ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻՊ-ը ՏՄՊՊՀ նախագահին. «Արտակ Շաբոյանը զեկույցը հանգամանալից չի ուսումնասիրել» 04/03/2014 19:04 | ԼՐԱՀՈՍ
Ինչպես և սպասվում էր, մարդու իրավունքների պաշտպանը 2013թ-ի զեկույցի հրպարակումից հետ, ստիպված է պատասխանել նաև դրանում հիշատակված պետական մարմինների մեկնաբանություններին ու հակադարձումներին:
«ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն անդրադարձել էր Օմբուդսմենի 2013թ. տարեկան զեկույցին, սակայն զեկույցը, ամենայն հավանականությամբ, հանգամանալից չի ուսումնասիրվել: Արտակ Շաբոյանը խոսում է օրենքի չիմացությունից, այն դեպքում, երբ ՏՄՊՊՀ-ի կողմից Զեկույցը սխալ է մեկնաբանվել, նենգափոխվել է դրանում բարձրացված խնդիրը և գերիշխող դիրքի առկայության մասին մտահոգությունը ներկայացվել է որպես Պաշտպանի կողմից պնդում, որ գերիշող դիրք ունենալն ինքնին անօրինական է»,- ասված է ՄԻՊ-ի պատասխան արձագանքում: Ի դեպ, նախօրեին նույն ձևակեպմամբ էլ ՏՄՊՊՀ նախագահն էր ՄԻՊ-ին մեղադրել օրենքի չիմացության մեջ:
Հիշեցնենք, Պաշտպանի զեկույցում գերիշխող դիրքի չարաշահման մասին բերվում էր շաքարավազի շուկայի օրինակը և նշվում. «2013 թվականի միայն առաջին եռամսյակում իրացված շաքարավազի 99,8%-ը բաժին է հասել «Ալեքս Գրիգ» ընկերությանը, սակայն, ըստ Հանձնաժողովի, դա գերիշխող դիրքի չարաշահում չի հանդիսացել»: Զեկույցն անդրադարձել էր նաև միևնույն կամ նման խախտումներ կատարած ընկերությունների նկատմամբ տուգանքների չհիմնավորված տարբեր չափեր նշանակելու փաստին, օրինակ` մի ընկերություն տուգանվել է, իսկ մյուսը` միայն նախազգուշացում ստացել:
ՏՄՊՊՀ-ն հերքել էր, որ իր կողմից կիրառվել են երկակի ստանդարտներ, մինչդեռ, ՄԻՊ-ը շարունակում է պնդել, որ «Հանձնաժողովին տրված տուգանքի չափի որոշման չափազանց լայն հայեցողությունը, ինքնին պարունակում է չարաշահումների և տարբերակված մոտեցումների ռիսկեր, առավել ևս, երբ սահմանված չեն պատասխանատվության չափի որոշման հստակ չափանիշներ»:
Պաշտպանի զեկույցը նաև եզրակացնում էր, որ հանձնաժողովի նկատմամբ հասարակության վստահությունը չափազանց ցածր է, ինչի վկայությունը 2013 թվականի ընթացքում քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների կողմից հանձնաժողովին ուղղված ընդամենը 68 դիմում-բողոքներն են: Այս դիտարկմանը Արտակ Շաբոյանը պատասխանել էր. «Միայն դիմում բողոքների քանակով չէ, որ որոշվում է այս կամ այն պետական կառույցի հանդեպ հասարակության վստահության չափը: Բացի այդ, պարզ չէ, թե ինչ չափանիշով է դիմումների քանակը համարվում սակավաթիվ կամ ոչ սակավաթիվ, ինչ վիճակագրական տվյալների վրա է հիմնված այդ եզրահանգումը»: ՄԻՊ-ն էլ մեկնաբանել է, թե ինչ չափանիշներով է առաջնորդվել նման եզրահանգում անելիս: «Երբ Հայաստանում կան տասնյակ հազարավոր ձեռնարկատերեր և միլիոնավոր սպառողներ, ՏՄՊՊՀ-ին 2013թ-ի ընթացքում վստահել է ընդամենը 68 դիմող (ամսական կտրվածքով՝ միջինը 6 դիմող): Մինչդեռ, տնտեսական մրցակցության խնդիրներով Օմբուդսմենը ստանում է բազմաթիվ բողոքներ: Արդյունքում, Հանձնաժողովի ստացած սակավաթիվ դիմումները վկայում են ոչ թե խնդիրների բացակայության, այլ Հանձանժողովի հանդեպ վստահության պակասի մասին»,- ասված է ՄԻՊ-ի` ՏՄՊՊՀ-ին ուղղված պատասխանի մեջ:
Ի դեպ, նշենք, որ ՄԻՊ-ն այսօր անդրադարձել է իր զեկույցին նաև այլ պետական մարմինների արդեն հրապարակված կամ սպասվող պատասխաններին: «Չնայած դրանցում տեղ են գտել արդեն ավանդական դարձած խայթոցներ ու բովանդակային անճշտություններ, սակայն պետական այդ մարմինների արձագանքը կիրթ է և հնարավորություն է ստեղծում ծավալել օգտակար հրապարակային բանավեճ»,-հայտարարում է ՄԻՊ գրասենյակն ու հավելում, որ անարձագանք կմնան միայն «էժանագին պիտակները»:
«Մեր կառույցին և արժեհամակարգին հարիր չէ մոլագարների կամ սադրիչների հետ լեզվակռիվը: Նման մարդիկ մեր կողմից պատասխանի չեն արժանանա, սակայն մեր պաշտպանությունն ինչպես միշտ մատչելի կլինի նաև նրանց համար»,- հայտարարում է ՄԻՊ-ը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից