Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Նիկոլայ Բաղդասարյան. Ձեռքերդ կապում են, ասում են՝ չես կարող պայքարել, պայքարեցիր՝ մի հատ էլ գործ կհարուցենք 04/09/2014   12:35  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որի մշակումը սկսվել է  2010թ.-ից, ներկայումս քննարկումներ է անցնում ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում՝  փակ դռների հետևում:  Քննարկումների մասին ժամանակին «գաղտնազերծումներ» էր արել օրենսգրքի նախագիծը մշակած աշխատանքային խմբի անդամ, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր  Ռուբեն Մելիքյանը:

Ըստ այդմ, քննարկումներ են տեղի ունեցել նաև մեղադրյալի  ցուցմունքների դեպոնացման ինստիտուտի վերաբերյալ: Քննարկումների մասնակիցները՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի 4 հոգուց կազմված աշխատանքային խումբն ու արդարադատության նախարարության ներկայացուցիչները, մի քանի հարցերում  համոզել են իրար: «Նոր ի հայտ եկած հանգամանքների» շուրջ է  «Փաստինֆո»-ի հարցազրույցը ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, Փաստաբանական դպրոցի  տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանի հետ:

- Արդեն մեկուկես տարի է, ինչ Քրեական դատավարության  նոր օրենսգրքի նախագիծն   ուղարկվել է Ազգային ժողով ու մինչև օրս Պետաիրավական հանձնաժողովն որևէ եզրակացություն  նախագծի վերաբերյալ չի տվել՝ ոչ դրական, ոչ բացասական: 

- Որպեսզի ավելի ստույգ լինենք, պետք է ասել, որ տվյալ օրինագիծը  մեկ անգամ արդեն Ազգային ժողովի կողմից վերադարձվել է կառավարություն,  վերջինս ստեղծել է աշխատանքային խումբ՝ ՀՀ  սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: Աշխատանքային  խմբի ղեկավարը մի քանի անգամ լսումներ է կազմակերպել,  որին  մենք՝  փաստաբաններս, եւս մասնակցել ենք,  որից հետո նորից  ևս մեկ անգամ  ուղարկվել է Ազգային ժողով:

Գագիկ Հարությունյանի մոտ քննարկումներին ես մասնակցել եմ, ասել եմ, որ  ինչ որ անում են, կիսով չափ չհասկանալով են անում, կիսով չափ էլ հասկանալով՝ ուզում են սպանել այս պետությունը:   

Դուք մեղադրյալի խոստովանական ցուցմունքի դեպոնացման ինստիտուտի ընդդիմախոսներից մեկն եք: Պետաիրավական հանձնաժողովում  քննարկմների ու շտկումների արդյունքում հնարավո՞ր  է փոխզիջում:

- Այս օրենսգրքի ամենավատագույն  նորամուծությունը մեղադրյալի ինքնախոստովանական ցուցմունքների դեպոնացումն է: Ես այսքան ժամանակ օրենսգիրքը  մշակողներից  չեմ լսել  ճշմարտության մի նախադասություն, թե ինչու է այդ նորմը  մտցվել այդ օրենսգրքի մեջ: Չեն ասում ճշմարտությունը՝ մենք մտահոգություն ունենք, որ  այս պետությունում չունենք քննիչ, մենք մտահոգություն ունենք, որ եթե  մարդկանց չծեծեն, չջարդեն,  չխոշտանգեն, իրենք  չեն տա ինքնախոստովանական ցուցմունք:

Մեզանում ոչ ոք  չի գալիս,  դատախազության  դուռը չի ծեծում, ասում՝ ես մի ժամ առաջ հանցագործություն եմ կատարել, խիղճս տանջել է, եկել եմ:  Նման բան չի լինում, դա լինում է Եվրոպայում ու Ամերիկայում, որտեղ օրեսդրությունն  ամբողջովին հարմարեցված է դրան:

Ինչո՞ւմ է անձի շահը ԱՄՆ-ում խոստովանական ցուցմունք տալու հարցում՝ այնտեղ գոյություն ունի ինստիտուտ, որը կոչվում է «գործարք մեղքի հետ»: Ընդ որում, խոստովանական  ցուցմունքը  արտոնյալ վիճակում է դնում մարդուն, եթե այն առաջինն է, իսկ եթե  արդեն կան  բավարար ապացույցներ,  հանցագործությունը բացահայտվում է, դու խոստովանես-չխոստովանես, դա քեզ ոչ մի արտոնյալ վիճակում չի դնի:  Խոստովանում ես, ասում ես՝ ես հանցագործություն եմ կատարել, դատախազն ասում է՝ ես ընդունում եմ քո խոստովանությունը ու երաշխավորում, որ մեղմ պատիժ կտան կամ կազատեն պատասխանատվությունից: Այնուհետև տանում են դատարան՝  խոստովանական ցուցմունքը հաստատվում է ոչ թե որպես խոստովանական ցուցմունք, այլ  որպես դատախազի հետ  պայմանագիր: Մեր մոտ խեղաթյուրվել է այդ ինստիտուտը, չգիտեմ, թե ինչի է վերածվել:

-  Հիմա աշխատանքային քննարկումներ են անցկացվում, ինչ որ փոփոխություններ, շտկումներ  են կատարվում, երաշխիքներ են  ավելացվում՝ դեպոնացման մասով։ Այդ մասին ասել է նաեւ պետաիրավական հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանը, ով ընդգրկված է ԱԺ աշխատանքային խմբում։

- Եթե բռնաբարություն է,  էլ ինչ երաշխիք. դա ոչ մի ձև փոփոխել հնարավոր չէ,  դա մարդկանց բռնաբարություն է օրինական կարգով, եթե իրենք ասում են, որ պետք է մարդկանց բռնենք ու բռնաբարենք,  կբռնաբարեն կոստյումով, թե առանց կոստյումի, թե փաստաբանի, դատավորի ներկայությամբ, ապա այդ մարդու համար դա միևնույն է: Մարդուն  պետք է ջարդեն, ծեծեն, տանեն դեպոնացնեն, կուտակայինից էլ ավելի վատն է, կուտակայինից էլ վտանգավոր:

Փոխզիջում դեպոնացման ինստիտուտի հարցում  չի կարող լինել,  այն պարզապես պետք է վերանա, փոխզիջում հնարավոր է  ուրիշ հոդվածների առումով, օրինակ՝  գրել են, որ պաշտպանը կարող է  ապացույց հավաքել, բայց չեն գրել, թե ինչպես: Նստենք, քննարկենք, կոմպրոմիսային տարբերակ գտնենք:

Փաստաբանները չե՞ն ցանկանում մասնակցել պետաիրավական հանձնաժողովի քննարկումներին:

- Ի՞նչ ենք քննարկում, եթե պետք է չլինի: Քննարկումն անիմաստ է՝ վերջին րոպեին ամեն ինչ կարող է  փոխվել:

- Նորամուծություններից մեկը վերաբերում է  մեղադրյալին սուտ ցուցմունք տալու իրավունքից զրկելուն, ինչը եւս միանշանակ չի ընդունվել հենց փաստաբանական համայնքի կողմից: Եթե  մեղադրական դատավճիռ կայացնելիս դատարանը ոչ արժանահավատ գնահատի մեղադրյալի ցուցմունքը, արդյոք դրան հաջորդելու է նոր մեղադրանք՝ սուտ ցուցմունք տալու համար։ Եւ ընդհանրապես, այս պահի դրությամբ, օրինագծի ուրիշ որ կարգավորումներն են անհանգստության տեղիք տալիս Ձեր կարծիքով։

Չպատճառաբանված որոշումները   ծանր կամ  առանձնապես ծանր  հանցագործությունների գործերով անձի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելիս:

Վճռաբեկ դատարանը ջանք չէր խնայում ասելու, որ մարդուն կալանավորելիս    դու՝   դատարան,  անպայման պիտի ասես, թե  ինչու ես կալանավորում՝ անկախ նրանից, թե  նա կատարել է ծանր, թե առանձնապես ծանր հանցագործություն:  Ընդհանրապես աշխարհում գոյություն ունեն բացառություններ,  բայց այդ բացառությունները պայմանավորված են պետության ներսում քաղաքական իրավիճակներով:  Որո՞նք են այդ բացառությունները՝   դա մարդկության դեմ ուղղված հանցագործություններն են՝ տեռորիզմ, թրաֆիկինգ:  Օրինակ, տեռորիզմի դեպքում կարող ես  մարդուն բռնել,  առնվազն մեկ ամիս պահես առանց պատճառաբանության,  որպեսզի կանխես, որ նա  ինչ-որ շենք չպայթեցնի:   Սա է  իմաստը, բայց էլի     են  ասում ՝  սահմանափակվում   է  որոշ ժամկետով:  Այս նորմը մինչև ԱՄՆ-ից եկավ, հասավ Հայաստան՝   խեղաթյուրեցին:

Մեղադրյալի  սուտ ցուցմունք  տալու իրավունքից զրկելու ինստիտուտն ևս, նորից եմ ասում, լավ չեն կարդացել,  դա ԱՄՆ-ի օրենսդրությունից են վերցրել,  ԱՄՆ-ում գոյություն ունեն տարբեր ինստիտուտներ, որոնք     կապ   չունեն Հայաստանի ինստիտուտի հետ: Այնտեղ  գոյություն ունի Մեծ ժյուրի,  մի մարմին, որ պրոֆեսիոնալ իրավաբաններից չի կազմված,  որտեղ  չի մտնում փաստաբանն ու դատախազը: Մեղադրյալը մտնում է,  ցուցմունք է տալիս՝ ասելով՝   ես անմեղ եմ, ես ուզում են գալ և  ձեր առաջ խոսել,  չեմ ուզում իմ գործը հասնի պրոֆեսիոնալ դատարան:  Այդ ժամանակ,  եթե մարդն եկել է, սուտ ցուցմունք է  տվել, իրեն քրեական պատասխանատվության են ենթարկում:  Այսինքն՝ համակարգն է ուրիշ, չի կարելի այդ համակարգից մի բան պոկել, բերել   գցել մեր մոտ լրիվ ուրիշ համակարգի հետ:  Նույն բանն է,  որ  Հայաստանի պայմաններում բանան աճեցնեն: Այստեղ կաճի՞ այդ բանանը՝ չի՛ աճի,  պետք է մթնոլորտը, չէ՞,   փոխել,  պետք է մարդկանց  մենթալիտետը փոխել,  մարդկանց հոգեբանությունը  փոխել:  Հետո մի ուրիշ խնդիր էլ կա՝ պետք  է հասկանալ՝ կարիք կա՞ փոխելու, թե մենք ուրիշ, էվոլյուցիոն ճանապարհով  կարող ենք  զարգանալ, ավելի լավ ֆորմատ ընտրել:

Երբ  սուտ ցուցմունք տալու արգելքի ինստիտուտը կապում ես դեպոնացման հետ, ստացվում է մարդուն բռնում են, ծեծում, ջարդում են,  այդ մարդը ասում է՝ լավ, ես եմ գողացել այս հեռախոսը,  մի հատ դատում են հեռախոս գողանալու համար, մի հատ էլ,  գործ են հարուցում սուտ ցուցմունք տալու համար՝ եթե դատարանում ասացիր, որ ծեծել, ջարդել ենք,  մի ուրիշ հոդվածով էլ քեզ կդատենք: Ստացվում է, որ  ձեռքերդ կապում են, ասում են՝ չես կարող պայքարել, պայքարեցիր՝ մի հատ էլ գործ կհարուցենք:
 

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Հարակից հրապարակումներ`

11:55 30/03/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը լրամշակման փուլում է
12:40 07/03/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀայկ Ալումյան. Քրեական դատավարության նոր օրենսգրքով դատարանին ավելի մեծ դերակատարություն է վերապահված
09:50 04/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔննիչը՝ օրենքի շրջագծում
12:00 03/03/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՄեղադրյալը սուտ չի խոսի, բայց կօգտվի լռելու իրավունքից
14:19 27/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրման Թաթոյան. «Առավել ցանկալի է ունենալ լավ Քրեական դատվարություն, քան լավ Քրեական դատավարության օրենսգիրք»
13:00 23/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆ.Բաղդասարյան. Հետ ենք գնալու 1936թ.՝ Վիշինսկու ժամանակները
16:00 17/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆոր Քրեադատավարական օրենսգիրքը, Հրայր Թովմասյանի կանխատեսմամբ, ուժի մեջ կմտնի 2014 թվականի աշնանը
11:12 05/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՄելանյա Առուստամյան. Սա արդեն ինկվիզիցիոն դատավարություն է
20:41 25/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԽափանման միջոցի ընտրության հարցը կքննարկվի դռնբաց դատական նիստում` նոր ՔԴՕ-ի ընդունվելուց հետո (Տեսանյութ)
13:15 18/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրա Ղազարյան. Վտանգվում է ազատության կանխավարկածը (Տեսանյութ)

Արխիվ

[]