ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդարացվել է ինքնասպանության հասցնելու մեղադրանքում. Դատարանը բացահայտել է նախաքննական մարմնի խեղաթյուրումներն ու բացթողումները 04/05/2014 00:02 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Դատարանի դատավճռով Դիլիջան քաղաքի բնակչուհի Սեդա Քոչարյանն անմեղ է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասով՝ նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձին ինքնասպանության հասցնելու համար առաջադրված մեղադրանքում և արդարացվել:
Ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացվել է, և նա անհապաղ ազատ է արձակել արգելանքից դատական նիստերի դահլիճում:
Նախաքննական մարմինը Սեդա Քոչարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով խարդախություն: Ոստիկանությունը գտել էր, որ Սեդա Քոչարյանը 2008 թվականից մինչև 2013 թվականը Աննա Ապրեսյանին դրդել, համոզել է տարբեր անձանցից և կազմակերպություններից պարտքով վերցնել գումարներ և տալ իրեն, իսկ հետագայում հրաժարվել է դրանք վերադարձնել` սպառնալով վնասել Ա.Ապրեսյանին և նրա ընտանիքի անդամներին, որի հետևանքով վերջինս 2013 թվականի հունվարի 8-ին` ժամը 17-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող քաղաքային գերեզմանատանը ծառից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Սեդա Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել նաեւ 2012 թվականի մարտից մինչև սեպտեմբեր ամիսները խարդախությամբ` Արարատ Ալիխանյանի վստահությունը չարաշահելու և խաբեությամբ, Աննա Ապրեսյանի միջոցով, 2 000 000 ՀՀ դրամ գումար հափշտակելու մեջ:
Հետագայում մեղադրող Ն.Չիլինգարյանը որոշում է ներկայացրել Սեդա Քոչարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և միայն ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք առաջադրելու մասին:
Դատարանը համաձայն չէ նախաքննական մարմնի եզրահանգումների հետ
Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալի փաստական արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշները, այն է՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը:
Մեղադրական եզրակացության նկարագրական մասում նախաքննական մարմինը նշել է, որ ամբաստանյալը 2008 թվականից մինչև 2012թ. հոկտեմբեր ամիսը աշխատել է «Հայավտոկայարան» ՓԲԸ Դիլիջան քաղաքի մասնաճյուղի տնօրեն, որտեղ նրա ենթակայության տակ աշխատել է տուժողը, և որ վերջինիս այդ ընթացքում ոչ միայն դրդել ու համոզել, այլև ստիպել է տարբեր անձանցից ու կազմակերպություններից գումարներ վերցնել և իրեն տալ, իսկ 2008 թվականից մինչև 2013թ. հունվար ամիսը տուժողի վերցրած գումարների չափը աստիճանաբար մեծացել է ու երբ պարտատերերը ստիպել են վերադարձնել գումարները, ամբաստանյալը հրաժարվել է դա անել:
