ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Լեդի Հակոբի» եղբորորդու՝ Ստեփան Հակոբյանի գործով բոլոր բողոքները մերժվեցին 04/02/2014 18:37 | Քրեական խրոնիկոն
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերի գործով պաշտպանական ու մեղադրանքի կողմերի բողոքները:
Վերադաս դատարանն անփոփոխ թողեց Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանի 09.12.2013թ. դատավճիռը, որով Ստեփան Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ շահադիտական դրդումներով, պատվերով սպանության կազմակերպում, և դատապարտվել 15 տարվա ազատազրկման: Նշենք, որ Ս.Հակոբյանը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի, ով առավել հայտնի է «Լեդի Հակոբ» մականունով, եղբորորդին է։
Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի՝ նշանակված պատժաչափը չի համապատասխանում հանցագործության հանրային վտանգավորության աստիճանին և հանցագործության ծանր հետևանքներին. տուժող կողմը զրկվել է ոչ միայն հարազատից, այլև՝ ընտանիքի միակ կերակրողից: Ըստ տուժող կողմի ներկայացուցչի՝ ամբաստանյալի նկատմամբ պետք է նշանակվեր հոդվածով նախատեսված առավելագույն խիստ պատիժ՝ ցմահ ազատազրկում:
Իսկ ամբաստանյալ Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդում էր իր պաշտպանյալին ճանաչել անպարտ և արդարացված կամ բեկանել նույն դատարանի՝ 06.03.2013թ.` ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշումը, բավարարել այն և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության: Մերժելու դեպքում պաշտպանը միջնորդում է մասնակիորեն բեկանել և փոփոխել դատավճիռը և Ստեփան Հակոբյանի նկատմամբ նշանակել առավել մեղմ պատիժ:
Ըստ պաշտպանի՝ մեղադրանքը հիմնավորված ու ապացուցված չէ, նախաքննական մարմինը կամայականորեն է գործել և արդյունքում նախաքննությամբ ու դատաքննությամբ թույլ են տրվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ՀՀ սահմանադրության ու քրեական դատավարության օրենսգրքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա և խաթարել բուն արդարադատության էությունը:
Մասնավորապես, ըստ պաշտպանի, 2007թ. սեպտեմբերի 1-ից հետո նախաքննության մարմնի կայացրած որոշումները, ձեռք բերած ապացույցներն ու ինքնին մեղադրական եզրակացությունն ապօրինի են, քանի որ հիշյալ ժամանակահատվածից սկսած՝ չեն երկարացվել նախաքննության ժամկետները: Որպես ապացույց են դիտվել հեռախոսային համարների ելքային ու մուտքային զանգերի վերծանումները, որոնք ձեռք են բերվել օրենքի խախտմամբ՝ առանց դատարանի համապատասխան որոշման: Դատարանը խախտել է արդար դատաքննության և անմեղության կանխավարկածի սկզբունքները՝ բուն սպանության գործով դեռևս 2007թ. դատավճռով հաստատված համարելով Ստեփան Հակոբյանի մեղադրանքը:
Երեմ Սարգսյանը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու է Վճռաբեկ դատարան:
Հիշեցնենք, որ Սեդրակ Զատիկյանն սպանվել է 2006թ. հունիսի 22-ին` Սեբաստիա փողոցում: Արձակված կրակահերթից մահացել էր նաև պատահական մի անցորդ՝ երեք անչափահաս երեխաների մայր Կարինե Սարգսյանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
- 01/21/2025 23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել