Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Ադրբեջանցիներն ու թուրքերն աշխատում են վարձկանների միջոցով, իսկ մենք՝ հոգով 04/03/2014   22:41  |  ԼՐԱՀՈՍ

 
Վերջերս Արցախում տեղի ունեցած ՀՅԴ Միջմարմնական խորհրդաժողովի շրջանակներում Արցախ էր այցելել նաեւ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը, ով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգեւատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: Այս մասին տեղեկանում ենք «Հայ Դատի Կենտրոնական խորհուրդ»-ի պաշտոնական կայք-էջից:
 
Ստորև ներկայացնում ենք Գասպար Կարապետյանի հետ «Ապառաժի» հարցազրույցը:
 
- Հայ Դատի գրասենյակները ի՞նչ աշխատանքներ են ծավալում Եվրոպայում եւ, մասնավորապես, ինչ՞ աշխատանքներ են տարվում Արցախյան հիմնախնդրի հետ կապված:
 
-Անցյալ տարվանից Արցախի համար բավական աշխատանքներ կատարվեցին. հիմնեցինք Հայաստանի հետ բարեկամության խումբ եվրոպական խորհրդարանում: Ապրիլի 24-ին նրանց Հայաստան ենք բերել, այցելել Ծիծեռնակաբերդ: Եվրոխորհրդարանի եւ երկու ֆրանսիացի ազգային պատգամավորներից բաղկացած պատվիրակությունն այցելեց Արցախ, ունեցան տարբեր հանդիպումներ, դա մեծ ազդեցություն ունեցավ եվրոպական խորհրդարանի վրա: Նրանք այցելեցին Արցախ՝ որպես բարեկամական խմբեր, թեւ այս բարեկամական խմբերը պաշտոնական չեն, խորհրդարանի մաս չեն կազմում, սակայն նրանք գործում են խորհրդարանի ներսում: Այդ խմբերի մեջ էին բավականին հայտնի դեմքեր:
 
Անցյալ տարի հոկտեմբերի սկզբին կազմակերպեցինք գիտական խորհրդաժողով Արցախի պետական համալսարանի եւ Ֆրանսիական որոշ համալսարանների հետ, որին ներկա էին դասախոսներ, բելգիացի սենատորներ, այլ քաղաքական դեմքեր, նաեւ լրագրողներ, որոնց մեջ կար եւ թուրքական ծագում ունեցող լրագրող: Հոկտեմբերի 14-15-ին կազմակերպեցինք եվրոպահայության երրորդ համագումարը, որին մասնակցեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը եւ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:
 
Ձախէն՝ Գասպար Կարապետյան (Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու), Էլէնի Թէոխարուս (Եվրոխորհրդարանում՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ), Զոզեֆ Դոլ (Եվրոխորհրդարանի Եվրոպական Ժողովրդական Կուսակցութեան նախագահ), Բակո Սահակյան (ԼՂՀ Նախագահ), Արամ Ա. (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս), Հովիկ Աբրահամյան (ՀՀ ԱԺ խոսնակ), Ավետ Ադոնց (ՀՀ դեսպան -Պելգիա), Հակոբ Տեր Խաչատուրյան (Հայ Դատի Կեդրոնական Խորհուրդի նախագահ)
Ձախէն՝ Գասպար Կարապետյան (Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու), Էլէնի Թէոխարուս (Եվրոխորհրդարանում՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ), Զոզեֆ Դոլ (Եվրոպական Ժողովրդական Կուսակցութիւն եվրոխորհրդարանական խմբի նախագահ), Բակո Սահակյան (ԼՂՀ Նախագահ), Արամ Ա. (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս), Հովիկ Աբրահամյան (ՀՀ ԱԺ խոսնակ), Ավետ Ադոնց (ՀՀ դեսպան -Պելգիա), Հակոբ Տեր Խաչատուրյան (Հայ Դատի Կեդրոնական Խորհուրդի նախագահ)
 
