ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը թրաֆիկինգի գործով չի կատարում իր իսկ որոշումը 04/02/2014 14:20 | Քրեական խրոնիկոն
Սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիկինգի մեջ մեղադրվող Բավական Խաչատրյանի դեմ գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց պաշտպան Ալբերտ Քարամյանի միջնորդությամբ:
Պաշտպանը հայտնել էր, որ դատախազին է բողոքարկել իր պաշտպանյալի նկատմամբ բռնության փաստով քրեական գործի հարուցումը մերժելու՝ քննիչի որոշումը և դեռևս պատասխան չի ստացել դատախազից: Ամբաստանյալը դատարանում հայտարարել էր, որ նախաքննության ընթացքում իր նկատմամբ բռնություն է կիրառվել, ինչի հետևանքով էլ ինքը ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել:
Ա.Քարամյանը հայտնել էր դատարանին, որ միայն դատախազի հիշյալ որոշումն ստանալուց հետո կկարողանա հանդես գալ պաշտպանական ճառով: Ի դեպ, մեղադրողն իր մեղադրական ճառում միջնորդել էր ամբաստանյալին դատապարտել 14 տարվա ազատազրկման:
Ըստ մեղադրանքի՝ Բավական Խաչատրյանը, ով, ըստ գործի նյութերի, աշխատել է «Լիդեր» աշխատանքի տեղավորման գործակալությունում՝ որպես մենեջեր, մարդկանց թրաֆիկինգի՝ սեռական շահագործման նպատակով կանանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, նրանց սեռական շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու դիտավորությամբ միավորվել է Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող կրտսեր քրոջ՝ Հերիքնազ Խաչատրյանի և մարդկանց շահագործման նպատակով ստեղծված կազմակերպված խմբի ղեկավար Նելլի Ներսիսյանի հետ:
Ապա ԱՄԷ ուղարկված յուրաքանչյուր աղջկա համար 600 դոլար ստանալու պայմանով անդամագրվել է նշված կազմակերպված խմբին, «իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կատարել են համապատասխան դերաբաշխում. Նելլի Ներսիսյանը, ղեկավարելով հանցավոր խմբի գործողությւոնները, անձամբ կատարել է հավաքագրված անձանց Դուբայ տեղափոխելու, մուտքի հրավեր ստանալու հետ կապված ծախսերը, ստացել է նրանց Դուբայ քաղաքում, վերցրել է անձնագրերը, կազմակերպել է նրանց սեռական շահագործումը, իսկ Բավական և Հերիքնազ Խաչատրյանները կատարել են կանանց հավաքագրմանը, Դուբայ տեղափոխելուն, փոխանցելուն, թաքցնելուն ուղղված գործողությունները:
Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության՝ կազմակերպված խմբի անդամները՝ Բավական Խաչատրյանի անմիջական մասնակցությամբ ավելի քան 4 տարի՝ 2008թ. հունիսից մինչև 2012թ. դեկտեմբեր, խաբեությամբ, վստահությունը չարաշահելու և վիճակի խոցելիությունն օգտագործելու միջոցով, շահագործման նպատակով, հավաքագրել և ԱՄԷ Դուբայ քաղաք են տեղափոխել երկու, հավաքագրել են մեկ, ինչպես նաև նույն եղանակով և նպատակով փորձել են հավաքագրել ևս երկու կանանց, սակայն «իրենց կամքից անկախ անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել»:
Մեղսագրվող արարքների համար Բավական Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-132-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը և թաքցնելը կամ ստանալը և հիշյալ արարքներ կատարելու փորձ:
Նշենք, որ գործը շարունակվում է քննվել դռնփակ, թեև դատարանը որոշում էր կայացրել՝ տուժողների հարցաքննությունը դռնփակ անցկացնելու մասին՝ ներկայումս դատաքննությունն ավարտվել է, և արդեն ընթանում է դատական վիճաբանությունների փուլը՝ նորից դռնփակ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից