ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առաքել Մովսիսյանը՝ «Շմայսը», հրավիրվել է բացատրություններ տալու 04/15/2014 14:06 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն այսօրվա նիստում լսեց ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի՝ «Շմայսի», դեմ լրագրողների պահանջը և բացատրությունը:
Այս մասին դռնփակ նիստի ավարտին լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակյանը` հավելելով. «Կլսենք նաև Առաքել Մովսիսյանին, այնուհետև Էթիկայի հարցերով հանձնաժողովը կկայացնի համապատասխան որոշում»,- ասաց նա:
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, այսօր հանձնաժողով էին հրավիրվել ընդդեմ Ա.Մովսիսյանի դիմողները` «Zham.am»–ի լրագրող Աննա Եղիազարյանը, «Ilur.am»–ի լրագրող Հակոբ Կարապետյանը, «Hetq.am»–ի լրագրող Գրիշա Բալասանյանը և «Civilnet.am»–ի լրագրող Սարգիս Խանդանյանը: Սակայն պարզաբանումներ տվեցին միայն երեքը: Աննա Եղիազարյանը վերջերս մայրացել է և խնամում է իր նորածնին:
Լրագրողներն իրենց դիմումում հանձնաժողովի ուշադրությունը հրավիրել են ԱԺ նախորդ տարվա դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում՝ հայ-ռուսական համաձայնագրերը վավերացնելու մասին որոշումների քվեարկության ժամանակ, լրագրողների նկատմամբ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի վարքագծի վրա:
Թեև նախապես դիմումատուները խնդրել էին կարգապահական պատասխանատվության ենթարկել պատգամավորին, այն է՝ պահանջել, որպեսզի վերջինս հրապարակային ներողություն
խնդրի լրագրողներից, սակայն հետագայում վերանայել են դիմումի պահանջը: Նրանք պահանջում են ճանաչել Ա.Մովսիսյանի կողմից պատգամավորի վարքագծի կանոնների խախտումը: Լրագրողները հայտնեցին, որ իրենք ներկայացրել են նաև իրենց պահանջն ապացուցող տեսանյութ:
Դիմումում մասնավորապես ասված է, որ ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից րոպեներ անց խորհրդարանի դահլիճում գտնվող չորս լրագրողներ լուռ ակցիա են իրականացրել` պաստառներ պարզելով քաղաքական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորների առջև:
Միաժամանակ, ԱԺ դահլիճի լրագրողական օթյակում մի քանի լրագրողներ ևս պաստառներ են բարձրացրել: Այդ քայլով լրագրողները ներկայացրել են իրենց քաղաքացիական դիրքորոշումը և կարծիքը՝ նիստի ընթացքում քվեարկվող միջազգային համաձայնագրերի վերաբերյալ:
Լրագրողների բողոքի ակցիայի ընթացքում ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը բացականչել է. «էս կապիկներին էլ հանեք ստից»:
Պատգամավորը, ըստ դիմումատուների, անվայելուչ արտահայտություն է հնչեցրել նաև լրագրողական օթյակում բողոքի ձայն բարձրացրած մեկ տասնյակից ավելի լրագրողների հասցեին:
Պարզաբանումներ տված լրագրողները` ի պատասխան իրենց գործընկերների հարցերի, հրաժարվեցին մանրամասներ հրապարակել դռնփակ նիստից, հայտնելով, որ պետք է սպասեն հանձնաժողովի որոշմանը և ըստ այդմ հետևություններ կանեն` չբացառելով, որ միգուցե հանդես կգան հայտարարություններով:
Հանձնաժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահան Բաբայանը լրագրողներին հայտնեց, որ թեև որոշում դեռ չի կայացվել, սակայն ինքը, բնականաբար, ունի իր կարծիքը. «Առաջին անգամը չէ, որ իշխող մեծամասնության կողմից խորհրդարանի դահլիճում տեղի են ունենում տարատեսակ հայտարարություններ կամ հնչում բառեր, որոնք չեն համընկնում էթիկայի որևէ նորմի հետ: Այստեղ կոնկրետ կուսակցության վերաբերմունքի դրսևորման որևէ խնդիր չկա, կա իրավական մոտեցում, կա խնդիր, որ եթե պատգամավորը, նախարարը կամ պետական պաշտոնյան չի կարողանում իրեն զսպել և դրսևորել իրեն որպես պետական պաշտոնյա, ուրեմն, բնական է` առնվազն պետք է տրվի գնահատական: Իսկ Էթիկայի հանձնաժողովը գնահատական տալուց բացի այլ իրավական լիազորություններով օժտված չէ: Երկրորդ` արդեն հասարակությունը պետք է իր կարծիքը հայտնի այս հարցերի շուրջ»:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից