ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները կճանաչի Հայոց Ցեղասպանությունը միայն այն բանից հետո, երբ դա կանի Թուրքիան». Փորձագետ 04/12/2014 15:10 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Ես չեմ կարծում, թե բավական է ԱՄՆ-ն ընդունի Հայոց Ցեղասպանությունը, և Հայաստանի համար կսկսվի երջանիկ կյանք»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ապրիլի 10-ին ընդունված Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձեւին՝ ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Հիշեցնենք՝ վերջին 25 տարիներին սա առաջին դեպքն է, որ Սենատում նման փաստաթուղթ է ընդունվում, այն էլ` ձայների 12/ 5 հարաբերակցությամբ: Բանաձևը, որ ապրիլի 3-ից շրջանառության մեջ էր դրվել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Ռոբերտ Մենենդեսի եւ սենատոր Մարկ Քիրքի կողմից, Միացյալ Նահանգների նախագահին կոչ է անում ջանքեր գործադրել՝ հայ-թուրքական կայուն, կառուցողական հարաբերությունների հաստատման համար, բայց որոնք հիմնված կլինեն Հայոց ցեղասպանության փաստերի եւ հետեւանքների՝ Թուրքիայի կողմից ամբողջովին ճանաչման վրա:
Բանաձեւը նաև կոչ է անում ԱՄՆ-ի վարչակազմին ու նախագահին այս տարի ապրիլի 24-ը հիշատակել որպես «Հայոց ցեղասպանություն»:
«Ցեղասպանության եւ մարդկության հանդեպ այլ հանցագործությունների ճանաչումը շատ կարեւոր քայլ է՝ նման ոճիրները հետագայում կանխելու համար»,- ասված է բանաձևում:
Իսկ ինքը` բանաձևի հեղինակ Ռոբերտ Մենենդեսը, իր ելույթում ասել է. «Դուք կարող եք երկար քննարկել, թե ինչ եք անվանում Ցեղասպանություն, ինչը՝ ոչ: Ես կարծում եմ՝ Ցեղասպանությունը Ցեղասպանություն է»:
Մեկնաբանելով ԱՄՆ-ի քաղաքական օրակարգում Հայոց Ցեղասպանության հարցի հայտնվելու պատճառները՝ Ռուբեն Մեհրաբյանը հիշեցրեց, որ առաջիկայում ԱՄՆ-ում նախանշված են ներկայացուցիչների պալատի և ԱՄՆ սենատի մասնակի ընտրություններ, և կոնգրեսականներն արդեն իսկ թևակոխում են նախընտրկան շրջան: Մեր զրուցակցի խոսքով՝ հայկական ծագման ընտրազանգվածի ձայները միշտ կարևոր են հատկապես առանցքային նահանգներում, ուստի՝ նման բանաձևի ընդունումը կարող է մեծապես ազդել նաև ընտրությունների արդյունքների վրա:
Ռուբեն Մեհրաբյանի նշած երկրորդ հանգամանքը Սև ծովում ծավալվող իրադարձութուններն են` կապված Ղրիմի և Ուկրաինայի հետ: Եվ այս տեսակետից, նրա համոզմամբ, խիստ կարևորվում է Թուրքիայի դերը, որը վերջին շրջանում կտրուկ մեծացել է:
«Թուրքիան, լինելով արևմուտքի դաշնակիցը գործնականում, շատ հարցերում պարզապես երկակի խաղ է խաղում և չի ուզում իր կապերը ՌԴ-ի հետ որևէ ձևով սահմանափակել` ընդառաջելով իր դաշնակիցերին կամ դա անում է շատ մեծ դժկամությամբ»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը` հավելելով, որ ԱՄՆ-ի կողմից ցեասպանության հարցը որպես մահակ է օգտագործվում Թուրքիայի նկատմամբ:
Հարցին, թե վերջնականապես կճանաչի ԱՄՆ-ն Հայոց Ցեղասպանությունը, թե՝ ոչ, Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները կճանաչի Հայոց Ցեղասպանությունը միայն այն բանից հետո, երբ դա կանի Թուրքիան, և չեմ կարծում, որ մենք պետք է այլ բան սպասենք, նույնիսկ եթե Բարաք Օբաման ունի իր անձնական կարծիքը, համոզմունքը դրան մասին: Քաղաքականությունը մնում է քաղաքականություն»:
Եզրափակելով զրույցը` մեր զրուցակիցը նաև նշեց, որ ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին չի առնչվում: Իսկ հայ-ամերիկյան հարաբերություններում շատ ավելի կարևոր հարցեր կան (անվտանգություն, պաշտպանություն, տնտեսություն), որոնք, ցավոք, դուրս են մնում թե’ ՀՀ և թե’ ԱՄՆ հայկական սփյուռքի ուշադրությունից:
Ի դեպ, նշենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունվելուց հետո, ըստ ընթացակարգի, բանաձևը պետք է նաև Սենատի ղեկավարության կողմից ընդունվի Սենատի նիստերի օրակարգ:
Սակայն, առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում ԱՄՆ Սենատը նիստեր չի գումարելու` պայմանավորված Սուրբ Հարության տոնի հետ:
Հեղինակ՝ Նելլի Դանիելյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից