ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքապետարանն արձագանքում է ՄԻՊ-ի զեկույցին, բայց շրջանցում Փակ շուկայի ու Կոմիտաս 5-ի հարցերը 04/02/2014 18:52 | ԼՐԱՀՈՍ
«ՄԻՊ 2013 թվականի զեկույցում որպես «թերություններ» մատնանշվել են խնդիրներ, որոնց մի մասում, օրենքը յուրովի մեկնաբանելու արդյունքում, հանգել են եզրակացության, ըստ որի քաղաքապետարանի գործունեությունը որակվել է որպես թերացում: Որոշ դեպքերում էլ ակնհայտորեն անտեսվել է կատարած աշխատանքը, այդպիսով թերևս փորձելով առավել «հնչեղ» դարձնել ներկայացված զեկույցը»,- Երևանի քաղաքապետարանն այսպես է արձագանքել ՄԻՊ գրասենյակի հրապարակած զեկույցին։ Հիշեցնենք, որ զեկույցում մատնանշվել էին քաղաքային իշխանության 2013թ-ի գործունեության ընթացքում հայտնաբերված մի շարք թերություններ` քաղաքային տրանսպորտի սակագինը բարձրացնելը, մեքենաների վճարովի կայանատեղերի ներդնելը, Փակ շուկայի և Կոմիտաս 5 հասցեում բողոքներով ուղեկցվող շինարարությունները, Նելսոն Ստեփանյանի անվան մանկական զբոսայգում տիրող այլասերվածությունը, մանկապարտեզների գերբեռնվածությունը, կենտրոնական փողոցների պարբերաբար ասֆալտապատելու և ծայրամասերի ավերված փողոցների համադրությունը, ինքնակամ շինությունների ու հաշմանդամների համար կառուցվող թեքահարթակների հարցերը:
Ինչ վերաբերում է տրանսպորտի սակագնին, ապա քաղաքապետարանը նշում է, որ որոշման վերաբերյալ հանրային քննարկումներ չկազմակերպելու պատճառն օրենսդրական նման պահանջի բացակայությունն է եղել:
«Միաժամանակ, հնարավոր չէ չնկատել, որ խնդրի առնչությամբ Երևանի քաղաքապետարանի հետագա բոլոր գործողությունները ուղղված են եղել խնդրի հնարավորին հրապարակային ներկայացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության իրազեկվածության աստիճանի բարձրացմանը»,- ասված է քաղաքապետարանի պատասխանում: Իսկ ավտոմեքենաների կայանատեղերի համակարգի ներդրման հետ կապված ՄԻՊ եզրահանգումները քաղաքապետարանը որակում է օրենքի յուրովի մեկնաբանության արդյունք: Գալով մանկական զբոսայգում տիրող վիճակին, քաղաքապետարանը տարակուսանք է հայտնում, թե «հասարակությանը հուզող գլոբալ խնդիրը չգիտես ինչու կապվում է տեղական ինքնակառավարման մարմնի գործունեության հետ»։
Իսկ մանկապարտեզների գերբեռնվածությունն ու սահմանված թվից շատ երեխաների առկայությունը խմբերում, քաղաքապետարանի կարծիքով, չի կարող ազդել երեխաների խնամքի վրա: Ինչ վերաբերում է նախկին թաղային համանքների ավագանիների համապատասխան որոշումներով մանկապարտեզների տարածքների վարձակալության տրամադրման խնդրին, ապա այս հարցն, ըստ քաղաքապետարանի, իր օրենսդրական և իրավական լուծումը կարող է ստանալ միայն վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտից հետո։
Գալով կենտրոնական փողոցների կրկնակի ասֆալտապատման հարցին, քաղաքապետարանը գրում է. «որևէ փողոց կրկնակի չի ասֆալտապատվել, իսկ մայրաքաղաքի փողոցները՝ անկախ դրանց տեղաբաշխման վայրից, յուրաքանչյուր տարի ասֆալտապատման ծրագրերում ընգրկվում են՝ ելնելով դրանց բարեկարգման աստիճանից և ծանրաբեռնվածությունից, մասնագիտական խմբի համապատասխան դիտարկումների արդյունքում։ Այս առումով ՄԻՊ գրասենյակի եզրակացությունները մասնագիտական որևէ խորքային վերլուծություն չեն պարունակում»։ Թեքահարթակների խնդիրն էլ քաղաքապետարանի մեկնաբանմամբ, այսօր չի առաջացել, բայց քաղաքապետարանը դրա հնարավորին արագ կարգավորումը համարում է իր գերակա ուղղություններից մեկը:
Հատկանշական է, որ ՄԻՊ զեկույցում արծարծված Փակ շուկայի, Կոմիտաս 5 հասցեում ապօրինի շինարարությունների հարցը քաղաքապետարանի արձագանքում ընդհանրական ձևակերպումով է ներկայացված:
«Մայրաքաղաքում ապօրինի շինարարությունը կանխելու համար քաղաքապետարանը բոլոր օբյեկտների նկատմամբ ձեռնարկել և ձեռնարկում է օրենսդրությամբ իրեն վերապահված միջոցները՝ առանց որևէ բացառության։ Ինչ վերաբերում է շինթույլտվության տրամադրման ընթացակարգի վերաբերյալ ՄԻՊ-ի որակավորմանը, ապա հայտարարում ենք, որ դրանք տրամադրվել և տրամադրվում են օրենսդրությանը համապատասխան՝ քաղաքաշինական նորմերի պահպանմամբ»,-ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից