Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Ռուսաստանը ԱՄՆ-ին է փոխանցել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ծրագիրը 03/15/2014   16:32  |  Միջազգային լրահոս

 
ԶԼՄ-ներում հայտնվել է Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ փաստաթղթի նախագիծը, որը ռուսական կողմն ԱՄՆ-ին առաջարկել է ստորագրել: 
 
Փաստաթուղթը, մասնավորապես, իր մեջ ներառում է Ղրիմում հանրաքվեի ճանաչումը, Ուկրաինայի տարածքային միավորների հավասար ներկայացվածությամբ սահմանադրական ժողովի ստեղծումը՝ «նոր դաշնային սահմանադրության համար», ինչպես նաև՝ ռուսաց լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակի տրամադրումը: «Vesti.ua»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Newsru.com»-ը:
 
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը փաստաթուղթը փոխանցել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին՝ Լոնդոնում կայացած բանակցությունների ժամանակ:
 
«Ուկրաինային աջակցության խմբի մասին» փաստաթղթում ասված է.
 
« Արտգործնախարարներ ......
 
Մտահոգված Ուկրաինայում իրավիճակով և նրա բազմազգ ժողովրդի ճակատագրով, 
 
Ճանաչելով բոլոր ուկրաինացիների և երկրի բոլոր տարածաշրջանների օրինական ձգտումները՝ ապրել անվտանգ իրենց ավանդույթների և սովորույթների համաձայն, ազատ օգտվել մայրենի լեզվից, անարգել առնչվել սեփական մշակույթին և հայրենակիցների ու հարևանների հետ ամուր կապեր պահպանել:
 
Նշելով եվրոատլանտյան տարածաշրջանի բոլոր պետությունների իրավահավասարության և հետաքրքրությունների փոխըմբռնման հիմքի վրա կառուցողական հարաբերությունների շարունակման համար Ուկրաինայում քաղաքացիական խաղաղության և համազգային համաձայնության հատուկ նշանակությունը,
 
Պայմանավորվեցին ստեղծել Աջակցման խումբ՝ Ուկրաինայում իրավիճակի կայունացմանն ուղված ուկրաինացիների կողմից առաջնահերթ քայլերի իրականացմանը օժանդակելու նպատակով, և այս կապակցությամբ առաջարկում ենք ձեռնարկել հետևյալ գործողությունները.  
 
1. Անհապաղ կատարել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման մասին 2014թ.-ի փետրվարի 21-ի համաձայնագրով նախատեսված պարտավորությունները՝ անօրինական զենքի առգրավման, ապօրինի զավթված շենքերի, փողոցների և հրապարակների ազատման, ինչպես նաև 2013թ.-ի դեկտեմբերից 2014թ.-ի փետրվար ընկած ժամանակահատվածում կատարված բռնությունների օբյեկտիվ քննության կազմակերպման վերաբերյալ:
 
2. Ուկրաինայի Գերագույն Ռադայի որոշմամբ անհապաղ հրավիրել սահմանադրական ժողով՝ ուկրաինական բոլոր տարածաշրջանների հավասար ներկայացվածությամբ, նոր դաշնային սահմանադրության համար, համաձայն որի.
 
- կամրագրվեն օրենքի գերակայության, մարդու և բոլոր ազգային փոքրամասնությունների  իրավունքների պաշտպանության, խոսքի, քաղաքական կուսակցությունների և ԶԼՄ-ների ազատության և այլ սկզբունքներ, որոնք կապահովեն Ուկրաինայի քաղաքական կառուցվածքը՝  որպես ինքնիշխան և չեզոք ռազմաքաղաքական կարգավիճակ ունեցող ժողովրդավարական դաշնային պետություն,
 
- ռուսաց լեզվին կտրվի երկրորդ պետական լեզվի, իսկ մյուս լեզուներին՝ տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների մասին եվրոպական կոնվենցիայով նախատեսված կարգավիճակ, 
 
-տարածաշրջանները պետք է ուղիղ քվեարկությամբ ինքնուրույն ընտրեն իրենց օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններին և ունենան յուրաքանչյուրի պատմամշակութային առանձանհատկություններն արտացոլող, տնտեսության և ֆինանսների, սոցիալական ոլորտի, լեզվի, կրթության, արտաքին միջտարածաշրջանային կապերի հարցերում, դաշնության սուբյեկտների տարաշքում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ապահովման լայն իրավասություններ,
 
- կարգելվի և կպատժվի եկեղեցու գործերին և միջեկեղեցական հարաբերություններին միջամտելը:
 
Նոր սահմանադրության նախագծի հաստատման մասին որոշումն ընդունվում է սահմանադրական ժողովի կողմից՝ բոլոր մասնակիցների համաձայնությամբ: Սահմանդրության նախագիծը դրվում է համաժողովրդական հանրաքվեի:
 
3. Նոր սահմանադրության ընդունումից անմիջապես հետո պետք է նշանակվեն և միջազգային լայն ու օբյեկտիվ դիտարկմամբ անցկացվեն Ուկրաինայի բարձրագույն պետական իշխանության մարմինների համազգային և միաժամանակ դաշնության յուրաքանչյուր սուբյեկտում օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների ընտրություններ: 
 
4. Ճանաչվում և հարգվում է Ղրիմի Ինքնավար Հանրապետության՝ 2014թ.-ի մարտի 16-ի հանրաքվեի ընթացքում բնակչության ազատ կամաարտահայտության արդյունքներով իր ճակատագիրը որոշելու իրավունքը:
 
5. Վերոհիշյալ սկզբուննքերին համապատասխան Ուկրաինայի պետական համակարգը, նրա ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և չեզոք ռազմաքաղաքական կարգավիճակը երաշխավորվում են Ռուսաստանի, Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ամրագրմամբ:
 
Աջակցման խմբի անդամ երկրների արտգործնախարարները պատրաստ են ակտիվորեն օգնել ուկրաինական բոլոր կողմերին առաջարկվող միջոցների և սկզբունքների իրագործման հարցում և պարտավորվում են հարգել այս հիմքի վրա ձեռքբերված պայմանավորվածությունները»:
 
 

Հարակից հրապարակումներ`

13:45 15/03/2014  |  Միջազգային լրահոսՄԻԵԴ-ը բավարարել է ընդդեմ Ռուսաստանի Ուկրաինայի ներկայացրած միջնորդությունը
17:39 13/03/2014  |  Միջազգային լրահոսՈւկրաինան փոխում է ընտրությունների «խաղի կանոնները»
15:35 13/03/2014  |  Միջազգային լրահոսՈւկրաինան հրաժարվել է մասնակցել ԱՊՀ անդամ-երկրների փոխնախարարների հանդիպմանը
12:49 13/03/2014  |  Միջազգային լրահոսԱնգելա Մերկել. Ուկրաինայի ճգնաժամը ռազմական ճանապարհով չի կարող կարգավորվել
23:52 12/03/2014  |  Միջազգային լրահոսՈւկրաինան պատրաստվում է դուրս գալ ԱՊՀ-ից
18:06 11/03/2014  |  Միջազգային լրահոսԵվրամիությունը ծրագրում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել մարտի 17-ից
15:38 11/03/2014  |  Միջազգային լրահոսՈւկրաինան դիմել է երեք երկրների՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու խնդրանքով
22:23 10/03/2014  |  Միջազգային լրահոսՌուսաստանն առաջարկներ է մշակել՝ Ուկրաինայի ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ
16:06 10/03/2014  |  ԼՐԱՀՈՍՈւկրաինայի հետ կապված կգտնվեն լարվածության նվազեցմանը նպաստող լուծումներ. հուսով է ՀՀ արտգործնախարարը
11:53 09/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՋոն Քերրի. Ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու՝ դիվանագիտական ուղիներն սպառվում են

Արխիվ

[]