Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ ոստիկանությունն ընդդեմ Տիգրան Խզմալյանի 03/17/2014   18:54  |  Վարչական իրավունք

Այսօր Վարչական դատարանում շարունակվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժինն ընդդեմ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի գործով դատավարությունը, որի ժամանակ ցուցմունք է տվել կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ պատմելով 2013թ. օգոստոսի 21-ին Կոմիտաս 5-ում տեղի ունեցած ակցիայի շրջանակներում իր և ոստիկանության աշխատակիցների միջև կատարվածը։

Իսկ մինչ այդ ոստիկանությունը պնդեց հայցը՝ Վարչական դատարանից պահանջելով Տիգրան Խզմալյանին պատասխանատվության ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով:
Ըստ հայցվորի, նշված օրը Տիգրան Խզմալյանը և ևս 3 անձինք ապօրինաբար մուտք են գործել «Լիբեր» ՍՊԸ-ին  պատկանող  տարածք՝ պահանջելով դադարեցնել շինարարական աշխատանքները, եւ չեն ենթարկվել  շինարարական աշխատանքներին չխոչընդոտելու եւ տարածքը լքելու մասին ոստիկանության պահանջներին։

Ոստիկանության վարկածով՝  ոստիկանները դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված ահազանգի հիման վրա և խնդրել ակտիվիստներին զերծ մնալ ապօրինի  գործողություններից:

Չնայած նրան, որ չէր վիճարկվում  նշված տարածքում «Լիբեր» ՍՊԸ-ի կողմից  շինարարություն ծավալելու թույլատվության հարցը՝ հայցվոր կողմը դատարանին փորձում էր համոզել  և նշված ՍՊԸ-ն այդ տարածքում շինարարություն անցկացնելու  թույլատվություն ունի՝ ներկայացնելով ինչ-որ փաստաթղթեր։

Ըստ հայցվորի ներկայացուցչի, ակցիայի մասնակիցների  բողոքի ակցիան ուղեկցվել է  աղմկելով, ինչի կապակցությամբ  դատարան  էլ նկատեց, թե բողոքի ակցիան ուրիշ ի՞նչ եղանակով է անցկացվում, եթե ոչ աղմկելով։  «Գուցե հասարակական կարգ են խախտել կամ  անտեսել են ոստիկանների պահանջը», - հետաքրքրվեց դատավորը, ինչին ոստիկանության ներկայացուցիչը արձագանքեց, թե «ոստիկանները չէին կարող սպասել և տեսել, թե ինչպես են իրավախախտում կատարում, իսկ իրավախախտումը կայանում է շինհրապարակ ապօրինի մուտք գործելով»:

Պատասխանող Տիգրան Խզմալյանը դատարանում հայտնեց, որ  շինհրապարակ է մուտք գործել փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանի հրավերով: Խզմալյանի խոսքով՝  Արայիկ Պետրոսյանը, մի խումբ ոստիկաններ, ինչպես նաև ակտիվիստներ կանգնած են եղել շինհրապարակից դուրս՝ դարպասների մոտ, իսկ  Պետրոսյանը քմծիծաղով իրեն ասել է. «պարոն Խզմալյան, իսկ դուք ինչո՞ւ չեք մուտք գործում շինհրապարակ», ինչին էլ  ի պատասխան Խզմալյանն ասել է. որ եթե թույլ տաք, ապա մուտք կգործեմ, որից հետո Ա. Պետրոսյանը հրահանգել է ոստիկաններին բացել դարպասի դուռը և Խզմալյանը շինհրապարակ է մուտք գործել: Ըստ Խզմալյանի՝ «դա Արայիկ Պետրոսյանի կողմից բարի կամքի դրսևորում չի եղել, ես հասկացել եմ, որ սադրանք է պատրաստում»:

Խզմալյանը մտաբերեց,  որ այդ խոսակցությունը կարող էին լսել իրենց մոտ կանգնած՝ ակցիայի մասնակիցներ Տաթևիկ Մայիլյանը և Սահակ Պողոսյանը, ինչպես նաև ոստիկանության այլ աշխատակիցներ, որոնց կհիշի միայն տեսնելով, քանի որ անունները չգիտի:

Տիգրան Խզմալյանը նաև ընդգծեց, որ այդ օրը շինհրապարակի ամբողջ երկայնքով փակված պարիսպը հսկվել է ոստիկանների կողմից և այնտեղ են գտնվել մեծ թվով ոստիկաններ, ինչպես նաև «կարմիր բերետավորներ», ՊՊԾ գնդի աշխատակիցներ:

Դատարանում ցուցմունք տված հաջորդ վկան փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանն էր, ով այլևս ոստիկանությունում չի աշխատում եւ  բոլոր հարցերին պատասխանում էր, որ չի հիշում, քանի  որ երկար ժամանակ է անցել: Վկան հերքեց, թե ինքն է Խզմալյանին հրավիրել ներս մտնել շինհրապարակ և ոստիկաններին հրահանգել դուռը բացել. «ոստիկանը հո շվեցար չի, որ դուռը բացի փակի»: Նա նաև ավելացրեց, որ ահազանգի հիման վրա գնացել են դեպքի վայր և ակցիայի մասնակիցներին խնդրել, որպեսզի ազատեն տարածքը և որ այդ օրը ոստիկաններն ամբողջ երկայնքով պարիսպը չեն հսկել, այնտեղ գտնվել են 4-5 ոստիկան այնուհետև եկել են նաև ՊՊԾ գնդի աշխատակիցները:

Հաջորդ վկան ևս Արաբկիր ոստիկանության աշխատակից էր՝ Վարդան Հովհաննիսյանը, ով նշեց, որ թեեւ դեպքի վայրում է եղել, սակայն  չի տեսել, թե ինչպես է Խզմալյանը շինհրապարակ մուտք գործել: Ըստ նրա, Խզմալյանը գլխավոր մուտքից չի ներս մտել, բայց գլխավոր մուտքից դուրս է բերվել ոստիկանների օգնությամբ, բայց չէր հիշում, թե ինչպես նրան դուրս հանել՝  գրկած, թե՛ թևերից բռնած:
Խզմալյանը հիշեցրեց, որ 4 հոգի իր ձեռքերից և ոտքերից բռնած դուրս են բերել ու բերման ենթարկել ոստիկանություն:

Հաջորդ  նիստին դատարանը կհարցաքննի այն վկաներին, ովքեր, ըստ Խզմալյանի, հնարավոր է լսել են  շինհրապարակ մուտք գործելու վերաբերյալ իր եւ փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանի խոսակցությունը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի

 


Արխիվ

[]