ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերաքննիչ դատարանը մերժեց թե ամբաստանյալ - ոստիկանների պաշտպաններին, թե մեղադրող դատախազին 03/26/2014 09:51 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Շորթմամբ խոշոր չափերի կաշառք պահանջելու եւ ստանալու ոստիկանների քրեական գործով ներկայացված բոլոր վերաքննիչ բողոքները մերժվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից:
Քրեական գործով 4,5-ական տարվա ազատազրկման են դատապարտվել երեք ոստիկաններ, ինչը միանշանակ չեն ընկալել թե պաշտպանները եւ թե մեղադրողը: Վերջինիս գնահատմամբ, ոստիկանների նկատմամբ պետք է նշանակել ավելի խիստ պատիժ, իսկ պաշտպաններն էլ գտնում են, թե մեղադրանքը հիմնավոր չէ:
Իսկ Վերաքննիչ դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական է, իսկ պատիժներն էլ` համաչափ` ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով, ի դեպ, վերաորակվել էր մեղադրյալ ոստիկանների գործողություններին նախաքննական մարմնի տված իրավական գնահատականը:
Այսպես, առաջին ատյանի դատարանի եզրահանգմամբ՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր Էդուարդ Զաքարյանը, նախնական համաձայնության գալով նույն բաժանմունքի օպերլիազոր Գևորգ Գևորգյանի, ինչպես նաև՝ բաժանմունքի պետ Վաղինակ Վարդանյանի հետ, որպես պաշտոնատար անձ՝ շորթմամբ պահանջել են խոշոր չափերի կաշառք` բերման ենթարկված Դավիթ Եդիգարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակներում գործողություններ չկատարելու համար:
Դատարանը գտել է, որ ամբաստանյալներին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումներում և մեղադրական եզրակացության եզրափակիչ մասում նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատված` սակարկությունների վերաբերյալ փաստական տվյալները չեն արտացոլվել:
Դա, ըստ դատարանի, թեև առերևույթ չի խախտել գործով ամբաստանյալների իրավունքները, սակայն իրականում հանգեցրել է նախաքննության փուլում դատավարության մրցակցային բնույթի և մրցակցության սկզբունքի, արդար դատաքննության (հատկապես` արդարության և կողմերի հավասարության) սահմանադրական սկզբունքի խախտմանը և իրական հնարավորություն չի տվել պաշտպանական կողմին, տվյալ դեպքում` ամբաստանյալ Էդ.Զաքարյանին և մյուսներին, դեռևս մինչդատական վարույթից ընկալելու կաշառքի առանձնապես խոշոր չափի վերաբերյալ նրանց ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը, օբյեկտիվությունը և իրավաչափությունը։
Մեղադրողն, ով ի դեպ, մեղադրական ճառում միջնորդել էր դատապարտել նրանց 8-ական տարվա ազատազրկման, գտնում էր, որ առաջին ատյանի դատարանը դատական սխալ է թույլ տվել՝ վերաորակելով մեղսագրվող արարքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետից՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը, նույն հոդվածի 3-րդ մասին 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանքի՝ շորթմամբ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով կաշառք ստանալը: Մեղադրողն, ում բողոքը Վերաքննիչ դատարանում ներկայացնում է մեղադրող Արթուր Երիցյանը, միջնորդում էր բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ անցյալ տարվա նոյեմբերի 29-ի դատավճիռը, ամբաստանյալներին մեղավոր ճանաչել նախկին մեղադրանքում և նշանակել համաչափ պատիժ:
ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի պետ Վաղինակ Վարդանյանի պաշտպան Կարեն Հակոբյանը, հակառակը, գտնում էր, որ քննությամբ ձեռք չի բերվել գեթ մի ապացույց, որ կաշառք ստանալու վերաբերյալ իր պաշտպանյալի ու ամբաստանյալ օպերլիազորների միջև ձեռք է բերվել նախնական համաձայնություն: Ուստի՝ պաշտպանը միջնորդում էր ճանաչել իր պաշտպանյալի անմեղությունը:
Օպերլիազոր Գևորգ Գևորգյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը գտնում էր, որ դատավճիռը հիմնավորված չէ գործով ձեռք բերված ապացույցներով, առավելություն է տրվել մեղադրող ապացույցներին և ենթադրությունների հիման վրա կայացվել դատավճիռ: Ըստ պաշտպանի՝ գումարի խոսակցություններն առնչվել են այլ թեմայի՝ ամբաստանյալ Էդուարդ Զաքարյանի հոր գերեզմանի բարեկարգման գումարի պարտքին, ինչը հաշվի չի առնվել դատարանի կողմից: Փաստաբանի ներկայացմամբ, թմրանյութ օգտագործելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկված տուժող Դավիթ Եդիգարյանին վարչական պատասխանատվության ենթարկելու որևէ լիազորություն ամբաստանյանները չեն ունեցել, ուստի՝ Է.Զաքարյանը պետք է մեղադրվեր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով՝ խարդախություն: Այդ դեպքում դատարանը կկայացներ օբյեկտիվ դատական ակտ, իսկ ամբաստանյալներ Վ.Վարդանյանն ու Գ.Գևորգյանը կարդարացվեին: Պաշտպանը միջնորդել էր իր պաշտպանյալ Գ.Գևորգյանին արդարացնել, կամ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, կամ նշանակել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ:
Էդուարդ Զաքարյանի պաշտպան Արշակ Կարապետյանն էլ նշել էր, որ դատաքիմիական փորձաքննության մաքուր կամ կեղտոտ լինելը դուրս է օպերլիազորի լիազորությունների շրջանակից, ուստի՝ արարքը պետք է որակվի որպես խարդախության փորձ:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից