ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ որոշումը՝ Հրայր Թովմասյանի գնահատմամբ 04/03/2014 18:29 | ԼՐԱՀՈՍ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր, կառավարության նիստից հետո, վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողներին և հասարակությանը ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ ՍԴ-ի երեկվա որոշման իրավական գնահատականները:
Հաշվի առնելով հարցի կարեւորությունը՝ նախարարի գնահատականները ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ՝ առանց միջամտության։
«2006թ-ից, երբ Սահմանադրական փոփոխություններից հետո ընդունվեց նաև «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը, ունեինք հակասահմանադրական ճանաչված դրույթների ուժի մեջ մտնելու մի քանի ընթացակարգեր. Սովորական ընթացակարգը կայանում է նրանում, որ այն ակտերը, որոնք ՍԴ-ի որոշմամբ ճանաչվում են Սահմանադրությանը հակասող, ուժը կորցնում են ՍԴ-ի որոշման ուժի մեջ մտնելու պահից, սա ընդհանուր, սովորական ռեժիմն է: Բայց սրանից տարբերվող 3 ռեժիմներ կան։
Մեկը կանվանեմ առանձնահատկություն, մյուս 2-ը` ռեժիմներ: Առաջինը` այդ ակտերը ուժը կորցնում են ոչ թե ՍԴ-ի որոշման ուժի մեջ մտնելու պահից, այլ իրենց ընդունման պահից: Տեսության մեջ ընդունված է ասել, որ սրանք հիմնականում վերաբերում են առ ոչինչ ակտերին, որոնց ուժի մեջ մնալը անգամ այդ որոշմանը նախորդող ժամանակահատվածում (ընդունվելուց մինչև ՍԴ որոշումը) ինքնին կարող է խնդիրներ առաջացնել: Երկրորդ առանձնահատկությունը վերաբերում է քրեական և վարչական պատասխանատվություն սահմանող դրույթներին: Այս դեպքում ևս դրանք, ի տարբերություն այլ ակտերի, իրենց ուժը կորցնում են ոչ թե ՍԴ-ի որոշման պահից, այլ իրենց ընդունման պահից: Եվ այն բոլոր անձանց համար, ովքեր այդ հակասահմանադրական ակտով ենթարկվել են պատասխանատվության, հետադարձ ուժ է առաջանում: Եվ չորորդ հնարավորությունը, որը նախատեսված է օրենսդրությամբ, դա նույն` 68-րդ հոդվածի 15-րդ կետն է, որը սահմանում է այդ ուժը կորցնելու ավելի ուշ ժամանակահատված: «Եթե ՍԴ-ի գտնում է, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կամ դրա որևէ դրույթի ՍԴ-ի որոշման հրապարակման պահին Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչումը անխուսափելիորեն կառաջացնեն այնպիսի ծանր հետևանքներ հանրության և պետության համար, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմով նորմատիվ ակտի վերացմամբ հաuտատվելիք իրավական անվտանգությունը, ապա Սահմանադրական դատարանը կարող է, տվյալ ակտը ճանաչելով Uահմանադրությանը հակաuող, իր որոշման մեջ հետաձգել այդ ակտի իրավաբանական ուժը կորցնելը» և վերջին պարբերությունը` «Այդ դեպքում մինչեւ ակտի իրավաբանական ուժը կորցնելը, ակտը համարվում է Uահմանադրությանը համապատաuխանող»:
Սա Սահմանադրական իրավունքի տեսության մեջ կոչվում է հակասահմանադրականության հանդուրժում` ավելի մեծ վտանգից խուսափելու համար: Այսինքն, եթե ընդհանրապես կանոնակարգումներ չեղան, շատ ավելի վատ վիճակում կհայտնվենք: Ուստի նորից պիտի կրկնեմ, որ օրենքն ամբողջությամբ, նաև այն դրույթներով, որոնք ՍԴ-ի կողմից ճանաչվել են հակասահմանադրական, դրանք պահպանում են իրենց իրավաբանական ուժը` առավելագույնը մինչև ս/թ սեպտեմբերի 30-ը, որովհետև, եթե մինչ այդ օրենսդիրը փոփոխություններ կատարեց, բնականաբար, դրանք կվերաբերեն հենց այդ դրույթներին:
Անդրադառնամ նաև այն հարցին, թե պարտադիր կուտակայինը ուժի մե՞ջ է, թե՞ ուժի մեջ չէ: Ուշադրություն հրավիրեմ նաև այն դրույթների վրա, որոնք ՍԴ-ն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող.
7-րդ հոդված. Միայն վերնագիրը կարդամ, որպեսզի պարզ լինի. «Պարտադիր կուտակային վճարի դրույքաչափերը»: Հոդվածի 2-10 մասերն ուղղակի սահմանում են. «5-րդ հոդվածում նշված մասնակիցները, պայմանագրային եկամուտներից, ինչպես նաև որպես ինքնազբաղվող անձ ստացած եկամուտներից վճարվող կուտակային վճարը կատարում են 5 % և այլն»:
8-րդ հոդվածը `«Պարտադիր կուտակային վճարներ կատարելը»` «վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների անունից կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականությունը կրում են գործատուները, որպես հարկային գործակալ»:
37-րդ հոդված. «Մասնակիցների կողմից պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ընտրելու պարտականությունը», 38-րդ հոդված` «Կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը», 45-րդ հոդված` «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակցի հաշվին կատարվող վճարները և պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվներից գանձվող վճարները և կատարվող ծախսերը», 49-րդ հոդված` «Մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների վերադարձելիության երաշխավորումը» (խոսքն այս դեպքում վերաբերում է 2-րդ մասին), և 86-րդ հոդված` «Եզրափակիչ դրույթներ», ուժ-ի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ես կարդացի այն դրույթները, որոնք, կրկնում եմ, թեպետ վեճի առարկա էին, դիմող կողմը բարձրացրել էր նաև այս դրույթների սահմանադրականության հարցը, բայց ՍԴ-ը դրանք ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող:
Իսկ որո՞նք են, որ ՍԴ-ը ճանաչել է Սահմանադրությանը հակասող: Մի քանի դրույթներ ուղղակիորեն գտել է, որ հակասում էին Սահմանադրության 83-5 կետին, որով սահմանվում է, թե որ իրավահարաբերություններն են, որ պետք է սահմանվեն օրենքով: Բովանդակային առումով ի՞նչ է սահմանել կառավարությունը կամ ի՞նչ է սահմանել ԿԲ-ը: Մի դեպքում՝ վերաբերում է ինֆլյացիայի հետ կապված գնողականության մեթոդաբանության որոշմանը, մյուս դեպքում վերաբերում է ռիսկայնության գնահատման մեթոդաբանությանը, որոնք պետք է սահմանվեն ենթաօրենսդրական ակտերով: ՍԴ-ն սահմանել է, որ այն հանգամանքը, որ դրանք սահմանվել են ոչ թե օրենքով, այլ ենթաօրենսդրական ակտերով` կառավարության և ԿԲ-ի որոշումներով, հակասում է Սահմանադրության 83-5 հոդվածին: Սա` առաջին:
Երկրորդ դրույթը, որ հիմնականում վեճի առարկա է հանդիսանում, դա սեփականության իրավունքին է վերաբերում: Եվ այն դրույթները, որոնք այս ֆոնդերում ձևավորված միջոցները համարում են անձի սեփականություն, սակայն սահմանափակված է անձի կողմից դրանց տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունքը, ապա այդ մասով, ուշադրություն դարձրեք, որ ՍԴ որոշման մեջ նշվում է. «այդ մասով, որով չենք ապահովում յուրաքանչյուր անձի հայեցողությամբ իր սեփականությունը հանդիսացող աշխատավարձի տնօրինման, օգտագործան և տիրապետման իրավունքը և հանգեցնում են մարդու կամքից անկախ նրա սեփականության իրավունքի սահմանափակմանը, Ճանաչել ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածներին հակասող և անվավեր»: Այսինքն` այդ հոդվածները հակասահմանադրական են, այն մասով, որով առնչվում են սեփականության իրավունքին, նրա երեք հիմնական բաղադրիչներին:
Արդյո՞ք պիտի այս որոշումից հետո գործատուներն այդ վճարումները կատարեն, քաղաքացիները` իրենց ֆոնդերը ընտրե՞ն և չընտրելու դեպքում պատասխանատվություն առաջանալո՞ւ է, թե՞ ոչ:
Իմ ասածից ուղղակիորեն դա բխում է. Այս օրենքը կարող է գործել մինչև սեպտեմբերի 30-ը: Եթե մինչև սեպտեմբերի 30-ը այս օրենքը գործում է, ապա այս օրենքի բոլոր դրույթները ենթական են կիրառման և կառաջացնեն իրավական հետևանքներ, եթե որևէ անձի կողմից չկիրառվեն:
Ի՞նչ պիտի անի կառավարությունը մինչև այդ: Կստեղծվի աշխատանքային խումբ, որի մեջ կընդգրկվեն արդարադատության, ֆինանսների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ԿԲ-ի ներկայացուցիչները, որոնք պետք է ոչ միայն անդրադարձ կատարեն այս հակասահմանադրական ճանաչված դրույթներին, այլև ամբողջությամբ պիտի հաշվի առնեն ՍԴ իրավական դիրքորոշումները` սկսած պատասխանատվության սահմանումից , այլ արդյունավետ միջոցներից, որոնք ինքնին պետք է նպաստեն առավել արդյունավետ համակարգ ունենալուն»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից