Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Հայկ Ալումյան. Սահմանադրական դատարանի շատ որոշումներն ավելի անորոշ վիճակ են ստեղծում, քան գոյություն է ունեցել մինչև այդ 04/15/2014   11:52  |  Հարցազրույց

 
Վերջերս  սպասումներն արդարացան. հրապարակվեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը:
 
«Փաստինֆո»-ի դիտակետում այս անգամ հայտնվեց Հայեցակարգի «Դատական իշխանության» գլուխը, որն  աչքի է ընկնում թարմ մոտեցումներով, իսկ տեղ-տեղ  էլ հիշեցնում մոռացված հինը:
 
«Փաստինֆո»-ի զրույցը փաստաբան Հայկ Ալումյանի հետ հնի ու նորի, տեղապտույտ չանելու, այլ զարգացման նոր մակարդակի հասնելու հնարավորությունների մասին է:  
 
- Ինչո՞վ էր վատ Հայաստանի նման փոքր երկրի համար եռաստիճան դատական համակարգը և ինչքանո՞վ արդարացված կլինի վերադառնալ երկաստիճան համակարգին:
 
- Եռաստիճան դատական համակարգի մի քանի տարի գործելուց հետո սկսեցին ի հայտ գալ որոշ խնդիրներ: Պատկերավոր ասած՝ մենք ունեցանք երկու առաջին ատյանի դատարան՝ առաջին ատյանի ու վերաքննիչ դատարաններ: Գործն ամբողջ ծավալով քննում էր առաջին ատյանի դատարանը, հետո մեկնումեկի կողմից դատական ակտը բողոքարկվելուց հետ համարյա նույն ձևի գործն ամբողջ ծավալով քննում էր վերաքննիչ դատարանը: Հետզհետե սկսեց արթնանալ այն գաղափարը, որ սա ռեսուրսների անտեղի վատնում է. ի՞նչ իմաստ ունի գործն ամբողջ ծավալով մի հատ քննել առաջին ատյանի դատարանում, հետո մի հատ էլ նույն ձևի ամբողջ ծավալով՝ Վերաքննիչ դատարանում, եթե կարելի է այդ գործառույթը՝ ամբողջ ծավալով գործի քննությունը, իրականացնել միայն մի ատյանում:
 
Դրանից հետո եկավ արդեն մյուս կոնցեպցիան՝ որոշվեց, որ գործի փաստերը պարզող, գործն ըստ էության քննող դատարանը՝ դա առաջին ատյանի դատարանն է: Վերջինիս կողմից պարզված գործի հանգամանքները պիտի ընդունվեն որպես հիմք՝ բացառությամբ այն դեպքերի, երբ որ դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել փաստերը գնահատելիս: Այսինքն՝ փաստերը պարզող և փաստերը գնահատող դատարանը դա առաջին ատյանի դատարանն է:
 
Դրանից հետո պարզվեց, որ եթե մինչև այդ ունեինք երկու հատ առաջին ատյանի դատարան, հիմա արդեն ըստ էության ունենք երկու հատ վճռաբեկ դատարան: Այսինքն՝ փաստերն արդեն առաջին ատյանի դատարանում պարզված են, վերաքննիչ դատարանում արդեն հիմնականում բողոքարկվում են իրավունքի խնդիրները, վերաքննիչ դատարանը քննության է առնում արդյոք առաջին ատյանի դատարանում քննության ընթացքում նյութական  ու դատավարական իրավունքի խախտումներ տեղի չե՞ն ունեցել և եթե տեղի են ունեցել, արդյոք դրանք չեն ազդել գործի լուծման վրա: Ստացվեց, որ թե՛ Վերաքննիչ դատարանը և թե՛ Վճռաբեկ դատարանը իրավունքի հարցեր են քննում: Ստացվում է, որ միշտ վերաքննիչ դատարանն  ավելորդ ատյան էր դուրս գալիս, բայց դե մի բանով պետք է, չէ՞, իրեն զբաղեցնենք, քանի որ Սահմանադրության մեջ Վերաքննիչ դատարանն ամրագրված է որպես ատյան:
 
Առայժմ գործող կարգավորումներով առաջին ատյանը քննեց, հետազոտեց բոլոր ապացույցները, կիրառեց ինչ-որ օրենք,  կայացրեց դատական ակտ,  վերաքննիչ դատարանն այսօր մեզ մոտ ըստ էության կայացնում է վճռաբեկություն: Արդյոք չկա՞ հակասություն հենց Սահմանադրության հետ, չէ՞ որ մենք Սահմանադրության մեջ ունենք տերմին՝ «Վերաքննիչ դատարան», բայց օրենքով մենք այդ վերաքննիչ դատարանին տվեցինք վճռաբեկության գործառույթ, այսօր այն վճռաբեկ դատարան է՝ վճիռը բեկանում է, վճիռը թողնում  անփոփոխ:  
 
Հիմա այս պահին արդեն այդ գիտակցումն էլ է եկել, որ մենք ունենք առաջին ատյանի դատարան, որն երևի միակ ատյանն է, որ իսկական իր դերն է կատարում, ունենք վերաքննիչ, վճռաբեկ դատարաններ՝ լիազորությունների անհասկանալի բաշխմամբ: Այդ ամեն ինչին գումարվում է նաև Վճռաբեկ դատարանի՝ վերջին տարիներին ստանձնած  ծայրահեղ բացասական դերը՝ Վճռաբեկը  հաջողեցրել է այնպես անել, որ բոլորի դժգոհությունն է առաջացրել, երևի միայն ինքն է գոհ իր գործունեությունից:   Հասկանալի է, որ այս ամեն ինչը պետք է ինչ-որ ձևով վերաիմաստավորել և վերականոնակարգել: Այդ առումով լուծումներից մեկն այն է, ինչ որ Հայեցակարգն առաջարկում է՝ նորից վերադառնալ երկաստիճան դատական համակարգի: 
 
Վտանգն ի՞նչն է այստեղ՝ հիմա մենք ունենալու ենք երկաստիճան դատական համակարգ, որն ըստ էության մոտեցնելու է մեզ այն վիճակին, որը մենք ունեինք մինչև 1998թ.-ը՝ նախկին Գերագույն դատարանի մոդելը: Ինքն իրենով վատ մոդել չի, բայց լուծումները պետք է լինեն ամբողջական, այսինքն՝ եթե մենք փորձենք վերադառնալ այդ մոդելին, ապա մենք չենք կարող այդ մոդելը վերցնել, ասենք, 90 տոկոսով, 50 տոկոսով, 70 տոկոսով, մենք պիտի ամբողջ մոդելը որդեգրենք, իսկ Գերագույն դատարանի ամբողջ մոդելը իր դեռևս չաղավաղված վիճակում նշանակում էր հետևյալը, որ ինքը նախ վճռաբեկություն էր իրականացնում, և նաև հսկողական ատյան էր, հսկում օրենքի միատեսակ կիրառման նկատմամբ:
 
Այն ժամանակ դա այլ կերպ էր կոչվում, բայց իմաստը դա էր՝ օրենքի միատեսակ կիրառություն: Այսինքն՝ ցանկացած այն դեպքերում, երբ դատական պրակտիկայի ամփոփման արդյունքում պարզվում էր, որ միևնույն օրենքի դրույթը տարբեր դատարանների կողմից տարատեսակ է ընկալվում, գոյություն ունեին մեխանիզմներ, որով այդ հարցը դրվում էր Գերագույն դատարանի Նախագահության և Պլենումի լուծմանը: Եթե մենք հիմք ենք ընդունում խորհրդային մոդելները, ապա վտանգված ենք նաև ընկնել այն ծայրահեղությունների մեջ, որի մեջ գտնվում էր խորհրդային դատական իշխանությունը: 
 
Խորհրդային մոդելով այդ հարցը  Գերագույն դատարանում կարող էր բարձրացնել կամ Գերագույն դատարանի նախագահն ու նրա տեղակալը, կամ  գլխավոր դատախազը, նրա տեղակալները, այսինքն՝  հսկողական կարգով բողոք էր բերվում, եթե նկատվում էր, որ միևնույն օրենքը տարատեսակ մեկնաբանությունների է ենթարկվում:  Իհարկե, խորհրդային մոդելը նրանով էր վատ, որ դատախազությունը  այնպիսի լիազորություններ ուներ, որ  չուներ մյուս կողմը, այսինքն՝ քաղաքացին: Շատ տարբեր ձևերով փորձ արվեց այդ խորհրդային մոդելը ձևափոխել այնպես, որ դատախազության՝   պետության շահերը պաշտպանողի  նման լիազորություններ ունենա նաև քաղաքացին,  հետո տեսան, որ չի ստացվում և դա էր պատճառներից մեկը, որ մոդելը սկսեց ձևափոխվել: 
 
Եթե մենք վերադառնալու ենք Գերագույն դատարանի մոդելին,  ինչ էլ դրա անունը դնենք, ապա պետք է շատ լավ հաշվարկենք, թե ինչու այդ մոդելը ժամանակին չաշխատեց՝  որպեսզի վերադառնանք նույն մոդելին, բայց  արդեն  զարգացման ավելի բարձր մակարդակով   և ոչ թե  շրջապտույտ կատարենք և  գանք ճիշտ նույն կետին, որտեղից որ սկսել ենք:  Եթե  դա շատ լավ հաշվարկվի,  եթե այն թերություններից արվեն անհրաժեշտ հետևություններ, ապա նոր վիճակով այդ մոդելը կլինի շատ գործունակ: 
 
- Հայեցակարգում տեղական դատարանների մասին միտք է առաջ քաշվում,  որոնք հատուկ, մասնագիտացված գործաույթներով  պետք է օժտված լինեն մինչդատական վարույթում դատական հսկողությունն ապահովելու համար, դրա նպատակը առաջին ատյանի դատարանները բեռնաթափելն է: 
 
- Ես կողմնակից եմ, որ եթե հնարավորություն կա ինչ-որ խնդիր լուծել գոյություն ունեցող  օրենքների և առավել ևս Սահմանադրության շրջանակներում, ապա նոր կառույցներ չստեղծել ու նոր օրենքներ չընդունել: Միշտ գերադասելի է, եթե դա հնարավոր է, տեղավորվել արդեն գոյություն ունեցող կարգավորումների մեջ: Իրոք, մենք խնդիր ունենք, որ այսօր դատարաններում և հատկապես Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին  ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ընդհանուր գործերի մեջ շատ մեծ ծավալ է կազմում մինչդատական վարույթի ընթացքում առաջացած խնդիրների հետ կապված գործերը՝ կալանքներ, կալանքի ժամկետի երկարացումներ, քննչական կամ այլ դատավարական գործողություններ կատարելու թույլտվություններ, մյուս կողմից՝  նախաքննության, հետաքննության մարմնի գործողությունների  բողոքարկումներ քաղաքացիների կողմից:
 
Սա մի հսկայական ծավալ է կազմում ու գնալով այդ ծավալն աճում է:  Արդեն խնդիրը վաղուց ուրվագծվել է, հիմա էլ կարելի է ասել սուր է կանգնած, ու խնդիրը պիտի լուծվի, բայց ինձ չի թվում, որ այդ խնդիրն անպայման պետք է լուծվի սահմանադրական փոփոխությունների միջոցով, այսօր նույնիսկ առանց օրենքի փոփոխությունների այդ խնդիրը կարող է լուծվել, այդ խնդիրը շատ հանգիստ և պարզ ձևով կարող է լուծվել դատավորների թիվն ավելացնելով և  դատավորների միջև մասնագիտացում մտցնելով: 
 
- Հայեցակարգում բարձրացվում է  նաեւ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը քննարկելու հարցը: Հայտնի է, որ Դուք այդ ինստիտուտի ներդրման կողմնակից եք:  Ինչպե՞ս եք  դա գնահատում: 
 
- Գնահատում եմ մի կես քայլ առաջ գոյություն ունեցող վիճակից: Այս առումով մենք 2005թ. արձանագրեցինք նահանջ. 1995թ. ընդունված Սահմանադրության մեջ կար այդ հնարավորությունը, գրված էր՝ օրենքով նախատեսված դեպքերում դատավարությունն իրականացվում է երդվյալների մասնակցությամբ: 1995-2005թթ. երդվյալների դատարան մենք չունեցանք, որովհետև օրենսդիրը նպատակահարմար չգտավ, իսկ  2005թ. Սահմանադրության մեջ կտրուկ փակեցին այդ հնարավորությունը, երդվյալների ինստիտուտի հնարավորությունն իսկ արմատախիլ արվեց:
 
Սա արդեն նման էր ֆոբիայի, հիմա մենք այդ ֆոբիայից քիչ-քիչ բուժվեցինք:  Մենք հասկացանք՝ ինչո՞ւ ենք դա բացառում, ինչո՞ւ ենք փակում դրա բոլոր հնարավորությունները, և հիմա հենց միայն այն, որ Հայեցակարգում հարցը դրվել է, քննարկվում է և շատ հնարավոր է, շատ հավանական է, որ Սահմանադրության մեջ վերադառնանք 1995թ. այդ ձևակերպումներին, ինձ ուրախացնում է, նշանակում է՝ շուտ թե ուշ այդ մոդելի գոնե փորձնական ներդրումը  մեր երկրում կդառնա հնարավոր:     
 
