Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Դեդ Հասանի սպանության կազմակերպիչները դատվում են Իտալիայում 04/07/2014   17:04  |  Քրեական խրոնիկոն

 
Իտալական Բարի քաղաքում սկսվել է Եվրոպայում «ռուսական մաֆիայի» ղեկավարների, մասնավորապես՝ ազդեցիկ «օրենքով գող» Մերաբ Ջանգվելաձեի գործով դատավարությունը։
 
«Прайм Крайм»-ի տեղեկացմամբ՝ նրանք մեղադրվում են հանցավոր խմբավորում ստեղծելու եւ փողեր լվանալու մեջ։ Գանգստերների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքում պարզվել է, որ հենց նրանք են կազմակերպել «օրենքով գող» Ասլան Ուսոյանի, նույն ինքը՝ «Դեդ Հասանի» սպանությունը՝ Մոսկվայում։ Սակայն վերջինիս սպանության համար նրանց մեղադրանք չի առաջադրվել։
 
Դատարան ուղարկված քրեական գործի նյութերի համաձայն՝ 2012 թվականի հունվարի 6-ին Բարի քաղաքի հրապարակներից մեկում սպանվել է գործարար Ռեւազ Չուրաձեն, ով «օրենքով գող» Թեյմուրազ Չուրաձեի, նույն ինքը՝ Ալեկոյի հայրն էր։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ռեւազն Իտալիայում վերահսկել է Geotransit ltd ընկերությունը, որն զբաղվել է բեռնափոխադրմամբ դեպի Վրաստան։
 
Այն մրցակցում էր մեկ այլ ընկերության հետ, որը գտնվում էր Մերաբ Ջանգվալաձեի, նույն ինքը՝ Մերաբ Սուխումսկիի հսկողության ներքո։ Կոմերցիոն այս կոնֆլիկտին գումարվել է նաեւ այն, որ Չուրաձեն «օրենքով գող» Լաշի Շուշանաշվիլիի խմբավորման մեջ էր մտնում, իսկ վերջինս Մերաբ Սուխումսկիի ոխերիմ թշնամին է։
 
Իտալիայի ոստիկանությունն սկսել է ուսումնասիրել Ապենինյան թերակղզում «մաֆիայի» գործունեության բոլոր ասպեկտները, գաղտնալսել տասնյակ գանգստերների հեռախոսային խոսակցությունները։ Արդյունքում՝ իրավապահները պարզել են, որ երկրում գործում են խմբավորումներ, որոնք զբաղվում են գողություններով, շորթումներով եւ այլ հանցավոր գործունեությամբ։
 
Խմբավորումները հիմնականում բաղկացած են վրացական ծագում ունեցող չարագործներից, որոնց ղեկավարում էր «օրենքով գող» Բեսիկ Կուպրաշվիլին՝ Բեսոն։ Նա հանդիսանում էր Իտալիայում հիմնավորված «օրենքով գողերի» խմբիավորման «փոքր գործընկերը»։
 
Իսկ «օրենքով գողերի» խմբավորման առաջնորդն էր Մերաբ Ջանգվելաձեն։ Մերաբի «աջ ձեռքը» հանդիսանում էր «քրեական գեներալ» Թեմուր Նեմսիցվերիձեն՝ Ցրիպը, ով պատասխանատու է եղել՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու, գողականների համար առանձնատներ գնելու համար եւ այլն։
 
Իտալիայի հարցման հիման վրա Եվրոպոլը 2013 թվականի հունիսի 18-ին Եվրոպայում անց է կացրել լայնածավալ հատուկ միջոցառում Ջանգվալաձեի կլանի անդամների դեմ։ Չեխիայում, Լիտվայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Ավստրիայում եւ Գերմանիայում միաժամանակ ձերբակալվել է 18 գանգստեր, որոնց թվում 13 «օրենքով գող»։
 
Մերաբա Սուխումսկիին ձերբակալել են Հունգարիայում։ Ճաղերից այն կողմ են հայտնվել նաեւ Թեմուր Նեմսիցվերիձեն (Ցրիպը), Գիվի Գորդելաձեն (Գիվի Տոլստի), Ռոին Ուգլավան (Մատեեւիչ), Թամազ  Կորոշինաձեն, Ռամազ Ջինչարաձեն եւ ուրիշներ։
 
Իտալիայի իշխանությունները հետախուզում են հայտարարել «օրենքով գողերի» մի ամբողջ խմբի նկատմամբ, նրանց թվում՝ Ջեմալ Միկալաձեի (Ջեմո), Կոբու Ախվլեդիանի (Կոբա), Լաշա Նիժարաձեի (Լաշա Ցխալտումսկի), Կախա Մակալատիայի (Կախա), Կախաբերա Պարպելայի (Կախա Գալսկի) եւ Ռովշանա Ջանիեւայի (Ռովշան Լյանկորանսկի) նկատմամբ։ Վերջինիս նկատմամբ հետախուզումը հետագայում դադարեցվել է։ Հաղորդվում է, թե նրա փաստաբաններին հաջողվել է համոզել իրավապահներին, որ նա Ջանգվելաձեի գլխավորած խմբավորման գործունեության հետ ուղղակի առնչություն, իբր, չի ունեցել։ 
 
