Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Քննարկման առարկա է երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարությունների իրականացման հնարավորությունը 04/10/2014   12:10  |  ԼՐԱՀՈՍ

 
ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանրությանն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների  հայեցակարգի  նախագիծը, որը մշակվել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների  մասնագիտական հանձնաժողովի կողմից:  
 
Հաշվի առնելով փաստաթղթի կարեւորությունը՝ ներկայացնում ենք նախգծով՝ դատական իշխանությանը վերաբերող առաջարկվող հայեցակարգային մոտեցումները։
 
 Նախագծի հեղինակներն արձանագրում են, որ  իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական համակարգում դատական իշխանությունը գլխավորապես ունի հավասարակշռող կամ կայունացնող դեր, այդ առաքելության իրացման առաջնային   նախադրյալը ոչ իրավաչափ ցանկացած ներգործությունից կամ միջամտությունից   դատական իշխանության պաշտպանվածությունն է՝ դրա անկախության տեսքով: 
 
«Միայն գործառութային, կառուցակարգային, նյութական ու սոցիալական   անհրաժեշտ ու բավարար անկախությամբ օժտված դատական իշխանությունը  կարող է երկրում իրավունքի գերակայության, արդյունավետ արդարադատության և  արդար դատաքննության երաշխավոր հանդիսանալ», - նշվում է Հայեցակարգի նախագծի «Դատական իշխանության» բաժնում:   
 
Ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը, միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա, 1995թ. Սահմանադրության ընդունումով նախաձեռնել և 2005թ.  կատարված բարեփոխմամբ շարունակել է անկախ դատական իշխանության և   արդարադատության արդյունավետ համակարգի ձևավորմանն ու զարգացմանն  ուղղված քայլերի իրականացումը, նախագծի հեղինակները միաժամանակ նկատում են, որ վերջին տարիներին, հասարակության   իրավագիտակցության բարձրացման, քաղաքացիական հասարակության զարգացման պայմաններում այս ոլորտում բացահայտվել կամ ընդգծվել են մի շարք առանցքային խնդիրներ, որոնք ժողովրդավարական և իրավական պետությունների լավագույն ավանդույթներին համահունչ արդյունավետ լուծումներ են պահանջում  հենց Սահմանադրության մակարդակով: 
 
Այդ խնդիրներից հիմնականն, ըստ մասնագիտական հանձնաժողովի եզրահանգման,  դատական իշխանության գործունակության   ցածր մակարդակն է, որը պայմանավորված է դատական իշխանության գործառութային անհստակություններով, կառուցակարգային անկայունությամբ, ոչ   լիարժեք անկախությամբ, դատավարական ընթացակարգերի թերություններով, ինչպես նաեւ սուբյեկտիվ գործոններով պայմանավորված մի շարք բացասական   դրսեւորումներով: Դրանց հետեւանքով ցածր է նաև դատարանների հանդեպ հանրային վստահությունը: 
 
Դրա  սահմանադրական պատճառներից մեկն այն է, որ ՀՀ Սահմանադրության վեցերորդ գլուխն («Փաստինֆո»՝  «Դատական իշխանությունը»)  առավելապես բացահայտում է դատական իշխանության ոչ թե գործառութային հատկանիշներն ու հնարավորությունները, այլ դրա կառուցվածքային (դատարանակազմական) կողմը:   
 
Հետևաբար,  գտնում են նախագծի հեղինակները, դատական իշխանության գործառութային ամբողջականությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի դատական իշխանության հասկացությունը, առաքելությունը, հիմնական գործառույթները, այն մարմնավորող կառույցի   կազմակերպման և գործունեության հիմքերն ունենան սահմանադրական ամրագրում: Այդպիսի իրավակարգավորումը (դատարանակազմական և դատավարական   ընդհանուր սկզբունքների հաշվառմամբ) հիմք կծառայի նաև դատական իշխանության մարմինների համակարգի ձևավորման համար: Միաժամանակ, դրանով կբացառվեն ընթացիկ օրենքների օգնությամբ քաղաքական, տակտիկական, իրավիճակային կամ այլ նկատառումներից ելնելով դատական համակարգի կառուցվածքը  փոխելու և դատական իշխանության համակարգային ամբողջականությունն ու կայունությունը խաթարելու հնարավոր փորձերը:
 
Սահմանադրական բարեփոխումների առաջնահերթ հայեցակարգային   խնդիրներից մեկն անկախ, ինքնուրույն և հաշվետու դատական իշխանության   կայացումն է՝  այս առումով բարեփոխումների արդյունավետությունը կապվում է ոչ   թե նոր ինստիտուտների ստեղծման, այլ արդեն կայացած կառույցների կատարելագործման հետ: Այս համատեքստում կարևորվում է արդարադատության խորհրդի դերի և գործունեության արդյունավետության բարձրացումը:
 
