ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ է «Ֆեյքերի» օրինագիծը դիմադրություն առաջացրել 03/31/2014 13:42 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ էր կազմակերպել` «Վիրավորանքը և զրպարտությունը համացանցում առկա հիմնախնդիրները և առաջարկվող օրենսդրական լուծումները» թեմայով:
Լսումների կազմակերպման նպատակն է հրապարակային քննարկման արդյունքում վեր հանել ոլորտում առկա հիմնախնդիրները, դրանց պատճառները և քննարկել հնարավոր օրենսդրական նախաձեռնությունը, քանի որ, այսպես կոչված, «Ֆեյքերի մասին» պայմանական անվանումն ստացած օրինագիծն արդեն իսկ բուռն քննարկումների առիթ է դարձել:
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն այսօր նշեց, որ նախագծի շրջանառության մեջ դնելը դեռ չի նշանակում, թե ամեն ինչ ավարտված է, այլ, հակառակը՝ սրանով դեռ նոր են սկսվում քննարկումները շահագրգիռ կողմերի հետ:
«Ինտերնետային լրատվամիջոցների եւ սոցցանցերի սրընթաց զարգացումն ստիպել է քննարկել դրանցում առկա վիրավորանքներն ու զրպարտությունները»,- ասաց նա՝ հավելելով, որ նախագծի հեղինակները ոչ թե խնդիր են դրել սահմանափակել ԶԼՄ-ների գործունեությունը, այլ՝ «առկա խնդիրները մտցնել ողջամիտ, բալանսավորված դաշտ»:
Մինչդեռ, լրագրողական կազմակերպությունները պնդում են, որ օրինագիծը պետք է ընդհանրապես հանվի շրջանառությունից։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանն այսօր լսումների ընթացքում կարծիք հայտնեց, թե նախագիծը վտանգավոր է լրատվամիջոցների համար:
«Շատ գործիչներ զրպարտանք են համարում այնպիսի տեղեկություններ, որոնք բոլորովին էլ վիրավորանք ու զրպարտություն չեն։ Այսինքն՝ ստացվում է, որ մարդիկ, որոնք քննադատությունը սվիններով են ընդունում, միանգամից զանգելու են ու պահանջեն հեռացնել մեկնաբանությունները, ապա դիմելու են դատարան։ Լրատվամիջոցը ստիպված է լինելու առավոտից երեկո մեկնաբանություններին հետեւել ու հասկանալ, թե որքանով են մեկնաբանությունները զրպարտություն պարունակում, որքանով՝ ոչ»,- նշեց բանախոսը:
Մյուս կողմից, ըստ Աշոտ Մելիքյանի, օրենքի նախագծի առաջարկած կարգավորումներն իրականում անիմաստ են, քանի որ նման կարգավորման հնարավորություն ներկա օրենսդրական դաշտն արդեն իսկ տալիս է:
«Այդ բոլոր խնդիրները գործող օրենսդրությամբ կարելի է լուծել։ Մասնավորապես՝ դիմել խմբագրությանը, պահանջել, որ զրպարտչական մեկնաբանությունը հեռացվի, հակառակ դեպքում դիմել դատարան»,-ասաց նա՝ հավելելով, թե այս օրենքի ընդունման դեպքում Հայաստանում մեծանալու է գրաքննությունը։
Սակայն Դավիթ Հարությունյանն այս տեսակետը չընդունեց: Նրա կարծիքով՝ նման տեսակետները նախագծի ոչ ճիշտ մեկնաբանության հետևանք են:
«Ակնհայտ է, որ ոչ բոլորն են հասկացել մեր առջեւ դրված հիմնական խնդիրները: Քննարկումներն այլ ուղով են գնացել, քննարկվել են նախագծում տեղ չգտած նորմեր ու թյուրընկալումների տեղիք տվել»,- հայտարարեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, ով, հիշեցնենք, նաև այս օրենքի համահեղինակն է:
Դավիթ Հարությունյանից բացի խնդրահարույց օրինագիծը հեղինակել են ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Թեւան Պողոսյանը, Էլինար Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Հեղինե Բիշարյանը, Էդմոն Մարուքյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արմեն Ռուստամյանը և Գագիկ Ջհանգիրյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից