ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քեսաբի վրա հարձակումը ուղղված է հայերի դեմ.«France 24» 03/25/2014 21:57 | Միջազգային լրահոս
Թուրք-սիրիական սահմանին գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի հայությունը էթնիկ զտումների զոհ է դարձել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով ֆրանսիական «France 24» հեռուստաընկերության կայքին, նման կարծիք է հայտնել Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում ուսումնասիրությունների և հետազոտության խմբի ղեկավար, Սիրիայի հարցերով մասնագետ Ֆաբրիս Բալոնշը: Ըստ փորձագետի, հարձակումները հայաշատ Քեսաբի վրա, որոնց արդյունքում մարտի 23-ին գյուղաքաղաքում վերահսկողություն են հաստատել զինված խմբավորումների անդամները, ուղղված են եղել հենց հայերի դեմ, և քաղաքի գրավումը հնարավոր չէր լինի առանց թուրքական իշխանությունների ռազմական օժանդակության և «կանաչ լույսի»:
«Զենք և զինամթերք ձեռք բերելու համար ապստամբները կարիք չունեն անցնել այս սահմանով, նրանք հեշտությամբ անցնում են Թուրքմենստանի հարավային Ջեբել անտառածածկ բլուրներով: Սահմանին գտնվող և ռազմավարական նշանակություն ունեցող ավանի գրավումը ենթատեքստ է, մենք գործ ունենք Քեսաբի հայերի դեմ իրականացվող էթնիկ զտումների ռազմավարության հետ»,- նշել է Ֆաբրիս Բալոնշը:
Քեսաբ քաղաքը գլխավորապես բնակեցված է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից փրկված հայերով: Ավանի հինգ հազար բնակչության երկու երրորդը հայեր են, իսկ մյուս մեկ երրորդը` ալավիներ:
Դեռ 2012 թվականի հոկտեմբերի 24-ին ֆրանսիական «Le Monde» թերթում լույս է տեսել մի թուրքմեն ապստամբի նախազգուշական հոդվածը` ուղղված քաղաքի հայ բնակչությանը: «Քեսաբի մեր հայ եղբայրներին զգուշացնում եմ հեռանալ մինչև Սիրիական ազատ բանակի հարձակումը, հակառակ դեպքում քաղաքացիական զոհեր կլինեն, և դեռ կշարունակվեն բողոքները թուրքերի կողմից կազմակերպված ցեղասպանության վերաբերյալ»: Հաղորդագրությունը հասել էր իր նպատակին: Մինչ Ալ- նուրայի ճակատի հարյուրավոր իսլամիստ զինյալների` Թուրքիայի տարածքով ներթափանցելը` հայ բնակչությունը հասցրել էր փախչել Լաթաքիա:
«Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական քարոզարշավի ընթացքում իր ընտրողներին պետք է ցույց տա, որ վճռական է տրամադրված սիրիական հարցում: Խնդիրն այն է, որ դրա համար վճարում են հայերը, և սա հիշեցնում է թուրքական պատմության ամենամութ էջերից մեկը»,- ամփոփում է փորձագետը:
Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունն ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սնունդով:
Մինչև 1947թ. ներգաղթը Քեսաբի շրջանը եղել է ամբողջովին հայաբնակ։ Դրանից հետո Քեսաբի բնակչության պատկերն սկսել է փոփոխվել։ Քեսաբցիների` Հայաստան ներգաղթին զուգահեռ այնտեղ սկսել են հաստատվել օտարազգիները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից