ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նիստը՝ մարտի 17-ին 03/13/2014 09:55 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Մարտի 17-ին Ազգային ժողովի ընթացիկ նստաշրջանի Էթիկայի հանձնաժողովը կգումարի իր անդրանիկ նիստը:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակիցը տեղեկացավ հանձնաժողովից, օրակարգում երեք հարց է՝ «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների 2013թ. –ի դեկտեմբերի 13-ի դիմումի քննարկման ընթացքը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ Գրիշա Բալասանյանի, Աննա Եղիազարյանի, Սարգիս Խանդանյանի և Հակոբ Կարապետյանի 2014թ.-ի հունվարի 21-ի դիմումի և ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի 2014թ.-ի փետրվարի 11-ի դիմումի քննության վերաբերյալ:
Եզդիների երկու ՀԿ-ների դիմումը Էթիկայի հանձնաժողովի նախորդ կազմը վարույթ է ընդունել 2013թ.-ի դեկտեմբերի 24–ին: Զեկուցող է նշանակվել հանձնաժողովում ԲՀԿ-ի ներկայացուցիչ Վահան Բաբայանը, ով ընդգրկված է նաև հանձնաժողովի ներկայիս կազմում:
Հիշեցնենք, որ երկու ՀԿ-ների դիմումը վերաբերում է ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի կողմից էթիկայի կանոնները խախտելուն։ Նախորդ տարվա դեկտեմբերին ԱԺ միջանցքում հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը՝ ի պատասխան «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ռուսերեն հեռարձակման վերաբերյալ լրագրողներից մեկի հարցի, հունից դուրս էր եկել և բղավել. «Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում, արա: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտե՞նց եք մտածում»:
Այս արտահայտությունը վիրավորել էր եզդի ժողովրդի ազգային արժանապատվությունը։ Միջադեպից կարճ ժամանակ անց եզդի համայնքի երիտասարդ ներկայացուցիչները հավաքվել էին Ազգային ժողովի մոտ: Նրանք պատգամավորի համար զուգարանի թուղթ էին բերել, ինչպես նաև՝ թղթի վրա նկարված էշ՝ նշելով. «Նա մի ամբողջ ազգի որակում է տվել, որը հարիր չէ Ազգային ժողովի պատգամավորին»:
Ի տարբերություն այս դիմումի, օրակարգում ընդգրկված՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների և պատգամավորի դիմումների կապակցությամբ հանձնաժողովը պետք է որոշի դրանք վարույթ ընդունել-չընդունելու հարցը:
Լրագրողները դիմել են ընդդեմ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի: Ըստ դիմումատուների, իրենք հանձնաժողովի ուշադրությունն են հրավիրել ԱԺ դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում՝ հայ-ռուսական համաձայնագրերը վավերացնելու մասին որոշումների քվեարկության ժամանակ, լրագրողների նկատմամբ Ա.Մովսիսյանի վարքագծի վրա: Լրագրողները խնդրել են ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված կարգով քննարկել իրենց դիմումը, կարգապահական պատասխանատվության ենթարկել պատգամավորին, այն է՝ պահանջել, որպեսզի վերջինս հրապարակային ներողություն խնդրի լրագրողներից:
Դիմումում, մասնավորապես, ասված է, որ ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից րոպեներ անց խորհրդարանի դահլիճում գտնվող չորս լրագրողներ լուռ ակցիա են իրականացրել` պաստառներ պարզելով քաղաքական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորների առջև: Միաժամանակ, ԱԺ դահլիճի լրագրողական օթյակում մի քանի լրագրողներ ևս պաստառներ են բարձրացրել: Այդ քայլով լրագրողները ներկայացրել են իրենց քաղաքացիական դիրքորոշումը և կարծիքը նիստի ընթացքում քվեարկվող միջազգային համաձայնագրերի վերաբերյալ: Լրագրողների բողոքի ակցիայի ընթացքում ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը բացականչել է` «էս կապիկներին էլ հանեք ստից»: Պատգամավորը, ըստ դիմումատուների, անվայելուչ արտահայտություն է հնչեցրել նաև լրագրողական օթյակում բողոքի ձայն բարձրացրած մեկ տասնյակից ավելի լրագրողների հասցեին:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանձնաժողովին ուղղված դիմումում, մասնավորապես, տեղեկացրել է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունից ստացել է գրություն, որով իրեն առաջարկվում է գլխավորել օրաթերթի խմբագրական խորհուրդը: «Թերթի գլխավոր խմբագրի և թողարկման պատասխանատուի կողմից ստորագրված գրության մեջ պարզաբանվում է, որ աշխատանքը խմբագրական խորհրդում լինելու է բացառապես ստեղծագործական բնույթի՝ մասնավորապես՝ հանդես գալ հրապարակումներով, թեմատիկ առաջարկներով, աջակցել լրագրողների, ստեղծագործական կազմի վերապատրաստմանը: Պարզաբանվում է նաև, որ խմբագրական խորհուրդը չի լինելու «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի կառուցվածքային ստորաբաժանում, գործելու է հասարակական հիմունքներով, որպես հասարակական-աշխատանքային միավոր, այսինքն՝ աշխատանքը խմբագրական խորհրդում չի ենթադրում աշխատավարձ և պիտի իրականացվի ոչ վճարովի հիմունքներով»,- գրել է պատգամավորը՝ հանձնաժողովից խնդրելով եզրակացություն ներկայացնել վերը նշված աշխատանքը ստեղծագործական աշխատանք համարելու վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