Սահմանադրական այս  մարմինն առաջին հերթին պետք է ունենա կառուցակարգային անկախության այնպիսի մակարդակ, որով ապահովագրված կլինի ոչ իրավաչափ կամ հայեցողական   ազդեցություններից: Բացի դրանից, արդարադատության խորհրդին հարկ է օժտել սահմանադրական այնպիսի գործառույթներով, որոնցով այն ի զորու կլինի գործուն դեր կատարել դատական իշխանության անկախության ու ինքնուրույնության ապահովման հարցերում: Այս առումով, ի թիվս այլնի, նոր իրավակարգավորման կարիք  ունեն արդարադատության խորհրդի ձևավորմանը, իշխանության այլ ինստիտուտների (այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Նախագահի, ՀՀ կառավարության) հետ  դրա փոխհարաբերություններին, ինչպես նաև այս մարմնի կազմին և  լիազորությունների շրջանակին վերաբերող հարցերը: 
 
Դատարանների կողմից իրականացվող արդարադատության արդյունավետության բարձրացումն, ըստ նախագծի հեղինակների, սահմանադրական կարգավորումների մակարդակում այն առաջին հերթին կապվում է դատական համակարգի կառուցվածքի, այսինքն՝ դատական ատյանների և օղակների քանակի ու դրանց գործառութային կապի օպտիմալ ձևաչափի ընտրության հետ: 
 
Մասնագետները նշում են, որ ժամանակակից աշխարհում դատական համակարգի որևէ մոդել չունի   ընդգծված նախապատվություն կամ ակնհայտ առավելություններ: Երկաստիճան,   եռաստիճան կամ բարդ կառուցվածք ունեցող դատական համակարգերի ձևավորումը կարող է պայմանավորված լինել կոնկրետ երկրի տարածքային,  պատմական, տնտեսական, ազգային կամ այլ յուրահատկություններով: Սակայն բոլոր դեպքերում ժողովրդավարական և իրավական պետությունում դատական համակարգը պետք է կառուցվի որոշակի օրինաչափություններից բխող հստակ սկզբունքների վրա: 
 
Ուստի դատական ատյանների տեսակը, քանակը, իրավասությունը կամ  դրանց հարաբերակցությունը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել, թե դրանց ամբողջությունը որքանով կարող է երաշխավորել անձի դատական պաշտպանության իրավունքի իրացումը, դատարանի մատչելիությունը, դատավարության խնայողականությունն ու արագությունը, դատական վերանայման արդյունավետությունը, իսկ վերջնարդյունքում՝ նաև երկրում իրականացվող արդարադատության պատշաճ որակը: 
 
Վերոնշյալ արդյունքի նվաճման հայեցակարգային մոտեցումները (առանձին-առանձին կամ համակցության մեջ) հանգում են հետևյալներին, որոնց հանգամանորեն անդրադարձ կկատարվի սահմանադրական բարեփոխումների փաթեթի մշակման փուլում: Մասնավորապես, առաջին ատյանի դատարանում կարող է ստեղծվել  ինքնուրույն դատական օղակ (օրինակ՝ տեղական դատարաններ), որոնք հատուկ  կամ մասնագիտացված գործառույթ   (օրինակ՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն) իրականացնելով կբեռնաթափեն ընդհանուր իրավասության դատարանները՝ ապահովելով նաև կոնկրետ հարցերով դատական գործունեության պատշաճ որակը: Ուշադրության է արժանի նաև դատական ատյանների քանակի կրճատումը (եռաստիճանից՝ երկաստիճան)՝ երկրորդ ատյանում վերաքննության և վճռաբեկության լիազորությունները ներառելու պայմանով:
 
Քննարկման առարկա է նաև ազգային արդարադատական համակարգում դեռևս չփորձարկված այնպիսի ինստիտուտի ներմուծումը, ինչպիսին է, օրինակ, երդվյալ ատենակալների  մասնակցությամբ դատավարությունների իրականացման հնարավորության նախատեսումը: Սակայն, ամեն դեպքում, նկատի է առնվում, որ արդարադատության   իրականացման հիմնական ծանրությունը կրելու է դատական համակարգի առաջին ատյանը՝ որպես ցանկացած իրավական վեճ ըստ էության քննող դատարան: 
 
 Հայեցակարգային մակարդակում մեթոդաբանական նոր մոտեցումը ենթադրում է առաջին հերթին սահմանադրորեն ամրագրել դատական իշխանության գործառութային ամբողջականությունը երաշխավորող անհրաժեշտ ու բավարար նախադրյալներ, որոնք, դատավարական և դատարանակազմական ընդհանուր սկզբունքներից ելնելով, հիմք կծառայեն նաև դատական իշխանության մարմինների համակարգի ձևավորման համար։ 
 
 ՀՀ դատական իշխանության կողմից իրականացվող պետական գործունեության կարևորագույն տեսակներից մեկը սահմանադրական   արդարադատությունն է:
 
Թեև  2005թ. իրականացված բարեփոխումները  (մասնավորապես, անհատական գանգատի ինստիտուտի նախատեսումը, սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտների շրջանակի ընդլայնումը և այլն) էապես ուժեղացրեցին անձի սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության կառուցակարգերը, սակայն   սահմանադրական դատարանի կարգավիճակի բացահայտումը սահմանափակվեց միայն հետևյալ ձևակերպմամբ. «Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական արդարադատությունն իրականացնում է սահմանադրական   դատարանը» (ՀՀ Սահմանադրության հոդված 93):
 
Մինչդեռ, հաշվի առնելով սահմանադրական դատարանի առաքելությունը և գործունեության յուրահատուկ ուղղվածությունը, սահմանադրական մակարդակում պետք է հստակ ամրագրվի նաև սահմանադրական վերահսկողություն իրականացնող դատական այս մարմնի հիմնական գործառույթը՝ Սահմանադրության գերակայության ու անմիջական գործողության ապահովումը, դրա իրականացման համար նախատեսելով անհրաժեշտ ու բավարար սահմանադրաիրավական երաշխիքներ: 
 
Նախագծի հեղինակները նշում են, որ  սահմանադրական արդարադատության ոլորտում ևս  բացահայտվել են  սահմանադրական կարգավորումներում առկա որոշակի բացեր:  Այսպես, ՀՀ   Սահմանադրությունը չի նախատեսում սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների վերաբերյալ վեճերի լուծման հնարավորություն:
 
Թեև նման վիճակը դեռևս չի հանգեցրել գործնական դժվարությունների, սակայն, հաշվի առնելով սույն բարեփոխման արդյունքում սահմանադրական մարմինների քանակի ավելացման հնարավորությունը և դրանց լիազորությունների հարաբերակցության հավանականությունը, ապագայում ճգնաժամային իրավիճակներից խուսափելու համար անհրաժեշտ է ընդլայնել սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակը՝ հնարավորություն տալով լուծել նաև սահմանադրական մարմինների միջև նրանց լիազորությունների առնչությամբ առաջացող սահմանադրական վեճերը: 
 
 Սահմանադրական բարեփոխումները, ըստ մասնագիտական հանձնաժողովի եզրահանգման,  պետք է նախադրյալներ ստեղծեն նաև Հայաստանի Հանրապետության կողմից 1998թ. հուլիսի 17-ին Հռոմում   ստորագրված՝ «Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մասին» համաձայնագրի վավերացման համար՝   նկատի ունենալով, որ ՀՀ սահմանադրական   դատարանի 2004թ. օգոստոսի 13-ի ՍԴՈ-502 որոշմամբ հիշյալ համաձայնագրով   ստանձնված որոշ պարտավորություններ ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը  հակասող։
 
 

Հարակից հրապարակումներ`

10:49 10/04/2014  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐՍահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը պատրաստ է
13:07 18/03/2014  |  ՀարցազրույցՀայկ Ալումյան. Դատավորը դառնում է երկրորդ մեղադրող, եթե դատական պրոցեսում չեն լինում երդվյալ ատենակալներ
17:49 08/11/2013  |  ԼՐԱՀՈՍՏեղի ունեցել ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային խորհրդակցություն
18:25 11/10/2013  |  ԼՐԱՀՈՍՏեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի չորրորդ նիստը
18:32 04/10/2013  |  ԼՐԱՀՈՍՏեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի երրորդ նիստը
19:28 20/09/2013  |  ԼՐԱՀՈՍՔննարկումներ` Սահմանադրության կառուցվածքը փոխելու վերաբերյալ
14:57 06/09/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀրայր Թովմասյան. «Հայաստանում կար Սահմանադրության բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն»
10:40 06/09/2013  |  Մամուլ«ԺԱՄԱՆԱԿ»: Գ.Դանիելյան. «Որպես առանցքային հարցադրում կարող է առանձնացվել մարդու իրավունքների պաշտպանվածության երաշխավորվածությունը»
15:05 04/09/2013  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐՀաստատվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգը
13:09 04/09/2013  |  ԼՐԱՀՈՍ6,5 ամիս՝ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը մշակելու համար

Արխիվ

[]