ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գևորգ Դանիելյան. Եթե նախապատվություն տրվի կիսանախագահական կառավարման ձևին, ապա այն էական վերանայումների կենթարկվի 04/26/2014 13:58 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերջնական նախագիծը հաստատման կներկայացվի հունիսի 30-ին, իսկ մինչ այդ նախատեսված են հանրային քննարկումներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը այսօր հայտնեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը:
Մասնագետը ոչ հիմնավորված ու ոչ ճիշտ է համարում սահմանադրական նոր բարեփոխումները քաղաքական ճգնաժամի կամ դրա իրական վտանգի հետ փոխկապակցելը: Հակառակը, իրավիճակային փոփոխությունները, ըստ նրա, անկայուն են լինում և հաջողության չեն հանգեցնում:
Սահմանադրական ներկա բարեփոխումների արդյունքում կլինեն բարելավումներ, մասնավորապես, պետք է ապահովվի արդյունավետ ու կանխատեսելի իրավակիրառ պրակտիկա: Գ.Դանիելյանը միաժամանակ ընդգծեց, որ երբեք սահմանադրական բարեփոխումները չեն կարող լուծել հասարակության առջև ծառացած բոլոր խնդիրները, որովհետև բոլոր խնդիրները չեն, որ առնչվում են սահմադրական կարգավորումներին: Նա նկատեց, որ կան քաղաքական ու իրավական մշակույթի թերություններ, այդ մշակույթները պետք է բարեփոխվեն, այսինքն՝ պետք է համակարգված մոտեցում լինի խնդիրների լուծմանը:
Գ.Դանիելյանն ընդգծեց, որ սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու հարցում հապճեպության խնդիր չկա, ճիշտ ժամանակ է ընտրված դրանց համար. արդեն 9 տարի է անցել վերջին բարեփոխումներից, միջազգային փորձն էլ ցույց է տալիս, որ ճիշտ այդ ժամկետում է բարեփոխումների անհրաժեշտություն առաջանում: Նա նկատեց, որ Հայաստանում մի քանի անգամ ավելի շատ են իրավական նորմերը ճանաչվում հակասահմանադրական՝ համեմատած հարևան երկրների հետ միասին վերցրած:
Գ.Դանիելյանը նշեց, որ ՀՀ սահմանադրությունում անհարկի շատ են վրիպակները: Մասնավորապես, շտկման կարիք ունի 18-րդ հոդվածը, որով ամրագրվում է յուրաքանչյուր քաղաքացու դատական, պետական մարմինների առջև, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը՝ այս շարքում անհրաժեշտ է ավելացնել նաև տեղական ինքնակառավարման մարմինները: Իսկ սահմանադրության 19-րդ հոդվածում նշվում է դատական քննության ընթացքում լրատվամիջոցների մասնակցության մասին, թեև իրականում այստեղ խոսքը պետք է գնա նրանց ներկայության մասին: Սահմանադրությունում նշվում է նաև, որ ՀՀ նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, սակայն չի նախատեսում, թե ինչ կառուցակարգերով պետք է դա արվի:
Գևորգ Դանիելյանը նշեց, որ Հայեցակարգում պայմանականորեն է առաջարկվում Հայաստանում կառավարման խորհրդարանական ձևին անցում կատարելու մասին՝ այս հարցի շուրջ տարաձայնություններ կան և սա չի նշանակում, որ առաջարկվում է հրաժարվել կառավարման կիսանախագահական ձևից: Սակայն կիսանախագահական կառավարման ձևին նախապատվություն տալու դեպքում էլ այն ոչ այն տեսքով կլինի, ինչպիսին գոյություն ունի այսօր, այլ «էական վերանայումենրի պայմանով»: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն այն կարծիքին է, որ որևէ պաշտոնյա չի կարող ունենալ լայն լիազորություններ՝ առանց հավասարարժեք պատասխանատվության:
Գ.Դանիելյանը գտնում է, որ ընտրական համակարգը նախ պետք է ամրագրվի Սահմանադրույթյամբ, այս փուլում տեսակետն այնպիսին է, որ պետք է նախապատվություն տալ համամասնական ընտրական համակարգին:
Գ.Դանիելյանն ընդգծեց, որ քաղաքական բնույթի հարցերի մասին քաղաքական ուժերի կարծիքը կարևոր է, բայց ոչ վճռորոշ:
Էական բարեփոխումներ են նախատեսվում նաև հանրաքվեի հետ կապված: «Փորձելու ենք հանրաքվեի այնպիսի ինստիտուտ ունենալ, որը հնարավորություն կտա ինքնիշխանության սահմանափակման բոլոր խնդիրները վերապահել հանրաքվեին»,- ասաց Գ.Դանիելյանը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից