ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
01/18/2025 21:55
Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի
01/18/2025 21:38
Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
01/18/2025 21:20
Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է
01/18/2025 21:11
«Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն
01/18/2025 21:05
«Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
01/18/2025 21:02
Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է
01/18/2025 20:55
Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
01/18/2025 20:30
Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)
01/18/2025 20:19
Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին
01/18/2025 20:10
Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում
01/18/2025 20:04
«Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
01/18/2025 19:54
Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
01/18/2025 19:50
Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ
01/18/2025 19:10
Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան
01/18/2025 19:00
Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով
01/18/2025 18:52
Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/18/2025 18:28
Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025 18:19
Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025 17:59
Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
01/18/2025 17:33
Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը
01/18/2025 17:16
Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/18/2025 17:03
Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս
01/18/2025 15:58
Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ)
01/18/2025 15:40
Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025 15:37
Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
01/18/2025 15:28
Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան
01/18/2025 15:18
Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/18/2025 15:04
Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին
01/18/2025 14:40
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան
01/18/2025 14:35
Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան
01/18/2025 14:31
Առանձին շրջաններում սպասվում է ձյուն
01/18/2025 14:28
Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ
01/18/2025 14:00
Հրդեհ կաղամբի պահեստում
01/18/2025 13:56
Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան
01/18/2025 13:50
Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
01/18/2025 13:40
Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր
01/18/2025 13:35
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/18/2025 13:31
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
01/18/2025 13:20
ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/18/2025 13:13
Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել
01/18/2025 13:09
Իրանում դատավորներ են սպանվել
01/18/2025 12:49
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում
01/18/2025 12:44
ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
01/18/2025 12:26
Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը
01/18/2025 12:06
Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան
01/18/2025 12:01
Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ
01/18/2025 11:52
Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/18/2025 11:45
Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան
01/18/2025 11:43
Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո
01/18/2025 11:34
Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025 15:59
Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը
01/18/2025 13:31
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
01/17/2025 18:00
Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC
01/18/2025 17:16
Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/17/2025 22:51
Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
01/17/2025 22:03
Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը
01/17/2025 16:03
Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման
01/17/2025 17:41
Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
01/17/2025 10:28
Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան
01/18/2025 18:52
Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/18/2025 20:04
«Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
01/17/2025 21:09
Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է
01/17/2025 08:15
Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ»
01/17/2025 17:01
Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր
01/18/2025 13:35
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/17/2025 13:21
Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․
01/18/2025 08:07
Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ»
01/18/2025 11:52
Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/18/2025 18:19
Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/17/2025 14:29
Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները
Հայկ Ալումյան. Դատավորը դառնում է երկրորդ մեղադրող, եթե դատական պրոցեսում չեն լինում երդվյալ ատենակալներ 03/18/2014 13:07 | Հարցազրույց
1995թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց Սահմանադրությունը, հետագայում այն լրամշակելու երկու փորձ կատարվեց, որոնցից առաջինը` 2003 թ. մայիսի 25-ի հանրաքվեն, տապալվեց, իսկ Սահմանադրությունը բարեփոխելու նպատակով երկրորդ հանրաքվեն անցկացվեց 2005թ. նոյեմբերի 27-ին:
Ըստ մասնագետների` ներկայումս ևս Հայաստանում կա սահմանադրության բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն: Այս մասին է «Փաստինֆո»-ի զրույցը փաստաբան Հայկ Ալումյանի հետ:
- Ինչպե՞ս եք վերաբերվում Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հերթական գործընթացին:
- Սահմանադրությունը շատ կարևոր փաստաթուղթ է, այն պետք է կանխորոշի երկրի գործունեության հիմնարար սկզբունքները հարյուրամյակների հեռանկարով, իսկ մեզ մոտ դա փոխվում է այնքան հաճախ, ինչպես անգամ իրեն հարգող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իր կանոնադրությունը այդքան հաճախ չի փոփոխում:
Դա ստեղծում է իրավական ծայրահեղ անորոշություն, դա բերում է հսկայական ռեսուրսների վատնման: Վերջին հաշվով օրենքները կամ Սահմանադրությունը իրավաբանների համար չեն նախատեսված, դրանք նախատեսված են այլ մասնագիտության քաղաքացիների համար, նրանք իրենց մասնագիտությունը թողած՝ նորից պետք է Սահմանադրություն սերտեն:
- Այդուհանդերձ, Ձեր որպես փաստաբանի կարծիքով, գործող Սահմանադրությունն ի՞նչ խնդիրներ է առաջացնում, փոփոխությունների անհրաժեշտություն չե՞ք տեսնում:
- Իրավաբանական ոլորտին առնչվող հատվածներում` Սահմանադրության առաջին, երկրորդ գլուխներում՝ Սահմանադրական կարգի հիմունքները, Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքերն ու ազատությունները, ինչպես նաև Դատական իշխանության գլխում, ես չեմ տեսնում լուրջ թերություններ, կան խմբագրական մանր հարցեր: Կցանկանայի նշել, մասնավորապես, դատախազությանը վերաբերող դրույթը, որը Սահմանադրության «Դատական իշխանությունը» գլխի մաս է: Ստացվում է, որ ինչ-որ մեկը թյուրիմացաբար այդ գլխում մտցրել է նաև դատախազությանը: Այդ անախրոնիզմը մինչև հիմա պահպանվել է:
Հարցերն էլի, իհարկե, կարելի էր լուծել, բայց ոչ այն ձևով՝ համատարած ու փաթեթով, ինչպես հիմա է նախատեսվում:
Փոփոխություններ կատարելու մեխանիզմն ինքն իրենով հակասահմանադրական է. նախագծում են սահմանադրական փոփոխությունների մի հսկայական փաթեթ, որը կարող է ընդունվել կամ չընդունվել միայն հանրաքվեով: Տարբեր հոդվածներ, դրանց տարբեր մասեր են փոփոխվում, քաղաքացին կարող է շատ կողմնակից լինել առաջարկվող փոփոխություններից մեկին և կտրականապես դեմ լինել առաջարկվող մեկ ուրիշ փոփոխության, սակայն քաղաքացու՝ հանրաքվեի մասնակցի առջև խնդիր է դրվում՝ կամ բոլորն ընդունել կամ ոչ մեկը չընդունել:
Այսինքն՝ ինչ է ստացվում, ինձ թույլ չեն տալիս, որպեսզի ես քվեարկեմ ինձ դուր եկած փոփոխության օգտին, եթե ես ուզում եմ ինձ դուր եկած փոփոխության օգտին քվեարկել, ուրեմն պայման են դնում՝ ուրեմն պետք է այս էլ ընդունես: Իմ կարծիքի վրա բռնանում են՝ որպես հանրաքվեի մասնակցի: Դա այդպես պետք է չլինի: Նախ այդ փոփոխություններն այդքան զանգվածային չպետք է լինեն, բնականաբար, և ամեն փոփոխություն պետք է առանձին դրվի քվեարկության:
Ցանկացած քվերակության մասնակցի առաջ դնում են երկընտրանք: Ստացվում է, որ մի դրական փոփոխությունը դառնում է խայծ, որ դրա տակ անցկացնեն այն, ինչ կամենում են: Քաղաքացուն գայթակղում են երեխայի պես. եթե ուզում ես պաղպաղակ ուտել, ճաշը կեր, նոր հետո մենք քեզ պաղպաղակ կտանք: Չպետք է այդպես լինի:
Բացի այդ, ամեն հոդվածում եղած փոփոխություն պետք է դրվի նախ շատ լուրջ քննարկման, շատ լուրջ հիմնավորումներ պետք է բերվեն և հակափաստարկներ, և հանրությունը պետք է արդեն կողմնորոշված լինի դրա վերաբերյալ, նոր այդ փոփոխությունը կարող է դրվել հանրաքվեի: Չի կարելի փաթեթային դնել ու քվեարկել: Սահմանադրությունը հարգալից վերաբերմունք է պահանջում:
- Ի՞նչ կուզենայիք տեսնել փոփոխությունների նախագծում:
- Ես կուզենայի, որ վերադարձվեր սահմանադրական այն դրույթը, որ գոյություն ուներ 1995թ. Սահմանադրության մեջ, որտեղ ասված էր, որ օրենքով սահմանված դեպքերում քրեական դատավարությունն իրականացվում է երդվյալ ատենակալների մասնակցությամբ: Սա շատ կարևոր դրույթ է, և վաղ թե ուշ մենք կգանք այդ մոդելին, գոնե վաղ թե ուշ կգանք այն գիտակցմանը, որ այդ մոդելն անհրաժեշտ է:
ԱՄՆ-ում, երբ մենք ուսումնասիրում էինք դատարանների, փաստաբանների գործունեությունը ու առանձնահատկությունները, դատավորներից մեկը մի միտք հայտնեց, որն իմ մեջ տպավորվեց, մյուս դատավորները բոլորը համաձայնեցին այդ մտքի հետ. եթե մեզ մոտ չլինեին երդվյալներ, դատավորներից յուրաքանչյուրը կարճ ժամանակ անց դատավարության ժամանակ կդառնար երկրորդ մեղադրող: Դա օբյեկտիվ պրոցես է, երբ որ քրեական գործեր քննող դատավորը քիչ-քիչ տեղափոխվում է մեղադրանքի կողմ, դառնում երկրորդ մեղադրողը, եթե դատական պրոցեսում չեն լինում երդվյալ ատենակալներ: Այդ ինստիտուտը շատ կարևոր է քրեական դատավարությունում:
Ճիշտ է, դա չի նշանակում, որ բոլոր գործերը պետք է քննվեն երդվյալների մասնակցությամբ և անկախ մարդու ցանկությունից: Ոչ, այդտեղ կան մեխանիզմներ: Նախ՝ ոչ բոլոր գործերի դեպքում, և եթե մարդը ցանկանում է, որպեսզի իր գործը քննվի սովորական կազմով՝ առանց երդվյալների, ապա դա էլ իր իրավունքն է: Բայց երդվյալների ինստիտուտը պետք է լինի, մարդը պիտի կարողանա ընտրել և մարդը պիտի հնարավորություն ունենա ոչ թե չինովնիկներին ապացուցել, որ ինքը մեղավոր չէ, այլ հանրությանը:
Պետությունը քրեական դատավարությունում, ըստ էության, պետք է ունենա երկու կարևոր գործառույթ. ապահովի, որպեսզի ցանկացած մարդ, նույնիսկ, եթե Սուրիկ Խաչատրյանը լինի կամ ուրիշը, եթե դրա անհրաժեշտությունը կա, կանգնի դատարանի առջև, և երկրորդ՝ եթե հանրությունն իրեն ճանաչեց մեղավոր (երդվյալներն ընտրվում են հանրության կողմից), ապա ցանկացած մարդ, ով ուզում է լինի՝ նույնիսկ Սուրիկ Խաչատրյանը, պետությունը պետք է ապահովի, որ նա գնա ու կրի իր պատիժը: Այդ երկու գործառույթների հետ միասին պետությունը նաև ինքն է որոշում այս մարդը մեղավոր է, թե՝ չէ, այստեղ տրամաբանական շղթան կտրվում է։ Հանրությունը պետք է որոշի՝ այդ մարդը մեղավոր է, թե՝ չէ:
- Այդ գաղափարի ընդդիմախոսներն ասում են, որ երդվյալ ատենակալների ինստիտուտը չի կարող աշխատել Հայաստանում. երկիրը փոքր է, բոլորն իրար ճանաչում են կամ կարող են ճանաչել, ուստիև՝ կան երդվյալների վրա անօրինական ազդեցությունների լծակներ:
- Վրաստանն էլ նույն առանձնահատկություններն ունի, ինչ և Հայաստանը: Վրաստանում ինչպե՞ս է աշխատում, աշխատում է, չէ՞: Մենք, ցավոք մեր մասին ավելի վատ կարծիք ունենք, քան թե ուրիշ ազգեր՝ մեր մասին: Հայաշատ Գլենդելում դատավարության ժամանակ որևէ մեկի մտքով չի անցնի ասել, որ երդվյալների մեջ հայ չընտրենք, որովհետև նրանց մեջ կապերը մի քիչ շատ են: Մեզ վստահում են, մեր մենթալիտետի մասին այդքան վատ կարծիք չունեն: Բացի այդ, դահլիճ մտնելուց հետո ատենակալները կերպարանափոխվում են. երբ ստանձնում են պատասխանատվությունը՝ որոշելու մարդու ճակատագիրը, բոլորովին ուրիշ կատեգորիաներով են սկսում մտածել: Եվ, ի վերջո, հասարակությունը, եթե չարագործին արդարացնի, թող գնա նրա հետ էլ ապրի:
