Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Հայտարարություն. Անձերի շուրջ տարվող քննարկումներն իրականում հանրությանը բուն խնդրից շեղելու և մոլորեցնելու ճանապարհ է 04/14/2014   16:32  |  ԼՐԱՀՈՍ

 
Հայաստանի մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ և հասարակական կազմակերպություններ գտնում են, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո լոկ անձերի շուրջ տարվող քննարկումներն իրականում հանրությանը բուն խնդրից շեղելու և մոլորեցնելու ճանապարհ է: 
 
« Պահանջում ենք ՀՀ-ում կառավարություն ձևավորել հավակնող բոլոր ուժերից մանրամասն ներկայացնել իրենց քաղաքական հայեցակարգը` ապահովելով դրա համապատասխանությունը քաղաքացիական դաշտում արդեն իսկ ձևակերպված հետևյալ պահանջներին. 
 
- Ցանկացած քաղաքականություն վարելիս՝ առաջնորդվել ՀՀ ինքնիշխանության, մարդու իրավունքների և ժողովրդաիշխանության, հանրային շահի, քաղաքացիների բարեկեցության և երջանկության, քաղաքական, տնտեսական և այլ ազատությունների խթանման սկզբունքներով: 
 
- Բացառել շահերի բախում ենթադրող որևէ անձի նշանակումը կառավարության կազմում` սկիզբ դնելով հանրային ծառայության մաքրման գործընթացին, և ազատվել հանրային պաշտոնում իրենց մասնավոր շահերով առաջնորդվող պաշտոնյաներից: 
 
- Իրականացնել ոչ իմիտացիոն հակակոռուպցիոն միջոցառումներ` թիրախավորելով բարձր մակարդակի քաղաքական կոռուպցիան և մենաշնորհային օլիգարխիկ տնտեսությունը, ապահովելով կոռուպցիոն գործարքներում ներգրավված անձանցպատշաճ բացահայտում և դատապարտում: Ապահովել օֆշորներում գրանցված մասնավոր ընկերությունների վերաբերյալ տվյալների հրապարակում:
 
- Տնտեսությունն ամբողջությամբ բերել հարկային դաշտ՝ ստվերից հանելով օլիգարխների բիզնեսները և խստորեն կիրարկել հակամենաշնորհային օրենսդրությունը: Ազատել մանր ու միջին բիզնեսը օլիգարխիկ վերահսկողությունից, հարկային բեռը վերաբաշխել ի օգուտ ցածր և միջին եկամուտ ստացողների, վարել սոցիալական արդարությանը նպաստող հարկային քաղաքականություն: 
 
- Դադարեցնել տարբեր պետական մարմինների կողմից հակասոցիալական որոշումների ընդունումը՝ կենսաթոշակների, տրանսպորտի սակագների, կոմունալ ծառայությունների գների, հանրային տարածքների սեփականաշնորհման վերաբերյալ:Բացառել վարչական մարմինների կողմից ճնշումները գործատուների և աշխատողների վրա՝ քաղաքացիների կամքին հակառակ կենսաթոշակային ֆոնդերի համար պարտադիր գանձումներ կատարելու նպատակով: 
 
- Հատուկ հայեցակարգ և քաղաքականություն մշակել հանքարդյունաբերության ոլորտը կարգավորելու, պետական մասնաբաժիններ ստեղծելու միջոցով օտարերկրյա տնտեսական շահագործումից և կախվածությունից դուրս բերելու, խիստհարկային քաղաքականություն սահմանելու և ընդերքից ստացված եկամուտները ներկա և ապագա սերունդների միջև արդարացի բաշխելու, ապօրինաբար և խախտումներով ընդերքօգտագործման թույլտվություններ ստացած ծրագրերը դադարեցնելու,բնությանը, տնտեսությանը և բնակչության առողջությանը մինչ այժմ հանքարդյունաբերության հասցրած վնասները հատուցելու, հանքարդյունաբերությունը զսպելու և բնապահպանությանն առաջնահերթություն տալու ուղղությամբ: 
 
- Ապակուսակցականացնել բուհերի ուսխորհուրդները, դադարեցնել կրթական հաստատությունները նեղ կուսակցական շահերին ծառայեցնելը, չխոչընդոտել որակյալ և քննադատական կրթության զարգացմանը: -         Ձեռնարկել միջոցներ կանխարգելելու ոչ կանոնակարգային հարաբերությունները զինված ուժերում: Հայկական բանակը զարգացնել որպես Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների պաշտպանության նպատակով պրոֆեսիոնալ գիտելիքների ձեռքբերմանն ուղղված հաստատություն: Ստեղծել իրավական երաշխիքներ` կանխելու բանակի միջամտությունը ներքաղաքական իրադարձություններին և ապահովելու քաղաքացիական վերահսկողություն զինված ուժերի նկատմամբ: 
 
- Դադարեցնել պատմամշակութային ժառանգության ոչնչացումը և ձեռնարկել միջոցներ շուտափույթ վերականգնելու մինչ օրս ապամոնտաժված հուշարձանների վերականգնումը, ինչպես նաև տեղափոխված հուշարձանների վերադարձըիրենց պատմական տարածք: 
 
- Ապահովել հանրային մարմինների բոլոր որոշումների ընդունման գործընթացում շահագրգիռ կողմերի լայն շրջանակի մասնակցություն` երաշխավորելով քաղաքացիների ներկայությունը այդ որոշումները կայացնող մարմինների բոլոր նիստերինև պարբերաբար հրապարակել հանրային միջոցների ծախսման մասին մանրամասն հաշվետվություններ»,- մասնավորապես ասված է այսօր տարածած հայտարարության մեջ: 
 
Ըստ հեղինակների՝ այսօր հասունացել է քաղաքացիական նախաձեռնությունների կողմից քաղաքական օրակարգ ձևավորելու հարցը՝ ընդգրկելով հանրային շահին և բարեկեցությանն առնչվող ողջ շրջանակը։ Նրանց համոզմամբ՝ կառավարությունը պետք է հայտնվի քաղաքացիական վերահսկողության տակ և կատարի միմիայն հասարակության պատվերը՝ հակառակ մինչ օրս անձերի շուրջ վարվող սակարկությունների։ 
 
Հայտարարությունը ստորագրած «Ազատագրում»-ը, «Ինքնիշխան Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը, Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորումը, «Եկեք կանխենք գազի թանկացումը», Համահայկական բնապահպանական ճակատը,  «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը, «Վճարում ենք 100 դրամ» շարժումը, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, «Էկոլուր»  ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը,  «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ն, Հայաստանի հելսինկյան կոմիտեն, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ն հայտնում են, որ հայտարարությունը բաց է, և ցանկացած այլ նախաձեռնություն և անձ կարող է միանալ դրան:
 
 
 

Հարակից հրապարակումներ`

19:20 13/04/2014  |  ԼՐԱՀՈՍՀՀ Նախագահ. Տիգրան Սարգսյանն անցնելու է դիվանագիտական աշխատանքի, չափազանց կարևոր աշխատանքի
09:59 12/04/2014  |  ՄամուլԴավիթ Հարությունյանը իր՝ արդարադատության նախարար նշանակվելու մասին
09:39 12/04/2014  |  ՄամուլՀերմինե Բիշարյանը վարչապետի պաշտոնում տեսնում է Արթուր Բաղդասարյանին
19:04 11/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳալուստ Սահակյանը՝ չորս ուժերի մասին. Վարչապետի հրաժարականով ոնց որ սառը ջուր լցվեց գլխներին
20:14 10/04/2014  |  ԼՐԱՀՈՍՀՀ Նախագահը խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ ԱԺ պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչների հետ
17:01 10/04/2014  |  ԼՐԱՀՈՍՆախագահը հանդիպում է ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հետ
09:33 10/04/2014  |  ՄամուլԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրի տեղեկություններով՝ 90%-ով վարչապետ կդառնա Կարեն Կարապետյանը՝ Գազի Կարենը
17:54 08/04/2014  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Ռուստամյան. «Պետք է ապակենտրոնացնել իշխանությունը»
15:57 08/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳալուստ Սահակյան. Քաղաքական ուժերը մեկ խռովում են, մեկ ըմբոստանում, իսկ երկրին անհրաժեշտ է համաձայնեցված աշխատանք
11:34 06/04/2014  |  ԼՐԱՀՈՍՍեյրան Օհանյանը՝ վարչապետ դառնալու մասին. Aravot

Արխիվ

[]