Բարիի դատարան ուղարկված քրեական գործի նյութերի համաձայն՝ «քրեական գեներալներին» մեղադրանք է առաջադրվել՝ անդրազգային հանցավոր խումբ ստեղծելու, գողություններ կազմակերպելու, շորթումների, փողեր լվանալու, կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար։
 
Որպես ծանրացնող հանգամանք նշվել է այն, որ հանցագործությունների մի մասը կատարվել է հրազենի օգտագործմամբ։ Բարի քաղաքի դատախազը խնդրել է «օրենքով գողերին» դատապարտել 4-10 տարվա ազատազրկման։ Օրինակ՝ Ջանգվելաձեի համար դատախազը միջնորդել է 10 տարվա ազատազրկում, Կուպրաշվիլիի համար՝ 8 տարի 8 ամսվա, իսկ Նեմսիցվերիձեի՝ 8 տարվա ազատազրկում։
 
«Օրենքով գողերի» հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ընթացքում Իտալիայի իրավապահները փաստացի բացահայտել են «օրենքով գող» Դեդ Հասանի սպանությունը, որը տեղի է ունեցել Մոսկվայում։
 
2012 թվականի  սեպտեմբերի 18-ին Մերաբն իր կողմնակիցներին հավաքել է Հռոմում։ «Օրենքով գողերը» նախեւառաջ քննարկել են Դեդ Հասանի կլանի հետ ձգվող «պատերազմին» վերաբերող հարցեր։ Հենց այդ ժամանակ էլ, իտալական ոստիկանության տվյալներով, հեռախոսային կապ է հաստատվել Մերաբի եւ Տարիել Օնիանի (Տարո, ով իր պատիժն է կրում ռուսական բանտում) միջեւ։
 
Ջանգվելաձեն հայտնել է Օնիանին, որ որոշում են ինչպես վարվել Ուսոյանի հետ, ինչին Տարոն, ձայնագրությունների համաձայն, արձագանքել է շատ կարճ. «Չեզոքացրեք նրան եւ բոլոր խնդիրները կվերանան»։
 
Իտալիայում ենթադրում են, որ հենց այս խոսակցությունից հետո հավաքի ժամանակ կայացվել է Դեդ Հասանի մահվան դատավճիռը։ Վերջինս սպանվել է 2013 թվականի հունվարին՝ Մոսկվայում, դիպուկահարի կողմից։ Դրանից շատ կարճ ժամանակ անց իրավապահները «բռնացրել են» եւս մեկ հեռախոսազրույց՝ Տարոյի եւ Մերաբի միջեւ կայացած, որի ժամանակ նրանք քննարկել են սպանության վերաբերող հարցեր։
 
«Այդ օրը մեզ բոլորիս համար վերածնունդի օր է։ Մենք 100 քայլ առաջ գնացինք»,- ուրախացել են քրեական աշխարհի «գեներալները»։
 
 

 


Հարակից հրապարակումներ`

15:39 05/04/2014  |  Քրեական խրոնիկոն«Երրորդմասցի Լյովիկից» պարզաբանումնե՞ր են պահանջել՝ «օրենքով գող» Օշականցի Գևորիկին ծեծելու համար
17:42 29/03/2014  |  Քրեական խրոնիկոնՀայկո Ղարաբաղսկին փորձում է վերականգնել «օրենքով գողի» կարգավիճակը
17:56 20/03/2014  |  Քրեական խրոնիկոնՊետերբուրգում կանխվել է օրենքով գողի սպանությունը, ով մտերիմ էր Դեդ Հասանի հետ
18:15 13/03/2014  |  Քրեական խրոնիկոնԲերման են ենթարկվել երկու օրենքով գող՝ Դաթո Կրասնոդարսկին եւ Բանդո Կազախսկին
23:27 22/02/2014  |  Քրեական խրոնիկոնՕրենքով գող Սուխաչը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման` 3 հոգու սպանելու համար
10:03 24/09/2013  |  Մամուլ«ԺԱՄԱՆԱԿ»: Հետախուզվում է Իտալիայում քրեական հեղինակություն Դոն Պիպոյի հայազգի օգնականը
11:20 11/09/2013  |  Միջազգային լրահոսՁերբակալվել է Դեդ Հասանի սպանության մեջ կասկածվող «օրենքով գող»
17:41 12/07/2013  |  Միջազգային լրահոսԴեդ Հասանի երբեմնի հակառակորդը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման
09:51 04/07/2013  |  Մամուլ«ԺԱՄԱՆԱԿ»: «Դեդ Հասանի սպանությունից 5 ամիս անց, հանցաշխարհի արյունալի պատերազմը շարունակվում է, Շաքրո Մոլոդոյը բանտում է»
13:19 14/04/2013  |  Միջազգային լրահոսՔրեական նոր պատերազմ` Դեդ Հասանի ժառանգության համար

Արխիվ

[]