- Ըստ Ձեզ, ի՞նչ պետք է արվի՝ անկախ դատական համակարգ ունենալու համար:
- Երկրորդ առաջարկությունս, որը նույնպես սահմանադրական փոփոխությունների խնդիր է, հենց դրան է առնչվում: Գուցե սա թվա մի քիչ ծայրահեղական գաղափար, բայց համոզված եմ, շուտ թե ուշ այս գաղափարին էլ ենք գալու: «Դատարանները, դատավորը արդարադատություն իրականացնելիս պետք է լինեն անկախ» սկզբունքը շատ հետաքրքիր տրանսֆորմացիա ապրեց մեզանում, վերածվեց իր հակապատկերին։ Մեզ մոտ այդ դրոշի տակ ի՞նչ արեցին. դատական համակարգը փորձեցին անկախացնել, ստեղծեցին, ըստ էության, ավտոնոմ գործող մի համակարգ։
Եթե չխոսենք ստվերային ճնշման մեխանիզմների մասին, զուտ օրենքի տեսանկյունից, դատական համակարգն այսօր այնքան անկախ է, որ արդեն մի ավտոնոմ համակարգ է, բայց արդյունքում չլուծվեց դատավորի անկախության հարցը. դատական համակարգը դարձավ անկախ, իսկ դատական համակարգի անկախությունը ոչ մի կիրառական նշանակություն չունի, անիմաստ բան է: Կարևորը, որ կոնկրետ դատավորը կոնկրետ գործով արդարադատություն իրականացնելիս անկախ լինի:
Դատավորը ոնց որ կախյալ էր, մնաց կախյալ և մի քիչ էլ ավելի կախյալ դարձավ, որովհետև ունենք մտրակ՝ ի դեմս Արդարադատության խորհրդի. գիտենք, թե որտեղ են Արդարադատության խորհրդի որոշումներն ընդունվում: Եթե ինչ որ մեկն էլ չգիտե, լավագույնս ներկայացված է Մարդու իրավունքների պաշտպանի անցյալ տարվա զեկույցում:
Դատավորները չանկախացան, ընդհակառակը՝ ավելի կաշկանդված են իրենց դատական ակտերն ընդունելիս, հատկապես, երբ հասարակական հնչեղություն ունեցող կամ, ասենք, գործադիր իշխանության համար նշանակություն ունեցող գործեր են:
Բայց որտե՞ղ է դատավորին անկախացնելու հնարավորությունը: Արդարադատության խորհուրդը դատավորների նշանակման, առաջխաղացման, պաշտոնավարման դադարեցման հարցում պետք է լինի գլխավոր մարմինը, եւ դատավորը կախված է այդ մարմնից։ Գործող կարգավորումների պարագայում խոսել արդարադատություն իրականացնելիս դատավորի անկախության մասին, անհնարին է։
Մենք ինքներս մեզ ենք խաբում և, իհարկե, մի քիչ էլ խաբում ենք միջազգային հանրությանը, ասում ենք՝ տեսեք մենք ինչքան լավ երաշխիքներ ենք ստեղծել: Բայց իրականությունը դա չէ իհարկե: Իրականությունը նա է, որ մեր դատավորները կախյալ են, շատ կախյալ: Դրա միակ ելքը, համենայն դեպս Հայաստանի պայմաններում գոյություն ունեցող դաշտում, եթե ուզում ենք դատավորին դարձնել անկախ, ապա միակ ելքն ընտրովի դատական համակարգ ունենալն է. գոնե առաջին ատյանի դատարանների դատավորի պաշտոնը պետք է լինի ընտրովի պաշտոն: Գուցե երկրորդ ատյանը լինի այդ դատավորների կողմից ընտրվող, գուցե երրորդ ատյանը լինի խառը սկզբունքով՝ ընտրվող, նշանակվող։ Կարելի է ուրիշ մեխանիզմների շուրջ մտածել:
Եթե ընտրությունները մեզ մոտ վարկաբեկված են, դա չի նշանակում, որ ընտրական մեխանիզմներից պետք է հրաժարվել, ընտրությունների մեխանիզմն է պետք կատարելագործել: Մեր դատական համակարգը հիմա մի տարօրինակ ձևով է ձևավորում, ինքն իրեն վերարտադրող մի կառույց է: Մենք ունենք դատական համակարգ, որն ինքն է իրեն ձևավորում՝ հենց որ դատավորի ժամկետը լրանում է, իրենք են որոշում հաջորդ դատավորն ով պետք է լինի: Դա նույնն է, որ պատգամավորները ընտրեն հաջորդ պատգամավորներին կամ էլ նախագահը՝ հաջորդ նախագահ:
Առայժմ ոչ Սահմանադրությունում փոփոխություններ նախապատրաստողներն են պատրաստ այդ գաղափարը քննարկել, ոչ երկրի իշխանություններն են պատրաստ այդ գաղափարն ընդունել, ոչ էլ՝ հասարակությունը, ցավոք: Սակայն անպայման գալու ենք այս մտքին:
Ես համոզված եմ, որ հաջորդ սահմանադրական փոփոխությունների փաթեթում ընտրովի դատական համակարգ կնախատեսվի, և Դուք էլ կհիշեք, որ տարիներ առաջ Դուք եք առաջինն այդ մասին գրել:
Հարցազրույցը՝ Սոնա Մաշուրյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
[]