ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նորածնային բաժանմունքի բուժքրոջ ոչ ճիշտ ներարկման հետեւանքով վնասվել է հիվանդի ներվը 04/23/2014 18:42 | Քրեական խրոնիկոն
Նորածնային բաժանմունքի բուժքույրն այսօր մեղավոր ճանաչվեց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ինչի հետեւանքով հիվանդին պատճառվել է միջին ծանրության վնաս եւ դատապարվեց տուգանքի՝ 100 000 ՀՀ դրամի չափով:
Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկի նորածնային բաժանմունքի բուժքույր Մարինեն (անունը փոխված է) ԲԿ ընդունված Արարատի մարզի Հովտաշեն գյուղի բնակչուհի Տաթևիկի նկատմամբ ոչ պատշաճ կերպով է իրականացրել մասնագիտական պարտականությունները, դրանց նկատմամբ դրսևորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետևանքով նրա առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:
Մասնավորապես՝ Տաթևիկը 2013 թվականի սեպտեմբերի 3-ին բժշկական կենտրոն է ընդունվել ծննդաբերելու նպատակով և նույն օրը՝ ժամը 21.25-ին, ծննդաբերել է տղա երեխա: Հետծննդաբերական շրջանը ևս նա անցկացրել է նույն հիվանդանոցում՝ գտնվելով հսկողության ներքո։ Սեպտեմբերի 5-ին նրա մոտ նկատվել է ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ կատարվել է ուլտրաձայնային հետազոտություն, իսկ բուժսպասարկում իրականացնող մասնագետների կողմից իրականացվել հակաբորբոքային բուժում և արգանդի կրճատմանն ուղղված գործողություններ: Արգանդի կրճատման համար բուժող բժշկի կողմից նշանակվել են ներարկումներ, որոնք իրականացրել է նորածնային բաժանմունքի բուժքույր Մարինեն, ով նշված օրը ներարկումը կատարել է ոչ ճիշտ, ինչի հետևանքով Տաթեւիկի մոտ առաջացել են բարդություններ՝ թարախակույտի և նստանյարդի ախտահարում: Բուժքույրը հետույքային շրջանում ճիշտ չի ընտրել ներարկման տեղակայումը ինչ հետևանքով Տաթևիկ Սիմոնյանի մոտ առաջացել է նյարդի վնասում: Կատարած արարքի համար բուժքրոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130 –րդ հոդվածի 1-ին մասով:
Ամբաստանվող բուժքույրն այսօր դատարանում հայտարարեց, որ ընդունում է առաջադրված մեղադրանքը, զղջում՝ միջնորդելով կիրառել արագացված դատական քննության կարգ: 34- ամյա բուժքույրը դատարանին հայտնեց, որ ունի միջնակարգ մասնագիտական կրթություն, ամուսնացած է, ունի 2 անչափահաս երեխա:
Իսկ տուժողը դատարանին գրավոր տեղեկացրել էր, որ իր երեխան շուրջ 20 օր է գտնվում է հիվանդանոցում և չի կարող ներկայանալ դատական նիստին: Տուժողը նաև դատարանին խնդրել էր հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը՝ որեւէ պահանջ չներկայացնելով ամբաստանյալի նկատմամբ:
Դատարանը բավարարեց ամբաստանյալի միջնորդությունը, կիրառեց արագացված դատաքննության կարգ եւ, արձանագրելով, որ ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան, նրան մեղավոր ճանաչեց՝ դատապարտելով տուգանքի 100 հազար դրամի չափով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