Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Խախտվել է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի տեղեկատվության ազատության իրավունքը 04/25/2014   13:22  |  Վարչական իրավունք

 
Վարչական դատարանը բավարարել է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության հայցը և ոչ իրավաչափ ճանաչել հասարակական կազմակերպության՝ 2013թ. հունիսի 4-ի գրությամբ պահանջվող տեղեկությունները տրամադրելու՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության գործողությունները (անգործությունը)։
 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից  հայցված տեղեկատվությունը  վերաբերել է ՀՀ կառավարության՝ 2011 թվականի հունիսի 30-ի որոշմամբ հաստատված ՀՀ տարածքում ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցնելու միջոցառումների իրականացման ծրագրին։
 
ՀՀ վերգետնյա թվային հեռուստառադիոհեռարձակման համակարգի ներդրման և կառավարման ծառայությունների ձեռքբերման մրցույթը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության գնահատող հանձնաժողովի՝ 2012 թ. նոյեմբերի 23-ի որոշմամբ համարվել է չկայացած։ Հայցվորը ակնհայտ է համարում, որ թվայնացման գործընթացը զգալիորեն ետ է ընկել ՀՀ կառավարության՝ 2011 թվականի հունիսի 30-ի որոշմամբ հաստատված միջոցառումների իրականացման ծրագրի ժամանակացույցից։ Այս կապակցությամբ նախախարությունից խնդրել է տեղեկություններ տրամադրել առ այն, թե արդյոք հայտարարվե՞լ է ՀՀ վերգետնյա թվային հեռուստառադիոհեռարձակման համակարգի ներդրման և կառավարման ծառայությունների ձեռքբերման նոր մրցույթ, եթե այդպիսի մրցույթ հայտարարվել է, ապա ովքե՞ր են մասնակիցները, և ի՞նչ պայմաններ են սահմանված, եթե մրցույթ չի հայտարարվել, ապա ինչպիսի՞ սցենար է ընտրվել և հաստատվել՝ թվային հեռարձակման ցանցի կառուցման և կառավարման համար։
 
Հայցվորի՝ 2013թ. հունիսի 4-ի գրությունը  նախարարությունն ստացել է  2013թ. հունիսի 6-ին  ու անտեսել։
 
 Հայցադիմումի պատասխանում նախարարությունը նշել է, թե հայցապահանջն անհիմն է և ամբողջությամբ ենթակա է մերժման: Ըստ պատասխանողի՝ նկատի ունենալով, որ Կազմակերպության կողմից պահանջվող տեղեկատվությունը լրացուցիչ աշխատանք էր պահանջում, մասնավորապես՝ ՀՀ տարածքում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման ցանցի կառուցման հարցի հետ կապված հարցմանը ամբողջական պատասխան հնարավոր էր տրամադրել ՀՀ վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման նոր ծրագիրը ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանանալուց հետո, ուստի՝ Նախարարությունը, ղեկավարվելով Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետի պահանջներով, Կազմակերպության հարցմանը պատասխանել է 30-օրյա ժամկետում։  
 
Ըստ պատասխանողի՝ հիշյալ ծրագիրը ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 20-ի նիստում։
 
Նախարարության տրամադրության տակ առկա տեղեկատվությունն ամփոփելուց հետո Նախարարության կողմից 01.07.2013թ. գրությամբ Կազմակերությանը տրվել է սպառիչ պատասխան՝ ներկայացված հարցադրումների վերաբերյալ։
 
Ըստ պատասխանողի՝ վերոգրյալ փաստերից ակնհայտ է, որ Կազմակերպության՝ 04.06.2013թ. հարցմանը պատասխանելու հարցում Նախարարության գործողությունները եղել են իրավաչափ՝ Օրենքի պահանջներին համապատասխան։
 
Դատարանն անհիմն է համարել պատասխանողի փաստարկներն առ այն, որ պահանջվող տեղեկատվությունը լրացուցիչ աշխատանքներ է պահանջում, քանի որ ՀՀ տարածքում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման ցանցի կառուցման հարցի հետ կապված հարցմանն ամբողջական պատասխան հնարավոր էր տրամադրել՝ ՀՀ վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման նոր ծրագիրը ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո: 
 
«Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետի համաձայն` եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո` 30-oրյա ժամկետում, որի մասին հարցումն uտանալուց հետո` 5-oրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին` նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը:
 
Մնչդեռ պատասխանող նախարարությունը 5-օրյա ժամկետում հայցվորին գրավոր չի տեղեկացրել՝ լրացուցիչ աշխատանքների անհրաժեշտության և հայցվող տեղեկատվության տրամադրման վերջնաժամկետի վերաբերյալ:
 
Երկրորդ` կազմակերպության հարացման  բովանդակության ուսումնասիրությունից դատարանը եզրակացրել է, որ դրանով հայցվող տեղեկատվության տրամադրումը լրացուցիչ աշխատանք չի պահանջում, ավելին, ՀՀ վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման նոր ծրագիրը ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանանալու հետ որևէ կապ չունի. նախարարությունը հստակ կարող էր պատասխանել` հայտարարվե՞լ է նոր մրցույթ, թե՝ ոչ, նոր մրցույթ հայտարարված չլինելու դեպքում դրա պայմանների և մասնակիցների վերաբերյալ  պատասխանելու անհրաժեշտությունը վերանում էր, իսկ մրցույթ հայտարարված լինելու դեպքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հստակ կարող էր պատասխանել թե պայմանների, թե մասնակիցների մասին։
 
Մրցույթ հայտարարված չլինելու դեպքում նախարարությունը կարող էր հղում կատարել ՀՀ վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման նոր ծրագրին և այդ ծրագրի` ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանալուն։
 
Դատարանը, այսպիսով, հաստատված է համարել, որ պատասխանողի կողմից դրսևորվել է ոչ իրավաչափ անգործություն, որի հետևանքով խախտվել է հայցվորի տեղեկատվության ազատության իրավունքը, հետևաբար նշված գործողությունը (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու մասին հայցվորի պահանջը հիմնավոր է և ենթակա է բավարարման։
 
Այս վճռի դեմ Վերաքննիչ վարչական դատարան բողոք է ներկայացրել պատասխանողը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը:
 
 
 

Արխիվ

[]