Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»

«Ավանդատուները» կխաբվեն, արդարադատությունն էլ չի շահի, կամ նորից դեպոնացման մասին 04/19/2014   19:41  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

 
Նոր  քրեադատավարական օրենսգրքի ընդունումը ընդգրկված է ՀՀ իրավական և դատական 2012-16թթ. ռազմավարական ծրագրից բխող միջոցառումների ցանկում: 
 
Տևական ժամանակ է, ինչ նախագիծը գտնվում է Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում՝ փակ դռների հետևում: Այդ թեմայով «գաղտնազերծումները» բարեբախտություն են համարվել լրագրողներիս համար:
 
Դրանցից մեկը, մասնավորապես, այն մասին էր, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի աշխատանքային խմբի ու արդարադատության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել են քննարկումներ՝ մեղադրյալի ցուցմունքների դեպոնացման  դրույթների մասին: 
 
Քրեական դատավարության օրենսգիրքը մշակած աշխատանքային խմբի անդամ, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը լրագրողներին հայտնել էր, որ «բացառիկ արդյունավետ քննարկման» արդյունքում մասնակիցները մի քանի հարցերում համոզել են իրար, ինչն առաջիկայում իր արտացոլումը կգտնի նախագծում:
 
Մասնավորապես, վերանայումներից մեկի համաձայն՝ մինչ մեղադրյալի ցուցմունքի դեպոնացումը դատավորը ոչ միայն մեկուսի, ինչպես նախատեսված է նախագծով, այլ նաև  հրապարակավ  մեղադրյալին պարզաբանում է իր իրավունքները, մասնավորապես՝ պաշտպան ունենալու, լռելու իրավունքները: Դատավորը հնարավորություն է ունենալու նաև, նախատեսվող վերանայումներով, ձայնագրառվող դատական նիստի ընթացքում, հրապարակավ, մեղադրյալին հարցադրումներ ուղղել խոշտանգումների վերաբերյալ, ինչը հետագայում օգտագործվելու է որպես ապացույց: 
 
Նախագծում մեղադրյալի ինքնախոստովանական ցուցմունքի ինստիտուտը նորամուծություն է ոչ միայն Հայաստանի համար. նման ինստիտուտ չի գործում որևէ երկրում և Հայաստանն՝ այն ընդունվելու դեպքում, արդեն որերորդ անգամ կդառնա փորձադաշտ: Իսկ որ դրա ներդնումը վտանգավոր է մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այսօր իսկ զգուշացնում են մասնագետները, մասնավորապես, այն պարարտ հող ու նոր հնարավորություններ է ստեղծում  խոշտանգումների և դրանց ազդեցությամբ   «խոստովանական» ցուցմունքներ կորզելու  համար: 
 
«Դեպոնացնել» նշանակում է  ավանդ տալ, ավանդ դնել: «Ավանդատու»  կարող է լինել միայն այն մեղադրյալն, ով չունի և չի էլ ուզում ունենալ պաշտպան: Ըստ առաջարկվող իրավակարգավորումների, «ցուցմունքի դեպոնացումը սկսելուց առաջ դատարանը պարտավոր է մեղադրյալին առանձին բացատրել պաշտպանի ներկայությամբ ցուցմունք տալու և լռություն պահպանելու նրա իրավունքները, ինչպես  նաև այն, որ դեպոնացված ցուցմունքը կարող է օգտագործվել որպես ապացույց` նույնիսկ դրանից  հետագայում հրաժարվելու դեպքում: Մեղադրյալի կողմից լռություն պահպանելու կամ պաշտպանի ներկայությամբ ցուցմունք տալու ցանկություն հայտնելու դեպքում դատարանը կազմում է ցուցմունքի  դեպոնացում չիրականացնելու մասին արձանագրություն, որը ստորագրում են մեղադրյալը և նախագահող դատավորը»: 
 
 Նախագծի հեղինակների կարծիքով, դատական իշխանության մասնակցությունն ինքնին արդեն իսկ երաշխիք է, որ արդեն իսկ մինչդատական վարույթի ընթացքում  պաշտպան չունեցող մեղադրյալը կլինի պաշտպանված, այսինքն՝ ելնում են բարի քննիչի ու բարի դատավորի կանխավարկածից,  ինչը կյանքից կտրված ինքնավստահություն է՝ իրողությունը շատ դեպքերում բոլորովին այլ է: Մի քրեական գործ լուսաբանելիս համոզվել եմ, որ քննիչը  դատաքննության  փուլում վերահսկում էր անգամ վկային: Իզուր չէ, որ փաստաբանները գուժում են, որ  դեպոնացումը Վիշինսկու ժամանակներին վերադառնալու  ժամանակակից միջոց է: Հայտնի է Վիշինսկու ձևակերպումն առ այն, որ խոստովանական ցուցմունքը ապացույցների թագուհին է:       
 
Ի՞նչ է նախատեսվում  նախագծով՝ դեպոնացման «պայծառ» գաղափարին նվիրված է մի ամբողջ գլուխ՝ «Ցուցմունքի դատական դեպոնացումը» վերտառությամբ: Դրա ներքո ընդգրկված 4 հոդվածներով սահմանվում է ցուցմունքի դեպոնացման դատական երաշխիքի շրջանակը, ներկայացվում  ցուցմունքի դեպոնացման միջնորդության,  ցուցմունքի դեպոնացում կատարելու որոշման ընդունման, դեպոնացման ընթացակարգի վերաբերյալ իրավակարգավորումները:   
 
Ըստ նախագծի հեղինակների, ցուցմունքի դատական դեպոնացումը կատարվում է  մեղադրյալի խոստովանական ցուցմունքի ստացման պատշաճությունն ապահովելու նպատակով՝ քննիչի միջնորդությամբ: Ո՞վ կարող է երաշխավորել, որ մեղադրյալը մինչ այդ «մշակման» չի ենթարկվի քննիչի կողմից, ով պաշտոնի բերումով շահագրգռված է, որպեսզի լինի հանցագործության սեփական վարկածը հաստատող անբեկանելի խոստովանական ցուցմունք:
 
Անհասկանալի է, թե ինչո՞ւ էր պետք «նոր հեծանիվ» հորինել, երբ կա փորձված երաշխիք՝ պաշտպանի առկայությունը, եթե «պաշտպանը թանկ հաճույք է» մեղադրյալի համար, նա ունի գործող օրենդրությամբ հանրային պաշտպանի ծառայություններից օգտվելու հնարավորություն: Եվ որքանո՞վ գործուն մեխանիզմ է, որ մեղադրյալը մինչ դեպոնացում անցկացնելը կարող է դատավորի հետ մեկուսի հանդիպման ժամանակ բարձրաձայնել խոշտանգումների կամ դրա սպառնալիքի մասին՝ չէ որ ցուցմունքի  դեպոնացումով նախաքննությունը, ուստի և քննիչի տիրապետությունը չի ավարտվում: Ի՞նչ երաշխիք կա, որ քննության խորթ մեթոդների մասին բարձրաձայնելով և չկարողանալով ապացուցել մեղադրյալի նկատմամբ   չի գործադրվի նաև երկրորդ մահակը՝  սուտ ցուցմունք տալու արգելքը՝  հավելյալ  քրեական պատասխանատվության «երաշխիքով»:
  
Պետք չէ իրավաբան լինել՝ տեսնելու համար, օրինակ, որ «դատարանը որոշմամբ մերժում է ցուցմունքի դեպոնացման միջնորդությունը, եթե այն հիմնավորված չէ կամ դրա հիմնավորումները համոզիչ չեն» ձևակերպումը խիստ լղոզված է և ինչ-ինչ չափորոշիչներից զուրկ։  
 
Նշենք, որ դեպոնացման ողջ պատկերը հնարավոր չէ պատկերացնել այս պահի դրությամբ, քանի որ պատասխանատուները հավաստիացնում են, որ, մասնավորապես,  Ազգային ժողովի կայքէջում տեղադրվածը նախագծի վերջնական տարբերակը չէ և «սպառնում են», որ շտկումներ են կատարվում: Ընդդիմախոս մասնագետները, սակայն, իրենց հերթին գտնում են, որ շտկման ամենահեշտ ճանապարհը պարզապես հիշյալ գլուխը նախագծից հեռացնելն  է: 
 
Հարց է առաջանում նաև՝ ինչո՞ւ Քրեական դատավարության նոր օրենսգիրք ընդունել՝ սահմանադրական բարեփոխումներից առաջ ընկնելով:  Առավել եւս, երբ բարեփոխումների հայեցակարգի համաձայն նախատեսվում է վերանայել եռաստիճան դատական համակարգը եւ անցում կատարել երկաստիճանի, ստեղծել նոր` «տեղական դատարաններ»` մասնագիտացված գործառույթներով: Արդյունքում, ինչպես միշտ, կստացվի, որ մենք կունենանք կարկատաններով քրեական դատավարության օրենսգիրք:     
 
Հեղինակ՝ Սոնա Մաշուրյան
 
 
 

Հարակից հրապարակումներ`

00:38 14/04/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ Նախաքննությունն ավելի կմտնի ստվեր. Հայկ Ալումյան
12:35 09/04/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆիկոլայ Բաղդասարյան. Ձեռքերդ կապում են, ասում են՝ չես կարող պայքարել, պայքարեցիր՝ մի հատ էլ գործ կհարուցենք
11:55 30/03/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը լրամշակման փուլում է
12:40 07/03/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀայկ Ալումյան. Քրեական դատավարության նոր օրենսգրքով դատարանին ավելի մեծ դերակատարություն է վերապահված
09:50 04/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔննիչը՝ օրենքի շրջագծում
12:00 03/03/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՄեղադրյալը սուտ չի խոսի, բայց կօգտվի լռելու իրավունքից
14:19 27/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրման Թաթոյան. «Առավել ցանկալի է ունենալ լավ Քրեական դատվարություն, քան լավ Քրեական դատավարության օրենսգիրք»
13:00 23/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆ.Բաղդասարյան. Հետ ենք գնալու 1936թ.՝ Վիշինսկու ժամանակները
16:00 17/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆոր Քրեադատավարական օրենսգիրքը, Հրայր Թովմասյանի կանխատեսմամբ, ուժի մեջ կմտնի 2014 թվականի աշնանը
11:12 05/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՄելանյա Առուստամյան. Սա արդեն ինկվիզիցիոն դատավարություն է

Արխիվ

[]