ԼՂՀ նախագահը պաշտոնապես մուտք գործեց Եվրոպական խորհրդարան` ելույթ ունենալով ամենալավ սրահում եւ առիթ ունենալով ԼՂՀ պաշտքնական դիրքորոշումները հայտնելու: Սա պատմական դեպք էր, որովհետեւ առաջին անգամ չճանաչված պետության նախագահը կարողացավ պաշտոնապես մուտք գործել Եվրոպական խորհրդարան եւ իր խոսքն ուղղել բոլոր ներկաներին եւ՝ ոչ միայն, քանի որ այդ ելույթի խոսքերն ուղարկվեցին բոլոր պատգամավորների գրասենյակներ: Նաեւ նախագահը առիթ ունեցավ պաշտոնական հանդիպումներ ունենալ 12 եվրոպատգամավորների հետ, բարեկամության խմբի անդամների հետ: Հանդիպումները հրապարակվեցին լրատվամիջոցներում: Հանդիպում ունեցավ բելգիացի սենատորների հետ, նիդեռլանդների ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ, եւ այլն: Սա շատ մեծ առաջընթաց էր: Մի քանի զեկույցներ ունեցանք Արցախի հիմնահարցի հետ կապված: Պետք է նաեւ նշեմ, որ արդեն երկու տարի է՝ այն բառապաշարը, որ օգտագործում էին եւրոպացինեը, հիմա չեն գործածում, մասնավորապես «գրաված տարածքներ» արտահայտությունը:
 
- Ինչպե՞ս է իրականացվում ադրբեջանաթուրքական լոբբինգը Եվրոպայում եւ ի՞նչ հակաքայլեր են իրականացնում Հայ Դատի գրասենյակները:
 
- Թուրքիայի լոբբինգին մենք ծանոթ ենք տարիներ ի վեր. մենք իրար շատ լավ ենք ճանաչում: Ադրբեջանցիները նոր ֆակտոր են. նրանք հիմնականում սկսեցին ավելի ակտիվանալ 2002 թվականից՝ կապված իրենց կարողությունների աճի հետ: Ինչ վերաբերում է նրանց ֆինանսական կարողություններին, ապա պետք է նշեմ, որ մենք նրանց հետ մրցել չենք կարող: Նույնիսկ եթե ՀՀ-ն իր բոլոր ռեսուրսները տրամադրի, միեւնույն է՝ չենք կարող մրցել: Նաեւ պետք է նշեմ, որ մենք մեր գործունեության համար ՀՀ-ից մեկ եվրո անգամ չենք ստանում. մեր բոլոր ծախսերը հոգում է ՀՅԴ Բյուրոն, նաեւ մեզ օժանդակում են մեր եվրոպահայ հայրենակիցները, որոնք ունեն այդ հնարավորությունը:
 
Կարեւորը հարցերը ճիշտ ծրագրելն ու հասկանալն է, թե որտեղ պետք է ներկայացնես ու ինչպես, եւ շատ անգամ խուճապահար չպատասխանես թշնամուդ եւ ամեն անգամ չպատասխանես. պետք է պատասխանես ուղղորդված՝ ում որ պետք է: Մենք ամեն ինչ անում ենք նախապես ծրագրված, եւ ամեն անգամ, երբ իմանում ենք, թե ինչ պետք է անեն ադրբեջանցիները, որոշում ենք՝ թե արդյոք պետք է հակազդենք եւ ինչպես: Մինչեւ հիմա հաջողության ենք հասել: Սակայն պետք է նշեմ՝ իրենց մարդկային ներուժն անհամեմատելի է մեր մարդկային ներուժի հետ: Սակայն կան Հայ Դատի հանձնախմբեր ամբողջ եվրոպայի տարածքում, որոնց հետ անմիջական կապ ունենք: Այս պարագան մեզ շատ մեծ առավելություն է տալիս, քանի որ մեր աշխատանքներն իրականացնում ենք համադրաբար:
 
Կան մեր գաղութները, կա մեր ժողովուրդը, կա մեր տարիների փորձառությունը, որ ադրբեջանցիները փորձում են ընդօրինակել: Նրանք աշխատում են վարձկանների օգնությամբ, մենք՝ մեր հոգով. սա չափազանց տարբեր բաներ են:
 
Ամեն անգամ, երբ կազմակերպում ենք որևէ միջոցառում՝ Արցախի հետ կապված, մեծ աղմուկ են բարձրացնում, սակայն դա մեզ չի խանգարում մեր գործը վարելու: Այդպես եղավ, երբ Արցախ բերեցինք եվրոպատգամավորներին, եւ նրանց տված մեր պատասխանն այն էր, որ այս մարդիկ ազատ են եւ կարող են այցելել իրենց իսկ ցանկացած վայրը: Պետք է ասեմ, որ վերջին տարիներին մեր խորհրդարանական դիվանագիտությունը բավականին բարելավվել է եւ արդյունքներ է տալիս:
 
Դրա վառ օրինակը Եվրանեստին մեր մասնակցությունն է: Եվրանեստին մասնակցում էին 6 երկրներ՝ Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը (կազմից դուրս է եկել), որոնցից 4-ը՝ Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, համաձայնություն ունեին միմյանց հետ, Հայաստանը մենակ էր, բայց եւ այնպես՝ մեր դիվանագիտության շնորհիվ, Արտակ Զաքարյանի եւ Վահան Հովհաննիսյանի ղեկավարությամբ ոչ միայն կարողացանք հակազդել, այլեւ շատ անգամ կարողացանք ադրբեջանցիներին պարտության մատնել: Հայ Դատ եւ պետություն համագործակցությունը տալիս է իր պտուղները:
 
- Արդյոք կա՞ համագործակցություն ՀՅԴ Արցախի կառույցի հետ, եւ ինչպիսի՞ն է այդ համագործակցությունը:
 
- Պետք է նշեմ, որ Արցախի Հանրապետության հետ մենք շատ սերտ հարաբերություններ ունենք, եւ պետք է նշեմ անշուշտ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի դերը, որի հետ իհարկե մենք սերտ գործակցություն ունենք: Ապառաժի նախաձեռնությամբ, Արցախի ազատագրական շարժման 25-ամյակի առիթով կազմակերպեցինք հարցազրույցներ եւ եվրոպական խորհրդարանի անդամների հետ: Եվրոպական խորհրդարանի որոշ անդամներ հայտարարություններով հանդես եկան, որտեղ նշեցին, որ ընդունում են Արցախի ժողովրդի անկախություն ունենալու իրավունքը: Շնորհակալ ենք Արցախի Ապառաժի կառույցին նման նախաձեռնության եւ մեզ այս հարցում ուղղորդելու համար:
 
- Եվրոպական մի շարք երկրներում, մասնավորապես Ռումինիայում, Լեհաստանում եւ Ավստրիայում հիմնվեցին Հայ Դատի հանձնախմբեր: Ինչո՞վ էր պայմանավորված հենց այդ երկրներում Հայ Դատի հանձնախմբեր հիմնելը:
 
- Ամեն ինչ նախապես ծրագրված էր: Ռումինայում հայերը շատ վաղուց են ապրում եւ մեծ դերակատարություն են ունեցել միշտ, սակայն քաղաքական կյանքում չեն կարողացել լուրջ աշխատանքներ տանել: Եւ այսօր Ռումինիայում կա Մուստաֆա Քեմալի, Հեյդար Ալիեւի արձանները, եւ շատ անգամ Ռումինիայի արտաքին գործերի նախարարները մեզ համար վատ հայտարարություններով են հանդես եկել, ինչպես նաեւ Եվրոպական դատարանի որոշ ռումինացի պատգամավորների հետ ունենք լուրջ խնդիրներ, դրա համար անհրաժեշտություն կար հակազդելու այս ամենին: Արդեն որոշ պատգամավորների հակազդել ենք եւ առաջիկայում, հուսանք, ավելի բեղմնավոր աշխատանք կունենանք:
 
Լեհաստանը բավական ազդեցիկ է Եվրոպական խորհրդարանում, եւ այդ երկիրն է, որ Շվեդիայի հետ առավել շատ զբաղվել է մեր տարածաշրջանով: Եվրանեստի 60 պատգամավորներից, որ ունի Եվրոպական խորհրդարանը, 18-ը լեհ է, ուրեմն հասկանալի է, որ այդ երկիրը չէինք կարող անտեսել եւ հետաքրքրված չլինել: Ավստրիայում ունեինք երկու ընկերներ, որոնք աշխատում էին անհատաբար, սակայն պետք էր այնտեղ հանձնախումբ ունենայինք, քանի որ գտնվում է Կենտրոնական Եվրոպայում, փոքր երկիր է, սակայն կշիռ ունի: Անշուշտ, սա դեռ վերջնակետը չէ: Մենք այլ շրջանների մեջ մինչեւ տարվա վերջ կունենանք Հայ Դատի հանձնախմբեր, եւ պետք է փորձենք ամբողջ Եվրոպայում մեր ցանցը տարածել, քանի որ սա մեր ուժն է՝ ի հակակշիռ ադրբեջանաթուրքական միլիոնավոր դոլարների: Իրենք ունեն իրենց միլիոնները, վարձկանները, սակայն մենք ունենք մեր գաղութները, մեր նվիրյալ հայերը եւ մեր արդար պայքար ունենալու իրավունքը:
 
 

Արխիվ

[]