ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլայ Բաղդասարյան. Ձեռքերդ կապում են, ասում են՝ չես կարող պայքարել, պայքարեցիր՝ մի հատ էլ գործ կհարուցենք 04/09/2014 12:35 | ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որի մշակումը սկսվել է 2010թ.-ից, ներկայումս քննարկումներ է անցնում ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում՝ փակ դռների հետևում: Քննարկումների մասին ժամանակին «գաղտնազերծումներ» էր արել օրենսգրքի նախագիծը մշակած աշխատանքային խմբի անդամ, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը:
Ըստ այդմ, քննարկումներ են տեղի ունեցել նաև մեղադրյալի ցուցմունքների դեպոնացման ինստիտուտի վերաբերյալ: Քննարկումների մասնակիցները՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի 4 հոգուց կազմված աշխատանքային խումբն ու արդարադատության նախարարության ներկայացուցիչները, մի քանի հարցերում համոզել են իրար: «Նոր ի հայտ եկած հանգամանքների» շուրջ է «Փաստինֆո»-ի հարցազրույցը ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, Փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանի հետ:
- Արդեն մեկուկես տարի է, ինչ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն ուղարկվել է Ազգային ժողով ու մինչև օրս Պետաիրավական հանձնաժողովն որևէ եզրակացություն նախագծի վերաբերյալ չի տվել՝ ոչ դրական, ոչ բացասական:
- Որպեսզի ավելի ստույգ լինենք, պետք է ասել, որ տվյալ օրինագիծը մեկ անգամ արդեն Ազգային ժողովի կողմից վերադարձվել է կառավարություն, վերջինս ստեղծել է աշխատանքային խումբ՝ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: Աշխատանքային խմբի ղեկավարը մի քանի անգամ լսումներ է կազմակերպել, որին մենք՝ փաստաբաններս, եւս մասնակցել ենք, որից հետո նորից ևս մեկ անգամ ուղարկվել է Ազգային ժողով:
Գագիկ Հարությունյանի մոտ քննարկումներին ես մասնակցել եմ, ասել եմ, որ ինչ որ անում են, կիսով չափ չհասկանալով են անում, կիսով չափ էլ հասկանալով՝ ուզում են սպանել այս պետությունը:
Դուք մեղադրյալի խոստովանական ցուցմունքի դեպոնացման ինստիտուտի ընդդիմախոսներից մեկն եք: Պետաիրավական հանձնաժողովում քննարկմների ու շտկումների արդյունքում հնարավո՞ր է փոխզիջում:
- Այս օրենսգրքի ամենավատագույն նորամուծությունը մեղադրյալի ինքնախոստովանական ցուցմունքների դեպոնացումն է: Ես այսքան ժամանակ օրենսգիրքը մշակողներից չեմ լսել ճշմարտության մի նախադասություն, թե ինչու է այդ նորմը մտցվել այդ օրենսգրքի մեջ: Չեն ասում ճշմարտությունը՝ մենք մտահոգություն ունենք, որ այս պետությունում չունենք քննիչ, մենք մտահոգություն ունենք, որ եթե մարդկանց չծեծեն, չջարդեն, չխոշտանգեն, իրենք չեն տա ինքնախոստովանական ցուցմունք:
Մեզանում ոչ ոք չի գալիս, դատախազության դուռը չի ծեծում, ասում՝ ես մի ժամ առաջ հանցագործություն եմ կատարել, խիղճս տանջել է, եկել եմ: Նման բան չի լինում, դա լինում է Եվրոպայում ու Ամերիկայում, որտեղ օրեսդրությունն ամբողջովին հարմարեցված է դրան:
Ինչո՞ւմ է անձի շահը ԱՄՆ-ում խոստովանական ցուցմունք տալու հարցում՝ այնտեղ գոյություն ունի ինստիտուտ, որը կոչվում է «գործարք մեղքի հետ»: Ընդ որում, խոստովանական ցուցմունքը արտոնյալ վիճակում է դնում մարդուն, եթե այն առաջինն է, իսկ եթե արդեն կան բավարար ապացույցներ, հանցագործությունը բացահայտվում է, դու խոստովանես-չխոստովանես, դա քեզ ոչ մի արտոնյալ վիճակում չի դնի: Խոստովանում ես, ասում ես՝ ես հանցագործություն եմ կատարել, դատախազն ասում է՝ ես ընդունում եմ քո խոստովանությունը ու երաշխավորում, որ մեղմ պատիժ կտան կամ կազատեն պատասխանատվությունից: Այնուհետև տանում են դատարան՝ խոստովանական ցուցմունքը հաստատվում է ոչ թե որպես խոստովանական ցուցմունք, այլ որպես դատախազի հետ պայմանագիր: Մեր մոտ խեղաթյուրվել է այդ ինստիտուտը, չգիտեմ, թե ինչի է վերածվել:
- Հիմա աշխատանքային քննարկումներ են անցկացվում, ինչ որ փոփոխություններ, շտկումներ են կատարվում, երաշխիքներ են ավելացվում՝ դեպոնացման մասով։ Այդ մասին ասել է նաեւ պետաիրավական հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանը, ով ընդգրկված է ԱԺ աշխատանքային խմբում։
- Եթե բռնաբարություն է, էլ ինչ երաշխիք. դա ոչ մի ձև փոփոխել հնարավոր չէ, դա մարդկանց բռնաբարություն է օրինական կարգով, եթե իրենք ասում են, որ պետք է մարդկանց բռնենք ու բռնաբարենք, կբռնաբարեն կոստյումով, թե առանց կոստյումի, թե փաստաբանի, դատավորի ներկայությամբ, ապա այդ մարդու համար դա միևնույն է: Մարդուն պետք է ջարդեն, ծեծեն, տանեն դեպոնացնեն, կուտակայինից էլ ավելի վատն է, կուտակայինից էլ վտանգավոր:
Փոխզիջում դեպոնացման ինստիտուտի հարցում չի կարող լինել, այն պարզապես պետք է վերանա, փոխզիջում հնարավոր է ուրիշ հոդվածների առումով, օրինակ՝ գրել են, որ պաշտպանը կարող է ապացույց հավաքել, բայց չեն գրել, թե ինչպես: Նստենք, քննարկենք, կոմպրոմիսային տարբերակ գտնենք:
Փաստաբանները չե՞ն ցանկանում մասնակցել պետաիրավական հանձնաժողովի քննարկումներին:
- Ի՞նչ ենք քննարկում, եթե պետք է չլինի: Քննարկումն անիմաստ է՝ վերջին րոպեին ամեն ինչ կարող է փոխվել:
- Նորամուծություններից մեկը վերաբերում է մեղադրյալին սուտ ցուցմունք տալու իրավունքից զրկելուն, ինչը եւս միանշանակ չի ընդունվել հենց փաստաբանական համայնքի կողմից: Եթե մեղադրական դատավճիռ կայացնելիս դատարանը ոչ արժանահավատ գնահատի մեղադրյալի ցուցմունքը, արդյոք դրան հաջորդելու է նոր մեղադրանք՝ սուտ ցուցմունք տալու համար։ Եւ ընդհանրապես, այս պահի դրությամբ, օրինագծի ուրիշ որ կարգավորումներն են անհանգստության տեղիք տալիս Ձեր կարծիքով։
Չպատճառաբանված որոշումները ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների գործերով անձի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելիս:
Վճռաբեկ դատարանը ջանք չէր խնայում ասելու, որ մարդուն կալանավորելիս դու՝ դատարան, անպայման պիտի ասես, թե ինչու ես կալանավորում՝ անկախ նրանից, թե նա կատարել է ծանր, թե առանձնապես ծանր հանցագործություն: Ընդհանրապես աշխարհում գոյություն ունեն բացառություններ, բայց այդ բացառությունները պայմանավորված են պետության ներսում քաղաքական իրավիճակներով: Որո՞նք են այդ բացառությունները՝ դա մարդկության դեմ ուղղված հանցագործություններն են՝ տեռորիզմ, թրաֆիկինգ: Օրինակ, տեռորիզմի դեպքում կարող ես մարդուն բռնել, առնվազն մեկ ամիս պահես առանց պատճառաբանության, որպեսզի կանխես, որ նա ինչ-որ շենք չպայթեցնի: Սա է իմաստը, բայց էլի են ասում ՝ սահմանափակվում է որոշ ժամկետով: Այս նորմը մինչև ԱՄՆ-ից եկավ, հասավ Հայաստան՝ խեղաթյուրեցին:
Մեղադրյալի սուտ ցուցմունք տալու իրավունքից զրկելու ինստիտուտն ևս, նորից եմ ասում, լավ չեն կարդացել, դա ԱՄՆ-ի օրենսդրությունից են վերցրել, ԱՄՆ-ում գոյություն ունեն տարբեր ինստիտուտներ, որոնք կապ չունեն Հայաստանի ինստիտուտի հետ: Այնտեղ գոյություն ունի Մեծ ժյուրի, մի մարմին, որ պրոֆեսիոնալ իրավաբաններից չի կազմված, որտեղ չի մտնում փաստաբանն ու դատախազը: Մեղադրյալը մտնում է, ցուցմունք է տալիս՝ ասելով՝ ես անմեղ եմ, ես ուզում են գալ և ձեր առաջ խոսել, չեմ ուզում իմ գործը հասնի պրոֆեսիոնալ դատարան: Այդ ժամանակ, եթե մարդն եկել է, սուտ ցուցմունք է տվել, իրեն քրեական պատասխանատվության են ենթարկում: Այսինքն՝ համակարգն է ուրիշ, չի կարելի այդ համակարգից մի բան պոկել, բերել գցել մեր մոտ լրիվ ուրիշ համակարգի հետ: Նույն բանն է, որ Հայաստանի պայմաններում բանան աճեցնեն: Այստեղ կաճի՞ այդ բանանը՝ չի՛ աճի, պետք է մթնոլորտը, չէ՞, փոխել, պետք է մարդկանց մենթալիտետը փոխել, մարդկանց հոգեբանությունը փոխել: Հետո մի ուրիշ խնդիր էլ կա՝ պետք է հասկանալ՝ կարիք կա՞ փոխելու, թե մենք ուրիշ, էվոլյուցիոն ճանապարհով կարող ենք զարգանալ, ավելի լավ ֆորմատ ընտրել:
Երբ սուտ ցուցմունք տալու արգելքի ինստիտուտը կապում ես դեպոնացման հետ, ստացվում է մարդուն բռնում են, ծեծում, ջարդում են, այդ մարդը ասում է՝ լավ, ես եմ գողացել այս հեռախոսը, մի հատ դատում են հեռախոս գողանալու համար, մի հատ էլ, գործ են հարուցում սուտ ցուցմունք տալու համար՝ եթե դատարանում ասացիր, որ ծեծել, ջարդել ենք, մի ուրիշ հոդվածով էլ քեզ կդատենք: Ստացվում է, որ ձեռքերդ կապում են, ասում են՝ չես կարող պայքարել, պայքարեցիր՝ մի հատ էլ գործ կհարուցենք:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