ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
01/19/2025 23:07
ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք
01/19/2025 22:33
Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները
01/19/2025 22:22
Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի
01/19/2025 22:02
Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք
01/19/2025 21:47
Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան
01/19/2025 21:36
Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին
01/19/2025 21:21
ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ
01/19/2025 21:03
Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան
01/19/2025 20:41
Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
01/19/2025 20:20
Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով
01/19/2025 20:00
Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
01/19/2025 19:46
Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
01/19/2025 19:36
Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ)
01/19/2025 19:24
Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ
01/19/2025 19:07
Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան
01/19/2025 18:50
Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում
01/19/2025 18:36
Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է
01/19/2025 18:19
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
01/19/2025 17:59
Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ
01/19/2025 17:48
Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
01/19/2025 17:35
Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
01/19/2025 17:17
Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը
01/19/2025 17:07
Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
01/19/2025 16:53
Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել
01/19/2025 16:35
Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների
01/19/2025 16:16
Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի
01/19/2025 16:05
Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը
01/19/2025 15:51
Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
01/19/2025 15:31
Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
01/19/2025 15:15
Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում
01/19/2025 15:00
Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը
01/19/2025 14:41
Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ)
01/19/2025 14:36
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն
01/19/2025 14:14
Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց
01/19/2025 14:03
Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
01/19/2025 13:45
Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ
01/19/2025 13:31
Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
01/19/2025 13:13
Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր
01/19/2025 13:00
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը
01/19/2025 12:48
Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ
01/19/2025 12:29
Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով
01/19/2025 12:12
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ
01/19/2025 11:52
Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ
01/19/2025 11:36
Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
01/19/2025 11:11
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
01/19/2025 10:59
Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել
01/19/2025 10:44
Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում
01/19/2025 10:27
Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն
01/19/2025 10:10
Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության
01/19/2025 09:52
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025 19:07
Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան
01/18/2025 13:31
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
01/18/2025 17:16
Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/18/2025 18:52
Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/18/2025 20:04
«Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
01/18/2025 13:35
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/18/2025 11:52
Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/18/2025 08:07
Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ»
01/18/2025 11:12
Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան
01/19/2025 15:00
Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը
01/18/2025 18:19
Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025 15:04
Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին
01/18/2025 08:15
10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
01/18/2025 20:30
Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)
01/19/2025 16:05
Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը
01/18/2025 21:55
Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի
01/19/2025 17:07
Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
01/19/2025 21:36
Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին
01/18/2025 15:37
Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
01/19/2025 17:48
Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
Բնապահպանները նամակ են հղել ՀՀ Նախագահին ու Կառավարությանը (Լրացված) 03/17/2014 13:09 | ԼՐԱՀՈՍ
Հայ բնապահպանները վճռական են պայքարելու Սևանի վերաբերյալ 2, իրենց համոզմամբ, վտանգավոր նախաձեռնությունների դեմ:
Խոսքը՝ ԱԺ քննարկմանը ներկայացված Սևանա լճից օրենքով սավմանված առավելագույն չափաքանակից ավելի՝ լրացուցիչ 70 միլիոն խմ ջրի բացթողումների և Սևանա լճի տարածքում` հենց լճի մեջ, ձկնաբուծարանների կառուցման մասին է:
Ինչպես այսօր հրավիրված քննարկմանը ներկայացրեց «ԷկոԼուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը, Հայաստանի բնապահպանական հանրությունը, չորեքշաբթի օրը ԱԺ-ում նախանշված լսումներին ընդառաջ բաց նամակ է նախապատրաստել՝ կառավարությանն ու ՀՀ նախագահին հասցեագրված, որի տակ արդեն ստորագրել են շուրջ 50 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Այս երկու ծրագրերի իրականացումը, բնապահպանների համոզմամբ, կհանգեցնի առանց այդ էլ արդեն հոգեվարքի մեջ գտնվող լճի վերջնական կործանմանը:
Կից կարող եք ծանոթանալ նամակին ամբողջությամբ.