Ընդ որում, նախաքննական մարմինը նշված հետևությունները փորձել է հիմնավորել տուժողի իրավահաջորդ Ալինա Ապրեսյանի, վերջինիս փաստական ամուսին Արարատ Ալիխանյանի, տուժողի հարս Սուսան Ամիրխանյանի, տուժողի թոռներ Անի և Նվեր Ապրեսյանների, տուժողի ամուսին Սրաֆիլ Ապրեսյանի, վկաներ Ալբերտ Հախվերդյանի, Վալենտինա Մանուկյանի, Գարեգին Հովնանյանի ցուցմունքներով, ինչպես նաև դեպքի վայրի զննության արձանագրությամբ, դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, «Արմենտել», «Օրանժ», «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ների տրամադրած տեղեկություններով, դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությամբ, հետմահու դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ:
Մինչդեռ, տուժողի իրավահաջորդը, դատարանի եզրահանգմամբ, որևէ տվյալ չի հաղորդել ամբաստանյալի կողմից տուժողին ինքնասպանության հասցնելու վերաբերյալ: Ավելին, նա դատարանում հայտնել է, որ իր մայրը ինքնասպան է եղել, քանի որ տարիքով էր, ամոթ ուներ, որ չէր կարող պարտքերը տալ և գիտակցում էր, որ կարող է հայտնվել դատական քաշքշուկների մեջ: Իսկ ամբաստանյալի` Սեդայի կողմից տուժողին սպառնալու մասին նախաքննության ընթացքում հայտնել է` լսելով հարս Սուսանից: Իսկ վերջինս դատարանում հայտնել է, որ տուժողը ոչ միայն չի նշել իրեն սպառնացողի անունը, այլև ասել է, որ ամբաստանյալը 2013թ. հունվարի 15-ին մեծ վարկ է վերցնելու ու փակելու է պարտքերը: Նույնաբովանդակ փաստարկներ է ներկայացրել նաև Սուսան Ամիրխանյանի դուստրը` Անի Ապրեսյանը:
Արարատ Ալիխանյանը ոչ միայն փաստարկներ չի ներկայացրել ամբաստանյալի կողմից տուժողին սպառնալու վերաբերյալ, այլև պնդել է, որ 2012թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից ինքն իր 2 միլիոնը պահանջել է ոչ թե տուժողից, այլ ամբաստանյալից, որն էլ խոստացել է 2013թ. հունվարի 15-ին վարկ վերցնել ու պարտքը մարել: Այսինքն՝ այդ 2 միլիոնի կապակցությամբ պատճառ չկար, որ ամբաստանյալը սպառնալիքի միջոցով տուժողից պահանջեր իրենից պարտք չուզել: Նույնը վերաբերում է նաև Սուսան Ամիրխանյանի պարտքին՝ վերջինս ոչ միայն մշտապես հանգստացրել է տուժողին, որ իրենց պարտքի համար չմտահոգվի, այլև հայտնել է, որ ամբաստանյալը ողջ պարտքը մարել է ու մնացել է ընդամենը 280.000 դրամ:
Տուժողի ամուսնու Սրաֆիլ Ապրեսյանի ցուցմունքի վերաբերյալ դատարանն ակնհայտ է համարել, որ նա ընդհանրապես իրազեկված չի եղել կնոջ ֆինանսական խնդիրներից:
Դեպքի վայրի զննության արձանագրությունը և դատաբժշկական փորձագիտական եզրակացությունը, ըստ դատարանի, միայն փաստում են, որ դեպքի օրը գերեզմանատանը ծառից պարանով տուժողը կախվել է, որի հետևանքով էլ մահացել է: Իսկ հետմահու դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ հաստատվում է, որ ամբաստանյալի կողմից պարտք գումարները չտալը և իրավապահ մարմիններին դիմելու պատրաստակամությունը որոշակիորեն պայմանավորել են տուժողի ինքնասպանությանը նախորդած հոգեվիճակը, և որ այդքանով պատճառական կապի մեջ են գտնվում տուժողի ինքնասպան լինելու հետ: Սակայն պարտք գումար չտալը կամ իրավապահ մարմիններին դիմելու պատրաստակամությունը չեն կարող գնահատվել որպես քրեաիրավական խախտումներ կամ ինքնասպանության հասցնելու ձևեր:
