Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Արմեն Մովսիսյան. «Նաիրիտ»-ի պարտքը պետական բյուջեի վրա չի մնա 03/27/2014   15:04  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման և «Նաիրիտ Գործարան»-ի վերագործարկման ծրագրերին:
 
Ինչ վերաբերում է ատոմակայանին, ապա այսօր կառավարության նիստում ընդունված որոշմամբ, փաստորեն, արդեն պաշտոնապես հաստատվել է, որ ՀԱԷԿ նոր էներգաբլոկի կառուցման ծրագիրը, որն, ի դեպ, նախկինում արված պաշտոնական հայտարարություններով արդեն 2016-ին պիտի ավարտված լիներ, դարձյալ հետաձգվում է՝ այս անգամ արդեն անժամկետ: Փոխարենը կառավարությունը փորձելու է ևս 15 տարով երկարացնել գործող էներգաբլոկի կյանքը: Ի դեպ, դրա շահագործման ժամկետն ավարտվում է2016թ.:
 
Պատասխանելով հարցին, թե ինչն է պատճառը, որ նոր Էներգաբլոկի կառուցումը հերթական անգամ հետաձգվում է, նախարար Արմեն Մովսիսյանը նշեց համաշխարհային ֆինանսատնտեսական  ճգնաժամն ու Ֆուկուսիմայի ատոմակայանի վթարը:
 
«Հիմա, քանի որ որոշակի հանգստություն է տիրում այդ դաշտում, արդեն կփորձենք նորից ակտիվացնել աշխատանքները»,- նշեց նախարարը և կարծիք հայտնեց, որ նոր ատոմակայանն առաջիկա 15 տարիների ընթացքում կկառուցի «Ռոսատոմ»-ը:
 
Հիշեցնենք՝ ռուսական այս ընկերությունը տարիներ առաջ համաձայնել էր մասնակցել նոր էներգաբլոկի կառուցմանը՝ 50-50 պայմանով, բայց հայկական կողմին այդպես էլ չհաջողվեց համաֆինանսավորող գտնել:
 
Ինչ վերաբերում է երբեմնի արդյունաբերական հսկա «Նաիրիտ Գործարան»-ի վերագործարկման խնդրին, ապա Արմեն Մովսիսյանը լրագրողներին հայտնեց, որ ներկա փուլում բանակցությունները շարունակվում են, և արդյունքների մասին կհայտնվի, երբ կավարտվեն  տեխնիկատնտեսական հիմնավորումները և կկազմվի գործարանի վերագործարկման ճանապարհային քարտեզը:
 
Իսկ մինչ այդ Էներգետիկայի և բնականա պաշարների նախարարը հաստատեց միայն այն տեղեկությունները, որ գործարանում աուդիտ իրականացրած անգլիական ընկերությունը գործարանի արտադրական ներկա տեխնոլոգիայի վերաբերյալ դրական եզրակացություն է տվել:
 
Անդրադարռնալով «Նաիրիտ»-ի ունեցած պարտքերին և դրանք դատարանի վճռով բռնագանձելու խնդրին՝ նախարարը հերքեց այն մտավախությունը, թե դրանք կարող են ի վերջո ավելանալ ՀՀ պետական պարտքին:
 
«Դրանք բյուջեի հետ ոչ մի կապ չունեն, վերագործարկման ծրագրի մեջ է ներառվելու»,- ասաց նախարարը:
 
Հիշեցնենք՝ օֆշորային գոտում գրանցված Rhinoville Property Limited ընկերության կառավարման շնորհիվ՝ 2006թ. ի վեր «Նաիրիտ»-ը շուրջ 300 մլն դոլարի պարտքեր է կուտակել, այդ թվում նաև` Միջպետական բանկին: Բանկն էլ դիմել է Մոսկվայի արբիտրաժային դատարան, որն էլ բավարարել է հայցը`«Նաիրիտ»-ի սեփականատեր Rhinoville Property Limited ընկերությունից 107.95 միլիոն դոլար ու ևս 25.183 մլն դոլար հենց «Նաիրիտից» հօգուտ Միջպետական բանկի բռնագանձելու վերաբերյալ որոշում կայացնելով:
 
Բայց քանի որ այս ընկերությունն արդեն ասպարեզում չկա, իսկ «Նաիրիտը» անհայտ հանգամանքներում ձեռք է բերել Rhinoville-ին պատկանող իր իսկ բաժնետոմսերը, ընդ որում՝ վաճառքի գնից մի քանի անգամ էժան գնով, ապա այժմ պետք է վճարի ոչ միայն իր, այլև՝ Rhinoville-ի պարտքը:
 
Իսկ եթե «Նաիրիտ»-ն ի վիճակի չլինի վճարելու, մտավախություն կա, որ պարտքը կմնա ՀՀ կառավարության վրա, քանի որ ՀՀ կառավարությունը ոչ միայն վարկի երաշխավոր է հանդիսացել, այլև «Նաիրիտ»-ի 10% բաժնետերն է:
 
Ի դեպ, նախարարը չպատասխանեց նաև հարցին, թե որտեղից է ՀՀ կառավարությունը միջոցներ վերցնում գործարանի աշխատակիցների աշխատավարձերի պարտքերը ժամանակ առ ժամանակ վճարելու համար: Միայն ասաց, որ դրանք ևս բյուջեի վրա չեն մնա, այլ կներառվեն վերագործարկման ծրագրի մեջ:
 
 
Հեղինակ՝ Նելլի Դանիելյան
 
 
 

Հարակից հրապարակումներ`

10:33 27/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Նաիրիտ»-ի ներկա տնօրինությունը նախկին տնօրենի հայտարարությունը «էժանագին շոու» է որակում
12:54 26/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Նաիրիտ»-ը կաշխատի, եթե լինի քաղաքական կամք. Նախկին տնօրեն
21:50 25/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայաստանի արտաքին պարտքին կարող է գումարվել 300 մլն դոլար
09:45 13/03/2014  |  ՄամուլԴԱՀԿ-ն ունի հստակ ցուցում ոչ մի միջոց «Նաիրիտ»-ի դեմ չձեռնարկել
12:52 25/02/2014  |  ԼՐԱՀՈՍ«Նաիրիտ»-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն սատարող ցույց է հրավիրվում
15:49 01/02/2014  |  ԼՐԱՀՈՍ ՀՅԴ-ն հետամուտ կլինի «Նաիրիտ»-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը
10:22 07/11/2013  |  Մամուլ«168 ԺԱՄ»: «Նաիրիտ»-ի գործում՝ մութ թունելի վերջում լույսի նշույլնե՞ր
22:57 30/10/2013  |  ԼՐԱՀՈՍ«Նաիրիտի» դեմ Մոսկվայում ընթացող դատական գործը շարունակվում է
11:13 29/08/2013  |  Մամուլ «168 ԺԱՄ»:«Նաիրիտ»-ի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է
12:41 23/07/2013  |  ԼՐԱՀՈՍ«Նաիրիտում» աշխատավարձ դեռ չեն վճարել

Արխիվ

[]