«Հարգելի պարոն Նախագահ,
դիմում ենք Ձեզ` որպես Հայաստանում ազգային անվտանգության և Օրենքի գերակայության երաշխավորի:
Դուք 2009թ. քաղաքական կամք ցուցաբերեցիք, ինչի շնորհիվ արգելվեց ոսկու կորզման գործարանի Արարատից Սոտք տեղափոխման նախագծի իրագործումը, որը մեծ ռիսկեր էր ներկայացնում Սևանա լճի համար: Այժմ Սևանը կրկին անդառնալի ռիսկերի վտանգի առջև է կանգնած:
Ռիսկեր, որոնք կրում են կառավարության միանգամից երկու որոշումները: Առաջինը` փոփոխություններ կատարել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում, որի համաձայն՝ Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան սահմանաչափը նախկին 170 միլիոն խորանարդ մետրից կարող է հասցվել մինչև 240 միլիոն խորանարդ մետրի: Երկրորդը Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրն է:
Երկու ծրագրերն էլ հակասում են «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքին, որը կոչված է պահպանելու Սևանը` որպես Հայաստանի ազգային և ռազմավարական առաջնահերթություն:
«Սևանա լճի մասին» օրենքի նախաբանում ասված է. «Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանն է»: Հենց ջրերի և ոչ թե ձկների: Սևանում մաքուր ջրի առկայության և ձկնագողերի դեմ ձեռնարկված միջոցառումների դեպքում իշխանի պոպուլյացիան կվերականգնվի: Բայց եթե լիճը դառնա մեծ ձկնաբուծարան, որտեղ ձուկը աճեցվում է արհեստական կերի հաշվին, ապա մաքուր ջրի պահպանման մասին խոսք անգամ լինել չի կարող:
«Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ի պիլոտային ծրագիրը, որի արդյունքների հիման վրա առաջարկվում է նոր զանգվածային ծրագիր, ռիսկերի առկայության վերաբերյալ չունի բավարար արդյունքներ: Միևնույն ժամանակ միջազգային գիտական փորձը՝ մասնավորապես Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փորձը, ցույց է տալիս, որ ցանցավանդակային ձկնաբուծության զանգվածային ծրագրերը բնական ջրամբարներում և լճերում կարող են պարունակել անդառնալի ռիսկեր: Ընդ որում, այդ տվյալները ստացվել են սովորական լճերից, որոնք չեն համարվել ռազմավարական առաջնահերթություններ: Եվ ջուրն այդ ջրամբարներում հեռու է Սևանա լճի ջրի բարձր որակից: Անհրաժեշտության դեպքում մենք կներկայացնենք մեծ գիտական գրականություն և Ռուսաստանում պետպատվերով կատարված աշխատություններ:
«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը հստակ ասում է, որ ձկնապաշարների պահպանմանն ու ավելացմանը կնպաստի միայն բնական ճանապարհը, որը չի վնասի ջրերի որակին, այլ ճիշտ հակառակը: Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետում ասվում է` «Կենտրոնական անմիջական և ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սևանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն»:Եվ սրա հետ մեկտեղ այն առաջարկությունը՝ առաջիկա հինգ տարում Սևանա լճից ջրառը ավելացնել 70 միլիոն խմ-ով, այսինքն, սահմանված 170 միլիոն խմ հասցնել 240 միլիոն խմ-ի, իր մեջ լճի համար մահացու վտանգ է պարունակում: Սեւանա լիճը, որպես խմելու ջրի ռազմավարական պաշար, մենք կկորցնենք: Եվ, ընդհանրապես, լճի մակարդակի բարձրացման գործընթացը կանգնեցնելը, ուղղակի կնպաստի նրա ճահճացման գործընթացին, դրանից հետո անգամ ջրի 6 մետրի բարձրացումը վիճակը չի փրկի, մենք գործ կունենանք Սևանա լճի էկոհամակարգի անդառնալի կորստի հետ:
Ուղղակի անհասկանալի է, թե ինչու ջրի պաշարների պլանավորված և, ըստ էության, ֆիզիկապես գոյություն ունեցող պաշարները չեն լցվում Սևանա լիճ: Խոսքը Կեչուտի ջրամբարում Արփա գետից կուտակվող տարեկան 250 միլիոն խորանարդ մետր ջրի մասին է, ևս տարեկան 165 միլիոն խորանարդ մետր Որոտան գետից եկող ջրերի։ Եթե գումարենք Սևանա լճի ջրահավաք ավազանից լիճ թափվող բնական գետերից կուտակվող 170 միլիոն խմ ջուրը, ապա կստացվի 585 միլիոն խմ ջուր, և եթե անգամ լճից վերցվի տարեկան ոչ թե 170, այլ առաջարկվող 240 միլիոն խմ ջուր, ապա միևնույնն է, լիճ լցվող ջրային պաշարների դրական հաշվեկշիռը կապահովվի:
Ինչու՞ այս գործողությունը չի կատարվում, ո՞րն է պատճառը: Իսկ պատճառը մեկն է` 12 տարի օրենքն ընդունելուց հետո, համալիր ծրագիրը ընդունելուց հետո Արփա-Սևան ջրատարի վերանորոգումը չի ավարտվում: 48կմ երկարություն ունեցող յուրահատուկ ջրատարը, որն արժեցել է 1 միլիարդ 250 միլիոն խորհրդային ժամանակների ռուբլի, բազմաթիվ մարդկային կյանքերի կորստի բարդ պայմաններում իրականացվող շինարարական աշխատանքներով կառուցվել է 11 տարում, մինչդեռ այդ ջրատարի վերանորոգումը արդեն 12-ից 13 տարի է՝ չի ավարտվում: Չի սկսվում և չի ավարտվում Եղվարդի ջրամբարի շինարարությունը, որն Արարատյան դաշտին կտա տարեկան լրացուցիչ շուրջ 100 միլիոն խմ ջուր:
Վերջին երեք տարիների ընթացքում պարզ նկատելի է Սևանի մակարդակ պահպանման, այլ ոչ թե բարձրացման միտումը: Բայց դրական հաշվեկշռի բացակայությունը կհանգեցնի լճի ճահճացմանը: Լճի ջրերի որակի վրա ճնշումը բարձր է.
• կոմունալ կենցաղային կեղտաջրերի անարգել հոսքը դեպի լիճ,
• կենցաղային աղբի մնացորդների ներհոսքը դեպի լիճ,
• ջրածածկ անտառների քայքայումը և սնուցիչ նյութերի տարալուծումն ու տարածումը լճում,
• լճի ջրերում բարձր է սնուցիչ նյութերի կոնցենտրացիան, որի սպառողը` ձուկը, չկա
Ընդ որում, խոսքը ձկան մասին է, որը բնակվում է Սևանում, այլ ոչ թե ցանցավանդակներում, քանի որ կերի օգտագործումը բոլորովին այլ է: Պետք է մշակել ձկնապաշարի վերականգման գիտականորեն հիմնավորված ծրագիր, գուցե միջազգային մրցույթ և արագ կյանքի կոչել:
Չկան հստակ գիտականորեն հիմնավորված և մաթմեթոդներով հաշվարկած մոդելներ և սցենարներ։ Ներկայումս առկա բոլոր գնահատականներն ու առաջարկները զուրկ են գիտական հիմքից և հետապնդում են միայն բիզնես շահեր։ Ձկնաբուծության զարգացման առաջարկվող ծրագիրը չունի որևէ գիտական հիմնավորում։ Նույնիսկ իրականացված մոնիտորինգի տվյալները խիստ թերի են և ոչ ամբողջական։ Անհայտ է փորձնական ձկնաբուծարանի տարածքի հատակային նստվածքների վիճակը և փոփոխությունների դինամիկան։
Պարոն Նախագահ, մենք անհրաժեշտ ենք համարում կանգնեցնել այս երկու ծրագրերը` դրսևորելով քաղաքական կամք և խորը հիմնավորված գիտական մոտեցում, միայն այդ դեպքում մենք կպահպանենք ազգային գանձը և համայն մարդկության համար եզակի քաղցրահամ ջրերի ռազմավարական պաշարները»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
[]