ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախաքննությունն ավելի կմտնի ստվեր. Հայկ Ալումյան 04/14/2014 00:38 | ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը ներկայումս «դռնփակ» քննարկումներ է անցնում Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում: Փակ դռների հետևում քննարկումների մասնակիցները խոստանում են մոտ ժամանակներս բացել փակագծերը եւ «գաղտնազերծել» փոփոխությունները: Հայտնի է, որ որոշ նորամուծություններ միանշանակ չեն ընդունվում, այդ թվում՝ մասնագետների կողմից:
Ըստ ՀՀ Ազգային ժողովի կայքէջում տեղադրված նախագծի, որը վերջնական տարբերակը չէ, որոշակի փոփոխություններ կան դատական վարույթի հրապարակայնության կամ այն սահմանափակելու հարցերում:
Այսպես, Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով դռնբաց դատական նիստին իրավունք ունի ներկա լինել 16 տարին լրացած յուրաքանչյուր ոք, իսկ դատարանի թույլտվությամբ` նաև 16 տարին չլրացած անձը:
Կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ «հանրության ներկայացուցիչների և լրատվության միջոցների մասնակցությունը դատական նիստին կամ դրա մի մասին դատարանի որոշմամբ կարող է արգելվել, եթե դա չի հանգեցնի հրապարակայնության սկզբունքի չարդարացված սահմանափակման, և եթե դա անհրաժեշտ է ապահովելու համար՝
1) մասնավոր կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը,
2) անչափահասի իրավաչափ շահերի պաշտպանությունը,
3) վարույթին ներգրավված անձի կամ նրա մերձավորի անվտանգությունը,
4) պետական կամ ծառայողական գաղտնիքի պաշտպանությունը»:
Համեմատության համար նշենք, որ «անչափահասի իրավաչափ շահերի պաշտպանության» նկատառումներից ելնելով հրապարակայնության սահմանափակումը նոր դրույթ է Քրեական դատավարության օրենսգրքում:
Գործող օրենսգրքի դրույթի համաձայն, դատարանի որոշմամբ դռնփակ դատական քննություն կարող է անցկացվել պետական և ծառայողական գաղտնիքների հետ առնչվող հանցագործությունների գործերով, ինչպես նաև
1)անձնական և ընտանեկան կյանքին, անձի պատվին և արժանապատվությանն առնչվող հանցագործությունների վերաբերյալ գործերով,
2) անձի սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործերով,
3) քրեական դատավարությանը մասնակցող անձանց կամ նրանց մերձավոր ազգականների պաշտպանության անհրաժեշտության դեպքում։
Դատարանը դռնփակ դատական քննություն կարող է անցկացնել նաև ազգային անվտանգության և հասարակական կարգի պաշտպանության նկատառումներով, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում։ Գործող օրեսնդրությունը նախատեսում է նաև լրատվական գործունեություն իրականացնողի կամ լրագրողի միջնորդությամբ դռնփակ դատական քննություն անցկացնելը, եթե լրագրողին պարտադրվում է բացահայտել տեղեկատվության աղբյուրը:
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում նշվում է, որ դատական նիստին ներկա անձինք իրավունք ունեն կատարել գրառում, իսկ դռնբաց դատական նիստին ներկա անձինք` նաև ձայնագրառում: Դատական նիստի ընթացքի տեսագրումը կամ լուսանկարահանումը թույլատրում է դատարանը` մեղադրյալի համաձայնությամբ: Մեղադրյալի համաձայնության դեպքում դատական նիստի ընթացքի տեսագրումը կամ լուսանկարումը կարող է արգելվել դատարանի որոշմամբ` կողմերի կարծիքը լսելուց հետո:
Հրապարակային դաշտ է փորձ արվում տեղափոխել խափանման միջոցների կիրառման վերաբերյալ միջնորդությունների քննարկումը: Նոր քրեական դատավարության օրենսգրքի նախագծով հստակ ամրագրվում է, որ «խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարացնելու հարցի քննության դատական նիստը դռնբաց է, եթե վարույթ հարուցելու մասին դատարանի որոշման մեջ դատարանը չի որոշել անցկացնել դռնփակ նիստ։ Ամեն դեպքում, դատարանը կարող է սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ դատական նիստից առաջ կամ դրա ընթացքում հիմնավորված փոխել դատական նիստի հրապարակայնության մասին որոշումը»։
Մինչդեռ գործող Քրեական դատավարության օրենսգրքի դրույթի համաձայն, քննչական գործողություններ կատարելու և դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունները «քննում է դատավորը միանձնյա, դռնփակ դատական նիստում` միջնորդությամբ դիմած պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ»:
«Շատ հաճախ է պատահում, որ թվում է շատ դեմոկրատական քայլ է. թվում է, որ այստեղ ամեն ինչ գոնե այդ մասով արվել է մեղադրյալի շահերից ելնելով, թվում է, թե հրապարակայնություն է տեղի ունենալու, մարդու իրավունքներն ավելի լավ են պաշտպանվելու: Շատ հաճախ է պատահում, որ փորձելով իբրև թե մի լավ բան անել, ստանում ենք ճիշտ հակառակ էֆֆեկտը:
Վախենում եմ, որ սա այն դեպքն է, որ հակառակ էֆֆեկտն ենք ստանալու՝ նախաքննությունը ավելի մտնելու է ստվեր»,- կալանավորման կամ դրա ժամկետը երկարացնելու վերաբերյալ նիստերը դռնբաց անցկացնելու նոր դրույթը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում այսպես մեկնաբանեց փաստաբան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ խնդիրն ունի նաև երկրորդ կողմ:
Փաստաբանը պարզաբանեց, որ օրենսդիրը գործող օրենսգրքում դռնփակ դատական նիստեր էր նախատեսել այն պատճառով, որ հիշյալ դատական նիստերին քննիչը պետք է ներկայացնի գործի նյութերից որոշակի հատվածներ, որոնցից կբխեր, որ անձը հիմնավոր ձևով կասկածվում է ինչ-որ հանցագործության կատարման մեջ: Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում այդպիսի նյութերի հրապարակայնացումը ցանկալի չէ, նույնիսկ հակացուցված է, օրենսդիրը նախատեսել էր դռնփակ քննություն: Դա հնարավորություն է տալիս պաշտպաններին դատարանին ասելու, որ քննիչից նախաքննության հետ կապված հնարավորինս շատ նյութեր պահանջի, քանի որ «դռնփակ նիստ է, ինչի՞ց եք վախենում»:
Դռնփակ նիստի պայմաններում այդպիսով կողմերը հնարավորություն էին ունենում անկաշկանդ ծանոթանալ միմյանց փաստարկներին, ինչն իր հերթին հնարավորություն էր տալիս մրցակցային դատավարություն իրականացնել: «Հիմա, երբ որ ամեն ինչ դռնբաց է լինելու, մեզ՝ պաշտպաններիս համար պակասելու է հնարավորությունը՝ պահանջելու, որպեսզի քննիչը շատ նյութեր ներկայացնի:
Հավանաբար կգտնվեն քննիչներ ու դատավորներ, ովքեր կասեն, դռնբաց դատական նիստ է, նախաքննությունն ընթանում է, չենք կարող թույլ տալ, որպեսզի քննիչը դատարան բերի տարբեր տեսակի ցուցմունքներ, նյութեր, որոնք նախաքննության ընթացքում նախաքննական գաղտնիք են: Այդ դեպքում նախաքննությունն ավելի շատ ստվեր կմտնի, քան հիմա, երբ մենք դռնփակ դատական նիստերում կարողանում ենք ահագին նյութեր ստանալ»,- ասաց Հայկ Ալումյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