ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ոստիկանությունն ընդդեմ Տիգրան Խզմալյանի 03/17/2014 18:54 | Վարչական իրավունք
Այսօր Վարչական դատարանում շարունակվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժինն ընդդեմ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի գործով դատավարությունը, որի ժամանակ ցուցմունք է տվել կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ պատմելով 2013թ. օգոստոսի 21-ին Կոմիտաս 5-ում տեղի ունեցած ակցիայի շրջանակներում իր և ոստիկանության աշխատակիցների միջև կատարվածը։
Իսկ մինչ այդ ոստիկանությունը պնդեց հայցը՝ Վարչական դատարանից պահանջելով Տիգրան Խզմալյանին պատասխանատվության ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով:
Ըստ հայցվորի, նշված օրը Տիգրան Խզմալյանը և ևս 3 անձինք ապօրինաբար մուտք են գործել «Լիբեր» ՍՊԸ-ին պատկանող տարածք՝ պահանջելով դադարեցնել շինարարական աշխատանքները, եւ չեն ենթարկվել շինարարական աշխատանքներին չխոչընդոտելու եւ տարածքը լքելու մասին ոստիկանության պահանջներին։
Ոստիկանության վարկածով՝ ոստիկանները դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված ահազանգի հիման վրա և խնդրել ակտիվիստներին զերծ մնալ ապօրինի գործողություններից:
Չնայած նրան, որ չէր վիճարկվում նշված տարածքում «Լիբեր» ՍՊԸ-ի կողմից շինարարություն ծավալելու թույլատվության հարցը՝ հայցվոր կողմը դատարանին փորձում էր համոզել և նշված ՍՊԸ-ն այդ տարածքում շինարարություն անցկացնելու թույլատվություն ունի՝ ներկայացնելով ինչ-որ փաստաթղթեր։
Ըստ հայցվորի ներկայացուցչի, ակցիայի մասնակիցների բողոքի ակցիան ուղեկցվել է աղմկելով, ինչի կապակցությամբ դատարան էլ նկատեց, թե բողոքի ակցիան ուրիշ ի՞նչ եղանակով է անցկացվում, եթե ոչ աղմկելով։ «Գուցե հասարակական կարգ են խախտել կամ անտեսել են ոստիկանների պահանջը», - հետաքրքրվեց դատավորը, ինչին ոստիկանության ներկայացուցիչը արձագանքեց, թե «ոստիկանները չէին կարող սպասել և տեսել, թե ինչպես են իրավախախտում կատարում, իսկ իրավախախտումը կայանում է շինհրապարակ ապօրինի մուտք գործելով»:
Պատասխանող Տիգրան Խզմալյանը դատարանում հայտնեց, որ շինհրապարակ է մուտք գործել փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանի հրավերով: Խզմալյանի խոսքով՝ Արայիկ Պետրոսյանը, մի խումբ ոստիկաններ, ինչպես նաև ակտիվիստներ կանգնած են եղել շինհրապարակից դուրս՝ դարպասների մոտ, իսկ Պետրոսյանը քմծիծաղով իրեն ասել է. «պարոն Խզմալյան, իսկ դուք ինչո՞ւ չեք մուտք գործում շինհրապարակ», ինչին էլ ի պատասխան Խզմալյանն ասել է. որ եթե թույլ տաք, ապա մուտք կգործեմ, որից հետո Ա. Պետրոսյանը հրահանգել է ոստիկաններին բացել դարպասի դուռը և Խզմալյանը շինհրապարակ է մուտք գործել: Ըստ Խզմալյանի՝ «դա Արայիկ Պետրոսյանի կողմից բարի կամքի դրսևորում չի եղել, ես հասկացել եմ, որ սադրանք է պատրաստում»:
Խզմալյանը մտաբերեց, որ այդ խոսակցությունը կարող էին լսել իրենց մոտ կանգնած՝ ակցիայի մասնակիցներ Տաթևիկ Մայիլյանը և Սահակ Պողոսյանը, ինչպես նաև ոստիկանության այլ աշխատակիցներ, որոնց կհիշի միայն տեսնելով, քանի որ անունները չգիտի:
Տիգրան Խզմալյանը նաև ընդգծեց, որ այդ օրը շինհրապարակի ամբողջ երկայնքով փակված պարիսպը հսկվել է ոստիկանների կողմից և այնտեղ են գտնվել մեծ թվով ոստիկաններ, ինչպես նաև «կարմիր բերետավորներ», ՊՊԾ գնդի աշխատակիցներ:
Դատարանում ցուցմունք տված հաջորդ վկան փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանն էր, ով այլևս ոստիկանությունում չի աշխատում եւ բոլոր հարցերին պատասխանում էր, որ չի հիշում, քանի որ երկար ժամանակ է անցել: Վկան հերքեց, թե ինքն է Խզմալյանին հրավիրել ներս մտնել շինհրապարակ և ոստիկաններին հրահանգել դուռը բացել. «ոստիկանը հո շվեցար չի, որ դուռը բացի փակի»: Նա նաև ավելացրեց, որ ահազանգի հիման վրա գնացել են դեպքի վայր և ակցիայի մասնակիցներին խնդրել, որպեսզի ազատեն տարածքը և որ այդ օրը ոստիկաններն ամբողջ երկայնքով պարիսպը չեն հսկել, այնտեղ գտնվել են 4-5 ոստիկան այնուհետև եկել են նաև ՊՊԾ գնդի աշխատակիցները:
Հաջորդ վկան ևս Արաբկիր ոստիկանության աշխատակից էր՝ Վարդան Հովհաննիսյանը, ով նշեց, որ թեեւ դեպքի վայրում է եղել, սակայն չի տեսել, թե ինչպես է Խզմալյանը շինհրապարակ մուտք գործել: Ըստ նրա, Խզմալյանը գլխավոր մուտքից չի ներս մտել, բայց գլխավոր մուտքից դուրս է բերվել ոստիկանների օգնությամբ, բայց չէր հիշում, թե ինչպես նրան դուրս հանել՝ գրկած, թե՛ թևերից բռնած:
Խզմալյանը հիշեցրեց, որ 4 հոգի իր ձեռքերից և ոտքերից բռնած դուրս են բերել ու բերման ենթարկել ոստիկանություն:
Հաջորդ նիստին դատարանը կհարցաքննի այն վկաներին, ովքեր, ըստ Խզմալյանի, հնարավոր է լսել են շինհրապարակ մուտք գործելու վերաբերյալ իր եւ փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանի խոսակցությունը:
Լուսանկարը` Ֆոտոլուրի
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