հարցն ինչպե՞ս է լինելու: Չէ՞ որ այսօր դատարանն ապացույց է համարում այն, ինչ ձեռք է բերվել քրեական գործ հարուցելու որոշման պահից սկսած: Եթե չկա նման որոշում, ի՞նչ կարգով են ապացույցները դիտարկվելու:
 
- Վարույթն սկսելու պահից: Այսինքն` հայտարարությունը տրվեց, այդ պահին քննիչը պետք է կազմի վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն, որովհետև վարույթն այստեղ սկսվում է փաստի արձանագրմամբ: Ընդամենը մենք փաստն ենք արձանագրում, որ ունենք հաղորդում` նոր կարգի պայմաններում, իսկ գործող կարգի պայմաններում որոշում էր կայացվում, որ առկա է հանցագործություն: 
 
Այստեղ միջանկյալ վարույթի խնդիրն է առաջանում:  Այ, տեսեք, օրինակ, միջանկյալ վարույթի ընթացքում նույն անձից բացատրությոն էր վերցվում, հետո քրեական գործ էր հարուցվում և արդեն ցուցմունք էր վերցվում: Կրկնաբանություն էր տեղի ունենում: Իսկ նոր պայմաններում հենց առաջին պահից կարող է ցուցմունք վերցվել: Եվ այստեղ մենք չենք ունենում իրավիճակ, երբ իրար շատ մոտ երևույթների միջև սկզբունքային տարբերություն ենք դնում: Պետության համար շատ ավելի հեշտ է լինում ապացույցներ հավաքելը, արհեստական ինչ-որ խոչընդոտներ չեն առաջանում` բացատրության ձևով և այլն, որոնք ապացույց չեն, այլ միանգամից ցուցմունք է վերցվում: Պետությունը կարողանում է օգտագործել այստեղ իր արսենալը: Սա այն միջոցն է, որով մենք ավելորդ ձևականություններից ուզում ենք խուսափել:
 
- Այլ կերպ ասած` հենց առաջին պահից ձեռք բերված բոլոր նյութերը դատարանի կողմից ընդունվելու են որպես ապացույցներ:
 
- Ձեռք բերված բոլոր նյութերն ապացույց են, եթե հակառակը չի հիմնավորվում:
 
- Նոր օրենսգրքով մեղադրյալին արգելվում է նաև սուտ ցուցմունք տալ: Փաստաբաններն արդեն այս դրույթի դեմ իրենց կարծիքն արտահայտել են:  Մտավախությո՞ւն չկա, որ դատարանում նախաքննական մարմնի ներկայացրած տեսակետից տարբերվող ցուցմունքը կարող է իբրև սուտ ցուցմունք դիտարկվել:
 
- Այն, որ այս ինստիտուտը միանշանակ չի ընդունվել մեր պրակտիկայի կողմից, մենք տեղյակ ենք: Այն, որ այն ինքնին վիճահարուց է, մենք տեղյակ ենք: Այստեղ խնդիրն այլ է` ինչպե՞ս ենք մենք դնում մեր առաջնահերթությունները, որովհետև 2 տարբերակն էլ ունեն դրական և բացասական կողմեր: Մենք պետք է հասկանանք, թե որ նժարն է մեզ համար ավելի կարևոր:  Այն մոտեցումը, որ մենք առաջ ենք քաշում 2 մեծ խնդիր է լուծում:
 
Առաջինը երկարաժամկետ խնդիր է լուծում, որ ամենակարևորն է, կամաց-կամաց իրավապահ ոլորտին, իրավաբանական հանրությանը, լայն հանրությանը սովորեցնել կամ հակել այն ընկալմանը, որ դատարանի առջև սուտ խոսել չի կարելի ոչ մեկին և ոչ մի պարագայում: Սա երկարաժամկետ խնդիր է, դատական իշխանության նկատմամբ վստահության հետ կապված խնդիր է: Այսօր մեղադրյալը երբ ուզի կարող է սուտ խոսել, ինչպես ուզի, կարող է ուղղորդել վարույթն իրականացնող մարմնին: Սա ինքնին լավ չէ: Նույն խնդիրն առկա է նաև վկաների դեպքում: Վկան կարող է սուտ ցումունք տալ, հաջորդ օրը գալ, ասել` կներեք, սուտ ցուցմունք եմ տվել, հիմա ճիշտը կտամ: 
 
Բայց դրա հետ մեկտեղ կան նաև ավելի կոնկրետ խնդիրներ: Այդ կոնկրետ խնդիրները վերաբերում են հենց մեղադյալի շահերին: Որպեսզի մեղադրյալն իմանա, որ որևէ անկողմնակալ դիտորդ միայն  այն պատճառով, որ ինքը կարող է սուտ ասել, իր ցուցմունքը սուտ չհամարի: Ցանկացածս, եթե դատում ենք 2 տարբեր իրարամերժ պնդումներ, և գիտենք, որ այդ պնդումները կատարողներից մեկը կարող է և սուտ ասել և իր համար դա որևէ պատասխանատվություն չի առաջացնի, զուտ հոգեբանորեն մեզ մոտ հակվածություն է առաջանում նրան չհավատալ, այլ հավատալ մյուսին:
 
Ինչ վերաբերում է վտանգներին, դրանք իսկապես կան, բայց դրանք կարող են չեզոքացվել պրոֆեսիոնալ փաստաբանական աշխատանքի շնորհիվ, դրանք կարող են չեզոքացվել դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման շնորհիվ:
 
Մի բան, որ շատ կարևոր է և պետք է հասկանանք` ճիշտ չէ այն մոտեցումը, որ եթե մեղադրյալը մի բան է ասում, իսկ դատարանը մեկ այլ բան է պարզում, ուրեմն մեղադրյալը կատարել է սուտ ցուցմունք տալը հանցանք, որովհետև քրեական դատավարությունում ապացուցման շեմը դա հիմնավոր կասկածից վերն է: Այսինքն պետք է հիմնավոր կասկածից վեր չափանիշով ապացուցվի, որ տվյալ անձը սուտ ցուցմունք է տվել: Այլ ոչ թե մենք ասում ենք` կա’մ մեկն է դատվում, կա’մ մյուսն է դատվում: 
Այ, այսպիսի մոտեցումներ են շատ հաճախ լինում, որն ընդունելի չէ քրեական դատավարության տրամաբանության տեսակետից: Որովհետև երկուսի պարագայում էլ մենք կարող ենք շեմ չհաղթահարել, երկուսի դեպքում էլ կարող է հիմնավոր կասկած մնալ: Այս տեսանկյունից ես կարծում եմ, որ վտանգներ իսկապես կան, բայց դրանք հաղթահարելի են` մեկ, և երկրորդ` եթե նժարներն ենք դիտարկում, շատ ավելի քիչ ռիսկային են այս վտանգները, քան մյուսները, որ այսօր են առկա, որոնք հանգեցրել են և շարունակաբար են հանգեցնում իրավական ոլորտի նկատմամբ չդադարող անվստահության գործոնի: Նորից ասեմ` ցանկացած մարդ կարող է սուտ խոսել դատարանի առջև և դրա համար որևէ պատասխանատվության չենթարկվել:
 
- Իսկ դատարանին վերապահելով  ցուցմունքի հավաստիությունը գնահատելու իրավունք, արդյո՞ք կարող ենք վտահ լինել, որ այսօրվա մեր դատական համակարգը նման պատասխանատվություն կարող է ստանձնել և չչարաշահել իր  իրավունքը:
 
- Ես չեմ ընդունում այս հարցադրումը, անկեղծ եթե լինեմ, որովհետև այդ դեպքում կարող ենք ասել այսօրվա դատարանի տալով մարդուն քրեական պատասխանատվության ենթարկելու իրավունք, արդյոք այսօրվա դատարանը կարո՞ղ է դա անել: Սա շատ ավելի լայն հարց է: Մենք պետք է սովորենք վստահության կրեդիտ տալ այն կառույցներին, որոնք գուցե և հանրային ընկալման մեջ այդքան բարձր հեղինակություն չունեն:
 
Հակառակ դեպքում մենք չենք կարող ունենալ այդպիսի կառույցների հանրային հեղինակության աճ:  Մյուս կողմից իրականացվում են շատ մեծ  ծավալի բարեփոխումներ և հանրապետության նախագահի հրամանագրի հիման վրա ձևավորված գործողություների ծրագրով` դատաիրավական բարեփոխումների ռազմավարության: Այսինքն այն մոտեցումը, որ մենք կարո՞ղ ենք արդյոք այսօրվա դատավորներին վստահել որոշում կայացնելու հնարավորություն, պատասխանն այն է, որ մենք այլ տարբերակ չունենք, քան նրանց վստահելը: Այլ տարբերակ ուղղակի չկա: Եթե մենք ձեր բերած փաստարկը հիմք ընդունենք, ուրեմն ոչինչ չպետք է անենք: 
 
- ՔԴՕ նոր իրողություններից մեկն էլ կալանքի որոշումը դռնբաց դատական նիստում քննելն է: Մի կողմից սա ներկայացվում է որպես այս գործընթացը առավել բաց ու թափանցիկ դարձնելու ձգտում, բայց մյուս կողմից էլ մտավախություն կա, որ այս դեպքում մինչդատակա վարույթը կարող է ավելի փակ ու գաղտնի դառնալ:
 
-Ես լսել եմ այս փաստարկը, բայց իմ կարծիքով, եթե փաստաբաններն են գտնում, որ մինչդատական վարույթում կալանքը լինի դռնփակ նիստում, ինձ համար շատ զարմանալի է, որովհետև թող միջնորդեն դատարանին, ասեն` հարգելի’ դատարան, դռնփակ դատական նիստ անցկացրեք: Այն կարգավորումը, որ նախատեսված է նախագծով, չի նշանակում, որ պարտադիր բոլոր նիստերը պետք է դռնբաց լինեն: Դա նշանակում է, որ դռնբացությունը կանոնն է, բայց կարող է լինել և բացառություն, ինչպես ցանկացած այլ նիստի դեպքում: Ինձ համար ընկալելի չէ այս մոտեցումը: 
 
Եթե մտավախությունն այն է, որ վարույթ իրականացնող մարմինը ինչ-որ ապացույցներ չի ներկայացնի, ապա դա հենց վարույթն իրականացնող մարմնի ռիսկն է: Այսինքն` հիմնավոր կասկած ապացուցելու համար պետք է որոշակի հանգամանքներ ներկայացվեն: Եվ եթե այդպիսի հանգաանքներ չներկայացվեն հատկապես դռնբաց, դատական նիստում և դատարանն էլ կալանքի որոշում կայացնի, հանրոթյունը միանգամից կդիտարկի այս գործընթացը ոչ արդարացի: Եվ հենց հանրային մասնակցությունն է այն կարևոր գործոնը, որ այսպիսի բաներ տեղի չունենան: Այն, ինչի մասին խոսում են փաստաբանները, դա իրականում հենց գործիք է, որպեսզի ապահովվի կալանավորման գործընթացի արդարացիությունը, որովհետև այդ ռիսկը կրում է ոչ թե փաստաբանը, այլ վարույթն իրականացնող մարմինը, քննիչը` տվյալ դեպքում:
 
Եթե քննիչը չի ներկայացնում ապացույցներ, որ անձը իրեն վերագրվող հանցանքը, ճիշտ է, ցածր ապացուցողական չափանիշով, բայց ոնց որ թե կատարել է, և դատարանն էլ որոշում է կայացնում կալանքը որպես խափնման միջոց կիրառելու մասին` հանրության ներկայությամբ, դա շատ ավելի քիչ հավանական է, քան դռնփակ դատական նիստում: Եվ ասել, թե այս դեպքում ավելի քիչ ապացույցներ կներկայացնեն, չեմ պատկերացնում այս փաստարկի ամբողջ տրամաբանությունը: Ավելի լավ, քիչ ներկայացնեն, դատարանն էլ ավելի մեծ հնարավորություն կունենա կալանքի որոշում չկայացնելու:
 
Ես այս փաստարկը մեր լրատվամիջոցներում կարդալուց հետո հասկացա, որ սա նաև մտածողության խնդիր է, դռնբացությունը` որպես երաշխիք, կարծում եմ, ոչ ամբողջապես է մեզ մոտ ընկալվում: Բայց շատ կարևոր երաշխիք է: Եվ արդեն մեր դատական համակարգը, կարծում եմ, ապացուցել է, որ հանրային ճնշումը կարող է որոշակի ազդեցություն ունենալ ոչ թե այս կամ այն առումով կողմնակալ լինելու համար, այլ իսկապես անկողմնակալ դատական վարույթ իրականացնելու համար: Եվ սա նոր ներմուծվող ինստիտուտ չէ, մենք գիտենք, որ կալանքից դուրս շատ ուրիշ դեպքերում դռնբաց են դատական նիստերը: Այդ պատճառով ինձ համար, ամփոփելով ասեմ, որ մի փոքր զարմանալի է այս մոտեցումը:
 
 
 
 
 

Արխիվ

[]