Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   19:00 Սափրված Նիկոլ Փաշինյանը դառնում է ընդդիմություն՝ չսափրված Նիկոլ Փաշինյանին․ Վարոսյան

Հայկ Ալումյան. Դատավորը դառնում է երկրորդ մեղադրող, եթե դատական պրոցեսում չեն լինում երդվյալ ատենակալներ 03/18/2014   13:07  |  Հարցազրույց

 
1995թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց Սահմանադրությունը, հետագայում այն լրամշակելու երկու փորձ կատարվեց, որոնցից առաջինը` 2003 թ. մայիսի 25-ի հանրաքվեն, տապալվեց, իսկ Սահմանադրությունը բարեփոխելու նպատակով երկրորդ հանրաքվեն անցկացվեց 2005թ. նոյեմբերի 27-ին:
 
Ըստ մասնագետների` ներկայումս ևս Հայաստանում կա սահմանադրության բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն: Այս մասին է «Փաստինֆո»-ի զրույցը փաստաբան Հայկ Ալումյանի հետ:
 
- Ինչպե՞ս եք վերաբերվում Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հերթական գործընթացին: 
 
- Սահմանադրությունը շատ կարևոր փաստաթուղթ է, այն  պետք է կանխորոշի երկրի գործունեության հիմնարար սկզբունքները հարյուրամյակների հեռանկարով, իսկ մեզ մոտ դա փոխվում է այնքան հաճախ, ինչպես անգամ իրեն հարգող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իր կանոնադրությունը այդքան հաճախ չի փոփոխում:
 
Դա ստեղծում է իրավական ծայրահեղ անորոշություն, դա բերում է հսկայական ռեսուրսների վատնման: Վերջին հաշվով օրենքները կամ Սահմանադրությունը իրավաբանների համար չեն նախատեսված, դրանք նախատեսված են այլ մասնագիտության քաղաքացիների համար, նրանք իրենց մասնագիտությունը թողած՝ նորից պետք է Սահմանադրություն սերտեն:  
 
- Այդուհանդերձ, Ձեր որպես փաստաբանի կարծիքով, գործող Սահմանադրությունն ի՞նչ խնդիրներ է առաջացնում, փոփոխությունների անհրաժեշտություն չե՞ք տեսնում: 
 
- Իրավաբանական ոլորտին առնչվող հատվածներում` Սահմանադրության առաջին, երկրորդ գլուխներում՝ Սահմանադրական կարգի հիմունքները, Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքերն ու ազատությունները, ինչպես նաև Դատական իշխանության գլխում,  ես չեմ տեսնում լուրջ թերություններ, կան խմբագրական մանր հարցեր:  Կցանկանայի նշել, մասնավորապես,  դատախազությանը վերաբերող դրույթը,  որը Սահմանադրության «Դատական իշխանությունը» գլխի մաս է: Ստացվում է, որ ինչ-որ մեկը թյուրիմացաբար այդ գլխում մտցրել է նաև դատախազությանը: Այդ անախրոնիզմը մինչև հիմա պահպանվել է: 
 
Հարցերն էլի, իհարկե, կարելի էր լուծել, բայց ոչ այն ձևով՝ համատարած ու փաթեթով, ինչպես հիմա է նախատեսվում:
 
 
Փոփոխություններ կատարելու մեխանիզմն ինքն իրենով հակասահմանադրական է. նախագծում են սահմանադրական փոփոխությունների մի հսկայական փաթեթ, որը կարող է ընդունվել կամ չընդունվել միայն հանրաքվեով: Տարբեր հոդվածներ, դրանց տարբեր մասեր են փոփոխվում, քաղաքացին կարող է շատ կողմնակից լինել   առաջարկվող փոփոխություններից մեկին և կտրականապես դեմ լինել առաջարկվող մեկ ուրիշ փոփոխության, սակայն քաղաքացու՝ հանրաքվեի մասնակցի առջև խնդիր  է դրվում՝ կամ բոլորն  ընդունել կամ ոչ մեկը չընդունել:
 
Այսինքն՝ ինչ է ստացվում, ինձ թույլ չեն տալիս, որպեսզի ես քվեարկեմ ինձ դուր եկած փոփոխության օգտին, եթե ես ուզում եմ ինձ դուր եկած փոփոխության օգտին քվեարկել, ուրեմն պայման են դնում՝ ուրեմն  պետք է այս էլ ընդունես: Իմ կարծիքի վրա բռնանում են՝ որպես հանրաքվեի մասնակցի: Դա  այդպես պետք է չլինի: Նախ այդ փոփոխություններն այդքան զանգվածային չպետք է լինեն, բնականաբար, և ամեն փոփոխություն պետք է առանձին դրվի քվեարկության: 
 
Ցանկացած քվերակության մասնակցի առաջ դնում են երկընտրանք: Ստացվում է, որ մի դրական փոփոխությունը դառնում է խայծ, որ դրա տակ անցկացնեն այն, ինչ կամենում են: Քաղաքացուն գայթակղում են երեխայի պես. եթե ուզում ես պաղպաղակ ուտել, ճաշը կեր, նոր հետո մենք քեզ պաղպաղակ կտանք: Չպետք է այդպես լինի:  
 
Բացի այդ, ամեն հոդվածում եղած փոփոխություն պետք է դրվի նախ շատ լուրջ քննարկման, շատ լուրջ հիմնավորումներ պետք է բերվեն և հակափաստարկներ,  և հանրությունը պետք է արդեն կողմնորոշված լինի դրա վերաբերյալ, նոր այդ փոփոխությունը կարող է դրվել հանրաքվեի: Չի կարելի փաթեթային դնել ու քվեարկել: Սահմանադրությունը հարգալից վերաբերմունք է  պահանջում:   
 
- Ի՞նչ կուզենայիք տեսնել փոփոխությունների նախագծում: 
 
- Ես կուզենայի,  որ վերադարձվեր սահմանադրական այն դրույթը, որ գոյություն ուներ 1995թ. Սահմանադրության մեջ, որտեղ ասված էր, որ օրենքով սահմանված դեպքերում քրեական դատավարությունն իրականացվում է երդվյալ ատենակալների մասնակցությամբ: Սա շատ կարևոր դրույթ է, և վաղ թե ուշ մենք կգանք այդ մոդելին, գոնե վաղ թե ուշ կգանք այն գիտակցմանը, որ այդ մոդելն անհրաժեշտ է:  
 
ԱՄՆ-ում, երբ մենք ուսումնասիրում էինք դատարանների, փաստաբանների գործունեությունը ու առանձնահատկությունները, դատավորներից մեկը մի միտք հայտնեց, որն իմ մեջ տպավորվեց, մյուս դատավորները բոլորը համաձայնեցին այդ մտքի հետ. եթե մեզ մոտ չլինեին երդվյալներ, դատավորներից յուրաքանչյուրը կարճ ժամանակ անց   դատավարության ժամանակ կդառնար երկրորդ մեղադրող: Դա օբյեկտիվ պրոցես է, երբ որ քրեական գործեր քննող դատավորը քիչ-քիչ տեղափոխվում է մեղադրանքի կողմ, դառնում երկրորդ մեղադրողը, եթե դատական պրոցեսում չեն լինում երդվյալ ատենակալներ: Այդ ինստիտուտը շատ կարևոր է քրեական դատավարությունում:  
 
Ճիշտ է, դա չի նշանակում, որ բոլոր գործերը պետք է քննվեն երդվյալների մասնակցությամբ և անկախ մարդու ցանկությունից: Ոչ, այդտեղ կան մեխանիզմներ: Նախ՝ ոչ բոլոր գործերի դեպքում, և եթե մարդը ցանկանում է, որպեսզի իր գործը քննվի սովորական կազմով՝ առանց երդվյալների, ապա դա էլ իր իրավունքն է: Բայց երդվյալների ինստիտուտը պետք է լինի, մարդը պիտի կարողանա ընտրել և մարդը պիտի հնարավորություն ունենա ոչ թե չինովնիկներին ապացուցել, որ ինքը մեղավոր չէ, այլ հանրությանը:  
 
Պետությունը քրեական դատավարությունում, ըստ էության, պետք է ունենա երկու կարևոր գործառույթ. ապահովի, որպեսզի ցանկացած մարդ, նույնիսկ, եթե Սուրիկ Խաչատրյանը լինի կամ ուրիշը, եթե դրա անհրաժեշտությունը կա, կանգնի դատարանի առջև, և երկրորդ՝ եթե հանրությունն իրեն ճանաչեց մեղավոր (երդվյալներն ընտրվում են հանրության կողմից), ապա ցանկացած մարդ, ով ուզում է լինի՝ նույնիսկ Սուրիկ Խաչատրյանը, պետությունը պետք է ապահովի, որ նա գնա ու կրի իր պատիժը: Այդ երկու գործառույթների հետ միասին պետությունը նաև ինքն է որոշում այս մարդը մեղավոր է, թե՝ չէ, այստեղ տրամաբանական շղթան կտրվում է։ Հանրությունը պետք է որոշի՝ այդ մարդը մեղավոր է, թե՝ չէ:
 
- Այդ գաղափարի ընդդիմախոսներն ասում են, որ երդվյալ ատենակալների ինստիտուտը չի կարող աշխատել Հայաստանում. երկիրը փոքր է, բոլորն իրար ճանաչում են կամ կարող են ճանաչել, ուստիև՝ կան երդվյալների վրա անօրինական ազդեցությունների լծակներ: 
 
- Վրաստանն էլ նույն առանձնահատկություններն ունի, ինչ և Հայաստանը: Վրաստանում ինչպե՞ս է աշխատում, աշխատում է, չէ՞: Մենք, ցավոք մեր մասին ավելի վատ կարծիք ունենք, քան թե ուրիշ ազգեր՝ մեր մասին: Հայաշատ Գլենդելում դատավարության ժամանակ որևէ մեկի մտքով չի անցնի ասել, որ երդվյալների մեջ հայ չընտրենք, որովհետև նրանց մեջ կապերը մի քիչ շատ են: Մեզ վստահում են, մեր մենթալիտետի մասին այդքան վատ կարծիք չունեն: Բացի այդ, դահլիճ մտնելուց հետո ատենակալները կերպարանափոխվում են. երբ ստանձնում են պատասխանատվությունը՝ որոշելու մարդու ճակատագիրը, բոլորովին ուրիշ կատեգորիաներով են սկսում մտածել: Եվ, ի վերջո, հասարակությունը, եթե չարագործին արդարացնի, թող գնա նրա հետ էլ ապրի:
 
- Ըստ  Ձեզ, ի՞նչ պետք է արվի՝ անկախ դատական համակարգ ունենալու համար: 
 
- Երկրորդ առաջարկությունս, որը նույնպես սահմանադրական փոփոխությունների խնդիր է, հենց դրան է առնչվում: Գուցե սա թվա մի քիչ ծայրահեղական գաղափար, բայց համոզված եմ, շուտ թե ուշ այս գաղափարին էլ ենք գալու: «Դատարանները, դատավորը արդարադատություն իրականացնելիս պետք է լինեն անկախ» սկզբունքը  շատ հետաքրքիր տրանսֆորմացիա ապրեց մեզանում, վերածվեց իր հակապատկերին։ Մեզ մոտ այդ դրոշի տակ ի՞նչ արեցին. դատական համակարգը փորձեցին անկախացնել, ստեղծեցին, ըստ էության, ավտոնոմ գործող մի համակարգ։
 
Եթե չխոսենք ստվերային ճնշման մեխանիզմների մասին, զուտ օրենքի տեսանկյունից, դատական համակարգն այսօր այնքան անկախ է, որ արդեն մի ավտոնոմ համակարգ է, բայց արդյունքում չլուծվեց դատավորի անկախության հարցը. դատական համակարգը դարձավ անկախ, իսկ դատական համակարգի անկախությունը ոչ մի կիրառական նշանակություն չունի, անիմաստ բան է: Կարևորը, որ կոնկրետ դատավորը կոնկրետ գործով արդարադատություն իրականացնելիս անկախ լինի:
 
Դատավորը ոնց որ կախյալ էր, մնաց կախյալ և մի քիչ էլ ավելի կախյալ դարձավ, որովհետև ունենք մտրակ՝ ի դեմս Արդարադատության խորհրդի. գիտենք, թե որտեղ են Արդարադատության խորհրդի որոշումներն ընդունվում: Եթե ինչ որ մեկն էլ չգիտե, լավագույնս ներկայացված է Մարդու իրավունքների պաշտպանի  անցյալ տարվա զեկույցում:
 
Դատավորները չանկախացան, ընդհակառակը՝ ավելի կաշկանդված են իրենց դատական ակտերն ընդունելիս, հատկապես, երբ  հասարակական հնչեղություն ունեցող կամ, ասենք, գործադիր իշխանության համար նշանակություն ունեցող  գործեր են: 
 
Բայց որտե՞ղ է դատավորին անկախացնելու հնարավորությունը: Արդարադատության խորհուրդը դատավորների նշանակման, առաջխաղացման, պաշտոնավարման դադարեցման հարցում պետք է լինի գլխավոր մարմինը, եւ դատավորը կախված է այդ մարմնից։ Գործող կարգավորումների պարագայում խոսել արդարադատություն իրականացնելիս դատավորի անկախության մասին, անհնարին է։
 
Մենք ինքներս մեզ ենք խաբում և, իհարկե, մի քիչ էլ խաբում ենք միջազգային հանրությանը, ասում ենք՝ տեսեք մենք ինչքան լավ երաշխիքներ ենք ստեղծել: Բայց իրականությունը դա չէ իհարկե: Իրականությունը նա է, որ մեր դատավորները կախյալ են, շատ կախյալ: Դրա միակ ելքը,  համենայն դեպս Հայաստանի պայմաններում գոյություն ունեցող դաշտում, եթե ուզում ենք դատավորին դարձնել անկախ, ապա միակ ելքն ընտրովի դատական համակարգ ունենալն է. գոնե առաջին ատյանի դատարանների դատավորի պաշտոնը պետք է լինի ընտրովի պաշտոն: Գուցե երկրորդ ատյանը լինի այդ դատավորների կողմից ընտրվող, գուցե երրորդ ատյանը լինի խառը սկզբունքով՝ ընտրվող, նշանակվող։ Կարելի է ուրիշ մեխանիզմների շուրջ մտածել: 
 
Եթե ընտրությունները մեզ մոտ վարկաբեկված են,  դա չի նշանակում, որ ընտրական մեխանիզմներից պետք է հրաժարվել,  ընտրությունների մեխանիզմն է պետք կատարելագործել: Մեր դատական համակարգը հիմա մի տարօրինակ ձևով է ձևավորում, ինքն իրեն վերարտադրող մի կառույց է: Մենք ունենք դատական համակարգ, որն ինքն է իրեն ձևավորում՝ հենց որ դատավորի ժամկետը լրանում է, իրենք են որոշում հաջորդ դատավորն ով պետք է լինի: Դա նույնն է, որ պատգամավորները ընտրեն հաջորդ պատգամավորներին կամ էլ նախագահը՝ հաջորդ նախագահ:
 
Առայժմ ոչ Սահմանադրությունում փոփոխություններ նախապատրաստողներն են պատրաստ այդ գաղափարը քննարկել, ոչ երկրի իշխանություններն են պատրաստ այդ գաղափարն ընդունել, ոչ էլ՝ հասարակությունը, ցավոք: Սակայն անպայման գալու ենք այս մտքին: 
 
Ես համոզված եմ, որ հաջորդ սահմանադրական փոփոխությունների փաթեթում ընտրովի դատական համակարգ կնախատեսվի, և Դուք էլ կհիշեք, որ տարիներ առաջ Դուք եք առաջինն այդ մասին գրել:      
 

    Հարցազրույցը՝ Սոնա Մաշուրյանի                         
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

12:40 07/03/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀայկ Ալումյան. Քրեական դատավարության նոր օրենսգրքով դատարանին ավելի մեծ դերակատարություն է վերապահված
10:40 21/01/2014  |  ՄամուլՔննիչը դատարանի չէր ներկայացրել նույնիսկ մի քանի կարևոր ցուցմունքներ
22:18 14/01/2014  |  ԼՐԱՀՈՍԵրաշխավորվել է փաստաբան Հայկ Ալումյանի «Դատավարական հմտություններ» ուսումնական ձեռնարկը
14:25 13/01/2014  |  Քրեական խրոնիկոն Հայկ Ալումյանի բողոքների քննության գործով դատարանին քննիչը տրամադրեց փաստաթղթերի ցուցակները
17:49 08/11/2013  |  ԼՐԱՀՈՍՏեղի ունեցել ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային խորհրդակցություն
12:01 04/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայկ Ալումյանի երկրորդ դիմումի գործով եւս դատավորը դիմեց դատարանի նախագահին
18:25 11/10/2013  |  ԼՐԱՀՈՍՏեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի չորրորդ նիստը
18:32 04/10/2013  |  ԼՐԱՀՈՍՏեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի երրորդ նիստը
19:28 20/09/2013  |  ԼՐԱՀՈՍՔննարկումներ` Սահմանադրության կառուցվածքը փոխելու վերաբերյալ
14:57 06/09/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀրայր Թովմասյան. «Հայաստանում կար Սահմանադրության բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն»

Արխիվ

[]