Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

ՕԵԿ-ի գործուղումը ընդդիմադիր դաշտ, կամ կրկես` առանց հացի 04/17/2014   20:09  |  Վերլուծություններ

 
Հովիկ Աբրահամյանի ղեկավարած նոր կառավարության կազմում այս պահին հստակ հայտնի է միայն 2 անուն` Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան և ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյան:
 
Թե նախկին նախարարներից ու ներկա պաշտոնակատարներից ուրիշ ովքե՞ր կշարունակեն վայելել գործադիր իշխանությունում իրենց փափուկ աթոռները, շարունակում է գաղտնիք մնալ: Համենայնդեպս` հասարակության համար:
 
Իսկ, օրինակ, ՕԵԿ-ի քվոտայով կառավարության կազմում պաշտոն ստացած նախարարների համար սա, կարծես թե, գաղտնիք չէ: Այլապես ուրիշ էլ ինչո՞վ կարելի է բացատրել նրանց` իրենց պաշտոնի տեր դարձրած կուսակցությունից մի օրվա մեջ հրաժարվելու քայլը, եթե ոչ` կառավարությունում մնալու հստակ երաշխիքով: Կամ, որ շատ ավելի քիչ հավանական է, նախկին ՕԵԿ-ական եռյակն այս քայլն արել է՝ նոր վարչապետին իր անվերապահ հավատարմությունը ցույց տալու և որպես փոխհատուցում` նախարարական աթոռները պահպանելու հույսով:
 
Ինչևէ, ՕԵԿ-ում կուսակցական գաղափարներին ու կուսակցության ընտրած ուղուն նմանօրինակ «հավատարիմ» անդամները վաղուց արդեն նորություն չեն: Եթե ժամանակին հարազատ կուսակցությանը հանուն ԱԺ փոխնախագահի աթոռի դավաճանեց ՕԵԿ ԱԺ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը, ում ճակատին, եթե հիշում եք այդ ժամանակ ՕԵԿ էր գրված, ապա ինչո՞ւ պիտի այլ ՕԵԿ-ականներ իրենց կուսակցական մանդատներն ու ճակատագրերը չփոխարինեն նախարարական աթոռներով:
 
ՕԵԿ-ին դավաճանած նախարարներն իրենք այս թեմայով դեռ չեն խոսել, ու հանրությունը շարունակում է սպասել, թե ինչպե՞ս կանվանեն իրենք իրենց որոշումը, որն, ի դեպ, ՀՀ  շարքային քաղաքացիներն արդեն պարզ դավաճանություն կամ առնետավազք են որակում: Թե ի՞նչ կասեն իրենք, վաղ թե ուշ մի օր առիթ կունենանք լսելու: Բայց մինչ այդ էլ պարզ է, որ դա կկոչվի, ասենք, սկզբունքայնություն, կամ հավատարմություն՝ ինչ-որ գերագույն գաղափարների: Ստիպված ենք համաձայնել` շատ սկզբունքային քայլ է` միշտ լինել այնտեղ, որտեղ իշխանություն կա:
 
Հասարակությանը հուզող հաջորդ հարցն էլ 1998-ից ի վեր իշխանության կերակրատաշտից սնվող ՕԵԿ-ի «դարձի գալու» որոշումն է: Ժամանակին հենց ընդդիմադիր կեցվածքով իշխանություն եկած ՕԵԿ-ը մեկ օրում որոշեց ընդդիմություն դառնալ, ընդ որում, որ ամենաանտրամաբանականն է, դրա համար չունենալով ոչ մի լուրջ պատճառ: Համենայնդեպս, երեկ երեկոյան այս կուսակցության ղեկավար մարմնի տարածած երկարաշունչ հայտարարության մեջ որևէ լուրջ կամ գոնե փոքր-ինչ հավատ ներշնչող պատճառ այդպես էլ չնշվեց:
 
Մինչդեռ, եթե ՕԵԿ-ն իսկապես վաղուց ու լուրջ էր սկսել մտածել՝ իշխանությունը լքելու ու երկրի փրկության գաղափարին նվիրվելու մասին, ապա ցանկության դեպքում այս ընթացքում նման պատճառ հաստատ գտած կլիներ, նույնիսկ՝ մեկի փոխարեն մի քանիսը` ՀՀ-ի արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն, ՄՄ-ին անդամակցություն, վերջապես կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրում ու ՍԴ որոշման չկատարում: 
 
Իհարկե այս վերջինի մասին երեկ Հեղինե Բիշարյանը մի կես բերան խոսեց այն բանից հետո, երբ իրեն արդեն ընդդիմադիրի դերում զգաց: Բայց ո՞վ չի հիշում, թե նույն կուտակայինի նախագծին ինչպես քվեարկեց, կամ օրինագծի ընդունումը մի տարով հետաձգելու նպատակով ԱԺ ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը ՀՀԿ-ի հետ ինչպե՞ս տապալեց նույն  այն կուսակցությունը, որն այսօր, հանկարծ պարզվեց, միշտ էլ դեմ է եղել օրենքին:
 
Այդ դեպքում ի՞նչն ստիպեց Արթուր Բաղդասարյանին հանկարծ վերադառնալ ընդդիմադիր ճամբար: Գուցե Հովիկ Աբրահամյանի նշանակու՞մը: Այլ՝ ավելի լուրջ պատճառ, որքան էլ որ փորձեցինք, չգտանք:
 
Փաստորեն, իրեն լուրջ քաղաքական ուժ հռչակած ՕԵԿ-ի ողջ ծրագիրը կառուցված էր մեկ անձի՞, կամ, որ ավելի հավանական է, մեկ պաշտոնի՞ շուրջ: Հատկապես որ Հեղինե Բիշարյանը չէր թաքցրել, որ վարչապետի աթոռին արդեն տեսնում էր Արթուր Բաղդասարյանին: Ստացվում է, որ ՕԵԿ-ն ուղղակի նեղացե՞լ է՝ վարչապետի պաշտոնն իրենց առաջնորդին չվստահելու համար:
 
Բայց կա նաև մեկ այլ վարկած. ընդդիմադիր դաշտի կայացումն ու ընդդիմադիր ուժերի՝ օրեցօր ամրապնդվող համագործակցության խափանումը: 
Այն, որ ՕԵԿ-ն ու անձամբ Արթուր Բաղդասարյանը խանդով են հետևում ընդդիմադիր դաշտում առանց իրենց կատարվող իրադարձություներին, իհարկե, քիչ հավանական է, քանի որ այս քաղաքական ուժն արդեն 16 տարի իրեն բավական լավ էր զգում հատկապես իշխանության կողքին ու դրա ներսում:
 
Ուրեմն` ՕԵԿ-ին ընդդիմադիր դաշտ ուղղակի գործուղել են: Ընդ որում, այս քայլով միանգամից մի քանի խնդիր լուծելու նպատակ է հետապնդվում. ՕԵԿ-ը կդառնա օտարների մեջ յուրային, այն էլ` անխափան կառավարվող յուրային, չի բացառվում, որ նրան կհաջողվի նույնիսկ պառակտել հրաշալի քառյակի համակիրներին ու դրանով լուծել իր առաջին հիմնական առաքելությունը: 
 
ՕԵԿ-ի՝ ընդդիմադիր դառնալու հաջորդ նպատակը շատ հստակ ձևակերպում է ստացել դեռևս հին հռոմեացի կատակերգակի կողմից` Հաց և կրկես: Հասարակությանը կրկես է հարկավոր իր բուն խնդիրներից շեղելու համար: Իսկ դրանք, համաձայնեք՝ այսօր այնքան էլ քիչ չեն: Իսկ ինչ վատ թեմա է ՕԵԿ-ի քաղաքական դիրքորոշումը: Եվ քանի դեռ հասարակությունը զբաղված է ՕԵԿ-ի կրկեսով, իշխանությունը կարող է հանգիստ լինել, հացի մասին չի հիշի:
 
Մյուս կողմից, իշխանությունից հրաժարված ուժը կարող է նաև արտաքին աշխարհի վրա լուրջ տպավորություն գործել` մեր երկրում իրական ժողովրդավարության ու լուրջ քաղաքական գործընթացների իմիտացիա ստեղծելով:
 
Թե այս վարկածներից ո՞րն, ի վերջո, իրականություն կդառնա, պարզ կդառնա արդեն տեսանելի ապագայում: Բայց մի բան արդեն առանց այդ էլ հստակ է. ՕԵԿ-ն ընդդիմություն չի եղել և չի էլ դառնա, որքան էլ, որ նրան այս դաշտ գործուղողները նման ծրագրեր մտմտան:
 
 
Հեղինակ՝ Նելլի Դանիելյան
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

18:33 17/04/2014  |  ԼՐԱՀՈՍԳ.Սահակյանը՝ ՕԵԿ-ի «շատ կիրթ հայտարարության» մասին
15:13 17/04/2014  |  ԼՐԱՀՈՍՀանրապետականները ՕԵԿ-ի որոշման մասին դեռևս միասնական կարծիք չունեն
14:37 17/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՕԵԿ-ը լքած նախարարների պաշտոնակատարների փոխարեն նրանց քայլերը մեկնաբանեցին ՀՀԿ-ականները
21:24 16/04/2014  |  ԼՐԱՀՈՍՕԵԿ-ը հիշեց կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի հակասահմանադրականության մասին
20:16 16/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՕԵԿ-ն ընդդիմություն է. Նախարարները լքում են կուսակցությունը
18:38 16/04/2014  |  ԼՐԱՀՈՍՕԵԿ-ական պաշտոնյաներն ընդհատակ են անցել, իսկ հրաժարականների մասին լուրերը ձնագնդի նման մեծանում են
13:46 16/04/2014  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Բաղդասարյանը հրաժարականի դիմում, այս պահի դրությամբ, չի գրել
22:39 07/05/2013  |  ԼՐԱՀՈՍՕԵԿ-ական նախարարները կշարունակեն պաշտոնավարել
23:00 01/03/2013  |  Ընտրական իրավունքՕԵԿ-ի ընտրական ցուցակը կգլխավորի ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը

Արխիվ

[]