Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Աշխարհը նշում է Ջրի համաշխարհային օրը. Հայաստանը փորձում է փրկել խմելու ջրի իր պաշարները 03/22/2014   11:24  |  Բնապահպանական իրավունք

 
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 1999 թվականի մարտի 22-ը հռչակվել է Ջրի համաշխարհային օր: Նպատակը հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ մեր մոլորակի ջրային ռեսուրսների խնդիրների վրա բևեռելն է: 
 
Հայաստանն այն եզակի երկրներից է, որոնց բնությունը քաղցրահամ ջրի բնական պաշարներ է նվիրել: Բայց որքանո՞վ ենք մենք գնահատում բնական այդ հարստությունն ու որքանո՞վ ենք խնայողաբար մոտենում մեր հարստությանը: Այս հարցերի շուրջ, «Փաստինֆո»-ն զրուցել է ոլորտի մասնագետների հետ:
 
Բնապահպան Գագիկ Սուխուդյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ Սևանի խնդրին` հիշեցնելով լճի հատուկ կարգավիճակի մասին:
 
«1978թ. կոչվել է ազգային պարկ, որը որպես արգելավայր ունի իր հատուկ կարգավիճակը` միջազգային օրենքներով հաստատված: Եթե մենք վերաբերվում ենք Սևանին որպես ոռոգման ջրամբարի, եկեք չկոչենք ազգային պարկ, իսկ եթե ընդունում ենք, որ Սևանն ազգային պարկ է, ապա պարտավոր ենք պահպանել այն»,- ասաց մեր զրուցակիցը` անդրադառնալով այն հարցին, որ կառավարությունը հերթական անգամ այս տարի որոշել է ավելացնել լճից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի առավելագույն քանակը: 
 
Հիշեցնենք` օրնեքի այս նախագիծը, որով նախատեսվում է «Սևանա լճի մասին» օրենքով սահմանված առավելագույն 170մլն խմ ջրի փոխարեն այս տարի ջրառն ավելացնել ևս 70 մլն-ով` հասցնելով 240 մլն խմ-ի, արդեն ԱԺ-ում է և արդեն հասցրել է արժանանալ բնապահպանների բուռն քննադատությանը:
 
«Վերջիվերջո, այս օրենքն ինչի՞ համար է գրվել, գրվել է, որ 2 տարին մեկ խախտե՞նք»,- մեզ հետ զրույցում ասաց «Սևանա լճի մասին» օրենքի համահեղինակ Գագիկ Թադևոսյանը՝ հավելելով. «2 տարի առաջ 230 մլն խմ դարձրեցին, հիմա էլ նույնը»:
 
Ի դեպ, Գագիկ Թադևոսյանը Արարատյան դաշտի ոռոգման խնդիրը լուծելու սեփական տարբերակն է առաջարկում, որն իր խոսքով կառավարությունը, ցանկության դեպքում, կարող է անել, բայց չի անում:
 
«Այսօր Արարատյան դաշտի արհեստական ջրամբարներում այդ վայ-ձկները, որ աճեցում են, ո՞վ թույլ տվեց, որ այդքան խորքային հորեր խփեն, ո՞ր նախարարությունը այդքան լիցենզիա տվեց»,- ասաց մեր զրուցակիցը:
 
Բայց նույնիսկ այս պարագայում, նրա խոսքով, կարելի է այս ջրի երկրորդական օգտագործման շնորհիվ լուծել ոռոգման ջրի պակասորդի հարցը:
 
«Գերմանացիները եկան, ուսումնասիրություն արեցին, ասացին՝ այդ ջուրը, որ արհեստական ջրավազաններում օգտագործվում է, նորից կարելի է պոմպով հետ պտտել, տալ ժողովուրդը ոռոգում անի: Չեն անում: Ինչո՞ւ տան, Սևանից բաց կթողնեն դրա փոխարեն»:
 
Բնապահպանների համոզմամբ Սևանը մեր միակ հարստությունն է, որն 90-ականներին իր պաշարների հաշվին ամբողջ ազգի գոյությունն ապահովեց` թե’ ձկան և թե’ ռազմավարական կարևոր օբյեկտների համար էլեկտրաէներգիա ապահովելու հաշվին:
 
Այսօր, երբ Սևանի գոյության հարցն է դրված, նրանց համոզմամբ, մենք պարտավոր ենք ազգովին փրկել մեր հարստությունը՝ մի քանի հոգու անձնական շահի պատճառով սպառնացող կործանումից:
 
«Մի խմելու ջուր ունի մեր Հայաստանը, խմելու ջուր էլ չլինի՞. ոչ թե արտագաղթ, արտավազք կսկսվի Հայաստանից»,- եզրափակեց բնապահպանը:
 
 
Հեղինակ՝ Նելլի Դանիելյան
 
 
 

Արխիվ

[]