- Նախագծում խոսվում է նաեւ  ՍԴ լիազորությունների ընդլայնման մասին՝ մասնավորապես, պետական մարմինների լիազորություններին առնչվող վեճերի լուծման առումով: Չե՞ք գտնում, որ շատ դեպքերում ՍԴ որոշումները միանշանակ չեն ընդունվում, որոշումները չեն կատարվում, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի կողմից,  արդյոք ճիշտ չէր լինի, որ ՍԴ-ին վերապահվի իր որոշումները մեկնաբանելու գործառույթ, նաև ամրագրվի, որ ՍԴ որոշումները աներկբա  ենթակա են  պարտադիր կատարման՝  չկատարելու դեպքում նախատեսելով պատասխանատվություն: 
 
- Միանշանակ,  Սահմանադրական դատարանը  պիտի ունենա պարզաբանման գործառույթ, որը մինչև այսօր չունի: Այդ իրավիճակը հենց ինքն իրենով հակասահմանադրական է, որովհետև ստեղծում է շատ մեծ իրավական անորոշություն: Սահմանադրական դատարանն իր շատ որոշումների մեջ այս կամ այն օրենքը ճանաչում է հակասահմանադրական, որովհետև օրենքը  անորոշ, իրավական որոշակիության սկզբունքին չհամապատասխանող օրենք  է, բայց չէ՞ որ այսօր ունենք Սահմանադրական դատարանի որոշումներ, որոնք իրավական որոշակիության սկզբունքին չեն համապատասխանում, օրինակներից մեկն էլ  ՍԴ վերջին  որոշումն է:
 
Սահմանադրական դատարանը պետք է ունենա իր որոշումները պարզաբանելու գործառույթ և ընդհանուր առմամբ պիտի ձգտի իր որոշումներն էլ գրել մի քիչ ավելի հստակ, որովհետև արդեն շատ վաղուց նկատված է, որ Սահմանադրական դատարանի շատ որոշումներ ավելի անորոշ վիճակ են ստեղծում, քան գոյություն է ունեցել մինչև այդ: 
 
Եթե չկան դատական ակտի կատարման պարտադրանքի արդյունավետ մեխանիզմներ,  այդ դատական ակտը դառնում է ֆիկցիա, իսկ դատական համակարգը՝ ֆիկտիվ մի համակարգ: Եկեք համեմատենք՝ ունենք Եվրոպական դատարան և ունենք ՄԱԿ-ի շրջանակներում գործող Մարդու իրավունքների կոմիտե: Երկու ատյաններն էլ քննում են մարդու իրավունքների խախտումներ, Եվրոպական դատարանն առաջնորդվում է Եվրոպական կոնվենցիայով, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը՝ Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով, որոնց մեջ ամրագրված իրավունքներն ու ազատությունները համարյա նույնն են, երկրորդը շատ ավելի հստակ դրույթներ ունի:
 
Բայց մենք միշտ գերադասում ենք դիմել Եվրոպական դատարան, որովհետև իրենք ունեն իրենց ակտերի կատարման  հարկադրանքի մեխանիզմ:  Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին մասում, որտեղ որ գրված է արդար դատաքննության իրավունք՝ Եվրոպական դատարանի գործունեության դեռ  ամենսկզբնական փուլերում արդեն արդար դատաքննության սկզբունքի մեջ ներառված է դատական ակտի կատարման հնարավորությունը, ասում է՝ արդար դատաքննության իրավունքը կլինի պատրանքային, եթե հետագայում այդ դատական ակտի կատարումը դրվի կասկածի տակ:  Հիմա մենք ունենք Սահմանադրական դատարան, որը պատրանքային որոշումներ է կայացնում, որովհետև Վճռաբեկ դատարանը բացարձակապես հաշվի չի առնում այդ որոշումները: Սա շատ բանի մասին է խոսում և նախևառաջ, որ ինչ-որ մեխանիզմ է անհրաժեշտ մտածել, որը  շատ կոշտ  պատասխանատվություն կառաջացնի Սահմանադրական դատարանի որոշումները չկատարողների համար: 
 
- Հայեցակարգում դատախազության սահմանադրաիրավական կարգավիճակի հստակեցման հարց է դրվում՝  մի քանի այլ մարմինների շարքում: Նման հստակեցման կարիք տեսնու՞մ եք:
 
- Այսօր մենք ունենք դատախազության մասին դրույթ՝ Սահմանադրության 103-րդ հոդվածը, որը ֆիքսում է դատախազությունը որպես մարմին և  դրա գործառույթներն է ամրագրում: Շատ տարօրինակ ձևով հոդվածը հայտնվել է «Դատական իշխանություն» գլխում: Այսինքն՝ այդքան տարօրինակ չէ, եթե մենք մտովի վերադառնանք 1995թ., հիշենք, թե այն ժամանակ դատախազությունը ինչ էր մեր երկրում, խորհրդային դատախազական համակարգը  դատարանների  վրա,  ամենուրեք  տարածում էր դատախազական հսկողություն, այն ռուսական մոդելից եկած համակարգ էր՝ Պետրոս Առաջինի ժամանակ  դատախազությունը հիմնվել է որպես «մենիշխանի աչք»՝ ամեն մի կառույցի մեջ, Պետրոսից մինչև 1995թ. համարյա բան չէր փոխվել այդ առումով, և երբ որ առաջին Սահմանադրությունը  ընդունվեց, դատախազությունը չէր կարող Նախագահ, Ազգային ժողով, Տեղական  ինքնակառավարման մարմինների գլուխներում տեղավորվել, մտցրեցին դատական իշխանության գլխում, որտեղ դա  օտար մարմին է:
 
Մինչև հիմա մենք ունենք այդ զավեշտալի վիճակը, շուտով 20 տարին կլրանա: Հիմա մտածում են՝ դատախազությունն այդտեղից հանեն, որտեղ տեղավորեն, ինչ անպայման է, որ դատախազությունը տեղավորեն Սահմանադրության մեջ: Չէ՞ որ Սահմանադրության մեջ չեն  ոչ պակաս մարմիններ՝ կադաստրը, ոստիկանությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, ազգային անվտանգության ծառայությունը, կամ ամեն ինչը պետք է մտցնենք Սահմանադրության  մեջ, ինչը ողջամիտ լուծում չէր լինի, կամ  մտածենք՝ իսկ ինչ իմաստ ունի մի պետական մարմին այն աստիճանի առանձնացնել իր կարևորությամբ, որ անպայման խցկել Սահմանադրության մեջ: Չէ, ոչ մի տեղ պետք չէ  խցկել, ես հուսով եմ, որ այն նախագծում չի գտնվի, ինչը բացարձակ չի նսեմացնի իր դերը,  իր կարևորությունն, իր գործառույթները: Պատվի հարց էր ժամանակին դատախազությունը մտցնել Սահմանադրության մեջ, ժամանակները փոխվում են, հուսով եմ, որ մոտեցումները նույնպես կփոխվեն:       
 

Հարցազրույցը վարեց Սոնա Մաշուրյանը
 

Հարակից հրապարակումներ`

22:25 12/04/2014  |  ԼՐԱՀՈՍՌուբիկ Հակոբյան. Սահմանադրական փոփոխություններ անպայման պետք է լինեն, բայց հիմա ճիշտ պահը չէ
10:23 12/04/2014  |  ՄամուլԱրա Ղազարյան. Եթե պետք է Սահմանադրություն փոխենք, բայց քաղաքական որոշում չկայացվի, միևնույն է, դա չի գործելու
21:30 11/04/2014  |  ԼՐԱՀՈՍ ՀԱԿ-ը դեմ է Սահմանադրական փոփոխությունների գործընթացին և ներկայացված նախագծին
17:46 10/04/2014  |  ԼՐԱՀՈՍ«Ժառանգությունը» մշտապես կողմ է եղել կառավարման խորհրդարանական համակարգին
14:37 10/04/2014  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության Նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով.Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ
13:15 10/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍերժ Սարգսյան. Այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար
12:10 10/04/2014  |  ԼՐԱՀՈՍՔննարկման առարկա է երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարությունների իրականացման հնարավորությունը
10:49 10/04/2014  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐՍահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը պատրաստ է
13:07 18/03/2014  |  ՀարցազրույցՀայկ Ալումյան. Դատավորը դառնում է երկրորդ մեղադրող, եթե դատական պրոցեսում չեն լինում երդվյալ ատենակալներ
17:49 08/11/2013  |  ԼՐԱՀՈՍՏեղի ունեցել ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային խորհրդակցություն

Արխիվ

[]