Որպես վկա հարցաքննված քննիչը հայտնել է, որ ամբաստանյալի ու տուժողի հեռախոսազանգերի վերծանման արդյունքներն ապացույց են դիտվել այնքանով, որ նրանք փոխադարձ հեռախոսակապի մեջ են գտնվել մշտապես՝ երբեմն անգամ գիշերային ժամերի, ինչը վկայում է համատեղ ֆինանսական խնդիրներ ունենալու մասին: Մինչդեռ, ֆինանսական խնդիրների ու փոխադարձ հեռախոսակապի փաստը հաստատում է նաև ամբաստանյալը՝ նշելով, որ տուժողն իրեն 15 տոկոսով պարտքով գումարներ է տվել, 2012թ. հոկտեմբեր ամսից տնօրենի աշխատանքից ազատվելու պատճառով դժվարացել է մարել պարտքերը եւ խնդրել է սառեցնել տոկոսները: Սակայն վերջինս հայտնել է, որ պարտատերերը այնպիսի մարդիկ են, որ չեն համաձայնի ու եթե տոկոսները չվճարեն, նրանք կվնասեն իրենց ու իրենց երեխաներին, ուստի ամբաստանյալն ասել է, որ այդ դեպքում իրենք էլ կդիմեն ոստիկանություն, և որ պարտքերը մարելու համար վաճառել է իր տունը, հայրական տունը, բազմաթիվ վարկեր է վերցրել ու պայմանավորվածություն ունի, որ Երևանի բանկային հիմնարկներից ևս վարկ վերցնի: Իսկ հեռախոսազանգերի առումով հայտնել է, որ մասնավորապես դեպքի օրը` ժամը 11:30-ի սահմաններում տուժողը դուրս է եկել աշխատավայրից ու իրեն խնդրել է, որ միկրոավտոբուսների ուղևորների գումարները հավաքի և ժամը մեկ անգամ զանգահարի ու տեղեկացնի հերթական միկորավտոբուսի շարժվելու մասին, որպեսզի ինքն էլ տեղեկացնի տնօրենին:
Նախաքննական մարմինը անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել
Միաժամանակ դատարանն անդրադարձել է նախաքննական մարմնի բացթողումներին, որոնք էական նշանակություն են ունեցել: Այսպես, տուժողի հեռախոսազանգերի վերծանումից հետևում է, որ դեպքի օրն ավելի քան 100 անգամ տուժողին զանգահարել են մի հեռախոսահամարից, սակայն այդ բաժանորդի տվյալները, զանգերի նպատակը և դրանց պատասխանելուց տուժողի հրաժարվելու պատճառն այդպես էլ չի պարզվել: Ավելին, տուժողի աշխատանքային ղեկավարի ցուցմունքի համաձայն, դեպքի օրը` ժամը 11:30-ի սահմաններում, զանգահարել է տուժողին ու հրահանգել, որ ժամը 16:00-ի սահմաններում վճարի 2012թ. դեկտեմբերի վերջին և 2013թ. հունվարի տոնական օրերին երթուղային տաքսու ուղևորներից հավաքած ավելի քան 600.000 ՀՀ դրամը: Իսկ տուժողը ժամը 11:30-ի սահմաններում դուրս է եկել աշխատավայրից ու չի վճարել նշված գումարը, իսկ հեռախոսազանգերի վերծանումից հետևում է, որ ղեկավարը դեպքի օրը, մինչ ժամը 11:30-ը մի քանի անգամ զանգահարել է, սակայն այդ զանգերի նպատակի ու պատճառի կապակցությամբ վկան չի հարցաքննվել: Ավելին, միջոցներ չեն ձեռնարկվել տուժողի հեռախոսը առգրավելու և փորձաքննության ենթարկելու ուղղությամբ, ինչը ևս կարող էր գործով նշանակություն ունեցող արդյունք տալ:
Ամբաստանյալն իր ցուցմունքներում մշտապես նշել է, որ տուժողն իրեն գումար է տվել 15 տոկոսով, ինչի մասին նախաքննության ընթացքում ցուցմունքներ են տվել նաև տուժողի իրավահաջորդը և մի շարք վկաներ: Բացի այդ, հաստատվել է, որ տուժողը ամբաստանյալին չի տեղեկացրել պարտատերերի ով լինելու մասին, անգամ ամբաստանյալին ճանաչած առանձին պարտատերերի խնդրել է ամբաստանյալին չասել, որ իրեն պարտքով գումար են տվել: Այս կապակցությամբ նախաքննական մարմինը պատշաճ քննություն չի իրականացրել` պարզելու, թե տուժողի այդպիսի վարքագիծը ինչով է պայմանավորված եղել՝ գուցե պարտատերը ցածր տոկոսով է տվել, իսկ տուժողն ավելի բարձր տոկոսով է գումար տվել ամբաստանյալին:
«Դատարանի համար ավելի քան անհասկանալի է նախաքննական մարմնի կողմից առանձին տվյալների ոչ օբյեկտիվ ներկայացնելը»
Այսպես, նախաքննության արդյունքներով միաժամանակ հաստատվում է, որ տուժողի տրամադրության անկում և պարտքերի հետ կապված անհանգստություն նկատվել է 2012թ. դեկտեմբերի վերջերից, իսկ նա և ամբաստանյալը նախկին աշխատանքից ազատվել են 2012թ. հոկտեմբերին: Այսինքն, «եթե պայմանականորեն ընդունենք, որ ամբաստանյալը տուժողին սպառնացել է 2012թ. դեկտեմբերին, ապա նրանց միջև ծառայական ստորադասություն չի եղել, ուստիև, դատարանի գնահատմամբ, անբացատրելի է ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հատկանիշի մեղսագրումն ամբաստանյալին: Բացի այդ, նախաքննության ընթացքում տուժողի հարսը՝ վկա Սուսան Ամիրխանյանը ցուցմունք է տվել, որ ինքը տուժողին ասել է «...ես ու աղջիկս ցանկանում ենք վերադառնալ մեր տուն, սակայն նա ինձ ասեց, որ ոչ մի տեղ չգնաք, քանի որ իրեն սպառնացել են, որ մեզ վնաս կտան, տունը կվառեն, ... այդ բեմուրազը Սևանում բարեկամներ ունի, մեկ է Ծովիկին ոչ մի բան չի լինելու, իրեն են դատի տալու»: Մինչդեռ, մեղադրական եզրակացությունում վկայի ցուցմունքը ներկայացվել է հետևյալ բովանդակությամբ «...Սեդա Քոչարյանն իրեն սպառնացել է, որ տունը կվառի, ընտանիքի անդամներին կվնասի, դատի կտա, իրեն հզոր բարեկամներ ունի, միևնույն է իրեն ոչինչ չի լինի»:
Նախաքննական մարմինը, ըստ երևույթին, ամբաստանյալի մեղադրանքի առանցք է դիտել տուժողի կողմից կատարված այն գրառումը, որ «ես դառնում եմ Սեդա Քոչարյանի զոհը, ինձ խաբելով, վախեցնելով…»: Մինչդեռ, նույն գրառման շարունակությունից ուղղակի հետևում է, որ այսպես կոչված, վախեցնելը արտահայտվել է դատախազություն կամ ոստիկանություն դիմելու պատրաստակամությամբ: Ավելին, այդ նույն գրառումն ավարտվում է հետևյալ բառերով ՝«կախվեմ թե դատվեմ»: Իսկ մյուս գրառումներում տուժողը պարբերաբար նշել է «իմ ընտանիքին ոչ մեկի հետ գործ չունեք ես ինքս մեծ սխալ եմ գործել»: «Իմ մեռնելուց հետո ինձ համար ոչ մի բան չանեք ես արժանի չեմ: Ես իմ խելքից տուժվում եմ էլ չեմ կարող ապրել: Մեծ վնաս տալով իմ հարսիս, աղջկաս, հիմնարկին կամ պտի դատվեմ կամ մեռնեմ, ավելի լավ է մեռնեմ»: Սակայն այս գրառումներին որևէ կարևորություն չի տրվել:
Այսպիսով, դատարանն արձանագրել է, որ սույն քրեական գործի նախաքննության ընթացքում թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17, 25 հոդվածների պահանջների խախտում, համաձայն որոնց քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, պարզել ինչպես կասկածյալի և մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրանց արդարացնող հանգամանքները, և որ քրեական դատավարությունում ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի: Եվ գտել, որ ամբաստանյալ Սեդա Քոչարյանի փաստական գործողություններում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության դեպքը, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի համաձայն արդարացման դատավճռի կայացման հիմք է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը