ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վկան նախաքննության ընթացքում հարցաքննվել է դատախազի ներկայությամբ 04/16/2014 21:46 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Պահեստազորի գնդապետ, խարդախության ու խարդախության փորձի մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի գործով այսօր հարցաքննվեց վկա Ալբերտ Մաթոսյանը՝ նա, ըստ մեղադրանքի, այն անձնավորությունն է, ում որդուն ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ N զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը կարգավորելու համար Վոլոդյա Ավետիսյանը պահանջել է 500 ԱՄՆ դոլար:
Վկան հայտնեց, որ 2013թ. հունիսին իր որդին զորակոչվել է բանակ, իրենք գոհ չեն եղել ծառայության պայմաններից, բացի այդ, զորամասը շատ հեռու է գտնվել, ուստի որոշել են, որ որդին այլ զորամասում ծառայի: Վկայի կնոջ ընկերուհին՝ տեղեկանալով այդ մասին, նրանց հայտնել է, որ իր մորաքրոջ որդին՝ Վոլոդյա Ավետիսյանը, կարող է նրանց օգնել և նրանց տվել է Ավետիսյանի հեռախոսի համարը:
Վկան զանգահարել է և խոսել Վոլոդյա Ավետիսյանի հետ, պայմանավորվել են հանդիպել, սակայն այլ զորամաս տեղափոխելու վերաբերյալ ամբաստանյալը վկային ասել է, որ այդ հարցը միայն Պաշտպանության նախարարը կարող է լուծել և որ ինքը չի կարող օգնել և առաջարկել է նույն զորամասում վկայի որդուն համակարգչային օպերատոր նշանակել:
Վկան նշեց, որ կնոջ ընկերուհին իրենց փոխանցել է, որ այդ գործի համար 500 դոլար է պահանջվում:
Դատարանի այն հարցին, թե Օպերայի շրջակա տարածքում վկայի և ամբաստանյալի հանդիպման ժամանակ գումարի մասին խոսակցություն եղե՞լ է, վկան պատասխանեց, որ «կարելի է ասել՝ չի եղել»:
Նախագահող դատավոր Լևոն Ավետիսյանը կատակեց «Ձեր ասած, մի քիչ հղիի տարբերակն է՝ կամ խոսք եղե՛լ է, կամ ո՛չ»: Դրան ի պատասխան վկան հայտարարեց, որ գումարի մասին խոսք չի եղել:
Նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև էական հակասությունների պատճառով հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, համաձայն որի, երբ վկան և Վոլոդյա Ավետիսյանը հանդիպել են, վերջինս ասել է, որ նա խոսել է վերադաս հրամանատարության հետ, որ նրանք կարող են վկայի որդուն նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակել, ինչի դիմաց վկայից պահանջել է 500 ԱՄՆ դոլար: Բացի այդ, ըստ նախաքննական ցուցմունքի, Վոլոդյա Ավետիսյանը վկային ասել է, որ «այդպիսի գործը 500 ԱՄՆ դոլարով չեն անում և որ դա ավելի թանկ արժի, սակայն իր խաթեր համար համաձայնվել են»:
Վկան նախաքննական ցուցմունքում նշել էր նաև, որ ինքը Վոլոդյա Ավետիսյանի պահվածքից հասկացել է, որ նա իրենից գումար է ակնկալում և, չցանկանալով նրան նեղացնել, ասել է, որ կմտածի:
Վկան նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև հակասությունը բացատրեց նրանով, որ դատարանում ուղղակի հակիրճ է ներկայացրել:
Վոլոդյայի և վկայի հանդիպման հաջորդ օրը վկայի որդին զանգահարել է և ծնողներին տեղեկացրել, որ նրան տեղափոխել են այլ զորամաս և ինքը շատ գոհ է: Ըստ վկայի՝ որդուն այլ զորամաս տեղափոխելու պատճառները իրեն հայտնի չեն: Նա կարծում է, որ հավանաբար հաշվի են առել նրա ստացած բարձրագույն կրթությունը:
Վկան նշեց, որ ինքը 3 անգամ գտնվել է Ռազմական ոստիկանությունում, ընդ որում, առաջին անգամ այնտեղ գտնվել է 3 ժամից ավել, սակայն իրենից գրավոր ցուցմունք չեն վերցրել: Վկան հայտարարեց, որ ցուցմունք տալու ժամանակ ներկա է գտնվել նաև մեղադրող դատախազը:
Վկայի կինը՝ Անժելա Պողոսյանը նշեց, որ որդու բանակ զորակոչվելն իրենց համար անսպասելի էր, քանի որ իր որդին լավ է սովորել և արժանի չէր այդ զորամասում ծառայելու: Բացի այդ վկան նշեց, որ ինքն է ստիպել ամուսնուն, որպեսզի ինչ-որ բան անի, որ տղային այլ զորամաս տեղափոխեն:
Վկան հայտարարեց, որ Ռազմական ոստիկանության աշխատակիցները իրենց տուն են գնացել մոտավորապես ժամը 19.00 –ի սահմաններում և իրենց տարել Ռազմական ոստիկանություն, որտեղ մնացել են մինչև ժամը 1.50: Այս վկան ևս հայտնեց, որ մեղադրող դատախազն իր ցուցմունքի ավարտին ներկա է գտնվել:
Ինչպես և նախորդ վկայի դեպքում, այս դեպքում էլ դատարա՛նը հայտարարեց նախաքննական ցուցմունքների հետ էական հակասությունների առկայության մասին, ինչը պաշտպանական կողմի մոտ տպավորություն ստեղծեց, որ «այս գործով կա պաշտպանական կողմ և 2 մեղադրական կողմ»:
Վկայի նախաքննական մարմնին տված ցուցմունքը հրապարակելիս պարզ դարձավ, որ վկային հարցաքննությունը սկսել է ժամը 19.10 և ավարտվել ժամը 21. 20-ին:
Վկա Անահիտ Մաթոսյանն էլ նշեց, որ իր ծնողներից է տեղեկացել Վոլոդյա Ավետիսյանի և այլ մանրամասների մասին:
Դատարանը որոշեց պատշաճ ծանուցված, սակայն դատարան չներկայացած ևս 6 վկաների բերման ենթարկել:
Դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի համաձայն, վկաների հարցաքննությունից հետո կհետազոտվեն գործում առկա գրավոր ապացույցները, վերջում կհարցաքննվի ամբաստանյալը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել