ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրանտ Բագրատյանի պարտությունը հաստատվեց՝ Վճռաբեկ դատարանը վերադարձրել է բողոքը 03/26/2014 21:47 | Քաղաքացիական իրավունք
ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրել է ԱԺ պատգամավոր Հ.Բագրատյանի ներկայացուցչի և Հարություն Կարապետյանի վճռաբեկ բողոքը` գիտնական Մանյա Հակոբյանն ընդդեմ ՀՀ նախկին վարչապես, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի և Հարություն Կարապետյանի` հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ հայցադիմումի գործով:
Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանի ներկայացուցիչը և Հարություն Կարապետյանն պահանջում էին բեկանել Վերաքննիչ դատարանի 04.12.2013 թվականի որոշումը և փոփոխել այն` Մանյա Հակոբյանի հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել, կամ բեկանել Վերաքննիչ դատարանի 04.12.2013 թվականի որոշման` հայցը բավարարելու մասով բողոքը մերժելու մասը և փոփոխել այն` հայցը մերժել, կամ ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 04.12.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանը գտել է, որ բողոք բերած անձանց փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:
Վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ բողոք բերած անձանց փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված` գործի ելքի վրա ազդած դատական սխալ` նյութական կամ դատավարական իրավունքի խախտում:
Հայցվոր, գիտնական Մանյա (Մանե) Հակոբյանը 1990-ականներից 2011 թվականների ընթացքում ստեղծել է մտավոր գործունեության արժեք՝ «ՀՀ գիտության և կրթության ոլորտների համակարգային վերափոխման և կայուն զարգացման ծրագիր» ստեղծագործությունը: Հեղինակը որոշել է այն առաջարկել Հայաստանի քաղաքական ուժերին:
Ծրագիրը ներկայացվել է նաև Հայ ազգային կոնգրեսին, սակայն զգալով, որ իր ծրագիրը յուրացվում է` Մանյա Հակոբյանը ձեռնարկել է իր իրավունքները պաշտպանելուն ուղղված քայլեր: Սակայն դրանք չեն ունեցել անհրաժեշտ արդյունքները: Մանյա Հակոբյանը 30.04.2010 թվականին գրանցել է իր ստեղծագործությունը «Հայհեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության ՀԿ-ում, ինչի համար ստացել է նաև հավաստագիր:
Պատասխանողներ Հրանտ Բագրատյանը և Հարություն Կարապետյանը, ըստ հայցվորի, յուրացրել են իր ծրագրի գիտության բաժինը՝ անբարեխիղճ արտատպել են ծրագիրը, իրական հեղինակին չեն հիշատակել, ստեղծագործությունը ներկայացրել են իրենց անվան ներքո, հրապարակել են զանգվածայնորեն, գործել են առանց հեղինակի թույլտվության և նրան վարձատրելու:
Պատասխանողների կողմից 2011 թվականի օգոստոսի 7-ին «Facebook» սոցիալական ցանցի «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» էջում, որը հանրամատչելի էջ է և ընթերցվում է առնվազն 4.400 քաղաքացու կողմից, վերջիններս հրապարակել են «Նախագիծ ՀՀ գիտության ոլորտի համակարգային բարեփոխումների ծրագիր» վերտառությամբ գրագողություն` Մանյա Հակոբյանի աղավաղած ծրագիրը` «հեղինակներ` Հրանտ Բագրատյան և Հարություն Կարապետյան» ստորագրությամբ ծրագրի ներքևում: Պատասխանողների ծրագրի տեքստը, ըստ հայցվորի, համարյա ամբողջությամբ կրկնում է իր ծրագրի տեքստը: Կան որոշ «փոփոխություններ», «ավելացումներ», կամ ուղղակիորեն նախադասությունները փոխված են տեղերով:
Պատասխանող Հրանտ Բագրատյանի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանը հայցի դեմ առարկել է, հակընդդեմ հայց ներկայացրել: Ըստ դրա` Հայ Ազգային Կոնգրեսը 2010 թվականի փետրվար ամսին հրապարակային քննարկման է ներկայացրել սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման «100 քայլ» ծրագիրը, որի հիմնական նպատակն է Հայաստանում ստեղծված տնտեսական համակարգի արմատական վերափոխումը և ժողովրդի գործուն մասնակցությամբ կայուն զարգացման տնտեսության ստեղծումը: Սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման առաջարկվող ծրագիրը ներկայացվել է քննարկման` Հայ Ազգային Կոնգրեսի Քաղաքական խորհրդի որոշմամբ: Ծրագիրը պատրաստել է Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովը` Հրանտ Բագրատյանի գիտական ղեկավարությամբ: Նրա մեջ ներառվել են Կոնգրեսի անդամ կուսակցությունների առաջարկները և դիտողությունները: Այդ փաստաթուղթը եղել է ընդամենը ծրագրի մի մասը, որում ներկայացվել են սոցիալ-տնտեսական և կառուցվածքային քաղաքականության ընդհանուր մոտեցումները: Ծրագրի 81-84 կետերում ներկայացվել են Կոնգրեսի մոտեցումները կրթության և գիտության ոլորտներում:
«Ֆեյսբուք» սոցիալական կայքում տեղադրված «ՀՀ գիտության ոլորտի համակարգային բարեփոխումների ծրագրի» նախագիծը բխել է Հայ Ազգային Կոնգրեսի կողմից հանրային քննարկման ներկայացված վերը նշված սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման «100 քայլ» ծրագրից: Ընդ որում, հայցվորն ընդամենը թարգմանել է Ծրագիրը: Մանյա Հակոբյանի ծրագրի տեքստը գրեթե ամբողջությամբ կրկնում է Հրանտ Բագրատյանի Ծրագրի տեքստը: Առկա են որոշ փոփոխություններ, ավելացումներ կամ նախադասություններն են փոխվել տեղերով: Ընդ որում, գրագողությունը կատարելիս Մանյա Հակոբյանը գրեթե նույնությամբ պահպանել է Հրանտ Բագրատյանի մտքի հերթականությունը, տրամաբանական կառուցվածքն ու գաղափարական միասնությունը:
Վահե Հովսեփյանը հիշեցրել է, որ Հրանտ Բագրատյանը ականավոր պետական և քաղաքական գործիչ է, տնտեսագիտության դոկտոր, 1995 թվականին Ամերիկայի կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է տարվա, իսկ 1998 թվականին ՄԱԿ-ի և Քեմբրիջի կենսագրական ինստիտուտի կողմից ՝ հազարամյակի մարդ: 16 գրքի և 60 գիտական հոդվածների հեղինակ է, նրա գրքերը լույս են տեսել հայերեն, ռուսերեն, անգլերեն և ուկրաիներեն լեզուներով, համարվում է մեգաէկոնոմիկայի տեսության հիմնադիրը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ս.Հովսեփյանի, սեպտեմբերի 2-ի վճռով հաստատված է համարել, որ հայցվոր Մանյա Հակոբյանի կողմից է ստեղծվել «ՀՀ գիտության ոլորտի համակարգային վերափոխման և կայուն զարգացման ծրագիր» ստեղծագործությունը:
Դատարանը բավարարել է Մանյա Հակոբյանի հայցը՝ պարտավորեցնելով Հրանտ Բագրատյանին և Հարություն Կարապետյանին հրապարակումից հանել առանց հայցվոր Մանյա Հակոբյանի թույլտվության նրա ստեղծագործության ցանկացած եղանակով անբարեխիղճ օգտագործմամբ հրապարակումները: Վճռով պատասխանողներ Հրանտ Բագրատյանի և Հարություն Կարապետյանի միջոցների հաշվին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում պետք է հրապարակվի դատական ակտի «վճռեց» մասն ամբողջությամբ: Վճռով`պատասխանողներ Հրանտ Բագրատյանին և Հարություն Կարապետյանին արգելվում է հայցվոր Մանյա Հակոբյանի ստեղծագործության տարածումն, աղավաղումն ու փոփոխությունը: Համապարտության կարգով պատասխանողներ Հրանտ Բագրատյանից և Հարություն Կարապետյանից հօգուտ հայցվոր Մանյա Հակոբյանի պետք է բռնագանձվի 1 000 000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, ինչպես նաև նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը` 24 000 ՀՀ դրամի չափով:
Հրանտ Բագրատյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Մանյա Հակոբյանի, երրորդ անձ` Հարություն Կարապետյանի` հեղինակային իրավունքների պաշտպանության պահանջի վերաբերյալ` մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.12.2013 թվականի որոշմամբ Հրանտ Բագրատյանի և Հարություն Կարապետյանի վերաքննիչ բողոքը մերժվել էր, և Դատարանի 02.09.2013 թվականի վճիռը թողնվել էր օրինական ուժի մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից