Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Մեղադրանքներից մեկով արդարացվեց, մյուսով համաներվեց 03/29/2014   16:17  |  ԳՈՐԾ #

 
Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի բնակիչ, անշարժ գույքի առուվաճառքով զբաղվող գործակալության տնօրեն, ամբաստանյալ Կարեն Հովհաննիսյանը դատավճռով արդարացվել է առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքում: Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է նաև փաստաթուղթ կեղծելու ու օգտագործելու մեղադրանքի մասով գործը կարճվել է՝ համաներման կիրառմամբ:
 
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Կարեն Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 178-րդ  հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, և 325-րդ  հոդվածի 1-ին մասով՝ փաստաթուղթ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը:
 
Նախաքննական մարմինը պնդում էր, որ նա կազմել է կեղծ միասնական տեղեկանք՝ նույն գյուղում գտնվող իր տունն իբրև արգելանքի տակ չգտնվելու վերաբերյալ, որը ներկայացրել է Արմավիրի տարածքային նոտարական գրասենյակ:
 
Ապա Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ Համազասպ Ավետիսյանի հետ կնքել փոխառության և անշարժ գույքի գրավի պայմանագիր, համաձայն որի՝ վերջինիցս ստացել է առանձնապես խոշոր չափերի` 6.570.000 ՀՀ դրամ գումար և հափշտակել այն։ 
 
Երբ փոխառության պայմանագրում նշված 10-օրյա ժամկետը լրանալուց հետո Համազասպ Ավետիսյանը դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանում՝ գրավադրված անշարժ գույքի նկատմամբ իր իրավունքի պետական գրանցում կատարելու համար, պարզվել է, որ այն գտնվում է արգելանքի տակ։
 
Դատաքննությամբ հիմնավորվել էր, որ քրեական գործով տուժող Համազասպ Ավետիսյանը 2013թ. հունիս ամսին դիմել է անշարժ գույքի առուվաճառքով զբաղվող գործակալության տնօրեն, ամբաստանյալ Կարեն Հովհաննիսյանին ու խնդրել Էջմիածին քաղաքում իր համար ձեռք բերել բնակարան։
 
Համազասպ Ավետիսյանը հայտնել է, որ ունի 19.000  ԱՄՆ դոլար կանխիկ գումար և հաշվի առնելով իրենց միջև արդեն իսկ ստեղծված մտերմությունը՝ խնդրել է, որ բնակարանի արժեքը չգերազանցի 30.000 ԱՄՆ դոլարը։
 
Հետագայում հաշվի առնելով ձևավորված ընկերական հարաբերությունները, իր ձեռնարկատիրական գործունեության համար առաջացած անհրաժեշտությունից ելնելով՝ ամբաստանյալ Կարեն Հովհաննիսյանը դիմել է Համազասպ Ավետիսյանին՝ փոխառությամբ 16.000 ԱՄՆ դոլար գումար տրամադրելու խնդրանքով՝ պարտավորվելով գումարը վերադարձնել 10 օր անց։
 
Համազասպ Ավետիսյանը, ամբողջությամբ վստահելով Կարեն Հովհաննիսյանին, համաձայնվել է գումարը տրամադրել։ 
 
Համազասպ Ավետիսյանի առաջարկով նրանք գնացել են Արմավիրի տարածքային նոտարական գրասենյակ և կնքել փոխառության, ինչպես նաև՝ անշարժ գույքի գրավի պայմանագիր, համաձայն որի՝ Համազասպ Ավետիսյանը փոխառությամբ Կարեն Հովհաննիսյանին առձեռն տվել է 6.570.000 ՀՀ դրամ գումար` մինչև 20.07.2013թ. վերադարձնելու պայմանով։
 
Ընդ որում, մինչև գործարքի կնքելն ամբաստանյալ Կարեն Հովհաննիսյանը ցույց է տվել 04.06.2013թ. ամսաթվով իբր կադաստրի կողմից տրված, իրեն ու իր ընտանիքի անդամներին պատկանող, Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում գտնվող տան վերաբերյալ իր կողմից կեղծված միասնական տեղեկանքը։
 
Ամբաստանյալ Կարեն Հովհաննիսյանը ժամանակին չի կարողացել վերադարձնել փոխառությամբ վերցված գումարը և պարբերաբար հեռախոսային կապի մեջ է եղել Համազասպ Ավետիսյանի ու նրա եղբոր հետ և խոստացել պարտքերը ստանալուն պես վերադարձնել փոխառությամբ վերցված գումարը։
 
Այն վերադարձնելն  ուշացնելու պատճառով գրավադրված տունն իր անվամբ ձևակերպելու նպատակով Համազասպ Ավետիսյանը 13.08.2013թ. դիմել է կադաստրի Արմավիրի մարզային ստորաբաժանմանը, մի քանի օր անց տեղեկացել է, որ իր դիմումը կասեցվել է, իսկ 22.08.2013թ. կադաստրի ստորաբաժանումում իմացել է, որ Կարեն Հովհաննիսյանի կողմից գրավադրված բնակելի տունը գտնվում է արգելանքի տակ: Նույն օրն էլ հանդիպել է Կարեն Հովհաննիսյանին, որն էլ խոստացել է մեկ շաբաթում ամբողջությամբ վերադարձնել փոխառությամբ վերցված գումարը։
 
Դեռևս նախաքննության ընթացքում՝ 29.09.2013թվականին, ամբսատանյալ Կարեն Հովհաննիսյանը Համազասպ Ավետիսյանին վերադարձրել է փոխառությամբ վերցված գումարից 4.000  ԱՄՆ դոլարը, իսկ 22.12.2013թ. վերջինիս է վերադարձվել մնացած՝ 12.000  ԱՄՆ դոլարը, և նույն օրը Համազասպ Ավետիսյանը դիմում է ներկայացրել նախաքննական մարմնին ու հայտնել, որ Կարեն Հովհաննիսյանի կողմից փոխառությամբ իրենից վերցված գումարն ամբողջությամբ վերադարձվել է և վերջինից նյութական որևէ պահանջ չունի։
 
Ամբաստանյալ Կարեն Հովհաննիսյանը, հասկանալով, որ փաստաթղթի կեղծիք է կատարել ու այն բացահայտվել է, նշված միասնական տեղեկանքի պատրաստման համար օգտագործած իրենց հիմնարկի գունավոր տպիչը կոտրել ու նետել է, իսկ համակարգիչը վաճառել անծանոթ քաղաքացու։ 
 
Դատարանը գտել  է, որ ամբաստանյալ Կարեն Հովհաննիսյանը կատարել է հանցանք՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 325-րդ  հոդվածի 1-ին մասով՝ փաստաթուղթ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, որի համար էլ պետք է պատասխանատվություն կրի, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ  հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, մեղադրանքն, ըստ դատարանի, հիմնավոր չէ ու այդ հոդվածով չի կարող կայացվել մեղադրական դատավճիռ՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով։ 
 
Դատարանը ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Կարեն Հովհաննիսյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել ու արդարացրել է` արարքում հանցակազմի բացակայության հիմքով: 
 
Միաժամանակ դատարանը «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի՝ 03.10.2013թ. որոշման կիրառմամբ Կարեն Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ  հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճել է և քրեական հետապնդումը՝ դադարեցրել։
 
 

 


Արխիվ

[]