Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

ՏՄՊՊՀ-ն արդարացնում է իր գոյությունը դատարկ քարոզչությամբ 03/18/2014   17:18  |  Վերլուծություններ

Այնտեղ, ուր  մենաշնորհներն ու դրանց ամենակարող տերերն օրեցօր հզորանում են, ուր մեծերն անհագ ախորժակով ամընդհատ կուլ են տալիս փոքրերին, շատ ավելի հեշտ է այս ամենի դեմ պայքարելու փոխարեն դատարկ հայտարարություններ անել ու դրանով արդարացնել սեփական անիմաստ գոյությունը:

Մարտի 14-ին Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը հրավիրել էր լրատվամիջոցներին ներկայացնելու իր կատարած աշխատանքների արդյունքները:

Ինչպես հայտարարվել է, հանձնաժողովի մարտի 14-ի  նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերել է բջջային կապի 3 օպերատորներին:  Ըստ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի, քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա իրենք ուսումնասիրություն են իրականացրել և խախտումներ բացահայտել «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունների կողմից USB-մոդեմի միջոցով մատուցվող ինտերնետ ծառայությունների ոլորտում: Օրինակ, պարզվել է, որ օպերատորներն արհեստականանորեն ձգձգում են պայմանագրի լուծման գործընթացը, որպեսզի ստանան եկամուտներ այն ժամանակահատվածում, երբ ծառայություններ փաստացի չեն մատուցվում: Հանձնաժողովի նախագահը նույնիսկ հայտարարել էր, թե «սա անարդար է, քանի որ քաղաքացիները չեն ստանում ինտերնետ ծառայություններ, սակայն, պարտավոր են վճարել չստացված ծառայությունների դիմաց»:

Քարոզչական ցանկալի արձագանքն այսքանով իսկ ապահովված էր: Լրատվամիջոցների վերնագրերն առավել քան խոսուն էին. «Չտրամադրած ինտերնետի դիմաց սպառողներից գումարներ են ուզել», «Բջջային 3 օպերատորները խիստ նկատողության արժանացան» և այլն:

Հանձնաժողովն իր հիմնական առաքելությունը կատարեց: Ցույց տվեց, որ աշխատում է, ու դրանով արդարացրեց իր գոյությունը մեր պետական կառավարման համակարգում: Իրերի իրական բնույթի մեջ առանձնապես չխորացող ընթերցողն ու հեռուստադիտողն էլ հավատացին, որ այսքանով ՀՀ տնտեսությունը փրկվեց:

Իրականում այս որոշման մասին ոչ միայն ՀՀ շարքային քաղաքացիներն են տեղեկացել մամուլից, այլև հենց իրենք` այն երեք ընկերությունները, որոնց հնաձնաժողովի որոշմամբ անմիջապես վերաբերում էր հանձնաժողովի ընդունած  որոշումը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեցին, ընկերությունների ներկայացուցիչները:

«Մենք էլ ձեզ պես մամուլից ենք տեղեկացել այդ որոշման մասին»,- մեր հարցին ի պատասխան ասաց «ՎիվաՍել ՄՏՍ»-ի ներկայացուցիչը, հավելելով, թե որևէ վարչական վարույթի կամ նիստի մասին չեն ծանուցվել:

«ԱրմենՏել»-ի իրավաբանական բաժնից եւս հայտնեցին, որ վարչական վարույթի կամ նիստի մասին տեղեկացված չեն եղել եւ ինֆորմացիայի աղբյուրը մամուլն է եղել։ Ընկերություններին նիստին չհրավիրելով Արտակ Շաբոյանն, ըստ էության,  իրեն ապահովագրել է հնարավոր ընդդիմախոսներից: Խնդիրն այն է, որ օրինակ  ինտերնետի կապի ծառայության մատուցումը դադարեցնելու պահից «ԱրմենՏել»-ը գումար չի գանձում: Ինչպես պարզաբանեցին «ԱրմենՏել»-ից, բաժանորդներից գումարը գանձվում է մատուցված ծառայությունների ժամանակահատվածի համար, իսկ փաստացի ընդհատման  պահից, այսինքն՝ նախքան պայմանագրի դադարեցումը, նոր պարտք չի գումարվում։

Օպերատորներից հանձնաժողոը հարցի շուրջ որոշակի տեղեկատվություն պահանջել է, բայց, պարզվում է, սա էլ զուտ ձևի համար է արվել:

«Որոշակի պատճառաբանություններ ներկայացրել են, սակայն մենք կարծում ենք, որ դրանք հիմնավոր չեն»,- նիստի ընթացքում հայտարարեց Արտակ Շաբոյանը, փաստորեն, հաստատելով, որ որոշումը հիմնված է ոչ այնքան փաստերի, որքան իրենց անձնական կարծիքի վրա:

Այս անձնական կարծիքի հիման վրա էլ հանձնաժողովը ընկերություններին տվել է խիստ նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով:

Թե ինչ խախտում պիտի վերացնեն, մեզ հետ զրույցում, բջջային 3 օպերատորներից գոնե 2-ի ներկայացուցիչները հայտարարեցին, թե չեն էլ պատկերացնում: Նախ, որովհետև, նման խախտում իրենց գործունեության մեջ չկա, երկրորդ, որովհետև հանձնաժողովի որոշումն իրենք չեն ստացել:

«ՎիվաՍել ՄՏՍ»-ի ներկայացուցիչը, մեր խնդրանքով, այդուհանդերձ, մեկնաբանեց մամուլի հրապարակումներում առկա որոշման որոշ մանրամասներ, միաժամանակ նշելով, թե քանի որ իր դատողություները հիմնված են բացառապես մամուլի հրապարակումների վրա, դրանք հնարաոր է և վերաբերելի չլինեն հանձնաժողովի իրական որոշմանը, որն, ինչպես նշեցինք, իրենք դեռ չեն ստացել:

«Կա օրենքի պահանջ, և ՎիվաՍելը խստորեն հետևում է դրան: Մասնավորապես՝ . ծառայությունների կասեցման պահից բաժանորդից որևէ գումար չի գանձվում: Պարզեպոս լուրջ չէ ենթադրել, որ օպերատորները կարող են արհեստականորեն ձգձգել բաժանորդի պայմանագրի լուծումը՝ չմատուցված ծառայությունների դիմաց գումար գանձելու ակնկալիքով», - նշեց մեր զրուցակիցը: «Օրենքը նախատեսում է, որ խախտման դեպքում որպես պատասխանատվության միջոց հնաձնաժողովի որոշմամբ կարող է տրվել նախազգուշացում: Նման որոշումը կարող է կայացվեր վարչական վարույթի արդյունքում, սակայն մենք չենք ծանուցվել վարչական վարույթի մասին, ինչպես նաև տեղյակ չենք, թե ինչ խախտման մասին է խոսքը»,- ասաց ընկերության ներկայացուցիչը:

Իսկ հանձնաժողովը, հիշեցնենք, վարույթ չի հարուցել, այլ ուղղակի ուսումնասիրություն է արել: Առնվազն անհասկանալի է, եթե հանձնաժողովի ուսումնասիրությունը խախտում է բացահայտել, եթե հանձնաժողովում բացահայտել են, թե  ինչպես են օպերատորները անհիմն գանձումներ անում բաժանորդներից, ապա ինչու, ի վերջո հանձնաժողովը վարույթ չի հարուցել և օրենքով նախատեսված պատասխանատվության չի ենթարկել օրինախախտներին: Ստացվում է կամ խախտումն այնքան էլ հիմնավոր չի եղել, կամ հանձնաժողովը վարույթ չի հարուցել, հետագա բարդություններից խուսափելու համար: Չկա վարույթ, չկա որոշում, հետևաբար չկա նաև այն բողոքարկելու իրավական կարգ:

Այսինքն, հանձնաժողովի նախագահը կարող է անել պոպուլիստական հայտարարություններ, բարձրացնել սեփական վարկը տնտեսվարող ընկերությունների վարկի հաշվին, և վերջինները դրա դեմ չեն էլ բողոքի:
Հանձնաժողովը ստանձնել է սպառողների շահերի պաշտպանի դերը, որն, ի դեպ, հանուն ճշմարտության ասենք, իր գործառույթների թվում է: Եվ սա թերևս գովելի կլիներ, եթե հանձնաժողովն իր այս գործառույթն իրականացներ չմոռանալով իր մյուս` ոչ պակաս կարևոր գործառույթների մասին ևս:

Առնվազն տարօրինակ է որ մենաշնորհների տակ կքած մեր տնտեսության մեջ այս պետական կառույցը վաղուց արդեն ոչ մի հակամրցակցային երևույթ չի գտել: Մեր շուկայում, որտեղ մի գիշերվա մեջ կարող են բարձրանալ տարբեր ընկերություների ներկրած միևնույ ապրանքների գները, ընդ որում, հենց նույն չափով, այս պետական կառույցը հակամրցակցային համաձայնությունների հոտ անգամ չի առնում, ու մի երկրում, որի նույնիսկ շարքային քաղաքացիներն են անվրեպ հասկանում, թե որ խոշոր խաղացողները ու ինչ մեթոդներով են շուկայից դուրս մղում իրենց խանգարող փոքրերին, այս մարմինն այդ ամենին այդպես էլ անհաղորդ է մնում: Առնվազն տարօրինակ է:
Այս ամենով հանդերձ, ՏՄՊՊՀ-ն պետական համակարգի մի մասն է, և պարտավոր է ինչ-որ կերպ արդարացնել իր գոյությունն ու գործունեությունը, չմոռանանք նաև մեր`  ՀՀ հարկատումներիս պետությանը վճարած գումարների հաշվին: Իսկ դրա լավագույն տարբերակը դատարկաբանությունն է, կամ շարքային պոպուլիզմը, ինչն էլ հերթական անգամ արվեց հենց մարտի 14-ին հրավիրված նիստում:

 


Արխիվ

[]